Տարբերակ 1. Պոզ- Ivy
Տարբերակ 2. Վրեժը- Այբ
Տարբերակ 3. Մարսի թուզը- StrangeLittleGirl
Տարբերակ 4. Կակաչներ- StrangeLittleGirl
Տարբերակ 5. Անիծյալը- Այբ
Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը- Sambitbaba
Տարբերակ 7. Հողը- Ivy
Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ- Sambitbaba
Տարբերակ 9. Մեծ փոփոխություն- Էռնեստ Հեմինգուեյ
Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները- Skeptic
Ներողություն եմ խնդրում կարճ գրելու համար: Ժամանակ ընդհանրապես չունեմ: Փորձեմ ընդհանուր, մի երկու բառով կարծիքս հայտնել տարբերակների վերաբերյալ:
Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները
Շատերին դուր ա եկել էս տարբերակը, բայց միակն էր, որ մինև վերջ չկարողացա կարդալ, ձանձրացա:
Կամ ես եմ հետ վարժվել հեքիաթ կարդալուց, կամ իրոք բավականին վարժ չէր գրված:
Վերջիվերջո միայն հեքիաթ գրելու փաստը բավարար չի Գրիմ եղբայրներին նմանակած լինելու համար:
Տարբերակ 9. Մեծ փոփոխություն
Միայն երկխոսությունից բաղկացած տեքստը նույնքան դժվար է կարդացվում ու ընկալվում ինչքան առանց երկխոսությունների, առանց պարբերությունների միապաղաղ երկար տեքստը, իսկ երբ խոսակցության հիմնական մասը ոչնչի մասին է, ու երբ կեսերից մեկումեջ մատներդ պիտի ծալես-բացես հասկանալու համար թե ով է էս պահին խոսում, ընկալելը կրկնակի դժվարանում է, իսկ երբ էս ամենի հետ մեկտեղ նաև պիտի փորձես կռահել թե վերջիվերջո ինչի մասին էին խոսում, արդեն սա չափից դուրս է:
Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ ՊԱԼԱՆԻԿ
Առանձնապես ասելու բան չկա: Հա մեկումեջ հեղինակի հումորի զգացումը երևում ա տողերի արանքից, բայց ընդհանուր առմամբ ոչնչի մասին անիմաստ պատմություն էր էլի:
Տարբերակ 7. Հողը
Լավն էր:
Բրեդբերիին բավականին նման ա:
Թեման՝ հետաքրքրիր, շարադրանքն էլ թեթև ու կլանող:
Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը
Չգիտեմ Չեխովն իրո՞ք սենց պրիմիտիվ բաների մասին, ու սենց աղքատիկ ա գրում, չեմ կարդացել, բայց ֆեյսբուքում լիքը էջեր կան, որտեղ օրեկան մի տաս հատ սենց պատմություններ են դնում: Սա պատմվածք չի:
Տարբերակ 5. Անիծյալը
Ինձ, որ թեման դուր չի գալիս, սկսում եմ չընկալել պատմվածքի արժանիքները:
Չեմ սիրում սենց գործեր:
Տարբերակ 4. Կակաչներ
Վերջի տողը լավն ա: Բայց միայն վերջինը: Առանց դրա ձանձրալի, առօրեական պատմություն ա: Վերջի տողը ստիպում ա մի անգամ էլ մտովի նորից անցնել պատմվածքի վրայով, սկզբից մինչև վերջ, էս անգամ արդեն ուրիշ կերպ, քան մինչև էդ տողը կարդալն էր:
Երևի հեղինակը հենց էս էֆեկտն էլ ուզեցել ա ստանալ:
Ամեն դեպքում մի առանձնակի գեղեցիկ ու ուժեղ գործ չէր:
Տարբերակ 3. Մարսի թուզը
Հետաքրքիր ու գեղեցիկ էր գրված:
Չնայած հեղինակին մի ինչ-որ բան խանգարում է լիարժեք ու արժանահավատ գիտաֆանտաստիկա գրելուն, որոշ դրվագներ բավականին թույլ ու անհամոզիչ էն. երկրի "պայթելը", մարսի եղանակի ճշտումը )))
Բայց ընդհանուր առմամբ լավն էր:
Տարբերակ 2. Վրեժը
Ոչ մի կերպ չեմ ուզում հավատալ որ Չեխովը էս կարգի թեմաներով ու կաղապարով ա գրում: Հնարավոր չի էլի:
Ապուշը դու ես: Բաժակը խփեց գլխին: Կինը խաբեց: Բզնունի: Սասունցի: Խառը ժամանակներ՝ քայլում է, նայեց, չի արձագանքում ...
Լավագույն դեպքում կարելի ա համարել սովետական ավանդույթներով գրված վատ որակի պիեսի համառոտագրություն:
Բայց Չեխո՞վ: դժվար:
Տարբերակ 1. Պոզ
Լավն ա: Առանձնապես որևէ բանի մասին չի պատմվածքը, բայց բավականին վարպետորեն ա գրված:
Երբ Հարի Դիքսը մատները տանում է պահածոյի մեջ ու դուրս հանածը թափով մտցնում մինչև կոկորդը, օդը քարանում է:
Երբ Հարի Դիքսը թքից փայլող մատները նորից խցկում է մետաղյա ամանի խորքը ու մսոտ տարթի նոր շերտ հանում, գարշահոտը երկինք է հասնում:
Երբ Հարի Դիքսը լեզվի ծայրով լպստում է ամանի շուրջ լղոզվածը՝ միաժամանակ սրբելով մատները փորի ծալքերի արանքում, ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Հարի Դիքսի մայրիկը:
Այս նախադասությունն արդեն իսկ լավ է, բայց դեռ շարունակություն էլ ունի:
Ստեղից կարելի էր էլ չշարունակել ու միանգամից քվեարկել )))
Ես կարծիք հայտնելուց լավ չեմ, բայց Պո-ն մենակ սցենարով էր մոտ, շարադրանքը նման չէր։
Բրեդբերիները երկուսն էլ լավն էին։
Պոզն էլ շատ լավն էր, չնայած Պալանիկին ծանոթ չեմ ։)
Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ -ի հեղինակը գոնե բաց գրել էր, որ անեկդոտ ա, Հովսեփի ծնունդն էլի անեկդոտ ա, կարգին հաղորդումն էլ հասցրել էր էկրանավորել։
Հեքիաթը լավն էր, բայց չգիտեմ ինչ պակասում էր։
Ինձ սկսում ա թվալ, որ էս հատված ավելի ուշ ա ավելացվել ։)
Տղան զարթնեց սուլթանի պալատում: Մինարեթի հետևից արևը ծագում էր, իսկ սուլթանի աղջիկն ամբողջությամբ ապաքինված էր: Սուլթանն աշխարհով մեկ եղավ ու աղջկան կնության տվեց Ավոյին, նրանք երջանիկ ապրեցին մինչև իրենց կյանքի վերջ, և այս տարօրինակ պատմությունը մոռացվեց: Հիշվում են միայն հետագա տարիներին նրա դարբնոցում պատրաստված ծնծաղները, որոնք առ այսօր էլ աշխարհում լավագույնն են համարվում:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Վայ, ես էդ չէի տեսել, իմ կարդալուց «Հիմա ազատ ես»-ով էր ավարտվում
Բայց ամեն դեպքում ճիշտ արեցի, որ էս տարբերակի օգտին քվեարկեցի
I may be paranoid but no android!
Էս հեքիաթը կարո՞ղ ա դեռ գրվելու պրոցեսում ա. համ ուշ հայտնվեց, համ էլ նոր պարբերություն ա ավելացվել
Բայց երևի ամեն դեպքում քվեարկեմ իր օգտին: Դեռ մտածում եմ:
Ակումբում ոնց էլ լինի շատ եմ լսել Պալանիկի ոճի մասին Բազմիցս ասել եմ, որ չեմ սիրում նմա՛ն սիրային տեսարանների մասին կարդալ, (ինչպես նաև այստեղ չեղած դաժան, արյունալի տեսարանների) բայց կարդացի մինչև վերջ ու անկեղծ ասած տհաճության զգացումը այդ աստիճանի մեծ չէր, որքան էլ տարօրինակ լինի, ավարտը դուրս եկավ, խորիմաստ էր, շատ անսպասելի ու հետաքրքիր: Մի խոսքով չզզվեցի էս պատմվածքից, դա արդեն լավ ա Ոնց էլ լինի չափը չէր անցել:
Ասում եք Ռայադեռն ա՞ գրել: Շա՜տ հնարավոր ա:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Շինարար (15.02.2014)
Ու՜խ, այ պատմություն եմ ասել Շատ հավանեցի, ոնց որ <Մարսիթուզ>իշաունակությունը լիներ, եթե չհաշվենք, որ առաջինում երկիրը այվում ա:Ու էդ շարունակությունը եսկոչեցի <Վերադարձ>, հոգու խորքումվտահ էի, որ կվերադանային Երկիր ու մնացի նույն համոզմունքին Շատ լավ էր ներկայացված,ապրի հեղինակը:
<Մարսի թուզ>-ը կարծում եմ Ալֆան գրած կլինի:
Լավ, եկավ քվեարկելու ժամանակը
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Քվեարկելիս շատ չեմ խորացել, քվեարկել եմ ամենահամով տարբերակի` պոզի օգտին: Բոլոր պատմվածքները արագ եմ կարդացել, մեծ մասը կեսից ձանձրացել ու թողել եմ, չէին կպնում: Մարսի թուզն ու հողը մեղավոր չեն, ուղղակի Բրեդբերիին ու իրա ոճը տենց էլ չսովորեցի մարսել: Անեկդոտը ժպտցրեց: Ամպի չափ շնորհակալություն բոլոր գրողներին, նմանակելը դժվար ու անշնորհակալ գործա, ոչ բոլորն են համարձակություն ունենում:
Վոլտերա (16.02.2014)
Էս ինչ տխուր ա Ուրիշ մրցույթների ժամանակ որ սենց ժամերով չեմ մտնում, պոպկոռնը պատրաստում, սուրճը դնում, ոտը ոտիս գցում, նոր եմ կոմպը միացնում, որ հավեսով մի հինգ-տասը էջ քննարկում կարդամ: Իսկ էս անգամ ընդամենը մի քանի գրառում ա ավելացել Տխուր ա:
Շին, Վրեժի համար բացատրություն եմ պահանջում
Իսկ Մեծ փոփոխությունն ահավոր Հեմինգուեյ ա, դրանից ավելի Հեմինգուեյ լինել ուղղակի չէր կարող:
Ըհը, իրոք հաջող մրցույթ ա: Նենց ոչ մի պատահական, մրցույթի հետ կապ չունեցող գործ չկա: Իսկապես ափսոս ա, որ սենց պասիվ ա ընթանում: Չուկն ընդհանրապես ինչու՞ ա բաները հանել
Ասեցի՝ Արէայի գրածներից մեկին մի բան ասեմ, թող մի քիչ քննարկում ծավալվի Դե Հեմինգուեյների պահով հեչ չեմ կարա ասեմ, որտև ոնց ջոկում եմ Հեմինգուեյի ոճը հեչ իրանը չի: Բայց Բրեդբերիի պահով մի բան պիտի ասեմ: Ընդհանրապես, համաձայն եմ, որ ստեղ հեղինակն իրոք գիտաֆանտաստիկի կանոններից թռել ա. որոշ երևույթների բացատրություն չի տվել, որոշ բաներ էլ ընդհանրապես կասկածելի էին (իսկապե՞ս երկրից Մարս հասնելը 50 օր ա տևում, ինձ թվում ա անգամ լույսի արագությամբ պիտի բավական շատ տևի): Բայց էդ կողմից Բրեդբերին ինքն էլ ա տենց: Իրան շատ են քննադատել, որ սայֆայի կանոններից թռել ա, որ ինքը լուրջ սայֆայ գրող չի, լիքը տեղերում կա՛մ նորմալ բացատրություն չի տվել, կա՛մ ակնհայտորեն սխալ բաներ ա ասել: Ու հենց դրա համար Բրեդբերիին ոմանք համարում են ոչ թե սայֆայ, այլ ֆենթզի գրող: Դրա համար կարծում եմ՝ թզի հեղինակին չարժե մեղադրել մի բանում, որը Բրեդբերին ինքն էլ չի արել: Ինչևէ, սա իմ կարծիքն ա:
Աթեիստ (16.02.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ