User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Iphone-ացավ

  1. #1
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Iphone-ացավ


    Iphone-ացավ միշտ եղել է ու միշտ էլ կմնա: Բայց, ի՞նչն է այդ հիվանդության պատճառը: Ի՞նչի է բոլորի մոլուցքի առարկան դարձել: Ու ընդհանրապես, ի՞նչ արեց աշխարհի հետ Ստիվ Ջոբսը: Հերոսությու՞ն: Եկեք մի փոքր համեմատենք, մեզ բոլորիս հայտնի IPHONE-ը ուրիշ հեռախոսների հետ:
    Ասում են, որ Iphone-ի գլխավոր առավելությունը դիզայնն է: Հարց չկա, եկեք Համեմատենք`
    IPHONE 5S

    Իհարկե չենք կարող չգնահատել, Iphone-ի տեսքը բավականին հաճելի և դուրեկան է, բայց եկեք այն համեմատենք հետևյալ հեռախոսների հետ`
    Nokia Lumia 925

    HTC One


    Կարծում եմ, որ շարունակելը անիմաստ է, չե՞ք կարծում:

    Տեխնիկական տվյալների մասին էլ չեմ խոսում, Iphone-ի գնից 2 անգամ էժան հեռախոսներ կան, որոնք Iphone-ին 2 անգամ գերազանցում են:

    Հարց...ի՞նչն էր Iphone-ի հաջողության գաղտնիքը, ի՞նչի համար էր բոլորը «կյանքի» գնով ձգտում էդ հեռախոսին...:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.02.2014), VisTolog (03.02.2014), Նարե91 (03.02.2014)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդկային հիմարությունը, որն անսահման է
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (03.02.2014), keyboard (02.02.2014), Two-Face (02.02.2014), VisTolog (03.02.2014), Նարե91 (03.02.2014), Նիկեա (26.05.2016)

  5. #3
    Would you kindly ? Two-Face-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2012
    Հասցե
    8 bit world
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Չափից շատ փող ունենալը, աչքի ընկնելու ցանկությունը, դաքֆեյս նկարվելը և այլն:
    Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (02.02.2014), VisTolog (03.02.2014), Նիկեա (26.05.2016), Վահե-91 (02.02.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ Lusina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,186
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հիշում ՝ որտեղ եմ տեսել, կարող ա հենց ակումբում, բայց էս թեմային սազում ա

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (02.02.2014), Smokie (03.02.2014), V!k (03.02.2014)

  9. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ինքս քո նկարագրած iPhone-ացավը ունեմ։ Բայց ես ոչ ուզում եմ ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տամ, ոչ ուզում եմ պրեստիժնի երևամ, ոչ էլ ցույց տամ, որ ես փողոդ տղա եմ, ինչպես հնչեց թեմայում։

    Ես մինչև iPhone ընտրելը օգտվել եմ հետևյալ սմարթֆոններից՝
    Samsung Galaxy
    Qteck
    HTC
    Sony
    Nokia

    Ամեն մեկից փորձել եմ մինիմում երկու մոդել։ Ու իմ համար իրանք լրիվ զիբիլ են։ Ու իրանց վրա շատ ավելի գումար ծախսեցի քան iPhone-ի։ Ես առնում եմ այֆոն ու մինիմում երկու տարի գործածում եմ։ Լրիվ իմ ուզածով ա՝ փլեյերը, ծրագրերը, ապարատը, դիզայնը, էկրանի որակը, ու օպերացիոն համակարգը։

    Ես ընտրել եմ ու մոտակա ժամանակներ ընտրելու եմ միմիայն iPhone այն պատճառով որ իմ համար ամենապրակտիկը դա է։

    Իսկ էտ ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալը հեչ այֆոնի հետ կապ չունի։ Դա մտածելակերպ ա, որը կարա ունենա օրվա հացի փող չունեցող մարդը ու կարա չունենա աշխարհի ամենահարուստ մարդը։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.02.2014), Life (02.02.2014)

  11. #6
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի iPhone, HTC ծրագրավորող (գիտեմ, որ էս սարքերի համար է ծրագրավորում, բայց չգիտեմ ինչ լեզուներով ու ՕՀ-ով, էլի ) վերջերս էնքան գովեց iPhone-ը հենց իր պրակտիկ լինելու համար, որ էլ չեմ մտածում, թե iPhone նախընտրողները պարզապես ուզում են իրենց անձնական արժանիքների պակասը iPhone-ով կոմպենսացնեն՝ ցուցամոլություն անեն, էլի:

  12. #7
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինքս քո նկարագրած iPhone-ացավը ունեմ։ Բայց ես ոչ ուզում եմ ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տամ, ոչ ուզում եմ պրեստիժնի երևամ, ոչ էլ ցույց տամ, որ ես փողոդ տղա եմ, ինչպես հնչեց թեմայում։

    Ես մինչև iPhone ընտրելը օգտվել եմ հետևյալ սմարթֆոններից՝
    Samsung Galaxy
    Qteck
    HTC
    Sony
    Nokia

    Ամեն մեկից փորձել եմ մինիմում երկու մոդել։ Ու իմ համար իրանք լրիվ զիբիլ են։ Ու իրանց վրա շատ ավելի գումար ծախսեցի քան iPhone-ի։ Ես առնում եմ այֆոն ու մինիմում երկու տարի գործածում եմ։ Լրիվ իմ ուզածով ա՝ փլեյերը, ծրագրերը, ապարատը, դիզայնը, էկրանի որակը, ու օպերացիոն համակարգը։

    Ես ընտրել եմ ու մոտակա ժամանակներ ընտրելու եմ միմիայն iPhone այն պատճառով որ իմ համար ամենապրակտիկը դա է։

    Իսկ էտ ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալը հեչ այֆոնի հետ կապ չունի։ Դա մտածելակերպ ա, որը կարա ունենա օրվա հացի փող չունեցող մարդը ու կարա չունենա աշխարհի ամենահարուստ մարդը։
    Շատ հետաքիրա ի՞նչ Galaxy ես օգտագործել, Sta՞r Եթե Galaxy S3 կամ S4 օգտագործես, էտ դեպքում նոր կարաս ասես iPhone-ից լավն ա, թե չէ

  13. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Iphone-ացավ միշտ եղել է ու միշտ էլ կմնա: Բայց, ի՞նչն է այդ հիվանդության պատճառը: Ի՞նչի է բոլորի մոլուցքի առարկան դարձել: Հարց...ի՞նչն էր Iphone-ի հաջողության գաղտնիքը, ի՞նչի համար էր բոլորը «կյանքի» գնով ձգտում էդ հեռախոսին...:
    iPhone բրենդը պրիստիժա: iPhone ունենալը VIP կարգավիճակա: Այսինքն, այդ անունը արդեն բավական է, որ մարդիկ գնեն iPhone հեռախոս: Եթե ընդունենք, որ iPhone 5 S - ից հետո դուրս գա iPhone 5S+, որոնց տարբերությունը լինի ընդամենը մի փոքրիկ բան, օրինակ` միայն ֆոտոկամերան 1 մեգապիքսելով հզարացրած լինեն, միայն դա, ապա հավատացեք, որ iPhone 5S+ - ը միլիոնավոր մարդիկ գնելու են, քանի որ այն նոր մոդել է, քանի որ այն iPhone է` անկախ նրանից, թե ինչ է փոխվել, թարմացվել:

    Samsung-ի կամ այլ բռենդների պարագայում այնքան էլ այդպես չէ: Samsung-ի սիրահարները (որոնցից մեկը ես եմ) պահանջում եմ այդ ընկերությունից նորամուծություններ, կոնկրետ առաջընթացներ:
    Եթե նկատել եք, iPhone հեռախոսներ բռնողների 90 տոկոսը տեխնիկայից բան չեն հասկանում, իրանց առանձնապես բան էլ պետք չէ, իրանք որևէ պահանջ չունեն, իրանց պետքա դիզայն և պրիստիժ, որ ցոյց տան` iPhone են բռնում: Մինչդեռ, Android-ով աշխատող հեռախոս ունեցողների (որոնց վառ ներկայացուցիչը, առաջատարը Samsung-ն է) 90 տոկոսը լավ հասկանում են տեխնիկայից, բզբզում են, հետաքրքիր բաներ են փնտրում, մտածում........

    P.S. Վերջին հեռախոսների մեջ իմ կարծիքով ամենագեղեցիկ դիզայնն ունի` HTC ONE :
    Բարև Ձեզ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (03.02.2014)

  15. #9
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե, Viao, Two Face, Արամ.... Իհարկե՛, բոլոր iPhone բռնողները տեխնիկայից բան չջոգող, քաղքենի լակոտներ են, որոնց նպատակն ա ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալը, ու դաքֆեյս նկարվելը։ Ամեն մարդ իրա պատճառները ունի։ Ու եթե դուք էտ ձև եք տեխնիկա ընտրում, դա չի նշանակում, որ ես էլ եմ տենց ընտրում։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (02.02.2014), Տրիբուն (04.02.2014)

  17. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վահե-91-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքիրա ի՞նչ Galaxy ես օգտագործել, Sta՞r Եթե Galaxy S3 կամ S4 օգտագործես, էտ դեպքում նոր կարաս ասես iPhone-ից լավն ա, թե չէ
    Վահե ջան, չեմ հիշում, թե ինչ Սամսունգ եմ օգտագործել։ Քո նշած S3 և S4 մոդելները չեմ գործածել։ Ասեմ, որ iPhone-ից հետ ինձ ամենաշատը սամսունգն է դուր գալիս ու HTC-ն։

  18. #11
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Վահե ջան, չեմ հիշում, թե ինչ Սամսունգ եմ օգտագործել։ Քո նշած S3 և S4 մոդելները չեմ գործածել։ Ասեմ, որ iPhone-ից հետ ինձ ամենաշատը սամսունգն է դուր գալիս ու HTC-ն։
    ուղղակի iPhone-ը չունի թույլ մոդելներ, իսկ գալաքսիի մեջ զիբիլներ էլ կան: Պետք ա հզորությամբ iphone-ի հետ մրցակցող մոդել օգտագործես, որ հաստատ ասես, որն ա լավը կոնկրետ S4 անձամբ օգտագործել եմ ու էկրանի գույները, արագագործությունը թեկուզ անզեն աչքով էլ, ավելի լավն էին երևում
    Վերջին խմբագրող՝ Վահե-91: 02.02.2014, 23:07:

  19. #12
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի iPhone, HTC ծրագրավորող (գիտեմ, որ էս սարքերի համար է ծրագրավորում, բայց չգիտեմ ինչ լեզուներով ու ՕՀ-ով, էլի ) վերջերս էնքան գովեց iPhone-ը հենց իր պրակտիկ լինելու համար, որ էլ չեմ մտածում, թե iPhone նախընտրողները պարզապես ուզում են իրենց անձնական արժանիքների պակասը iPhone-ով կոմպենսացնեն՝ ցուցամոլություն անեն, էլի:
    Կարող ա iphone-ի համար ծրագիր գրելն ա իրեն ավելի հարմար Մեկ էլ ապարատային մասով, նենց չի որ ծրագրավորողները լավ են տեղյակ լինում

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (03.02.2014)

  21. #13
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա ես օգտագործում եմ սոնիի Live with walkman-ը, որը բյուջետային անդրոիդ ա ու Ipad, էս կարճ ժամանակում հասկացել եմ,որ IOS-ը սարքած ա էնքանանհարմար, ինչքան հնարավոր էր,լուրջ չեմ հասկանում թե IOS-ից օգվտողները ինչի համար են էդ օգտագործում ու ամեն անգամ զարմանում եմ, երբ ուզում են էդ Օսը համեմատեն անդրոիդի հետ:

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը

    Ամեն մեկից փորձել եմ մինիմում երկու մոդել։ Ու իմ համար իրանք լրիվ զիբիլ են։ Ու իրանց վրա շատ ավելի գումար ծախսեցի քան iPhone-ի։ Ես առնում եմ այֆոն ու մինիմում երկու տարի գործածում եմ։ Լրիվ իմ ուզածով ա՝ փլեյերը, ծրագրերը, ապարատը, դիզայնը, էկրանի որակը, ու օպերացիոն համակարգը։
    1. Փլեյերը՝ կարծում եմ չգիտես, թե քանի փլեյեր կա փլեյ ստորում, ես էլ չգիտեմ, որովհետև շատ են)) իսկ կասե՞ս գոնե մի առավելություն IOS-ի փլեյերի) JEtaudio, playerpro կամ poweramp փլեյերներից մեկի համեմատ, սկսած դիզայնից, վերջքացրած հազարումի կարգավորումներով էկվալայզերը, իրանք ավելի լավն են:
    2.Ապարա՞տը, փորձի նկարել Sony Xperia Z-ով, հետո կհամեմատես:
    Իսկ եթե ապարատի ծրագիրը նկատի ունեիր՝ փորձի հենց Jelly bean camera-ն
    3.Էկրանի որա՞կը՝ համեմատի վերջին տարվա մեջ դուրս եկած ցանկացած նեքսուս կամ Xperia ցանկացած iphone-ի հետ:
    4. OS-ի ի՞նչն ա լավը, դաժե վիջետ չունի էլ չեմ ասում, որ նավիգացիոն բարում դեռ ոչ մի, ոչ մի հատ պետքական տեղեկացում չի եկել:

    P.S. Ipad-ն օգտագործում եմ մենակ PDF ֆայլերը, կոմիքս ու մանգա կարդալու համար, որովհետև սոնիիս էկրանը շատ փոքր ա)
    The cake is a lie.

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (03.02.2014)

  23. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Jarre ջան, քննադատությունները շատ սրտիդ մոտ մի ընդունիր, որովհետև iPhone օգտագործող գորշ մասսայի մեջ դու ու քո նման շատ մարդիկ փոքր բացառություն են կազմում:

    Լավ, արի տեսնենք, թե իրենց պատմության ընթացքում հեչ ինչ են արել Apple-ը ու Անդրոիդով աշխատող հեռախոսներ արտադրող ընկերությունները:

    Մինչև iPhone 5-ը, էդ անտերն արտադրվում էր 3.5 դյույմ էկրանով, սկզբում ճիշտ է iPhone-ը լավագույն ռեզոլյուցիան ուներ, բայց շատ արագ մրցակիցները սկսեցին արտադրել թե ավելի մեծ էկրաններով, թե ավելի մեծ խտայնությամբ հեռախոսներ: Ոչ ոք Սամսունգի, LG-ի, HTC-ի հզորագույն էկրանները սենսացիոն չհամարեց, բայց երբ iPhone 5-ը արտադրվեց 4 դյույմանոց էկրանով, այֆոնասերները օրգազմ ստացան՝ այն սենսացիոն հայտարարելով

    Մինչև iOS 7-ը, iOS-ը նույն զիբիլն էր՝ թեթևակի փոփոխություններով: Մինչդեռ Անդրոիդի բոլոր հիմնական վերսիաները մեծ փոփոխություններ էին մտցնում՝ բարելավելով user experience-ը, նոր հնարավորություններ ավելացնելով և այլն: Ոչ ոք այն սենսացիոն չհամարեց, բայց երբ Apple-ը թողարկեց iOS7-ը, որի հնարավորություններից շատերը նմանակվել էր Android-ից, այֆոնասերները ևս մեկ անգամ օրգազմ ստացան՝ այն սենսացիոն հայտարարելով:

    Մինչև iPhone 5s-ը եթե չեմ սխալվում գոյություն ուներ 2 գույնի iPhone` սև ու սպիտակ: Մինչդեռ մրցակիցները արտադրում էին տարբեր գույներով ու տարբեր մատերիալներով հեռախոսներ, իսկ Մոտորոլան իր Moto X հեռախոսի համար օգտագործողներին հնարավորություն էր տալիս ընտրել գույնն ու հեռախոսի մատերիալը: Բայց երբ ի հայտ եկավ ոսկեգույն (ու իմ կարծիքով սարսափելի տգեղ) iPhone-ը, բոլոր այֆոնասերները ևս մեկ անգամ օրգազմ ստացան՝ այն սենսացիոն հայտարարելով ու ebay-ում էդ անտեր ոսկեգույնի համար 1500-2000 դոլար վճարելով:

    Մինչդեռ սա ընդամենը լավ մարկետինգ է Apple-ի կողմից, իրենց մոտ մարկետինգը չափից դուրս շատ լավ է ստացվում՝ մարդկանց համոզելով, որ իրենց հենց էս ապրանքն է պետք ու դրա համար premium գին են պոկում: Այսինքն iPhone առնելով, դու ավել փող ես տալիս միայն iPhone բրենդի համար, մինչդեռ ուրիշ արտադրողների համարժեք հնարավորություններ ունեցող հեռախոսներն ավելի էժան են:

    Ես ինքս ոչ Apple եմ սիրում, ոչ Սամսունգ, ոչ էլ HTC, Սամսունգն ու HTC-ն շատ հաճախ իրենց քաղաքականությամբ ոչ մի բանով չեմ տարբերվում Apple-ից:

    Փոխարենը ընտրել եմ Գուգլի Nexus բրենդը՝ գերհզոր հեռախոսներ ու պլանշետներ՝ նմանատիպ այլ արտադրողների ապրանքներից մոտ մեկ ու կես/երկու անգամ ավելի ցածր գնով: Ու հեչ կարևոր չէ, թե նոր Նեքսուսն ով է արտադրելու, ուզում է թող ZTE-ն կամ Huawei-ը արտադրի, ես գիտեմ, որ արդյունքում ստանալու եմ արտակարգ ապրանք՝ շուկայականից շատ ցածր ու գրեթե ինքարժեքին համապատասխան գնով: Առավել ևս ես ոչ մի կոպեկ ավել փող չունեմ Apple-ին տալու:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 02.02.2014, 23:40:
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (03.02.2014), Freeman (02.02.2014), Jarre (03.02.2014), Rammstein (04.02.2014), Աթեիստ (02.02.2014), Արամ (03.02.2014), Նաիրուհի (04.02.2014), Վահե-91 (02.02.2014)

  25. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ iPhone-ի մարկետինգից: Apple-ը միշտ քննադատում է Google-ին, որ Անդրոիդը շատ է ֆրագմենտացված ու հեռախոս գնելով վստահ չես, թե արդյո՞ք հետագայում ափդեյթներ կստանաս, թե՞ չէ, մինչդեռ Apple գնելով շատ արագ հերթական ափդեյթը կստանաս: Իրականում սա այդքան էլ չի համապաատասխանում իրականությանը:

    Ամեն տարի, երբ նոր iPhone է արտադրվում ու նոր iOS է թողարկվում, Apple-ը պարտադիր ինչ-որ նորույթ են մեջը մտցնում՝ այն հասանելի դարձնելով միայն ամենավերջին մոդելի համար: Հին iPhone-ները iOS-ի նոր վերսիան ափդեյթ անելով այդ նոր հնարավորությունից չեն կարողանում օգտվել ու ստիպված էշ-էշ գնում նոր iPhone են առնում: Apple-ն իրականում իլյուզիա է ստեղծում, թե հին մոդելները լիարժեք սպասարկում է, այնինչ ամեն նոր iPhone թողարկելիս իր միակ ուզածն էն ա, որ հինդ դեն գցես, գնաս նորն առնես ու արի ու տես որ լիքը անխելք մարդ հենց տենց էլ անում է:

    Մինչդեռ հեռախոսն էնպես պիտի լինի, որ առնես, գոնե մի երկու տարի հանգիստ կարողանաս օգտագործել՝ առանց փոխելու: Ի դեպ վերջերս Motorola-ն start-up ա գնել, որը մոդուլներով սմարթֆոններ է արտադրում: Այսինքն հեռախոսի hardware-ը բաղկացած է տարբեր մոդուլներից, որոնք կարող ես փոխել: Ram-դ քի՞չ է, նոր հեռախոս առնելու փոխարեն, նոր ram ես առնում, հիշողությունդ ուզում ես մեծացնե՞լ, միայն հիշողությունն ես փոխում, պրոցդ թու՞յլ ա, ավելի հզոր պրոց ես դնում: Երբ որ Մոտորոլան սկսի էս մոդուլային հեռախոսները արտադրել, մնացած բոլոր մրցակիցները կթքեն փայտիկին՝ առաջինը հենց Apple-ը:
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (03.02.2014), Վահե-91 (02.02.2014)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. iPhone 5
    Հեղինակ՝ 0david0, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 06.01.2017, 20:31
  2. iPhone-ի հայաֆիկացում
    Հեղինակ՝ Սերժ780, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 31.03.2014, 20:49
  3. Վաճառք. Iphone 5
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.10.2011, 17:00
  4. iPhone և ինտերնետ
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 13.09.2011, 20:54
  5. iPhone - Applications
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.08.2008, 04:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •