Բայց խի սենց շուտ պրծա՞վ… արտաշնչելու տեղ չմնաց… բայց մեկ ա կգրեմ…
Պոզ…
շատ հետաքրքիր ա որ բոլորդ հավանել եք էս գործը ու որ ճիշտն ասեմ դժվար ա "հակափաստարկ", բայց իմ տեսակետը կգրեմ որը մրցույթից դուրս ա… այսինքն ես չեմ կարող նայել գործին որպես նմանակում քանի որ չեմ կարդացել նմանակվողին… քննարկելու եմ որպես պատմվածք…
սոլիդ ա գրած ու երևում ա որ վրան լավ աշխատված ա, ամեն բառ քննարկած ա ու մտածված, բայց "երևում" ա որ տենց ա արած, մի տեսակ լարվածություն կա էդ "հեշտության" մեջ (երևի օրիգինալից ա գալիս)… մյուս խնդիրը որ նկատեցի դա էն էր որ գործը կարծես թարգմանություն լիներ ու սա ասում եմ ոչ թե որովհետև անուններն էր այլ "մշակույթն էր" կատակի՝ հումորի մշակույթը… անընդհատ մեխանիկորեն ես թարգմանում էի դարձվածքներն ու joke-երը ու ասեմ they were funny but too tight ձգվածություն կար… օրինակ "Սուրբ Թերեզա" հայերեն doesn't ring a bell բայց անգլերեն՝ funny… նույնը ես խնդիր ունեմ օրինակ մեծգլուխ Սիվը bighead Steve… հայերեն ես կասեի Գոնչ Ստիվ կամ ասենք Դոդ Ստիվ, բայց էլի էն չէր լինի… երևի Գոնչ կամ Դոդ… իմ պրոբլեմը էս էր որ անընդհատ switch էի լինում մշակույթից մշակույթ… սենց բան շատ կա ճարտարապետության մեջ ՝ Ամերիկայում համարյա բոլոր Չայնաթաունները էդ սկզբմունքով են կառուցվում. տեղնոլոգիան ու ֆունկցիան ամերիկյան ա բայց լեզուն չինական… հայկականն էլ նույնն ա… մի քիչ տենց բան նկատեցի…
կային կատակներ որ սպանեց՝ "Սա իմ քեռի Լյուկի կյանքի դասերն են, որոնք նա իր հետ ռեհաբ է տարել ու անվնաս հետ բերել: " շատ սաբստանս կա մեջը… "Ահա կանգնած է նա իմ առաջ, ու հայացքս կուլ է գնում վզից կախած խաչին, որի վրա հանգչում է Քրիստոսը: Այդ սուրբ մետաղի ստորին ծայրը մտած է երկու աստվածային լանջերի արանքը, որոնք կամաց բարձրանում իջնում են Մարալի շնչառությունից: Քրիստոսը կախված է ուղիղ դրախտում: Այնտեղ հայտնվելու համար անգամ ես եմ պատրաստ խաչվել:" ... լավն ա "գործից" հասկացող մարդու գրած ա… funny… բայց ասենք մի տեղ կա որ ասում ա "Թեև կրակը հենց նրան է փնտրում՝ որպես լավ մսացու"… "որպես մսացուն" իմ կարծիքով մի քիչ օվերեքսպլաին ա անում, "թեև կրակը հենց նրան է փնտրում" պտի որ հերիք լիներ…
կարծում եմ սրա ամբողջ հմայքը պտի լիներ բառախաղը, բառերի դասավորությունը, բառ/միտք ջաքստըփըսիշընը՝ դրանց փոխհարաբերությունները, որ լավ ա արած, բայց թուն-ափի կարիք ունի… թոքր ֆորմաների ստեղծագործություն ա… կասեի վարժություն… գրողն ուզելով ա գրել ու կայֆ ա ստացել… կարևոր ա…
Էջանիշներ