User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Բարեգործական ձեռնարկ - անհրաժեշտ է ձեր օգնությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2014
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բարեգործական ձեռնարկ - անհրաժեշտ է ձեր օգնությունը

    Բարև բոլորին, բարեգործական նախաձեռնությամբ եմ հանդես գալիս, բոլորի աջակցության կարիքն ունեմ: Ներքևում տեղադրված հղումով կարող եք ծանոթանալ մանրամասներին Keepod - ի մասին: Հակիրճ ներկայացնեմ միտքը. սարքը իրենից ներկայացնում է usb, որը պարունակում է օպերացիոն համակարգ, որ կարող է օգտագործվել ցանկացած համակարգչի հետ ու պահպանում է օգտագործողի բոլոր տվյալները usb-ի ոչ թե համակարգչի մեջ: Սարքը տրվում է համայնքի անդամներին, որոնք դրա կարիքն ունեն ու նրանք կարող են համատեղ օգտագործել սակավաթիվ համակարգիչները առանց կորցնելու իրենց ինֆորմացիան: Սա անգնահատելի միջոց է քաղաքի ու գյուղերի մեր երեխաներին ինքինակրթվեկու հնարավորություն տալ և ոչ միայն: (մանրամասների համար տեսեք խնդրեմ հղումը) Ներկայումս ծրագիրն իրականացվում է Նաիրոբիում ու ես իմ 1$ դոլար ներդրումն արեցի ու մեկնաբանեցի, որ լավ կլիներ Keepod-ը տեսնել Հայաստանում: Ի զարմանս ինձ նախաձեռնող խմբի անդամներից մեկը կապվեց ինձ հետ էլ փոստով, հետո skype-ով և խնդրեց նկարագրել ներկա իրավիճակը Հայաստանում: Իմ համառոտ նկարագրումից հետո հայտնեց, որ երկու գլխավոր պայմանների բավարարման դեպքում պատրաստ են համագործակցել Հայաստանում գործող անհատների ու կազմակերպությունների հետ՝ ծրագիրն իրագործելու համար: 1. պետք է տեղում լինի խումբ, որը կդիմավորի ծրագրի հեղինակներին և կօժանդակի կազմակերչական աշխատանքներին: 2. ցանկալի է, որ գտնվի կազմակերպություն, որ կհամաձայնի ֆինանսավորել ձեռնարկը:
    Եթե դուք կամ ձեր ծանոթներից ոմանք հետաքրքրված են աջակցել ծրագրի 1. կամ 2. պայմանները բավարարելուն, կապվեք ինձ հետ խնդրեմ:
    Նախաձեռնող խմբի անդամը(Philipp) պատրաստակամություն հայտնեց skype-ով քննարկել մանրամասները: Ես նույնպես պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին: Եթե ձևավորվի գործող խումբ, կարող ենք վիդեո հանդիպումներ ունենալ:
    Ներկայացնեմ որոշ մանրամասներ, որպեսզի պատկերացնեք ծրագրի ողջ հնարավոր դրական ազդեցությունը: Աշխատանքների մեխանիզմը հետևյալն է. Հայաստան բերել անհրաժեշտ քանակությամբ Keepod-ներ նաև որոշ քանակի համակարգիչներ: Համակարգիչները օգտագործված են, բայց թարմ տեսքի բերված, հատը 50$ գնով: Եթե կգտնվեն մարդիկ որ պատրաստ կլինեն ծրագրին նվիրել հին համակարգիչներ, ապա դա էլ ավելի կհեշտացնի աշխատանքները: Երկրորդ, և ըստ իս, կարևորագույն փուլը համայնքներում կենտրոնի ստեղծումն է, որտեղ կամավորները պատրաստ են անցկացնել դասընթացներ ու պատրաստել անհրաժեշտ մասնագետներ, որոնք իրենք հետագայում կդառնան ուսուցիչներ համայնքի անդամների համար: Այսպիսով համայնքի թե երիտասարդ և թե տարեց անդամների համար կստեղծվի մի միջավայր սովորելու, աշխարհի հետ շփվելու, ինքնակրթվելու և օգնություն ստանալու համար: Կազմակերպիչ-կամավորները պատրաստ են իրենց էնէրգիան ու ժամանակը ներդնել համայնքներում կենտրոններ հիմնելու ու մասնագետներ պատրաստելու գործում, որից հետո կենտրոնը կարող է ինքնուրույն գործել ու որակապես բարձրացնել համայնքային կյանքի մակարդակը: Կամավորները մասնակցում են նաև կենտրոնի շինարարության գործում, ինչպես կարող եք տեսնել Նաիրոբիի օրինակում: Ամփոփեմ խոսքս հետևյալով. եթե օտարերկրացիները, որոնք հազիվ գիտեն Հայաստանի տեղը, պատրաստ են իրենց ջանքերը ներդնել անբարենպաստ պայմաններում ապրող մեր հայրենակիցներին օգնելու հարցում, ապա ինչքա՜ն առավել խանդավառությամբ մենք պետք է մեր մասնակցությունն ունենանք?
    Կսպասեմ ձեր արձագանքներին
    http://www.indiegogo.com/projects/ke...nite/x/6210515
    Վերջին խմբագրող՝ armeninio: 03.02.2014, 12:18:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.02.2014), John (03.02.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բարեգործական ծրագիր 3
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 29.07.2016, 18:44
  2. Բարեգործական ծրագիր
    Հեղինակ՝ Root, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 384
    Վերջինը: 13.12.2014, 00:38
  3. Նոր նախագիծ. հարկավոր է ձեր օգնությունը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 29.11.2012, 21:51
  4. Բարեգործական ծրագիր 2
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 113
    Վերջինը: 03.05.2012, 15:35
  5. Օգնությունը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 15.07.2010, 11:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •