Մինչև ամուսնանալը մտքիս դրել էի, որ եթե մինչև 30 տարեկան չամուսնացա, երեխա եմ ունենալու չգիտեմումիցԴե, «բախտս չբերեց» ու հիմա երեք երեխաների մայր եմ։
Ուզում եմ ասել, որ լրիվ դրական եմ նայուն նման որոշումներին ու փաստերին։ Թքած հասարակության վրա։ Եթե հանկարծ ինչ-որ բան պատահի քեզ, էդ հասարակության քանի՞ տոկոսը թևութիկունք կկանգնի քեզ։ Հըլը մի բան էլ հակառակը, ամեն ինչ նենց շուռ ու մուռ կտան, որ մեղավոր լինես։ Այսինքն հասարակության խոսելու ու բամբասանքի առիթն անպակաս է։
Մի կյանք ունես, ու քո համար պիտի ապրես, ոչ թե հասարակության։ Եթե կինը երեխա պահելուց, դաստիարակելուց հաճույք է ստանում, եթե նրա առաքելությունը մայրանալն ա, ապա նա պիտի հասնի դրան։ Նա կարա թե մայր, թե հայր լինի երեխայի համար։
Ինձ թվում ա, որ երեխայի բնավորության արմատները վաղ տարիքից են գցվում։ եթե երեխային դեռ վաղ, նոր գիտակցել սկսվող տարիքում անընդհատ «չկաթացնեն» որ անհայր է մեծանում, ինքը մի քիչ մեծանա, հեչ չի էլ մտածի էդ մասին։ Ուղղակի պետք ա համապատասխան բացատրություն գտնել, մինչև երեխան սկսի քիչ թե շատ հասկանա իրականությունը։
Էջանիշներ