Հետաքրքիր է, որ բոլորը էն դեպքերի մասին են գրում, երբ կնոջ կյանքում «տղամարդ չկա», ու ինքը մեն մենակ որոշում է երեխա ունենալ մեծացնել։
Բայց չամուսնանալով երեխա ունենալը մենակ էս սցենարը չի ենթադրում։ Ինչը որ մեր հասարակության մեջ ավելի տարածված է, էն դեպքն է, երբ կինը ամուսնացած տղամարդու սիրուհի է և նրանից երեխա է ունենում։ Ամուսնանալ չեն կարող, բայց տղամարդը շատ հաճախ տիրություն է անում երկու ընտանիքին էլ։ Էդպիսի դեպքերն ավելի շատ են, բայց մնում են ծածուկ՝ տղամարդու օրինական ընտանիք ունենալու պատճառով։
Cassiopeia (21.02.2014), Vardik! (21.02.2014), Մինա (10.02.2014)
Իսկ ավելի հաճախ լինում ա, որ ամուսնանալուց կարճ ժամանակ անց բաժանվում են կամ ամուսինը մեռնում ա, կինը ստիպված մեն-մենակ ա մեծացնում էրեխեքին: Բայց դե հասարակությունն էս դեպքերին էլ ա թարս նայում: Հա, անգամ մահացած հայր ունեցող երեխաներին թարս ա նայում: Հիմա ի՞նչ անի խեղճ կինը, որ հասարակությանը բավարարի:
Alphaone (07.02.2014), Cassiopeia (21.02.2014)
Համ էլ էդ անհայր մեծանալու վրա ինչի՞ եք էդքան կենտրոնանում: Էնքան ընտանիքներ կան, որ ավելի լավ կլիներ, որ երեխաներն առանց հոր մեծանային (շատ դեպքերում նույնը մայրերին էլ է վերաբերվում)
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ