User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Օսկար մրցանակաբաշխություն 2014

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օսկար մրցանակաբաշխություն 2014

    Այս տարվա Օսկար մրցականաբաշխությունը տեղի կունենա մարտի 2-ին: Ահա հիմնական անվանակարգերում առաջադրված ֆիլմերի ցանկը.

    Լավագույն Ֆիլմ
    • 12 Years a Slave
    • American Hustle
    • Captain Phillips
    • Dallas Buyers Club
    • Gravity
    • Her
    • Nebraska
    • Philomena
    • The Wolf of Wall Street


    Լավագույն ռեժիսոր
    • Ալֆոնսո Կուարոն/Alfonso Cuarón – Gravity
    • Ստիվ Մակքուին/Steve McQueen – 12 Years a Slave
    • Ալեքսանդր Փեյն/Alexander Payne – Nebraska
    • Դեյվիդ Օ. Ռասսել/David O. Russell – American Hustle
    • Մարտին Սկորսեզե/Martin Scorsese – The Wolf of Wall Street


    Լավագույն դերասան
    • Քրիստիան Բեյլ/Christian Bale – American Hustle (Irving Rosenfeld-ի դերում)
    • Բրյուս Դերն/Bruce Dern – Nebraska (Woodrow "Woody" Grant-ի դերում)
    • Լեոնարդո Դի Կապրիո/Leonardo DiCaprio – The Wolf of Wall Street (Jordan Belfort-ի դերում)
    • Չիուետել Էջիոֆոր/Chiwetel Ejiofor – 12 Years a Slave (Solomon Northup-ի դերում
    • Մեթյու ՄքՔոնեի/Matthew McConaughey – Dallas Buyers Club (Ron Woodroof-ի դերում)


    Լավագույն դերասանուհի
    • Էմի Ադամս/Amy Adams – American Hustle (Sydney Prosser-ի դերում)
    • Քեյթ Բլանշետ/Cate Blanchett – Blue Jasmine (Jeanette "Jasmine" Francis-ի դերում)
    • Սանդրա Բալլոք/Sandra Bullock – Gravity (Dr. Ryan Stone-ի դերում)
    • Ջուդի Դենչ/Judi Dench – Philomena (Philomena Lee-ի դերում)
    • Մերիլ Ստրիփ/Meryl Streep – August: Osage County (Violet Weston-ի դերում)


    Լավագույն դերասան՝ երկրորդական դերի համար
    • Բարխադ Աբդի/Barkhad Abdi – Captain Phillips (Abduwali Muse-ի դերում)
    • Բրեդլի Քուփեր/Bradley Cooper – American Hustle (Agent Richard "Richie" DiMaso-ի դերում)
    • Մայքլ Ֆասսբենդեր/Michael Fassbender – 12 Years a Slave (Edwin Epps-ի դերում)
    • Ջոնա Հիլլ/Jonah Hill – The Wolf of Wall Street (Donnie Azoff-ի դերում)
    • Ջարեդ Լիթո/Jared Leto – Dallas Buyers Club (Rayon-ի դերում)


    Լավագույն դերասանուհի՝ երկրորդական դերի համար
    • Սելլի Հոքինս/Sally Hawkins – Blue Jasmine (Ginger-ի դերում)
    • Ջենիֆեր Լորենս/Jennifer Lawrence – American Hustle (Rosalyn Rosenfeld-ի դերում)
    • Լուպիտա Նյոնգօ/Lupita Nyong'o – 12 Years a Slave (Patsey-ի դերում)
    • Ջուլիա Ռոբերտս/Julia Roberts – August: Osage County (Barbara Weston-Fordham-ի դերում)
    • Ջուն Սքուիբբ/June Squibb – Nebraska (Kate Grant-ի դերում)


    Լավագույն անիմացիոն ֆիլմ
    • The Croods
    • Despicable Me 2
    • Ernest & Celestine
    • Frozen
    • The Wind Rises


    Լավագույն արտասահմանյան ֆիլմ
    • The Broken Circle Breakdown - Բելգիա
    • The Great Beauty - Իտալիա
    • The Hunt - Դանիա
    • The Missing Picture - Կամբոջա
    • Omar - Պաղեստին


    Լավագույն օրիգինալ սցենար
    • American Hustle – Eric Warren Singer, David O. Russell
    • Blue Jasmine – Woody Allen
    • Dallas Buyers Club – Craig Borten, Melisa Wallack
    • Her – Spike Jonze
    • Nebraska – Bob Nelson


    Լավագույն ադապտացված սցենար
    • 12 Years a Slave – John Ridley
    • Before Midnight – Richard Linklater, Julie Delpy, Ethan Hawke
    • Captain Phillips – Billy Ray
    • Philomena – Steve Coogan, Jeff Pope
    • The Wolf of Wall Street – Terence Winter


    Մնացած կատեգորիաները վիկիում:

    10 նոմինացիա
    Gravity
    American Hustle
    9 նոմինացիա
    12 Years a Slave
    6 նոմինացիա
    Captain Phillips
    Dallas Buyers Club
    Nebraska
    5 նոմինացիա
    Her
    The Wolf of Wall Street
    4 նոմինացիա
    Philomena
    3 նոմինացիա
    Blue Jasmine
    The Hobbit: The Desolation of Smaug
    2 նոմինացիա
    August: Osage County
    Despicable Me 2
    Frozen
    The Grandmaster
    The Great Gatsby
    Inside Llewyn Davis
    The Lone Ranger
    Lone Survivor
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 07.02.2014, 01:46:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.02.2014), E-la Via (25.02.2014), ivy (07.02.2014), Jarre (08.02.2014), Lílium (26.02.2014), Malxas (07.02.2014), Sagittarius (07.02.2014), Sambitbaba (07.02.2014), Yevuk (08.02.2014), Դավիթ (07.02.2014), ԿԳԴ (21.02.2014), Մինա (26.02.2014), Նաիրուհի (07.02.2014), Նարե91 (07.02.2014), Շինարար (07.02.2014)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս անգամ էլ Դի Կապրիոյին չեն տալու Օսկար, սիրտս վկայում է: Էդ Ակադեմիան թե ինչ է մեր Լեո տղու հետ տենց թարսված, մարդ չի հասկանում:
    Չիուետել Էջիոֆորին են տալու, հաստատ գիտեմ, կեցցե՜ն ստրուկների մասին մեծ ֆիլմերը:
    Բեեե՜ քեզ Ակադեմիա

  4. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս անգամ էլ Դի Կապրիոյին չեն տալու Օսկար, սիրտս վկայում է: Էդ Ակադեմիան թե ինչ է մեր Լեո տղու հետ տենց թարսված, մարդ չի հասկանում:
    Չիուետել Էջիոֆորին են տալու, հաստատ գիտեմ, կեցցե՜ն ստրուկների մասին մեծ ֆիլմերը:
    Բեեե՜ քեզ Ակադեմիա
    Լեոյին վաղուց պիտի Օսկար տային, բայց եթե փոխարենը որոշեն Բեյլին կամ ՄքՔոնեին տան, երկուսի խաղն էլ ընտիր էր

    Լավագույն դերասանուհին ըստ երևույթին Սանդրա Բալլոքին կգնա:

    Երկրորդական պլանի համար տղամարդունը հույս ունեմ Ֆասսբենդերին բաժին կընկնի, Ակադեմիան իրեն 2 Օսկար պարտք ա

    Երկրորդական պլանի համար կնոջը՝ Ջեննիֆեր Լոուրենսին, էդ աղջիկն էդ ինչ խաղալ ա խաղում, քարը քարին չի թողնում: Հատկապես որ խաղացած ֆիլմերն ու իր դերերն էնքան տարբեր են իրարից:

    Լավագույն արտասահմանյան ֆիլմի համար էլ The Hunt-ի ու The Great Beauty-ի համար եմ բալետ անում, երկուսն էլ իրենց համապատասխան ժանրերի մեջ հոյակապ էին:
    I may be paranoid but no android!

  5. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեոյին վաղուց պիտի Օսկար տային, բայց եթե փոխարենը որոշեն Բեյլին կամ ՄքՔոնեին տան, երկուսի խաղն էլ ընտիր էր
    Հնարավոր է, որ իրենցից մեկին հասնի՝ հատկապես հաշվի առնելով, որ մեկն իր դերի համար լա՜վ չաղացել էր, մյուսն էլ լա՜վ նիհարել. Օսկարի պատմությունը ցույց է տալիս, որ Ակադեմիան անտաբեր չի մնում էդպիսի կերպարանափոխությունների հանդեպ, Բրիջիթ Ջոնսը վկա:
    Բայց միևնույն է, կարծում եմ, էս տարի Օսկարների մեծ մասը Ստրուկին կգնան՝ ներառյալ գլխավոր դերի համար մրցանակը:

    Լավագույն դերասանուհին ըստ երևույթին Սանդրա Բալլոքին կգնա:
    Չեմ կարծում, տեսնենք:

  6. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քյոռփա երեխեքն ու էս տարվա օսկարի ներկայացված ֆիլմերը Մեռնելու բան ա

    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (23.02.2014), Lusina (23.02.2014), Malxas (22.02.2014), Moonwalker (22.02.2014), Աթեիստ (21.02.2014), Հայկօ (22.02.2014), մարիօ (22.02.2014)

  8. #6
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի րոպե առաջ նայեցի 12 Years a Slave-ը ու կասեմ, որ էնքան էլ տպավորված չեմ, հա՛ դաժան էր, հա՛ սիրուն կադրեր շատ կային, նայվող էր ու ինչ-որ գրավիչ բան կար մեջը, բայց հլը որ մտածում եմ, որ դի Կապրիոյին տալը ավելի ճիշտ կլինի, չնայած՝ ես իրան էնքան էլ չեմ սիրում: Սիրտս հեչ չի կպնում էդ տղին:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (25.02.2014)

  10. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նեբրասկան նայեցի, շատ լավն էր։ Ընդհանրապես շատ նման էր Փեյնի նախորդ ֆիլմերին, առաջին հայացքից պարզ պատմություն, որը հերոսների կերպարների ու հարաբերությունների բարդ նկարագիրն է տալիս։ Բայց էս կարգի ֆիլմերը միշտ էլ առաջադրվել են օսկարների ու միշտ որպես տուժված կողմ են հանդիսացել։ Կարող է մի հատ կամ երկու հատ մրցանակ ստեղից էնտեղից կորզեն, բայց մեծ հույսեր երբեք չեն փայփայել։ Դերասանական կազմը հոյակապ լավն էր, մեջը Օդենքիրքը կար (Breaking Bad-ի Սոլ Գուդմենը), ֆիլմի մեսիջն էլ պոզիտիվ էր ու բարի։

    Մի խոսքով խորհուրդ եմ տալիս, շատ ընտիր նկարահանված կոմեդիա է, եթե մի երկու մրցանակ կպցրեց, կուրախանամ, բայց ձեռնունայն մնալու դեպքում էլ դարդ չեմ անի, մրցակից ֆիլմերը շատ ավելի որակյալ են։
    I may be paranoid but no android!

  11. #8
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Նեբրասկան նայեցի, շատ լավն էր։ Ընդհանրապես շատ նման էր Փեյնի նախորդ ֆիլմերին, առաջին հայացքից պարզ պատմություն, որը հերոսների կերպարների ու հարաբերությունների բարդ նկարագիրն է տալիս։ Բայց էս կարգի ֆիլմերը միշտ էլ առաջադրվել են օսկարների ու միշտ որպես տուժված կողմ են հանդիսացել։ Կարող է մի հատ կամ երկու հատ մրցանակ ստեղից էնտեղից կորզեն, բայց մեծ հույսեր երբեք չեն փայփայել։ Դերասանական կազմը հոյակապ լավն էր, մեջը Օդենքիրքը կար (Breaking Bad-ի Սոլ Գուդմենը), ֆիլմի մեսիջն էլ պոզիտիվ էր ու բարի։

    Մի խոսքով խորհուրդ եմ տալիս, շատ ընտիր նկարահանված կոմեդիա է, եթե մի երկու մրցանակ կպցրեց, կուրախանամ, բայց ձեռնունայն մնալու դեպքում էլ դարդ չեմ անի, մրցակից ֆիլմերը շատ ավելի որակյալ են։
    Ես սիրահարվել էի էս ֆիլմին նայելուց հետո Սիրուն էր շատ, միանում եմ խորհրդին:

  12. #9
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն էս կիրակի օսկարնա ու ոնց հասկանում եմ էս տարի լրիվ թարսա լինելու էս մրցույթը իմ համար, դրա համար մի հատ ռևյու անեմ հիմնական կատեգորիաները:

    Լավագույն ֆիլմ

    Ով կհաղթի` 12 years a slave
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Her

    Վաբշե էս տարին մի տեսակ տխուր սկսվեց ու մինչև օգոստոս խելքը գլխին կինո դեռ չէի տեսել էս տարվա կինոներից: Բայց Gravity-ով ամեն ինչ փոխվեց ու դրանից հետո սկսեցին իրար հետևից դուրս գալ լիքը որակյալ ֆիլմեր: Ընդհանուր հավակնորդ ֆիլմերը գրեթե բոլորն էլ որակյալ ֆիլմեր են, ուղղակի երևի տարբեր ճաշակի տեր մարդկանց համար են:

    12 years a slave - Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ հենց էս կինոնա հաղթելու: Սթիվ ՄաքՔուինի առաջին ֆիլմն էր, որ նայեցի: Ընդհանուր առմամբ լավ էր նկարած, ընտիր տեսարաններ կային (հատկապես կախված սևամորթ մարդու տեսարանը, երբ հետևի տեսարանում դուրս են գալիս շատ ուրիշներ ու զբաղվում առօրյա գործերով), բայց որպես ամբողջական կինո ինքը ըստ իս արժանի չի օսկարին: Բայց դե կինոակադեմիան շատա սիրում սենց ֆիլմեր` ստրկության թեմատիկա, ԱՄՆ-ն որպես կենտրոնական երկիր և այլն... Նենց որ իրան կարելիա համարել հատուկ օսկարի համար նկարահանված ֆիլմ: Բարի հաղթանակ
    Gravity - Ընտիր ֆիլմ! Նայել եմ կինոթատրոնում, վիզուալ էֆֆեկտներն ուղղակի ցնցող էին... Օպերատորական աշխատանքը բարձրության վրա, հատկապես եթե հաշվի առնենք թե ինչ պայմաններումա նկարահանվել ֆիլմը: Մի քանի օր առաջ մի հատ տեսահոլովակում տեսա, որ դերասանների դեմքերից բացի մնացածը ամբողջությամբ գրաֆիկական աշխատանք էր: Մի խոսքով սենց ֆիլմ դեռ մի քանի տարի չի լինի հաստատ, ինքն իր ոճի մեջ երևի լավագույնն էր, լարված նայել եմ մինչև վերջին վայրկյանը:
    Her - Եթե Գրավիտացիան լավն էր իր ոճի մեջ, ապա Her-ը (ճիշտն ասած չգիտեմ ինչպես ճիշտ թարգմանել հայերեն անունը) իմ համար էս տարվա լավագույն ֆիլմնա նոմինանտներից: Հրաշալի ֆիլմ, որը լիքը հարցերա տալիս մտածելու ու իրանից հետո սկսում ես շատ բաների ուրիշ ձևով նայել: Երևի ինքը դուր կգա անգամ սիրային ֆիլմեր չսիրողներին: Սքարլեթ Յոհանսոնին ես դաժե կնոմինացնեի օսկարի, չնայած ինքը ընդհանրապես չի երևում ֆիլմում Բայց դե, ավաղ, էս մենակ իմ կարծիքնա
    Nebraska - Շատ բարի ֆիլմ: Առանց իրա 2013-ը մի տեսակ կիսատ կլիներ, գլուխգործոց չեմ համարում, բայց միանշանակ վատ չեմ կարա արտահայտվեմ իրա մասին:
    Philomena - Էլի շատ լավ ֆիլմ, որը կարժանանար օսկարի, եթե նկարահանված լիներ ասենք 1976 թվականին: Բայց ավաղ նկարահանվելա անցած տարի ու մի բան էլ բրիտանական ֆիլմա Նենց որ իրան երևի նոմինացիան լրիվ հերիքա էս ասպարեզում:
    Captain Phillips - Որպես ֆիլմ բնավ լավագույնը չէր անցած տարի, բայց շատ լավն էր: Իրական փաստերի վրա նկարահանված լարված պատմություն անկրկնելի Թոմ Հենքսի մասնակցությամբ, որին 1994 թվականից սկսած ակադեմիան մի տեսակ չի ուզում էլ օսկար տա, չնայած դրան Թոմը մի քանի անգամ հասելա իր դերասանական խաղով:
    The Dallas Buyers Club - Վատ չէր, բայց շատ լավն էլ չէր: Դերասանական խաղը լավն էր, բայց դրան երևի մյուս կանխագուշակումներում անդրադառնամ: Մի խոսքով մեկ անգամ նայելու ֆիլմ էր իմ համար:
    American Hustle - Հզոր դերասանական խաղով միջակ ֆիլմ: Դերասանների հաշվին ամեն դեպքում ինքը պետքա ստեղ լիներ, բայց չի կարա հաղթի:
    The Wolf of Wall Street - Սքորսեզեն գնումա դեպի եսիմ ուր Դուրս չի եկել, ոչ մի հետք չթողեց... Լեոն լավն էր, բայց ինքը ավելի լավ դերեր էլա ունեցել:

    Հ.Գ. Ու գլխավոր հիասթափությունս էս օսկարից էնա, որ ոչ մի նոմինացիա չունի Ռոն Հովարդի Rush-ը, որը իմ համար անցած տարվա լավագույն ֆիլմնա երևի: Եթե կինոակադեմիան չի կարողանում գնահատի Նիկի Լաուդայի դերում Դանիել Բրուլի խաղը, ուրեմն ես լավագույն ֆիլմը 12 years a slave-ին տալն էլ եմ լրիվ նորմալ համարում:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (15.03.2014)

  14. #10
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավագույն դերասան

    Ով կհաղթի` Մեթյու Մաքքոնահի
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Մեթյու Մաքքոնահի

    Անկեղծ ասած Մեթյուն էլ շատ տպավորիչ չէր, բայց բոլոր հավակնորդներից լավագույնը ինքն էր միանշանակ: Երկրորդը Բրյուս Դերնն էր, որը Նեբրասկայում շատ տպավորիչ դեր կերտեց: Իսկ Բեյլն ու Դի Կապրիոն շատ ավելի լավ դերեր են ունեցել:


    Լավագույն դերասանուհի

    Ով կհաղթի` Քեյթ Բլանշետ
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Սանդրա Բալլոք

    Ստեղ երևի շատ սուբյեկտիվա կարծիքս ու ավելի շատ հիմնված ֆիլմի վրա: Քանի որ Գրավիտացիան ինձ ավելի շատ էր տպավորել, Բալլոքը միանգամից դառավ իմ համար ֆավորիտ ու տենց էլ Բլանշետը հետո չհամոզեց, չնայած Ժասմինում շատ լավ էր խաղում: Մյուս նոմինանտները շատ ավելի հետ են իրանցից իմ կարծիքով:

    Լավագույն երկրորդ պլանի դերասան

    Ով կհաղթի` Ջարեդ Լետո
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Մայքլ Ֆասսբենդեր

    Միակ տեղը, որ կողմ եմ, որ հաղթի 12 years a slave-ի դերասան: Ֆասսբենդերից լավ ստրկատեր ես սաղ կյանքումս չէի պատկերացնի, հիանալի դերասանական խաղ էր: Իսկ Ջարեդ Լետոն իմ կարծիքով ոչ մի արտասովոր բան չարեց` նախ տրանսվիստիտի կերպարն էր հեշտ, երկրորդն էլ իմ կարծիքով մյուս դերասաններից շատերն էլ էդ դերում պակաս լավ չէին խաղա: Դե ստեղ նորից գլխավոր հիասթափությունը Դանիել Բրուլին չտեսնելնա, իմ կարծիքով ինքն էր ամենաարժանին հաղթելուն

    Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի

    Ով կհաղթի` Լուպիտա Նյոնգո
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Ջեննիֆեր Լոուրենս

    Ստեղ էլ ակադեմիկները ստրուկի կերպարը կնախընտրեն, բայց Լոուրենսը American Hustle-ում ուղղակի ջարդեց թողեց: Շատ եմ սկսել սիրել իրան ու դեռ Silver Linings Playbook-ն էլ չեմ նայել: Բայց չեն տա հաստատ երկրորդ տարին անընդմեջ օսկար:

    Լավագույն ռեժիսյոր

    Ով կհաղթի` Ալֆոնսո Կուարոն
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Ալֆոնսո Կուարոն

    Ստեղ ուղղակի անխոսա, նույնն էլ օպերատորական աշխատանքը... Եթե հանկարծ որոշեին էս էլ Սթիվ ՄաքՔուինին տալ, ես կգնայի ոմն կինոակադեմիկ սպանելու

    Լավագույն օրիգինալ սցենար

    Ով կհաղթի` Her
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Her

    Դե ստեղ մենակ մի բանա կարելի ասել` նախշուն Her

    Լավագույն ադապտացված սցենար

    Ով կհաղթի` 12 years a slave
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Captain Phillips

    Որպես ադապտացիա իմ համար ամենալավը Կապիտան Ֆիլիփսն էր: Ֆիլոմենան ու Կեսգիշերից առաջ-ի մեջ էլ եմ ճիշտն ասած տատանվում, բայց ամեն դեպքում երևի Ֆիլիպս:

    Լավագույն սաունդթրեք

    Ով կհաղթի` Gravity
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Her

    Անկեղծ ասած Gravity-ի սաունդրեքը նոր հասկացա, որ չի տպավորվել ու չեմ հիշում... Պետքա վերալսել, բայց էս պահի դրությամբ իմ ֆավորիտը Arcade Fire-ի հիանալի գործնա Her-ում:

    Հ.Գ. Դե մնացածը էլ չեմ գրում, հիմնականները սրանք էին: Տեխնիկական ամեն ինչը պետքա իմ համեստ կարծիքով Gravity-ն հաղթի, այլընտրանք չկա:

  15. #11
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Yellow Raven, Օսկարի ֆիլմերի վերլուծության հետ հիմնականում համաձայն եմ,բացի The Wolf of Wall Street-ից:Ամենաբարձրը էս ֆիլմն եմ գնահատել:Չնայած Her-ը ու Nebraska-ն դեռ չեմ նայել:
    Կարծում եմ բոոլր հաղթողներին ճիշտ ես նշել: Սթիվ ՄաքՔուինի Hunger-ը կնայես,հզոր ֆիլմ է ու էստեղ Ֆասբենդերը փայլում է:

  16. #12
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Yellow Raven, Օսկարի ֆիլմերի վերլուծության հետ հիմնականում համաձայն եմ,բացի The Wolf of Wall Street-ից:Ամենաբարձրը էս ֆիլմն եմ գնահատել:Չնայած Her-ը ու Nebraska-ն դեռ չեմ նայել:
    Կարծում եմ բոոլր հաղթողներին ճիշտ ես նշել: Սթիվ ՄաքՔուինի Hunger-ը կնայես,հզոր ֆիլմ է ու էստեղ Ֆասբենդերը փայլում է:
    Hunger-ն ու Shame-ը watchlist-ումս են, անպայման կնայեմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխություն 2012
    Հեղինակ՝ Վահ, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 09.01.2013, 15:37
  2. «Մեր խոսքը» գրական մրցանակաբաշխություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 31.05.2012, 11:51
  3. Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխություն 2009/10
    Հեղինակ՝ wem, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 27.03.2010, 23:37
  4. Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2008...
    Հեղինակ՝ Moon, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 36
    Վերջինը: 11.02.2009, 02:41
  5. Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2006
    Հեղինակ՝ Սյունիք, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 26.12.2006, 22:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •