Քանի որ իմ ցանկությամբ անձնական օրագիրս՝ «Հրաշքներին...» փակ է արդեն, ու ես էլ չեմ ուզում այնտեղ գրառումներ անել, սա կլինի իմ անձնական, բայց ոչ անձնական օրագիրը: Այստեղ կգրեմ ոչ թե իմ մտքերը, այլ այն մտքերը, գրողների նամակները, իմ սիրած գրքերից փոքրիկ հատվածներ, որոնք իմ վրա տպավորություն են թողել:
Որոշակի բարձրագույն իմաստով աշխարհն ինքը վարակված է անհաջողությամբ, այն իրենից ներկայացնում է անկատրության կատարյալ պատկերը, նա ձախողման գիտակցումն է: Ու երբ սա հասկանում ես, դադարում ես զգալ անհաջողությունը…
Կյանքն այն չէ, ինչ դու կարծում ես: Այն ասես ջրի պես հոսում է ձեր` երիտասարդներիդ մատների արանքով, իսկ դուք դա չեք էլ նկատում: Շտապիր սեղմել մատներդ, պարզիր ձեռքիդ ափը: Պահիր նրան: Կյանքը` դա սիրելի գիրք է, դա մանկիկ է, որ խաղում է քո ոտքերի մոտ, դա նստարանն է քո տան դիմաց, որտեղ հանգստանում ես երեկոյան: Երբևէ (ծերության այդ չնչին մխիթարությունը) դու կհասկանաս, որ կյանքն, այնուամենայնիվ, երջանկություն է:
(ԺԱՆ ԱՆՈՒՅ «Անտիգոնե»)
Հ.Գ. Հուսամ՝ Մարին դեմ չի լինի: Իսկ եթե թեման այնքան էլ չի համապատասխանում, կարող է հարգելի մոդերատորը փակել այն:
Էջանիշներ