Երևի անպայման ուզում էի կեղտ բռնած լինեի
Տարբերակ 1. Պոզ- Ivy
Տարբերակ 2. Վրեժը- Այբ
Տարբերակ 3. Մարսի թուզը- StrangeLittleGirl
Տարբերակ 4. Կակաչներ- StrangeLittleGirl
Տարբերակ 5. Անիծյալը- Այբ
Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը- Sambitbaba
Տարբերակ 7. Հողը- Ivy
Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ- Sambitbaba
Տարբերակ 9. Մեծ փոփոխություն- Էռնեստ Հեմինգուեյ
Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները- Skeptic
Երևի անպայման ուզում էի կեղտ բռնած լինեի
I may be paranoid but no android!
Խայտառակություն, պարզվեց, «ասաց» բառը բոլոր տարբերակների մեջ էլ կա, իսկ «ասեց»-ը ընդամենը մեկ անգամ է հայտնվում՝ 5-րդ տարբերակի մեջ, «ասաց»-ի հետ մեկտեղ:
Վերջ, իմ ֆորումային հեղինակությունը վերջնականապես 0-ի հավասարվեց, Հողի հեղինակից ևս մեկ անգամ ներողություն
I may be paranoid but no android!
Կակաչներն էլ կարդացի: Լավն էր: Հեմինգուեյի ոճն էլ՝ ահագին նման:
Շարադրանքի մեջ ինձ մի քիչ խանգարող բաներ կային, բայց էդ էլ երևի ինձնից կլինի: Կամ Հեմինգուեյից
Մնացածը՝ հետո:
Գնամ քնեմ:
իմ համար քննարկելը շատ բարդ ա…
«Գրիմ եղբայրների» հեքիաթն իրոք շատ լավն էր ու հենց իրենց ոճն էր Սիրեցի, կեցցե հեղինակը Մենակ արքայադստեր բուժումն էր պակասում: չնայած այդ պահը ինքնըստինքյան պարզ է, բայց դե չկար, ոմանց մոտ հարցեր կառաջանան:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Պոզ
Էս հո լրիվ Պալանիկն էր, շատ էլ որ իրա գործերից ոչ մի բան չեմ կարդացել Էս ո՞վ ա սենց լավ նմանակել: Եթե մրցույթի մնացած գործերն էլ սենց լինեն, քվեարկելը շատ բարդ գործ ա լինելու:
Շնորհակալություն հեղինակին, իրա շնորհիվ ես հասկացա, որ Պալանիկ չեմ ուզում կարդալ, հեչ իմը չի: Բայց մեկ ա չեմ կարա ժխտեմ, որ հզոր գործ ա արել: Նենց որ կքվեարկեմ:
Ինչ լավ է, որ ես մրցույթին չեմ մասնակցում, առանց լարվածության կարդում եմ քննարկումները:
Շատ լավ մրցույթ էր: Շնորհակալություն հեղինակներին:
Քվեարկում եմ հետևյալ տարբերակների օգտին.
Տարբերակ 1. Պոզ
Տարբերակ 3. Մարսի թուզը
Տարբերակ 7. Հողը
Երեքն էլ շատ եմ հավանել:
Շնորհակալություն:
Alphaone (19.02.2014)
Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ
Անկապ էր: Սկզբում որ տեսա վերնագիրը, ասեցի՝ կա-չկա, սա հաղթելու ա: Ակումբցիները սիրում են հումոր: Իհարկե, գնահատելի ա հեղինակի փորձը, որ վերցրել ա ոճ ու անեկդոտ, միացրել ա իրար, բայց ըստ էության մրցույթի պահանջը դա չէր: Ու ընդհանրապես, անկապ բան ա ստացվել: Սորի հեղինակ, էս մեկի օգտին չեմ քվեարկելու:
Նենց էի սպասում, որ մեկը Կաֆկա նմանակած կլինի…
Ափսոս
Վերջին խմբագրող՝ Նարե91: 15.02.2014, 13:00:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Մարի ջան, մեկ էլ մի բան էլի... էդ ձյաձի անունը Էռնեստ ա, Էռ-նեստ, ոչ թե Էռնստ: Ուղղի էլի, աչք ա քոռացնում
Էս մրցույթի պատմվածքները էնքան էլ չեն տպավորվում, առանձնապես բան չեն ասում: Մրցույթի նպատակը նմանակումն էր, նշված հեղինակների ոճով գրելը ու եթե ընթերցողը ծանոթ չի էդ ոճին, պատմվածքներից քիչ բան կհասկանա ոնց տեսնում եմ:
Լավ էր նկարագրած, հետաքրքիր էր պատմում: Բայց վերջին մասը ինձ հանելուկային թվաց, մի տեսակ չհասկացա թուզի ծառը նկարա՞ծ էր թե՞ ամեն մարդ պետք ա իր ձևով հասկանա ավարտը Ընդհանրապես ֆանտաստիկան, խորհրդավորությունը պատմվածքից անբաժան էին:
Էս պատմվածքը որ ընդհանրապես տարօրինակություն էր: Խորհրդավոր խոսքերով՝ պատասխաններով: Էլ չեմ խոսում վերջին պահի մասին, որ տղան կերպարանափոխվում ա: Ու ընդհանրապես էստեղ ինչ-որ կին կար, որին տղան սպառնում էր սպանել, ի՞նքը ինչ կապ ուներ: Էս էլ էր ֆենթեզի, բայց էս մեկը չհավանեցի էդքան: Հնարավորինս փորձեցի հասկանալ, բայց հանելուկները շատ էին ըստ իս: «Կակաչներ»ն էլ էին խորհրդավոր խոսքերով ու պատասխաններով, բայց էդ մեկը լավն էր: Ակնհայտ երևում ա, որ դա Հեմինգուեյի ոճն ա, կամ որ ակումբցիների մոտ հենց է՛դ Հեմինգուեյն ա տպավորվել, կամ էլ երկու Հեմինգույներն էլ մի ակումբցի ա գրել ամենայն հավանականությամբ Երեք փորձից գուշակեք թե ո՞վ
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Մեծ փոփոխություն
Շա՜տ լավն էր: Սա էլ լրիվ Հեմինգուեյ էր, ապրի հեղինակը: Մենակ «նա» բառով ծնգել էր արել: Հայերենում կարելի ա դերանունները բաց թողնել, էդպես տեքստն ավելի սահուն ա դառնում:
Սմոք ջան, էս լրիվ Հեմինգուեյի կայֆն ա, որ եթե ուշադիր չես կարդում, բան չես ջոկում: Հենցընենց դատարկ խոսակցություն ա թվում, բայց տակը լիքը բան կա: Թող ինձ ների հեղինակը, եթե սխալ եմ հասկացել, բայց աղջիկը տղայի ընկերուհին ա ու տղային դավաճանել ա մի կնոջ հետ: Տղան էլ դա ծանր ա տանում, չի կարողանում ների: Իսկ փոփոխությունն էն իմաստով ա, որ աղջկանից բաժանվելուց հետո ինքը փոխվում ա: Չգիտեմ, ես որ սենց եմ հասկացել:Էս պատմվածքը որ ընդհանրապես տարօրինակություն էր: Խորհրդավոր խոսքերով՝ պատասխաններով: Էլ չեմ խոսում վերջին պահի մասին, որ տղան կերպարանափոխվում ա: Ու ընդհանրապես էստեղ ինչ-որ կին կար, որին տղան սպառնում էր սպանել, ի՞նքը ինչ կապ ուներ: Էս էլ էր ֆենթեզի, բայց էս մեկը չհավանեցի էդքան: Հնարավորինս փորձեցի հասկանալ, բայց հանելուկները շատ էին ըստ իս: «Կակաչներ»ն էլ էին խորհրդավոր խոսքերով ու պատասխաններով, բայց էդ մեկը լավն էր: Ակնհայտ երևում ա, որ դա Հեմինգուեյի ոճն ա, կամ որ ակումբցիների մոտ հենց է՛դ Հեմինգուեյն ա տպավորվել, կամ էլ երկու Հեմինգույներն էլ մի ակումբցի ա գրել ամենայն հավանականությամբ Երեք փորձից գուշակեք թե ո՞վ
Աաաա՜, վերջին մասը նոր տեսա Սմոք ջան, էդքան խելքս չեմ թռցրել, որ Հեմինգուեյով մասնակցեմ էս մրցույթին, որ միանգամից սաղ ջոկեն: Ես նախորդ մրցույթներին արդեն Հեմինգուեյով մասնակցել եմ, հերիք ա:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 15.02.2014, 13:14:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ