Ինձ մոտ պարանոյա՞ ա, թե՞ իսկապես առնվազն հինգ գործ Ռիփն ա գրել
Տարբերակ 1. Պոզ- Ivy
Տարբերակ 2. Վրեժը- Այբ
Տարբերակ 3. Մարսի թուզը- StrangeLittleGirl
Տարբերակ 4. Կակաչներ- StrangeLittleGirl
Տարբերակ 5. Անիծյալը- Այբ
Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը- Sambitbaba
Տարբերակ 7. Հողը- Ivy
Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ- Sambitbaba
Տարբերակ 9. Մեծ փոփոխություն- Էռնեստ Հեմինգուեյ
Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները- Skeptic
Ինձ մոտ պարանոյա՞ ա, թե՞ իսկապես առնվազն հինգ գործ Ռիփն ա գրել
Sambitbaba (21.02.2014)
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Դաժան էր: Շատ դաժան: Կարդում եմ՝ մի գլուխ ասում ա «ես մեղավոր չէի», բայց իրականում վստահ եմ, որ էդ կերպարն էլ ա մեծ խղճի խայթ զգում ու էդ ամենը ասում ա միմիայն ինքն իրեն ներշնչելու համար: Հոգու խորքում իրան վատ ա զգում ու փորձում ա արդարացնել: Հակառակ դեպքքում... էդ կերպարն ուղղակի հրեշ ա:
Հուսով եմ սա Էդգար Պոյի մշտական գրելաոճը չի ու ինքը բացի դաժանությունից ու արյունից ուրիշ բաներ էլ ա նկարագրել
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
1. Պոզ Լավն էր, սկզբի մի քանի նախադասությունից հետո հասկացա, որ Պալանիկին է նմանակել, չնայած ես Պալանիկից ընդամենը երկու գործ եմ կարդացել: Մրցույթի սկիզբը հուսադրիչ սկսվեց, հետագայում մյուս գործերի հետ ծանոթանալուց հետո կորոշեմ, արժի՞ քվեարկել, թե ոչ, բայց ամեն դեպքում հավանեցի Հանգուցալուծումը դույզն ինչ կանխատեսելի էր, բայց պատմվածքը վարպետորեն էր գրած:
2. Վրեժը Չգիտես ինչի մինչև վերջ մտածում էի, թե Սարոյանն է նմանակված, պարզվեց, որ չէ, Չեխովն է: Վատիկը չէր, հետաքրքրությամբ կարդացի: Բայց ավելի շուտ անեկդոտային ստեղծագործություն էր, քան թե լիարժեք պատմվածք, կարճ էր, իսկ ասելիքը՝ հակիրճ: Ամեն դեպքում գրված էր վարպետորեն, քվերակել, թե չէ, կորոշեմ հետո:
3. Մարսի թուզը Հենց առաջին տողերից պարզ դարձավ, որ Բրեդբերին է: Ու վա՜խ, ինչ լավն էր, վերջում սիրտս մի միկրովայրկյան նվաղեց Անկախ հետագա գործերի որակից սրա օգտին քվեարկելու եմ
4. Կակաչներ Կեսերից նոր հասկացա, որ Հեմինգուեյն է: Քարկոծել չկա, բայց Հեմինգուեյ չեմ կարդացել բացառությամբ մի քանի պատմվածքի, որոնք էդքան էլ դուրս չեն եկել: Լավ ու սիրուն գրված գործ էր, բայց մի տեսակ իմը չի:
5. Անիծյալը Կարդում, կարդում էի, ու չէի կարողանում հասկանալ, թե ում է նմանակած: Հասա կնոջը սպանելու հատվածին ու նոր մտքիս ծերով անցավ, որ Էդգար Պոն է ու պարզվեց, որ էդպես էլ կա: Հեղինակ ջան, լավ էլի, գրածդ ժանրից բացի ընդհանրապես կապ չունի Պոյի հետ: Պոն նման կարճ 1-2 բառանոց նախադասություններով չի գրում, ընդհակառակը բավականին հարուստ ու բարդ լեզու ունի ու երկար նկարագրությունների մեծ վարպետ է: Բացի դրանից պատմվածքը իմ վրա չազդեց, հիշում եմ, երբ առաջին անգամ կարդացել էի Պոյի The Cask of Amontillado-ն ու The Oval Portrait-ը վախից տակս էի արել: Ու ընդհանրապես ես Մարիի տեղը լինեի, Պոյին ու Լյուիս Քերոլին էս մրցույթի մեջ չէի ներառի, երկուսին էլ շատ դժվար է նմանակելը, հատկապես Քերոլին, ում մենակ թերևս հենց Քերոլը կկարողանար նմանակել: Մի խոսքով, շատ անհաջող նմանակում էր:
6. Հովսեփի ծնունդը Էլի Չեխով, ում նորից չգուշակեցի: Նախորդ Չեխովյան նմանակումն ավելի հաջող էր: Դուրս չեկավ, անցանք առաջ:
7. Հողը Բրեդբերի հենց առաջին տողերից: Բայց նյարդերիս վրա ազդեց «ասաց»-ը, մտածեցի անուշադրության հետևանքով վրիպակ է, մեկ էլ քիչ հետո «չասաց»-ը հայտնվեց: Ավելի ուշ՝ «քանդրտված» ու էլի նմանատիպ բաներ: Բայց պատմվածքն ընդհանուր առմամբ վատիկը չէր, չնայած ավարտը մի քիչ թույլ էր: Ամեն դեպքում Բրեդբերիի առաջին նմանակումը շա՜տ ավելի հաջող էր:
8. Անեկդոտ Ա-ԼՅԱ ՊԱԼԱՆԻԿ մինուս 1 քվե: Անամոթաբար կատարված պլագիատ հայտնի անեկդոտից, չի կարելի սենց: Առաջարկում եմ գործը որակազրկել ու մրցույթից հանել: Պալանիկի հետ էլ բացարձակ կապ չուներ:
9. Մեծ փոփոխություն Էլի՞ Հեմինգուեյ: Անցանք առաջ:
10. Կախարդական ծնծղաները Հենց առաջին տողից պարզ դարձավ, թե ում է նմանակված ու հեղինակն ով է Շատ լավն էր, Գրիմյան շունչը կար, սիրուն էր շարադրված: Մենակ թե վերջը մի փոքր անհասկանալի էր, սուլթանի աղջիկն ի՞նչ եղավ: Ես սպասում էի, որ վերջում Ավոն սուլթանի աղջկա հետ կպսակվի, երկնքից երեք խնձոր կընկնի, էն էլ Ավոն ընդամենը ազատությունը հետ ստացավ: Բայց միևնույնն է, սրա օգտին էլ եմ հաստատ քվեարկելու:
Գնամ թեյ պատրաստեմ, թեմայի քննարկումները կարդամ ու վերջնական որոշեմ, թե ում եմ ձայն տալու: Ընդհանուր առմամբ շատ հաջող մրցույթ էր, չկարդացվող գործեր չկային, հարգանքներս բոլոր հեղինակներին (բացի էն պլագիատից):
I may be paranoid but no android!
melancholia (18.02.2014), Smokie (15.02.2014), Աթեիստ (15.02.2014), Նաիրուհի (15.02.2014)
Շինարար (15.02.2014)
Եվս մի անգամ համոզվում եմ, որ ակումբցիները «կոլեկտիվ անգիտակցական» ունեն. գրելիս նմանատիպ գաղափարներ են գալիս:
«Մարսի թուզն» ու «Հողը» իրար ահագին նման են: Սյուժեով, շարադրանքով, էմոցիաներով: Մեջն էլ՝ նույն մրգի պրոբլեմը. ամենալավ մրգերը Երկրի վրա են, թուզ լինի, տանձ, թե խնձոր
Էլ չասեմ, որ երկու գործի մեջ էլ «ասաց» բառը կա
մի հատ հարց ունեմ… պարտադիր ա՞ կարդանք որ քննարկենք…
Alphaone (19.02.2014)
Մեկը նստել, լրիվ դասական հեքիաթ է գրել, ուրախացա: Ապրի էդ մեկը
Վերջին տարբերակի մասին էր խոսքը:
Ի դեպ, «ծնծղա» բառը չգիտեի, լրիվ նորություն էր ինձ համար: Նոր բառ իմացա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ