Ամեն դեպքում ողջունում եմ նման կանանց։ Ես ինքս միգուցե զոհ գնայի հասա
րակության կարծիքին, չնայած, փաստորեն, շատ բաներում ես էլ զոհ չեմ գնացել, բայց ով որ էդ ռիսկին գնում ա մեծ հարգանքով եմ նայում։ Մարդու իրավունքն ա, եթե ինքը ապահովված ա, պատրաստ ա երեխա մեծացնել, ուրեմն՝ ինչու ոչ։ Ապահովվածն էլ շատ հարաբերական բան ա, կարող ա՞ որ ամուսին ունեն բոլորը մի այլ կարգի ապահովված են էս երկրում։ Կամ էլ ամուսնանում ու բաժանվում են, էլի երեխային միայնակ մեծացնում, ինչ տարբերություն։ Էս դեպքում ավելի հանգիստ ա մայրը, նյարդերը ավելի հանգիստ են, առանց կռիվ ու դավի, բաժանություն ու վեճեր, հանգիստ պահում, մեծացնում ա իրա էրեխուն, ինչ ա էղել։
Էջանիշներ