Մի բան մտքովս անցավ, վերադարձա էս թեմա, ուրեմն եթե իդեալական տարբերակով նայենք, ապա բնականաբար ավելի լավ է, որ երկու ծնողն էլ ու ցանկալի ա երկու սեռի ծնողն էլ առկա լինեն, բայց եթե կինը կամ թեկուզ հենց տղամարդը երեխա են ցանկանում, բայց չեն հանդիպել էնպիսի մարդու, ում հետ պատրաստ են երեխա դաստիարակել, չի նշանակում, որ պիտի սպասեն էնքան, մինչև ֆիզիոլոգիապես էլ ի վիճակի չլինեն երեխա ունենալ: Ես անգամ էս միջնադարյան քաղաքում ապրելով հանդերձ եթե ցանկանամ երեխա ունենալ, ապա կգերադասեմ ունենալ առանց ամուսնանալու, քան երեխա ունենալու համար ճարահատյալ ամուսնանալ ինչ-որ մեկի հետ, ում հետ չեմ ցանկանում ու պատրաստ չեմ կյանքս կապել:
Էջանիշներ