1. Պոզը
Շատ լավ նմանակում է, ու բացի այդ որպես առանձին պատմվածք` հզոր է: Ոնց որ հենց Պալանիկն ուղարկած լինի: Հեղինակն ամբողջությամբ մտել է ոճի մեջ: Ամենահաջողված գործերից է, եթե ոչ միակը:
2.Վրեժը
Որպես պատմվածք վատը չէր, որպես Չեխովյան նմանակում` շատ թույլ էր ու թխած: Ախր պետք էր ոճը նմանակել, ոչ թե սյուժեն: Հետո որպես Չեխովի նմանակում նաև պրիմիտիվ էր: Չեխովի Չինովնիկի մահն ի դեպ էդքան էլ խաղուպար գործ չէ, ինչքան թվում է: Էնտեղ լրիվ ուրիշ բովանդակություն կա: Ու համ էլ ավելի հետաքրքիր կլիներ, եթե իրոք ինքը հաղթած չլիներ: Թե չէ սենց ամեն ինչ հենց սկսզբից պարզ էր: Պետք է մի քիչ ընթերցողին ձեռ առնել, էշի տեղ դնել: Լավ իմաստով:
3. Մարսի թուզը
Էս էլ հո լրիվ Բրեդբերի էր` համարյա անթերի նմանակմամբ: Ու համ էլ որպես առանձին պատմվածք շատ քաղցր էր ու զգացմունքային: Շարադրանքը համարյա գագաթնակետին էր հասել: Սիրեցի իրեն
4. Կակաչներ
Չէ էլի, Հեմինգուեյը իմը չի, ոչ մի կերպ չեմ կարողանում հետն ընտելանալ: Երևի հա, նմանակումը լավ էր ստացվել, բայց ոչ մի կերպ չկպավ ինձ, ոնց որ Հեմինգուեյը չի կպնում:
5.Անիծյալը
Պո չէր: Ախր ամեն մի մութ ու արյունոտ գործ Պո չի կարող լինել: Ռուֆը ճիշտ է ասում` ինքն էդքան կարճ ու կոնկրետ չի շարադրում: Որպես առանձին գործ ի դեպ լավն էր: Բայց լիքը անհարթ մասեր կային, ու անմշակ էր:
6. Հովսեփի ծնունդը
Որպես Չեխովի էն թույլ գործերի նմանակում ստացված էր:
7.Հողը
Բայց դե էն առաջինը որպես նմանակում ավելի հաջող էր: Սա որպես առանձին պատմվածք էր շատ ուժեղ: Նմանակումը թույլ էր:
8. Անեկդոտ ալյա Պալանիկ
Էս ավելի շատ հայկական միջին մակարդակի հումորներից էր: Պալանիկի համեմատ բավականին ցածր էր:
9. Մեծ փոփոխություն
Մի քիչ Սարոյանական բան կար մեջը: Բայց Հեմինգուեյ էր: Նմանակումը լրիվ ստացված էր: Դե էլ չասեմ, որ առանձնապես չգրավեց, նմանակվողի պատճառով, ոչ թե նմանակողի:
10. Կախարդական ծնծղաները
Չնայած որ Գրիմ եղբայրներ շատ շուտ եմ կարդացել ու առանձնապես չեն տպավորվել, էս շատ սիրուն հեքիաթ էրի դեպ հեղինակը ոնց որ պրոֆեսիոնալ հեքիաթասաց լինի, շատ հաջող տեխնիկա ու շարադրանք ունի: Մրցույթի ամենատարբերվող գործն էր:
Էջանիշներ