Հայկ ջան, ծնունդդ շնորհավոր։
Քեզ նախ և առաջ լավատեսություն եմ մաղթում, որ կյանքն էդքան գորշ ու անհույս չերևա աչքիդ, կամք ու նպատակասլացություն, որ դրածդ նպատակներին հասնես, մեկ էլ ինքնագնահատականի զգալի բարձրացում։ Էսքանը որ ունենաս, մնացած ամեն ինչ՝ աշխատանք, փող և այլն, ինքդ ձեռք կբերես, համոզված եմ։ Դու շատ հետաքրքիր ու յուրօրինակ դեմք ես, ափսոս, չգիտես էդ մասին, իմացողներին էլ առանձնապես չես հավատում։ Բայց, ինչպես բազմիցս արդեն ասել եմ, ես հավատում եմ քո ուժերին ու համոզված եմ, որ մենակ չեմ էդ հարցում։
Հա, մեկ էլ մաղթում եմ, որ վերսկսես ստեղծագործելը, կարոտել ենք էն հավես հեքիաթներդ։ Շատ եմ սիրում քո կրեատիվ հումորը՝ համեմված լոռեցիական միամտությամբ ու պարզությամբ։ Էն օրն էդ թեմայում էի հայտնվել, քո հեքիաթներից մեկն աչքովս ընկավ, որ ժամանակին կարդացել, հավանել էի շատ, բայց լրիվ մոռացել էի։ Էլի հավեսով կարդացի։ Ով էլ դեռ չի կարդացել, թող անպայման կարդա
. «Անիրավ աշխարհ»՝ 1–ին մաս, 2-րդ մաս։
Էջանիշներ