21 պատմվածք: Ինչպես տեսնում եք, մի քանի հեղինակներ նաև մասնակցել են մեր մրցույթներին: Լավագույն 3 պատմվածքի հեղինակներն են` Նարինե Կռոյանը, Արփի Ոսկանյանը և Համբարձում Համբարձումյանը:

Ժուրիի անդամներ.

ԲՈՅԱՋՅԱՆ ԶԱՎԵՆ
Թարգմանիչ, կինոգետ
ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ
Լեզվաբան
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՅԿ
Գրականագետ, ԵՊՀ դասախոս
ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՍՄԻԿ
Գրաքննադատ
ԱՔԵԼՅԱՆ ԳՈՀԱՐ
Գրականագետ
ԹՈՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ
Մանկագիր, թարգմանչուհի
ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ
Լեզվաբան


Հաղթողներին որպես մրցանակ կշնորհվեն «Արձակ 2013» մրցանակի դափնեկրի վկայագիր և դրամական պարգև`
Մեծ մրցանակ – 200 000 դրամ
Հատուկ մրցանակներ – 100.000-ական դրամ
Բացի մրցատյանի սահմանած մրցանակային տեղերից, մրցանակ կտրվի նաև «Իմ հեղինակը» անվանակարգում, որը կորոշվի ընթերցողների առցանց քվեարկությամբ` Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Մրցույթին ներկայացված պատմվածքների համար մրցույթի գործընկերները կսահմանեն մրցանակներ և պարգևներ` առանձնացնելով այն հատկանիշներն ու չափանիշները, որոնք իրենք են կարևորում:
Մրցույթի վերջնաժամկետից հետո առցանց քվեարկության կդրվեն միայն մրցատյանի կողմից ընտրված պատվածքները (2011թ-ին դրանք 19-ն էին, 2012-ին՝ 16-ը):
Լավագույն պատմվածքների ժողովածուն կհրատարակվի առանձին գրքով:
«Անտարես» հրատարակչությունը լույս կընծայի Մեծ մրցանակին արժանացած և միաժամանակ առցանց քվեարկությամբ հաղթած պատմվածքի հեղինակի գիրքը: