Քննարկումները ինչի՞ է էսքան պասիվ:
Տարբերակ 1. Պոզ- Ivy
Տարբերակ 2. Վրեժը- Այբ
Տարբերակ 3. Մարսի թուզը- StrangeLittleGirl
Տարբերակ 4. Կակաչներ- StrangeLittleGirl
Տարբերակ 5. Անիծյալը- Այբ
Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը- Sambitbaba
Տարբերակ 7. Հողը- Ivy
Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ- Sambitbaba
Տարբերակ 9. Մեծ փոփոխություն- Էռնեստ Հեմինգուեյ
Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները- Skeptic
Քննարկումները ինչի՞ է էսքան պասիվ:
Դասախոսներիցս մեկը ասում էր. «Ինչ կարդում եք՝ պրոբլեմ գտեք մեջը: Ի՞նչ պրոբլեմը, խնդիր է առաջ քաշում հեղինակը տվյալ գործի մեջ»: Հիմա հերթով կարդամ (չնայած մի քանի գործ արդեն կարդացել եմ) ու պրոբլեմները գտենմ:
Վերջին խմբագրող՝ Այբ: 15.02.2014, 14:21:
Կակաչներ
Էս էլ հո լրիվ Հեմինգուեյ ա Ապրի հեղինակը: Նենց մի քիչ նման էր «Մեծ փոփոխությանը», բայց ավելի լավն էր:
Smokie (15.02.2014)
Հողը
Գրողը տանի, Ռիփ, էս էլ հո դու ես Ես քո հայերենը ոչ մի բանի հետ չեմ խառնի: Լավ, սպասի մինչև վերջ կարդամ:
Թարմացում: Էս էլ էր լավը Բրեդբերիոտ, նոստալգիկ: Ռիփին էլ վերջերս տարել են բնապահպանական թեմաները
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 15.02.2014, 14:35:
Մարսի թուզը
Էս էլ էր լավը, լրիվ բրեդբերիական նոստալգիա
Բայց խոխմ ա, նմանակված հեղինակների զույգերով եմ կարդում, ուրեմն երկու Բրեդբերիներն են իրար նման, երկու Հեմինգուեյներն ու երկու Պալանիկները: Նենց որ կարծում եմ ստեղ էնքան կոլեկտիվ անգիտակցականի հարց չի, ինչքան ընտրված հեղինակին լավ ընկալելու արդյունք:
Վրեժը
Սմոքը ճիշտ ա ասում, «Չինովնիկի մահն» ա հիշեցնում: Էլի լավն էր, բայց մինչև հիմա կարդացածներիս մի քիչ զիջում էր: Լեզուն մի քիչ արհեստական էր: Կամ ակումբցի չի գրողը, կամ ակումբցիներից մեկը որոշել ա մի լա՜վ թաքնվել:
Հովսեփի ծնունդը
Էս էլ էր թույլ: Բայց ասում եմ՝ կարո՞ղ ա նրանից են Չեխովները թույլ, որ Չեխովն ինքը Բրեդբերիի, Պալանիկի ու Հեմինգուեյի համեմատ թույլ գրող ա Հա, թույլ ասելով նկատի ունեմ ընդհանուր ֆոնի վրա թույլ: Թե չէ հաստատ թափելու բան չի:
Էդ գավակ բառը բայց ներվերիս վրա ազդեց:
Քվեարկել եմ Պոզի, Վրեժի, Մեծ փոփոխության օգտին: Չնայած Մեծ փոփոխութունն ավելի շատ ինձ դեպի Սարոյան տարավ, կներեք` եթե սխալվում եմ:
Հ. Գ. Պոզը երևի Ռայադե՞րն ա գրել:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
1. Պոզը
Շատ լավ նմանակում է, ու բացի այդ որպես առանձին պատմվածք` հզոր է: Ոնց որ հենց Պալանիկն ուղարկած լինի: Հեղինակն ամբողջությամբ մտել է ոճի մեջ: Ամենահաջողված գործերից է, եթե ոչ միակը:
2.Վրեժը
Որպես պատմվածք վատը չէր, որպես Չեխովյան նմանակում` շատ թույլ էր ու թխած: Ախր պետք էր ոճը նմանակել, ոչ թե սյուժեն: Հետո որպես Չեխովի նմանակում նաև պրիմիտիվ էր: Չեխովի Չինովնիկի մահն ի դեպ էդքան էլ խաղուպար գործ չէ, ինչքան թվում է: Էնտեղ լրիվ ուրիշ բովանդակություն կա: Ու համ էլ ավելի հետաքրքիր կլիներ, եթե իրոք ինքը հաղթած չլիներ: Թե չէ սենց ամեն ինչ հենց սկսզբից պարզ էր: Պետք է մի քիչ ընթերցողին ձեռ առնել, էշի տեղ դնել: Լավ իմաստով:
3. Մարսի թուզը
Էս էլ հո լրիվ Բրեդբերի էր` համարյա անթերի նմանակմամբ: Ու համ էլ որպես առանձին պատմվածք շատ քաղցր էր ու զգացմունքային: Շարադրանքը համարյա գագաթնակետին էր հասել: Սիրեցի իրեն
4. Կակաչներ
Չէ էլի, Հեմինգուեյը իմը չի, ոչ մի կերպ չեմ կարողանում հետն ընտելանալ: Երևի հա, նմանակումը լավ էր ստացվել, բայց ոչ մի կերպ չկպավ ինձ, ոնց որ Հեմինգուեյը չի կպնում:
5.Անիծյալը
Պո չէր: Ախր ամեն մի մութ ու արյունոտ գործ Պո չի կարող լինել: Ռուֆը ճիշտ է ասում` ինքն էդքան կարճ ու կոնկրետ չի շարադրում: Որպես առանձին գործ ի դեպ լավն էր: Բայց լիքը անհարթ մասեր կային, ու անմշակ էր:
6. Հովսեփի ծնունդը
Որպես Չեխովի էն թույլ գործերի նմանակում ստացված էր:
7.Հողը
Բայց դե էն առաջինը որպես նմանակում ավելի հաջող էր: Սա որպես առանձին պատմվածք էր շատ ուժեղ: Նմանակումը թույլ էր:
8. Անեկդոտ ալյա Պալանիկ
Էս ավելի շատ հայկական միջին մակարդակի հումորներից էր: Պալանիկի համեմատ բավականին ցածր էր:
9. Մեծ փոփոխություն
Մի քիչ Սարոյանական բան կար մեջը: Բայց Հեմինգուեյ էր: Նմանակումը լրիվ ստացված էր: Դե էլ չասեմ, որ առանձնապես չգրավեց, նմանակվողի պատճառով, ոչ թե նմանակողի:
10. Կախարդական ծնծղաները
Չնայած որ Գրիմ եղբայրներ շատ շուտ եմ կարդացել ու առանձնապես չեն տպավորվել, էս շատ սիրուն հեքիաթ էր ի դեպ հեղինակը ոնց որ պրոֆեսիոնալ հեքիաթասաց լինի, շատ հաջող տեխնիկա ու շարադրանք ունի: Մրցույթի ամենատարբերվող գործն էր:
Blessed the poison which brings the end
Պոզի մեջ բառերի խաղն էր հետաքրքիր արևելահայերենից արևմտահայերեն՝ էդ պոզիկ-bozig-ը:
Համ էլ մի ձև լցված էր, ահագին հերոսներ կային մեջը էդ պստիկ պատմվածքի համար:
Շարադրանքը Պալանիկի ոճին լավ նման էր, մենակ թե Պալանիկը դժվար թե սենց հստակ սյուժետային գիծ տաներ (նենց էլ մի Պալանիկի մասնագետ եմ ), բայց դե մեկ ա հավես էր գրված:
Մեկ էլ ուզում եմ ասեմ, որ ամենահաջողված մրցույթներից մեկն ա, ով էլ հաղթի, ահագին լավ որակի մեջից ա հաղթելու, էդ ահագին բան ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ