User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Օսկար մրցանակաբաշխություն 2014

  1. #16
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նեբրասկան նայեցի, շատ լավն էր։ Ընդհանրապես շատ նման էր Փեյնի նախորդ ֆիլմերին, առաջին հայացքից պարզ պատմություն, որը հերոսների կերպարների ու հարաբերությունների բարդ նկարագիրն է տալիս։ Բայց էս կարգի ֆիլմերը միշտ էլ առաջադրվել են օսկարների ու միշտ որպես տուժված կողմ են հանդիսացել։ Կարող է մի հատ կամ երկու հատ մրցանակ ստեղից էնտեղից կորզեն, բայց մեծ հույսեր երբեք չեն փայփայել։ Դերասանական կազմը հոյակապ լավն էր, մեջը Օդենքիրքը կար (Breaking Bad-ի Սոլ Գուդմենը), ֆիլմի մեսիջն էլ պոզիտիվ էր ու բարի։

    Մի խոսքով խորհուրդ եմ տալիս, շատ ընտիր նկարահանված կոմեդիա է, եթե մի երկու մրցանակ կպցրեց, կուրախանամ, բայց ձեռնունայն մնալու դեպքում էլ դարդ չեմ անի, մրցակից ֆիլմերը շատ ավելի որակյալ են։
    I may be paranoid but no android!

  2. #17
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Նեբրասկան նայեցի, շատ լավն էր։ Ընդհանրապես շատ նման էր Փեյնի նախորդ ֆիլմերին, առաջին հայացքից պարզ պատմություն, որը հերոսների կերպարների ու հարաբերությունների բարդ նկարագիրն է տալիս։ Բայց էս կարգի ֆիլմերը միշտ էլ առաջադրվել են օսկարների ու միշտ որպես տուժված կողմ են հանդիսացել։ Կարող է մի հատ կամ երկու հատ մրցանակ ստեղից էնտեղից կորզեն, բայց մեծ հույսեր երբեք չեն փայփայել։ Դերասանական կազմը հոյակապ լավն էր, մեջը Օդենքիրքը կար (Breaking Bad-ի Սոլ Գուդմենը), ֆիլմի մեսիջն էլ պոզիտիվ էր ու բարի։

    Մի խոսքով խորհուրդ եմ տալիս, շատ ընտիր նկարահանված կոմեդիա է, եթե մի երկու մրցանակ կպցրեց, կուրախանամ, բայց ձեռնունայն մնալու դեպքում էլ դարդ չեմ անի, մրցակից ֆիլմերը շատ ավելի որակյալ են։
    Ես սիրահարվել էի էս ֆիլմին նայելուց հետո Սիրուն էր շատ, միանում եմ խորհրդին:

  3. #18
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն էս կիրակի օսկարնա ու ոնց հասկանում եմ էս տարի լրիվ թարսա լինելու էս մրցույթը իմ համար, դրա համար մի հատ ռևյու անեմ հիմնական կատեգորիաները:

    Լավագույն ֆիլմ

    Ով կհաղթի` 12 years a slave
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Her

    Վաբշե էս տարին մի տեսակ տխուր սկսվեց ու մինչև օգոստոս խելքը գլխին կինո դեռ չէի տեսել էս տարվա կինոներից: Բայց Gravity-ով ամեն ինչ փոխվեց ու դրանից հետո սկսեցին իրար հետևից դուրս գալ լիքը որակյալ ֆիլմեր: Ընդհանուր հավակնորդ ֆիլմերը գրեթե բոլորն էլ որակյալ ֆիլմեր են, ուղղակի երևի տարբեր ճաշակի տեր մարդկանց համար են:

    12 years a slave - Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ հենց էս կինոնա հաղթելու: Սթիվ ՄաքՔուինի առաջին ֆիլմն էր, որ նայեցի: Ընդհանուր առմամբ լավ էր նկարած, ընտիր տեսարաններ կային (հատկապես կախված սևամորթ մարդու տեսարանը, երբ հետևի տեսարանում դուրս են գալիս շատ ուրիշներ ու զբաղվում առօրյա գործերով), բայց որպես ամբողջական կինո ինքը ըստ իս արժանի չի օսկարին: Բայց դե կինոակադեմիան շատա սիրում սենց ֆիլմեր` ստրկության թեմատիկա, ԱՄՆ-ն որպես կենտրոնական երկիր և այլն... Նենց որ իրան կարելիա համարել հատուկ օսկարի համար նկարահանված ֆիլմ: Բարի հաղթանակ
    Gravity - Ընտիր ֆիլմ! Նայել եմ կինոթատրոնում, վիզուալ էֆֆեկտներն ուղղակի ցնցող էին... Օպերատորական աշխատանքը բարձրության վրա, հատկապես եթե հաշվի առնենք թե ինչ պայմաններումա նկարահանվել ֆիլմը: Մի քանի օր առաջ մի հատ տեսահոլովակում տեսա, որ դերասանների դեմքերից բացի մնացածը ամբողջությամբ գրաֆիկական աշխատանք էր: Մի խոսքով սենց ֆիլմ դեռ մի քանի տարի չի լինի հաստատ, ինքն իր ոճի մեջ երևի լավագույնն էր, լարված նայել եմ մինչև վերջին վայրկյանը:
    Her - Եթե Գրավիտացիան լավն էր իր ոճի մեջ, ապա Her-ը (ճիշտն ասած չգիտեմ ինչպես ճիշտ թարգմանել հայերեն անունը) իմ համար էս տարվա լավագույն ֆիլմնա նոմինանտներից: Հրաշալի ֆիլմ, որը լիքը հարցերա տալիս մտածելու ու իրանից հետո սկսում ես շատ բաների ուրիշ ձևով նայել: Երևի ինքը դուր կգա անգամ սիրային ֆիլմեր չսիրողներին: Սքարլեթ Յոհանսոնին ես դաժե կնոմինացնեի օսկարի, չնայած ինքը ընդհանրապես չի երևում ֆիլմում Բայց դե, ավաղ, էս մենակ իմ կարծիքնա
    Nebraska - Շատ բարի ֆիլմ: Առանց իրա 2013-ը մի տեսակ կիսատ կլիներ, գլուխգործոց չեմ համարում, բայց միանշանակ վատ չեմ կարա արտահայտվեմ իրա մասին:
    Philomena - Էլի շատ լավ ֆիլմ, որը կարժանանար օսկարի, եթե նկարահանված լիներ ասենք 1976 թվականին: Բայց ավաղ նկարահանվելա անցած տարի ու մի բան էլ բրիտանական ֆիլմա Նենց որ իրան երևի նոմինացիան լրիվ հերիքա էս ասպարեզում:
    Captain Phillips - Որպես ֆիլմ բնավ լավագույնը չէր անցած տարի, բայց շատ լավն էր: Իրական փաստերի վրա նկարահանված լարված պատմություն անկրկնելի Թոմ Հենքսի մասնակցությամբ, որին 1994 թվականից սկսած ակադեմիան մի տեսակ չի ուզում էլ օսկար տա, չնայած դրան Թոմը մի քանի անգամ հասելա իր դերասանական խաղով:
    The Dallas Buyers Club - Վատ չէր, բայց շատ լավն էլ չէր: Դերասանական խաղը լավն էր, բայց դրան երևի մյուս կանխագուշակումներում անդրադառնամ: Մի խոսքով մեկ անգամ նայելու ֆիլմ էր իմ համար:
    American Hustle - Հզոր դերասանական խաղով միջակ ֆիլմ: Դերասանների հաշվին ամեն դեպքում ինքը պետքա ստեղ լիներ, բայց չի կարա հաղթի:
    The Wolf of Wall Street - Սքորսեզեն գնումա դեպի եսիմ ուր Դուրս չի եկել, ոչ մի հետք չթողեց... Լեոն լավն էր, բայց ինքը ավելի լավ դերեր էլա ունեցել:

    Հ.Գ. Ու գլխավոր հիասթափությունս էս օսկարից էնա, որ ոչ մի նոմինացիա չունի Ռոն Հովարդի Rush-ը, որը իմ համար անցած տարվա լավագույն ֆիլմնա երևի: Եթե կինոակադեմիան չի կարողանում գնահատի Նիկի Լաուդայի դերում Դանիել Բրուլի խաղը, ուրեմն ես լավագույն ֆիլմը 12 years a slave-ին տալն էլ եմ լրիվ նորմալ համարում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (15.03.2014)

  5. #19
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավագույն դերասան

    Ով կհաղթի` Մեթյու Մաքքոնահի
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Մեթյու Մաքքոնահի

    Անկեղծ ասած Մեթյուն էլ շատ տպավորիչ չէր, բայց բոլոր հավակնորդներից լավագույնը ինքն էր միանշանակ: Երկրորդը Բրյուս Դերնն էր, որը Նեբրասկայում շատ տպավորիչ դեր կերտեց: Իսկ Բեյլն ու Դի Կապրիոն շատ ավելի լավ դերեր են ունեցել:


    Լավագույն դերասանուհի

    Ով կհաղթի` Քեյթ Բլանշետ
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Սանդրա Բալլոք

    Ստեղ երևի շատ սուբյեկտիվա կարծիքս ու ավելի շատ հիմնված ֆիլմի վրա: Քանի որ Գրավիտացիան ինձ ավելի շատ էր տպավորել, Բալլոքը միանգամից դառավ իմ համար ֆավորիտ ու տենց էլ Բլանշետը հետո չհամոզեց, չնայած Ժասմինում շատ լավ էր խաղում: Մյուս նոմինանտները շատ ավելի հետ են իրանցից իմ կարծիքով:

    Լավագույն երկրորդ պլանի դերասան

    Ով կհաղթի` Ջարեդ Լետո
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Մայքլ Ֆասսբենդեր

    Միակ տեղը, որ կողմ եմ, որ հաղթի 12 years a slave-ի դերասան: Ֆասսբենդերից լավ ստրկատեր ես սաղ կյանքումս չէի պատկերացնի, հիանալի դերասանական խաղ էր: Իսկ Ջարեդ Լետոն իմ կարծիքով ոչ մի արտասովոր բան չարեց` նախ տրանսվիստիտի կերպարն էր հեշտ, երկրորդն էլ իմ կարծիքով մյուս դերասաններից շատերն էլ էդ դերում պակաս լավ չէին խաղա: Դե ստեղ նորից գլխավոր հիասթափությունը Դանիել Բրուլին չտեսնելնա, իմ կարծիքով ինքն էր ամենաարժանին հաղթելուն

    Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի

    Ով կհաղթի` Լուպիտա Նյոնգո
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Ջեննիֆեր Լոուրենս

    Ստեղ էլ ակադեմիկները ստրուկի կերպարը կնախընտրեն, բայց Լոուրենսը American Hustle-ում ուղղակի ջարդեց թողեց: Շատ եմ սկսել սիրել իրան ու դեռ Silver Linings Playbook-ն էլ չեմ նայել: Բայց չեն տա հաստատ երկրորդ տարին անընդմեջ օսկար:

    Լավագույն ռեժիսյոր

    Ով կհաղթի` Ալֆոնսո Կուարոն
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Ալֆոնսո Կուարոն

    Ստեղ ուղղակի անխոսա, նույնն էլ օպերատորական աշխատանքը... Եթե հանկարծ որոշեին էս էլ Սթիվ ՄաքՔուինին տալ, ես կգնայի ոմն կինոակադեմիկ սպանելու

    Լավագույն օրիգինալ սցենար

    Ով կհաղթի` Her
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Her

    Դե ստեղ մենակ մի բանա կարելի ասել` նախշուն Her

    Լավագույն ադապտացված սցենար

    Ով կհաղթի` 12 years a slave
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Captain Phillips

    Որպես ադապտացիա իմ համար ամենալավը Կապիտան Ֆիլիփսն էր: Ֆիլոմենան ու Կեսգիշերից առաջ-ի մեջ էլ եմ ճիշտն ասած տատանվում, բայց ամեն դեպքում երևի Ֆիլիպս:

    Լավագույն սաունդթրեք

    Ով կհաղթի` Gravity
    Ով պետք է հաղթեր իմ կարծիքով` Her

    Անկեղծ ասած Gravity-ի սաունդրեքը նոր հասկացա, որ չի տպավորվել ու չեմ հիշում... Պետքա վերալսել, բայց էս պահի դրությամբ իմ ֆավորիտը Arcade Fire-ի հիանալի գործնա Her-ում:

    Հ.Գ. Դե մնացածը էլ չեմ գրում, հիմնականները սրանք էին: Տեխնիկական ամեն ինչը պետքա իմ համեստ կարծիքով Gravity-ն հաղթի, այլընտրանք չկա:

  6. #20
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Yellow Raven, Օսկարի ֆիլմերի վերլուծության հետ հիմնականում համաձայն եմ,բացի The Wolf of Wall Street-ից:Ամենաբարձրը էս ֆիլմն եմ գնահատել:Չնայած Her-ը ու Nebraska-ն դեռ չեմ նայել:
    Կարծում եմ բոոլր հաղթողներին ճիշտ ես նշել: Սթիվ ՄաքՔուինի Hunger-ը կնայես,հզոր ֆիլմ է ու էստեղ Ֆասբենդերը փայլում է:

  7. #21
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Yellow Raven, Օսկարի ֆիլմերի վերլուծության հետ հիմնականում համաձայն եմ,բացի The Wolf of Wall Street-ից:Ամենաբարձրը էս ֆիլմն եմ գնահատել:Չնայած Her-ը ու Nebraska-ն դեռ չեմ նայել:
    Կարծում եմ բոոլր հաղթողներին ճիշտ ես նշել: Սթիվ ՄաքՔուինի Hunger-ը կնայես,հզոր ֆիլմ է ու էստեղ Ֆասբենդերը փայլում է:
    Hunger-ն ու Shame-ը watchlist-ումս են, անպայման կնայեմ

  8. #22
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ նախընտրությունները խիստ սուբյեկտիվ են, որովհետև դեռ չեմ տեսել Wolf of Wall Street, Her, Philomena, Captain Philips, Blue Jasmine, August: Osage County ֆիլմերը: Բայց տեսածներիցս ելնելով կասեի հետևյալը:

    Լավագույն Ֆիլմ
    Ով կհաղթի - 12 Years a Slave
    Ով պետք է հաղթեր -American Hustle
    Ստիվ Մակքուինը նոր սերնդի ամենատաղանդավոր ռեժիսորներից մեկն է ու կինոակադեմիան իրեն առնվազն երկու Օսկար է պարտք Hunger-ի ու Shame-ի համար: 12 Years a Slave-ը վատը չէ, նույնիսկ հաղթելու դեպքում չեմ նեղվի, բայց իմ օբյեկտիվ ու սուբյեկտիվ կարծիքով American Hustle-ը էս տարվա ամենալավ ֆիլմն էր:

    Լավագույն ռեժիսոր
    Ով կհաղթի - Ալֆոնսո Կուարոն/Alfonso Cuarón – Gravity
    Ով պետք է հաղթեր - Ալֆոնսո Կուարոն/Alfonso Cuarón – Gravity
    Դե ստեղ երկրորդ կարծիք չկա, էն ինչ արեց Կուարոնը Գրավիտացիայում դեռևս չէր արել ոչ ոք ոչ մի ուրիշ ֆիլմում:

    Լավագույն դերասան
    Ով կհաղթի - Չիուետել Էջիոֆոր/Chiwetel Ejiofor – 12 Years a Slave (Solomon Northup-ի դերում
    Ով պետք է հաղթեր - Մեթյու ՄքՔոնեհի/Matthew McConaughey – Dallas Buyers Club (Ron Woodroof-ի դերում)
    Մոռացեք Լեոնարդոյի մասին, եթե էս տարի Օսկարը Մեթյուին չտվեցին, դա կլինի ամենամեծ անարդարությունը վերջին տարիների մրցանակաբաշխությունների ժամանակ:

    Լավագույն դերասանուհի
    Ով կհաղթի - Սանդրա Բալլոք/Sandra Bullock – Gravity (Dr. Ryan Stone-ի դերում)
    Ով պետք է հաղթեր - Սանդրա Բալլոք/Sandra Bullock – Gravity (Dr. Ryan Stone-ի դերում)
    Էլի երկրորդ կարծիք չկա, American Hustle-ում Էմի Ադամսն էլ է շատ լավը, բայց էդ ֆիլմում հենց Ջենիֆեր Լոուրենսը հայտնվում է էկրանին, Էմիի փայլը խամրում է:

    Լավագույն դերասան՝ երկրորդական դերի համար
    Ով կհաղթի - Ջարեդ Լիթո/Jared Leto – Dallas Buyers Club (Rayon-ի դերում)
    Ով պետք է հաղթեր - Մայքլ Ֆասսբենդեր/Michael Fassbender – 12 Years a Slave (Edwin Epps-ի դերում)
    Ոնց որ ակադեմիան Մակքուինին էր օսկարներ պարտք, նույն ձևի էլ Ֆասսբենդերին է պարտք, առնվազն երկու հատ: Ու Ֆասսբենդերն իմ սուբյեկտիվ ու օբյեկտիվ կարծիքով ամենատաղանդավոր դերասանն է, ով դեռ շնչում է ու վերջակետ: Չնայած եթե նույնիսկ Լիտոն հաղթի, էլի կուրախանամ:

    Լավագույն դերասանուհի՝ երկրորդական դերի համար
    Ով կհաղթի - Ջենիֆեր Լորենս/Jennifer Lawrence – American Hustle (Rosalyn Rosenfeld-ի դերում)
    Ով պետք է հաղթի - Ջենիֆեր Լորենս/Jennifer Lawrence – American Hustle (Rosalyn Rosenfeld-ի դերում)
    Ջենիֆերը դերասանուհի է մեծատառերով ու Մերիլ Ստրիփի արժանի հետնորդը դառնալու մեծ հայտ է ներկայացնում: Մեկ էլ հատուկ ուզում եմ նշել Ջուն Սքուիբբին Նեբրասկա ֆիլմում ով էլի ահավոր լավն էր:

    Լավագույն արտասահմանյան ֆիլմ
    Ով կհաղթի - The Great Beauty - Իտալիա
    Ով պետք է հաղթի - The Great Beauty - Իտալիա
    Էլի երկրորդ կարծիք չկա, La Grande Bellezza-ն ամենասիրուն ու ամենահրաշք իտալական ֆիլմերից մեկն է, որը նույնիսկ հավակնում է ձեռնոց նետել Ֆելլինիի 8 ու կեսին: Չնայած Դանիայի The Hunt-ն էլ է հոյակապ ֆիլմ:

    Լավագույն օրիգինալ սցենար
    Ով կհաղթի - American Hustle – Eric Warren Singer, David O. Russell
    Ով պետք է հաղթի - American Hustle – Eric Warren Singer, David O. Russell

    Լավագույն ադապտացված սցենար
    Ով կհաղթի - 12 Years a Slave – John Ridley
    Ով պետք է հաղթեր - 12 Years a Slave – John Ridley

    Մի խոսքով, ես American Hustle եմ բալետ անում
    I may be paranoid but no android!

  9. #23
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ համեմատության համար Golden Globe-ի ու BAFTA-ի հաղթողներին էլ գրեմ, որ մոտավորապես պատկերացում կազմենք տրամադրվածությունների մասին:

    Golden Globe Awards-ի հաղթողները.
    Լավագույն Ֆիլմ (դրամա) - 12 Years a Slave
    Լավագույն ֆիլմ (մյուզիքլ կամ կատակերգություն) - American Hustle
    Լավագույն ռեժիսոր - Ալֆոնսո Կուարոն (Gravity)
    Լավագույն դերասան (դրամա) - Մեթյու ՄակՔոնահի (Dallas Buyers Club)
    Լավագույն դերասանուհի (դրամա) - Քեյթ Բլանշետ (Blue Jasmine)
    Լավագույն դերասան (մյուզիքլ կամ կատակերգություն) - Լեոնարդո Դի Կապրիո (Wolf of Wall Street)
    Լավագույն դերասանուհի (մյուզիքլ կամ կատակերգություն) - Էմի Ադամս (American Hustle)
    Լավագույն դերասան երկրորդական դերի համար - Ջարեդ Լիտո (Dallas Buyers Club)
    Լավագույն դերասանուհի երկրորդական դերի համար - Ջենիֆեր Լոուրենս (American Hustle)
    Լավագույն սցենար - Her
    Լավագույն արտասահմանյան ֆիլմ - The Greaty Beauty (Իտալիա)
    Լավագույն անիմացիոն ֆիլմ - Frozen

    BAFTA-ի հաղթողները.
    Լավագույն ֆիլմ - 12 Years a Slave
    Լավագույն ռեժիսոր - Ալֆոնսո Կուարոն (Gravity)
    Լավագույն դերասան - Չիուետել Էջիոֆոր (12 Years a Slave)
    Լավագույն դերասանուհի - Քեյթ Բլանշետ (Blue Jasmine)
    Լավագույն դերասան երկրորդական դերի համար - Բարխադ Աբդի (Captain Philips)
    Լավագույն դերասանուհի երկրորդական դերի համար - Ջենիֆեր Լոուրենս (American Hustle)
    Լավագույն օրիգինալ սցենար - American Hustle
    Լավագույն ադապտացված սցենար - Philomena
    Լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ - The Greaty Beauty (Իտալիա)
    Լավագույն անիմացիոն ֆիլմ - Frozen
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 02.03.2014, 17:14:
    I may be paranoid but no android!

  10. #24
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    1. Լավագույն ֆիլմ -12 Years a Slave-ես-The Wolf of Wall Street
    2. Լավագույն դերասան - Matthew McConaughey-ես-Leonardo DiCaprio
    3. Լավագույն դերասանուհի -Cate Blanchett
    4. Լավագույն ռեժիսյոր - Alfonso Cuaron-ես-Steve McQueen
    5. Լավագույն երկրորդական դերի դերասան - Jared Leto
    6. Լավագույն երկրորդական դերի դերասանուհի - Lupita Nyongo-ես- Ջենիֆերից բացի ով տանի գոհ կլինեմ
    7. Լավագույն օրգինալ սցենար - American Hustle-American Hustle
    8. Լավագույն ադապտացված սցենար -12 Years a Slave
    9. Լավագույն օտարալեզու ֆիլմ - La Grande Bellezza
    10. Լավագույն անիմացիոն ֆիլմ - Frozen
    11. Լավագույն երաժշտություն -Gravity
    12. Լավագույն դոկումենտալ ֆիլմ -The Act of Killing

    Ես The Wolf of Wall Street-ի կողմից եմ,բայց հասկանում եմ,որ գլխավոր մրցանակներից ոչ մեկը չի տանի:

  11. #25
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը

    Լավագույն արտասահմանյան ֆիլմ
    Ով կհաղթի - The Great Beauty - Իտալիա
    Ով պետք է հաղթի - The Great Beauty - Իտալիա
    Էլի երկրորդ կարծիք չկա, La Grande Bellezza-ն ամենասիրուն ու ամենահրաշք իտալական ֆիլմերից մեկն է, որը նույնիսկ հավակնում է ձեռնոց նետել Ֆելլինիի 8 ու կեսին: Չնայած Դանիայի The Hunt-ն էլ է հոյակապ ֆիլմ:
    Ես էս նոմինացիայում բան չեմ գրել, որովհետև մենակ The Hunt-ն եմ տեսել... Ու եթե իրոք The Great Beauty-ն իրանից լավնա, հենց վաղը կդնեմ ու կնայեմ

  12. #26
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yellow Raven-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էս նոմինացիայում բան չեմ գրել, որովհետև մենակ The Hunt-ն եմ տեսել... Ու եթե իրոք The Great Beauty-ն իրանից լավնա, հենց վաղը կդնեմ ու կնայեմ
    Վահիկ, էս երկուսն իրար հակապատկեր են: Ես սկզբում The Hunt-ն էի տեսել ու էդ ֆիլմը դարձել էր իմ ամենասիրած ֆիլմերից մեկը: Իսկ Great Beauty-ն եզակի ֆիլմ է, որը միանգամից ոտք է գցում Ֆելինիի ու Ռոսելինիի ֆիլմերի հետ: Էս ֆիլմի սյուժեն կարևոր չէ, կարևորը չափից դուրս գեղեցիկ վիզուալ պատկերներն, հրաշք սաունդթրեքն ու Հռոմի բարձր խավի հեդոնիստական ապրելակերպի սատիրան: Համ էլ քանի որ արդեն համ Golden Globe է հաղթել, համ BAFTA, 99%-ով համոզված եմ, որ Օսկարն էլ ինքը կվերցնի: Չգիտեմ, ես որ սիրահարվել եմ էս ֆիլմին: Սա էլ թրեյլերը.

    I may be paranoid but no android!

  13. #27
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Վահիկ, էս երկուսն իրար հակապատկեր են: Ես սկզբում The Hunt-ն էի տեսել ու էդ ֆիլմը դարձել էր իմ ամենասիրած ֆիլմերից մեկը: Իսկ Great Beauty-ն եզակի ֆիլմ է, որը միանգամից ոտք է գցում Ֆելինիի ու Ռոսելինիի ֆիլմերի հետ: Էս ֆիլմի սյուժեն կարևոր չէ, կարևորը չափից դուրս գեղեցիկ վիզուալ պատկերներն, հրաշք սաունդթրեքն ու Հռոմի բարձր խավի հեդոնիստական ապրելակերպի սատիրան: Համ էլ քանի որ արդեն համ Golden Globe է հաղթել, համ BAFTA, 99%-ով համոզված եմ, որ Օսկարն էլ ինքը կվերցնի: Չգիտեմ, ես որ սիրահարվել եմ էս ֆիլմին: Սա էլ թրեյլերը.
    Ես մի տեսակ խասյաթ ունեմ թրեյլերներ չնայելու կատեգորիկ, նենց որ միանգամից կինոն կնայեմ Իսկ Ֆելինիի նկատմամբ ես մի տեսակ հակասական կարծիք ունեմ, դրա համար նենց շատ վստահ չեմ, որ կինոն դուրս կգա... Իրան հենց «8 ու կես»-ով սկսեցի նայել ու շատ չտպավորեց, մի տեսակ ոնց որ գլխավոր հերոսը ինքը լիներ ու էդ կինոյի մեջ մի բան կորցրած լիներ Բայց հետո արդեն «Քաղցր կյանք»-ը նայեցի ու էդ արդեն լրիվ ուրիշ տպավորություններ էր, ըտեղ նոր հասկացա թե խի են իրան որոշ մարդիկ տենց պաշտում:

  14. #28
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Her-ը նոր նայեցի,Օսկարի հավակնորդներից լավագույն ֆիլմն է,բայց ցավոք սրտի Օբաման սևամորթ է:
    Ես Her-ի կողմից եմ արդեն

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (03.03.2014)

  16. #29
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Չեմ սիրում էլի,որ անսպասելի բաներ չեն լինում
    Հ.Գ. Գնամ քնեմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (03.03.2014)

  18. #30
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես և սպասվում էր ոչ մի անակնկալ չեղավ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (03.03.2014)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխություն 2012
    Հեղինակ՝ Վահ, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 09.01.2013, 15:37
  2. «Մեր խոսքը» գրական մրցանակաբաշխություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 31.05.2012, 11:51
  3. Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխություն 2009/10
    Հեղինակ՝ wem, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 27.03.2010, 23:37
  4. Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2008...
    Հեղինակ՝ Moon, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 36
    Վերջինը: 11.02.2009, 02:41
  5. Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2006
    Հեղինակ՝ Սյունիք, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 26.12.2006, 22:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •