Լավագույն դերասան

Ով կհաղթի` Մեթյու Մաքքոնահի
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Մեթյու Մաքքոնահի

Անկեղծ ասած Մեթյուն էլ շատ տպավորիչ չէր, բայց բոլոր հավակնորդներից լավագույնը ինքն էր միանշանակ: Երկրորդը Բրյուս Դերնն էր, որը Նեբրասկայում շատ տպավորիչ դեր կերտեց: Իսկ Բեյլն ու Դի Կապրիոն շատ ավելի լավ դերեր են ունեցել:


Լավագույն դերասանուհի

Ով կհաղթի` Քեյթ Բլանշետ
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Սանդրա Բալլոք

Ստեղ երևի շատ սուբյեկտիվա կարծիքս ու ավելի շատ հիմնված ֆիլմի վրա: Քանի որ Գրավիտացիան ինձ ավելի շատ էր տպավորել, Բալլոքը միանգամից դառավ իմ համար ֆավորիտ ու տենց էլ Բլանշետը հետո չհամոզեց, չնայած Ժասմինում շատ լավ էր խաղում: Մյուս նոմինանտները շատ ավելի հետ են իրանցից իմ կարծիքով:

Լավագույն երկրորդ պլանի դերասան

Ով կհաղթի` Ջարեդ Լետո
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Մայքլ Ֆասսբենդեր

Միակ տեղը, որ կողմ եմ, որ հաղթի 12 years a slave-ի դերասան: Ֆասսբենդերից լավ ստրկատեր ես սաղ կյանքումս չէի պատկերացնի, հիանալի դերասանական խաղ էր: Իսկ Ջարեդ Լետոն իմ կարծիքով ոչ մի արտասովոր բան չարեց` նախ տրանսվիստիտի կերպարն էր հեշտ, երկրորդն էլ իմ կարծիքով մյուս դերասաններից շատերն էլ էդ դերում պակաս լավ չէին խաղա: Դե ստեղ նորից գլխավոր հիասթափությունը Դանիել Բրուլին չտեսնելնա, իմ կարծիքով ինքն էր ամենաարժանին հաղթելուն

Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի

Ով կհաղթի` Լուպիտա Նյոնգո
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Ջեննիֆեր Լոուրենս

Ստեղ էլ ակադեմիկները ստրուկի կերպարը կնախընտրեն, բայց Լոուրենսը American Hustle-ում ուղղակի ջարդեց թողեց: Շատ եմ սկսել սիրել իրան ու դեռ Silver Linings Playbook-ն էլ չեմ նայել: Բայց չեն տա հաստատ երկրորդ տարին անընդմեջ օսկար:

Լավագույն ռեժիսյոր

Ով կհաղթի` Ալֆոնսո Կուարոն
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Ալֆոնսո Կուարոն

Ստեղ ուղղակի անխոսա, նույնն էլ օպերատորական աշխատանքը... Եթե հանկարծ որոշեին էս էլ Սթիվ ՄաքՔուինին տալ, ես կգնայի ոմն կինոակադեմիկ սպանելու

Լավագույն օրիգինալ սցենար

Ով կհաղթի` Her
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Her

Դե ստեղ մենակ մի բանա կարելի ասել` նախշուն Her

Լավագույն ադապտացված սցենար

Ով կհաղթի` 12 years a slave
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Captain Phillips

Որպես ադապտացիա իմ համար ամենալավը Կապիտան Ֆիլիփսն էր: Ֆիլոմենան ու Կեսգիշերից առաջ-ի մեջ էլ եմ ճիշտն ասած տատանվում, բայց ամեն դեպքում երևի Ֆիլիպս:

Լավագույն սաունդթրեք

Ով կհաղթի` Gravity
Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Her

Անկեղծ ասած Gravity-ի սաունդրեքը նոր հասկացա, որ չի տպավորվել ու չեմ հիշում... Պետքա վերալսել, բայց էս պահի դրությամբ իմ ֆավորիտը Arcade Fire-ի հիանալի գործնա Her-ում:

Հ.Գ. Դե մնացածը էլ չեմ գրում, հիմնականները սրանք էին: Տեխնիկական ամեն ինչը պետքա իմ համեստ կարծիքով Gravity-ն հաղթի, այլընտրանք չկա: