User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
25. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Պոզ- Ivy

    19 76.00%
  • Տարբերակ 2. Վրեժը- Այբ

    3 12.00%
  • Տարբերակ 3. Մարսի թուզը- StrangeLittleGirl

    10 40.00%
  • Տարբերակ 4. Կակաչներ- StrangeLittleGirl

    8 32.00%
  • Տարբերակ 5. Անիծյալը- Այբ

    5 20.00%
  • Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը- Sambitbaba

    1 4.00%
  • Տարբերակ 7. Հողը- Ivy

    13 52.00%
  • Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ- Sambitbaba

    2 8.00%
  • Տարբերակ 9. Մեծ փոփոխություն- Էռնեստ Հեմինգուեյ

    4 16.00%
  • Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները- Skeptic

    10 40.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 5 20-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 297 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում

  1. #61
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ա քեզ դեպի հեղինակը ձգեց, ոչ թե դեպի Պալանիկը
    Նաև, բայց եթե Ռայադերն ա, իր գրելը ես շուտվանից եմ սիրում:

  2. #62
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ ուզում եմ ասեմ, որ ամենահաջողված մրցույթներից մեկն ա, ով էլ հաղթի, ահագին լավ որակի մեջից ա հաղթելու, էդ ահագին բան ա:
    Հա, ես էլ եմ կարծում, որ շատ հաջող մրցույթ է. ճիշտն ասած նմանակման դեպքում էսքան լավ գործեր չէի սպասում: Անակնկալ էր:
    Մենակ էն է վատ, որ դեռ քչերն են կարդում, կարծիք թողնում, հուսով եմ աշխատանքային օրերին կշատանան:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (15.02.2014), Շինարար (15.02.2014)

  4. #63
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներողություն եմ խնդրում կարճ գրելու համար: Ժամանակ ընդհանրապես չունեմ: Փորձեմ ընդհանուր, մի երկու բառով կարծիքս հայտնել տարբերակների վերաբերյալ:

    Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները

    Շատերին դուր ա եկել էս տարբերակը, բայց միակն էր, որ մինև վերջ չկարողացա կարդալ, ձանձրացա:
    Կամ ես եմ հետ վարժվել հեքիաթ կարդալուց, կամ իրոք բավականին վարժ չէր գրված:
    Վերջիվերջո միայն հեքիաթ գրելու փաստը բավարար չի Գրիմ եղբայրներին նմանակած լինելու համար:


    Տարբերակ 9. Մեծ փոփոխություն

    Միայն երկխոսությունից բաղկացած տեքստը նույնքան դժվար է կարդացվում ու ընկալվում ինչքան առանց երկխոսությունների, առանց պարբերությունների միապաղաղ երկար տեքստը, իսկ երբ խոսակցության հիմնական մասը ոչնչի մասին է, ու երբ կեսերից մեկումեջ մատներդ պիտի ծալես-բացես հասկանալու համար թե ով է էս պահին խոսում, ընկալելը կրկնակի դժվարանում է, իսկ երբ էս ամենի հետ մեկտեղ նաև պիտի փորձես կռահել թե վերջիվերջո ինչի մասին էին խոսում, արդեն սա չափից դուրս է:


    Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ ՊԱԼԱՆԻԿ

    Առանձնապես ասելու բան չկա: Հա մեկումեջ հեղինակի հումորի զգացումը երևում ա տողերի արանքից, բայց ընդհանուր առմամբ ոչնչի մասին անիմաստ պատմություն էր էլի:


    Տարբերակ 7. Հողը

    Լավն էր:
    Բրեդբերիին բավականին նման ա:
    Թեման՝ հետաքրքրիր, շարադրանքն էլ թեթև ու կլանող:


    Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը

    Չգիտեմ Չեխովն իրո՞ք սենց պրիմիտիվ բաների մասին, ու սենց աղքատիկ ա գրում, չեմ կարդացել, բայց ֆեյսբուքում լիքը էջեր կան, որտեղ օրեկան մի տաս հատ սենց պատմություններ են դնում: Սա պատմվածք չի:


    Տարբերակ 5. Անիծյալը

    Ինձ, որ թեման դուր չի գալիս, սկսում եմ չընկալել պատմվածքի արժանիքները:
    Չեմ սիրում սենց գործեր:


    Տարբերակ 4. Կակաչներ

    Վերջի տողը լավն ա: Բայց միայն վերջինը: Առանց դրա ձանձրալի, առօրեական պատմություն ա: Վերջի տողը ստիպում ա մի անգամ էլ մտովի նորից անցնել պատմվածքի վրայով, սկզբից մինչև վերջ, էս անգամ արդեն ուրիշ կերպ, քան մինչև էդ տողը կարդալն էր:
    Երևի հեղինակը հենց էս էֆեկտն էլ ուզեցել ա ստանալ:
    Ամեն դեպքում մի առանձնակի գեղեցիկ ու ուժեղ գործ չէր:


    Տարբերակ 3. Մարսի թուզը

    Հետաքրքիր ու գեղեցիկ էր գրված:
    Չնայած հեղինակին մի ինչ-որ բան խանգարում է լիարժեք ու արժանահավատ գիտաֆանտաստիկա գրելուն, որոշ դրվագներ բավականին թույլ ու անհամոզիչ էն. երկրի "պայթելը", մարսի եղանակի ճշտումը )))
    Բայց ընդհանուր առմամբ լավն էր:


    Տարբերակ 2. Վրեժը

    Ոչ մի կերպ չեմ ուզում հավատալ որ Չեխովը էս կարգի թեմաներով ու կաղապարով ա գրում: Հնարավոր չի էլի:
    Ապուշը դու ես: Բաժակը խփեց գլխին: Կինը խաբեց: Բզնունի: Սասունցի: Խառը ժամանակներ՝ քայլում է, նայեց, չի արձագանքում ...
    Լավագույն դեպքում կարելի ա համարել սովետական ավանդույթներով գրված վատ որակի պիեսի համառոտագրություն:
    Բայց Չեխո՞վ: դժվար:


    Տարբերակ 1. Պոզ

    Լավն ա: Առանձնապես որևէ բանի մասին չի պատմվածքը, բայց բավականին վարպետորեն ա գրված:

    Երբ Հարի Դիքսը մատները տանում է պահածոյի մեջ ու դուրս հանածը թափով մտցնում մինչև կոկորդը, օդը քարանում է:
    Երբ Հարի Դիքսը թքից փայլող մատները նորից խցկում է մետաղյա ամանի խորքը ու մսոտ տարթի նոր շերտ հանում, գարշահոտը երկինք է հասնում:
    Երբ Հարի Դիքսը լեզվի ծայրով լպստում է ամանի շուրջ լղոզվածը՝ միաժամանակ սրբելով մատները փորի ծալքերի արանքում, ամեն ինչ իր տեղն է ընկնում:
    Հարի Դիքսի մայրիկը:
    Այս նախադասությունն արդեն իսկ լավ է, բայց դեռ շարունակություն էլ ունի:


    Ստեղից կարելի էր էլ չշարունակել ու միանգամից քվեարկել )))

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.02.2014), ivy (15.02.2014), Smokie (17.02.2014), Աթեիստ (15.02.2014), Գրող (17.02.2014), Ռուֆուս (15.02.2014), Վոլտերա (15.02.2014)

  6. #64
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես կարծիք հայտնելուց լավ չեմ, բայց Պո-ն մենակ սցենարով էր մոտ, շարադրանքը նման չէր։
    Բրեդբերիները երկուսն էլ լավն էին։
    Պոզն էլ շատ լավն էր, չնայած Պալանիկին ծանոթ չեմ ։)

    Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ -ի հեղինակը գոնե բաց գրել էր, որ անեկդոտ ա, Հովսեփի ծնունդն էլի անեկդոտ ա, կարգին հաղորդումն էլ հասցրել էր էկրանավորել։

    Հեքիաթը լավն էր, բայց չգիտեմ ինչ պակասում էր։

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    10. Կախարդական ծնծղաները
    ... Ես սպասում էի, որ վերջում Ավոն սուլթանի աղջկա հետ կպսակվի, երկնքից երեք խնձոր կընկնի, էն էլ Ավոն ընդամենը ազատությունը հետ ստացավ: ...
    Ինձ սկսում ա թվալ, որ էս հատված ավելի ուշ ա ավելացվել ։)

    Տղան զարթնեց սուլթանի պալատում: Մինարեթի հետևից արևը ծագում էր, իսկ սուլթանի աղջիկն ամբողջությամբ ապաքինված էր: Սուլթանն աշխարհով մեկ եղավ ու աղջկան կնության տվեց Ավոյին, նրանք երջանիկ ապրեցին մինչև իրենց կյանքի վերջ, և այս տարօրինակ պատմությունը մոռացվեց: Հիշվում են միայն հետագա տարիներին նրա դարբնոցում պատրաստված ծնծաղները, որոնք առ այսօր էլ աշխարհում լավագույնն են համարվում:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (15.02.2014), Smokie (15.02.2014), Արէա (15.02.2014), Գրող (17.02.2014), Նաիրուհի (16.02.2014), Ռուֆուս (15.02.2014), Վոլտերա (15.02.2014)

  8. #65
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ, ես էդ չէի տեսել, իմ կարդալուց «Հիմա ազատ ես»-ով էր ավարտվում

    Բայց ամեն դեպքում ճիշտ արեցի, որ էս տարբերակի օգտին քվեարկեցի
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (15.02.2014), Նաիրուհի (16.02.2014)

  10. #66
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս հեքիաթը կարո՞ղ ա դեռ գրվելու պրոցեսում ա. համ ուշ հայտնվեց, համ էլ նոր պարբերություն ա ավելացվել
    Բայց երևի ամեն դեպքում քվեարկեմ իր օգտին: Դեռ մտածում եմ:

  11. #67
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 1. Պոզ
    Ակումբում ոնց էլ լինի շատ եմ լսել Պալանիկի ոճի մասին Բազմիցս ասել եմ, որ չեմ սիրում նմա՛ն սիրային տեսարանների մասին կարդալ, (ինչպես նաև այստեղ չեղած դաժան, արյունալի տեսարանների) բայց կարդացի մինչև վերջ ու անկեղծ ասած տհաճության զգացումը այդ աստիճանի մեծ չէր, որքան էլ տարօրինակ լինի, ավարտը դուրս եկավ, խորիմաստ էր, շատ անսպասելի ու հետաքրքիր: Մի խոսքով չզզվեցի էս պատմվածքից, դա արդեն լավ ա Ոնց էլ լինի չափը չէր անցել:

    Ասում եք Ռայադեռն ա՞ գրել: Շա՜տ հնարավոր ա:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. #68
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբում ոնց էլ լինի շատ եմ լսել Պալանիկի ոճի մասին Բազմիցս ասել եմ, որ չեմ սիրում նմա՛ն սիրային տեսարանների մասին կարդալ, (ինչպես նաև այստեղ չեղած դաժան, արյունալի տեսարանների) բայց կարդացի մինչև վերջ ու անկեղծ ասած տհաճության զգացումը այդ աստիճանի մեծ չէր, որքան էլ տարօրինակ լինի, ավարտը դուրս եկավ, խորիմաստ էր, շատ անսպասելի ու հետաքրքիր: Մի խոսքով չզզվեցի էս պատմվածքից, դա արդեն լավ ա Ոնց էլ լինի չափը չէր անցել:

    Ասում եք Ռայադեռն ա՞ գրել: Շա՜տ հնարավոր ա:
    Չեմ հավատա ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (15.02.2014)

  14. #69
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հավատա ։)
    Հա,Ռայադերը դժվար մրցույթի մասնակցեր, նախ և առաջ: Ես արդեն թազա կասկածյալ ունեմ, առայժմ չի խոստովանում

  15. #70
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հավատա ։)
    Հնարավոր ա և ճիշտ ես, ուղղակի Սոֆը ոնց որ հեռու չի նման մանրակրկիտ սրային նկրագրություններից: Կապրենք կտեսնենք
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. #71
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 7. Հողը
    Ու՜խ, այ պատմություն եմ ասել Շատ հավանեցի, ոնց որ <Մարսիթուզ>իշաունակությունը լիներ, եթե չհաշվենք, որ առաջինում երկիրը այվում ա:Ու էդ շարունակությունը եսկոչեցի <Վերադարձ>, հոգու խորքումվտահ էի, որ կվերադանային Երկիր ու մնացի նույն համոզմունքին Շատ լավ էր ներկայացված,ապրի հեղինակը:

    <Մարսի թուզ>-ը կարծում եմ Ալֆան գրած կլինի:

    Լավ, եկավ քվեարկելու ժամանակը
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  17. #72
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Վրեժը Չգիտես ինչի մինչև վերջ մտածում էի, թե Սարոյանն է նմանակված,
    Չգիտեմ ինչի, ես էլ:


    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    10. Կախարդական ծնծղաները Մենակ թե վերջը մի փոքր անհասկանալի էր, սուլթանի աղջիկն ի՞նչ եղավ: Ես սպասում էի, որ վերջում Ավոն սուլթանի աղջկա հետ կպսակվի, երկնքից երեք խնձոր կընկնի, էն էլ Ավոն ընդամենը ազատությունը հետ ստացավ: Բայց միևնույնն է, սրա օգտին էլ եմ հաստատ քվեարկելու:
    Ոտից գլուխ համաձայն եմ
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. #73
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 9. Մեծ փոփոխություն

    Միայն երկխոսությունից բաղկացած տեքստը նույնքան դժվար է կարդացվում ու ընկալվում ինչքան առանց երկխոսությունների, առանց պարբերությունների միապաղաղ երկար տեքստը, իսկ երբ խոսակցության հիմնական մասը ոչնչի մասին է, ու երբ կեսերից մեկումեջ մատներդ պիտի ծալես-բացես հասկանալու համար թե ով է էս պահին խոսում, ընկալելը կրկնակի դժվարանում է, իսկ երբ էս ամենի հետ մեկտեղ նաև պիտի փորձես կռահել թե վերջիվերջո ինչի մասին էին խոսում, արդեն սա չափից դուրս է:
    Հարգանքներով սեղմում եմ ձեռքդ Արէա ջան Սկզբից մինչև վերջ ասեցիր էն, ինչ ես էի մտածում
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  19. #74
    Մշտական անդամ Պիրիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2013
    Գրառումներ
    177
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քվեարկելիս շատ չեմ խորացել, քվեարկել եմ ամենահամով տարբերակի` պոզի օգտին: Բոլոր պատմվածքները արագ եմ կարդացել, մեծ մասը կեսից ձանձրացել ու թողել եմ, չէին կպնում: Մարսի թուզն ու հողը մեղավոր չեն, ուղղակի Բրեդբերիին ու իրա ոճը տենց էլ չսովորեցի մարսել: Անեկդոտը ժպտցրեց: Ամպի չափ շնորհակալություն բոլոր գրողներին, նմանակելը դժվար ու անշնորհակալ գործա, ոչ բոլորն են համարձակություն ունենում:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (16.02.2014)

  21. #75
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ տխուր ա Ուրիշ մրցույթների ժամանակ որ սենց ժամերով չեմ մտնում, պոպկոռնը պատրաստում, սուրճը դնում, ոտը ոտիս գցում, նոր եմ կոմպը միացնում, որ հավեսով մի հինգ-տասը էջ քննարկում կարդամ: Իսկ էս անգամ ընդամենը մի քանի գրառում ա ավելացել Տխուր ա:
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Քվեարկել եմ Պոզի, Վրեժի, Մեծ փոփոխության օգտին: Չնայած Մեծ փոփոխութունն ավելի շատ ինձ դեպի Սարոյան տարավ, կներեք` եթե սխալվում եմ:

    Հ. Գ. Պոզը երևի Ռայադե՞րն ա գրել:
    Շին, Վրեժի համար բացատրություն եմ պահանջում
    Իսկ Մեծ փոփոխությունն ահավոր Հեմինգուեյ ա, դրանից ավելի Հեմինգուեյ լինել ուղղակի չէր կարող:

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ես էլ եմ կարծում, որ շատ հաջող մրցույթ է. ճիշտն ասած նմանակման դեպքում էսքան լավ գործեր չէի սպասում: Անակնկալ էր:
    Մենակ էն է վատ, որ դեռ քչերն են կարդում, կարծիք թողնում, հուսով եմ աշխատանքային օրերին կշատանան:
    Ըհը, իրոք հաջող մրցույթ ա: Նենց ոչ մի պատահական, մրցույթի հետ կապ չունեցող գործ չկա: Իսկապես ափսոս ա, որ սենց պասիվ ա ընթանում: Չուկն ընդհանրապես ինչու՞ ա բաները հանել

    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    p=2464846&viewfull=1#post2464846"]Տարբերակ 3. Մարսի թուզը[/URL]

    Հետաքրքիր ու գեղեցիկ էր գրված:
    Չնայած հեղինակին մի ինչ-որ բան խանգարում է լիարժեք ու արժանահավատ գիտաֆանտաստիկա գրելուն, որոշ դրվագներ բավականին թույլ ու անհամոզիչ էն. երկրի "պայթելը", մարսի եղանակի ճշտումը )))
    Բայց ընդհանուր առմամբ լավն էր:
    Ասեցի՝ Արէայի գրածներից մեկին մի բան ասեմ, թող մի քիչ քննարկում ծավալվի Դե Հեմինգուեյների պահով հեչ չեմ կարա ասեմ, որտև ոնց ջոկում եմ Հեմինգուեյի ոճը հեչ իրանը չի: Բայց Բրեդբերիի պահով մի բան պիտի ասեմ: Ընդհանրապես, համաձայն եմ, որ ստեղ հեղինակն իրոք գիտաֆանտաստիկի կանոններից թռել ա. որոշ երևույթների բացատրություն չի տվել, որոշ բաներ էլ ընդհանրապես կասկածելի էին (իսկապե՞ս երկրից Մարս հասնելը 50 օր ա տևում, ինձ թվում ա անգամ լույսի արագությամբ պիտի բավական շատ տևի): Բայց էդ կողմից Բրեդբերին ինքն էլ ա տենց: Իրան շատ են քննադատել, որ սայֆայի կանոններից թռել ա, որ ինքը լուրջ սայֆայ գրող չի, լիքը տեղերում կա՛մ նորմալ բացատրություն չի տվել, կա՛մ ակնհայտորեն սխալ բաներ ա ասել: Ու հենց դրա համար Բրեդբերիին ոմանք համարում են ոչ թե սայֆայ, այլ ֆենթզի գրող: Դրա համար կարծում եմ՝ թզի հեղինակին չարժե մեղադրել մի բանում, որը Բրեդբերին ինքն էլ չի արել: Ինչևէ, սա իմ կարծիքն ա:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (16.02.2014)

Էջ 5 20-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •