Վերջապես ժամանակ գտա կարդալու: «Պոզը» շատ լավ է գրված, զգացվում է ոճ, որը հատուկ է կոնկրետ հեղինակի: Անկասկած մրցույթի լավագույն գործն է: Դժվարությունը կայանում է նրանում, որ ես չեմ կարդացել Պալանիկ, հենց որին, դատելով գրառումներից, նմանակել է հեղինակը:
Շատ լավ է գրված «Անիծյալը»: Գրողն անկասկած նմանակել է Պոյին, որը ստացվել է նրա մոտ, թեև ավելի պակաս վարպետությամբ: Այստեղ թերևս պետք էր ավելի շատ ուշադրություն դարձնել նախադասությունների կազմավորմանն ու ավելի պատկերավոր դարձնել նկարագրությունները: Ինձ անչափ զարմանալի է, որ «Անիծյալը» այդքան քիչ ձայներ է հավաքել: Սա թերևս մրցույթի ամենաանարդարացի երևույթն է, բայց ինչ արած, մրցույթներում այդպիսի բաներ պատահում են: Մյուս ստեղծագործություններն ինձ դուր չեկան: Չկարողացա նաև որևէ գրողի նմանացնել:
Մտադիր եմ քվեարկել «Պոզ» - ի և «Անիծյալը» - ի օգտին, բայց փոքրիկ դադար եմ վերցնում: Քանի որ մրցույթի թեման նմանակումն է, երևի այնքան էլ ճիշտ չէ քվեարկել մի ստեղծագործության օգտին, որի հեղինակի գործերին ծանոթ չես (Պալանիկ): Կձգտեմ մինչև մրցույթի ավարտը լրացնել այդ բացը և քվեարկել:
Էջանիշներ