Բարև բոլորին, բարեգործական նախաձեռնությամբ եմ հանդես գալիս, բոլորի աջակցության կարիքն ունեմ: Ներքևում տեղադրված հղումով կարող եք ծանոթանալ մանրամասներին Keepod - ի մասին: Հակիրճ ներկայացնեմ միտքը. սարքը իրենից ներկայացնում է usb, որը պարունակում է օպերացիոն համակարգ, որ կարող է օգտագործվել ցանկացած համակարգչի հետ ու պահպանում է օգտագործողի բոլոր տվյալները usb-ի ոչ թե համակարգչի մեջ: Սարքը տրվում է համայնքի անդամներին, որոնք դրա կարիքն ունեն ու նրանք կարող են համատեղ օգտագործել սակավաթիվ համակարգիչները առանց կորցնելու իրենց ինֆորմացիան: Սա անգնահատելի միջոց է քաղաքի ու գյուղերի մեր երեխաներին ինքինակրթվեկու հնարավորություն տալ և ոչ միայն: (մանրամասների համար տեսեք խնդրեմ հղումը) Ներկայումս ծրագիրն իրականացվում է Նաիրոբիում ու ես իմ 1$ դոլար ներդրումն արեցի ու մեկնաբանեցի, որ լավ կլիներ Keepod-ը տեսնել Հայաստանում: Ի զարմանս ինձ նախաձեռնող խմբի անդամներից մեկը կապվեց ինձ հետ էլ փոստով, հետո skype-ով և խնդրեց նկարագրել ներկա իրավիճակը Հայաստանում: Իմ համառոտ նկարագրումից հետո հայտնեց, որ երկու գլխավոր պայմանների բավարարման դեպքում պատրաստ են համագործակցել Հայաստանում գործող անհատների ու կազմակերպությունների հետ՝ ծրագիրն իրագործելու համար: 1. պետք է տեղում լինի խումբ, որը կդիմավորի ծրագրի հեղինակներին և կօժանդակի կազմակերչական աշխատանքներին: 2. ցանկալի է, որ գտնվի կազմակերպություն, որ կհամաձայնի ֆինանսավորել ձեռնարկը:
Եթե դուք կամ ձեր ծանոթներից ոմանք հետաքրքրված են աջակցել ծրագրի 1. կամ 2. պայմանները բավարարելուն, կապվեք ինձ հետ խնդրեմ:
Նախաձեռնող խմբի անդամը(Philipp) պատրաստակամություն հայտնեց skype-ով քննարկել մանրամասները: Ես նույնպես պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին: Եթե ձևավորվի գործող խումբ, կարող ենք վիդեո հանդիպումներ ունենալ:
Ներկայացնեմ որոշ մանրամասներ, որպեսզի պատկերացնեք ծրագրի ողջ հնարավոր դրական ազդեցությունը: Աշխատանքների մեխանիզմը հետևյալն է. Հայաստան բերել անհրաժեշտ քանակությամբ Keepod-ներ նաև որոշ քանակի համակարգիչներ: Համակարգիչները օգտագործված են, բայց թարմ տեսքի բերված, հատը 50$ գնով: Եթե կգտնվեն մարդիկ որ պատրաստ կլինեն ծրագրին նվիրել հին համակարգիչներ, ապա դա էլ ավելի կհեշտացնի աշխատանքները: Երկրորդ, և ըստ իս, կարևորագույն փուլը համայնքներում կենտրոնի ստեղծումն է, որտեղ կամավորները պատրաստ են անցկացնել դասընթացներ ու պատրաստել անհրաժեշտ մասնագետներ, որոնք իրենք հետագայում կդառնան ուսուցիչներ համայնքի անդամների համար: Այսպիսով համայնքի թե երիտասարդ և թե տարեց անդամների համար կստեղծվի մի միջավայր սովորելու, աշխարհի հետ շփվելու, ինքնակրթվելու և օգնություն ստանալու համար: Կազմակերպիչ-կամավորները պատրաստ են իրենց էնէրգիան ու ժամանակը ներդնել համայնքներում կենտրոններ հիմնելու ու մասնագետներ պատրաստելու գործում, որից հետո կենտրոնը կարող է ինքնուրույն գործել ու որակապես բարձրացնել համայնքային կյանքի մակարդակը: Կամավորները մասնակցում են նաև կենտրոնի շինարարության գործում, ինչպես կարող եք տեսնել Նաիրոբիի օրինակում: Ամփոփեմ խոսքս հետևյալով. եթե օտարերկրացիները, որոնք հազիվ գիտեն Հայաստանի տեղը, պատրաստ են իրենց ջանքերը ներդնել անբարենպաստ պայմաններում ապրող մեր հայրենակիցներին օգնելու հարցում, ապա ինչքա՜ն առավել խանդավառությամբ մենք պետք է մեր մասնակցությունն ունենանք?
Կսպասեմ ձեր արձագանքներին
http://www.indiegogo.com/projects/ke...nite/x/6210515
Էջանիշներ