Նոր Ֆեյսբուքում էս վիդեոն աչքովս ընկավ: Հոյակապ գաղափար է ԻՄՀԿ
Նոր Ֆեյսբուքում էս վիդեոն աչքովս ընկավ: Հոյակապ գաղափար է ԻՄՀԿ
I may be paranoid but no android!
Alphaone (02.02.2014), ARMbrain (03.02.2014), E-la Via (02.02.2014), Lusina (02.02.2014), Moonwalker (02.02.2014), Rhayader (03.02.2014), Ruby Rue (03.02.2014), Sagittarius (03.02.2014), Sambitbaba (03.02.2014), Two-Face (02.02.2014), V!k (02.02.2014), Աթեիստ (02.02.2014), Արամ (02.02.2014), Գյուլխ (06.02.2014), Նաիրուհի (02.02.2014), Ուլուանա (02.02.2014)
Երեկ տեսա էս վիդեոն: Իրոք շատ լավ գաղափար է: Հուսամ իրեն կարդարացնի ու չի փակվի:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Իսկականից արտակարգ մթնոլորտ ա, իդեալական քաղաքի գորշությունից ազատվելու համար: +1 մշտական հաճախորդ ունեցան մի անգամ գնալուցս հետո: Համ էլ իմ սիրած թխվածքաբլիթից ունեն::![]()
Աթեիստ (02.02.2014)
ա՜, էստեղ ուզում էի Բյուրի հետ գնալ, էն էլ վիրուսներն ուրիշ պալններ ունեինգաղափարը շատ լավն ա, մթնոլորտը, կահավորանքն, ամեն ինչ հրաշալի են կազմակերպել: Երևանում ապրելու դեպքում հաճույքով կգնայի ուղղակի ստեղծագործելու:
Առաջարկում եմ մյուս ակումբի հանդիպման գնալ էստեղ:![]()
Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.
Freeman (02.02.2014), Moonwalker (02.02.2014)
Հենց տեսա վիդեոն նենց տրամադրվածությամբ միացրեցի, իբր թե լսելու եմ, որ իրենց գաղափարն է, ու ես իրենց պորտը տեղն եմ դնելու։Էն էլ հուսախաբ արեցին
![]()
Օֆիցիալ ցանցը կոչվում է «Ցիֆերբլատ»։ Էս էլ կայքը։ Ռուսաստանից ու ՈՒկրաինայից դուրս մեկ էլ Լոնդոնում մի հատ կա։ Բայց ինձ թվում ա մոտակա տարիներին ամբողջ աշխարհով տարածվելու են, ախր շատ թույն գաղափար ա։![]()
Ժող, ես էղել եմ էնտեղ: Իրոք հրաշալի մթնոլորտ ա, լրիվ տնավարի վիճակ: Վերջին անգամ նույնիսկ կոշիկներն էինք հանել, շատ հարմար էր: Նենց ջերմ մթնոլորտ ա, ծանոթանում ես անծանոթ մարդկանց հետ: Մի խոսքով, ընդհանուր ամեն ինչ լավ ա, բայց... բավական թանկ ա: Իհարկե, սկզբից կարող ա էժան թվա, բայց տենց տեղը դու մի ժամով չես գնա, մի երեք-չորս ժամ կանցկացնես: Դրա դիմաց պիտի վճարես 3000-4000 դրամ, պլյուս ընթացքում կարող ա սովածանաս, ուրիշ տեղից բան պատվիրես: Մի խոսքով, թանկ ա նստում: Մոտ ժամանակներս էլ ուզում եմ ֆիլմի դիտում կազմակերպել էնտեղ: Երևի պիտի ղեկավարության հետ բանակցեմ, որ զեղչ անի, թե չէ ոչ ոք 2000-3000 դրամ չի տա մի ֆիլմ նայելու համար:
Հա, էրեկ ընկերներիցս մեկն ասեց, որ սենց տեղ Փարիզում ա տեսել:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 02.02.2014, 22:59:
Ի դեպ, մի քիչ առաջ հետաքրքրության համար Կիևինն էլ ուսումնասիրեցի (հույս ունեմ՝ հաջորդ շաբաթվա մեջ անձամբ էնտեղ լինել): Էնտեղ գնային քաղաքականությունն ավելի հարմար ա. րոպեն 50 կոպեկ, այսինքն՝ ժամը 15 գրիվնա, իսկ դա գալիս ա մոտ 700-800 դրամ: Երկրորդ ժամից սկսած արդեն րոպեն 25 կոպեկ ա, այսինքն՝ ժամը մոտ 400 դրամ: Օրվա տարբեր ժամերին էլ գինը ֆիքսված ա: Իսկ Էոնում երեկոյան ժամը 1000 ա, ցերեկը՝ 600 (բայց դե ցերեկն ո՞վ ա գնում), երկրորդ ժամից սկսած էլ գները չեն իջնում:
Աթեիստ (03.02.2014)
Բյուր, բայց հաշվի առ, որ նոր են բացվել, պիտի գոնե ներդրումները ինչ-որ չափով հետ ստանան: Ինձ թվում ա հետագայում ավելի ճկուն գնային քաղաքականություն էլ կմտցնեն, եթե տեսնեն, որ թանկության պատճառով հաճախորդների թիվը նվազում է:
I may be paranoid but no android!
Գների պահը ինձ էլ հետաքրքրեց։ Փաստորեն ամեն տեղ մի ձև են մտածել։ Օրինակ Լոնդոնում րոպեն 3 պենս ա։ Ժամը գալիս ա 1.8 ֆունտ։ Գինը երկրորդ ժամից չի իջնում, բայց մաքսիմումը 9 ֆունտ ա։ Դրանից ավել չի գնում։ Համեմատության համար սթարբաքսի սուրճը արժի մինիմում 3 ֆունտ։
Վահե-91 (03.02.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ