User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 90 հատից

Թեմա: Հրաչ Քեշիշյան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաչ Քեշիշյան

    Կոտրվեր ձեռքս, որ կինո բաժինը սենց մխտրեցի էս թեման բացելով

    Այսօր Ազատություն ռ/կ-ն ասուլիս է կազմակերպել Հրաչ Քեշիշյանի հետ, որտեղ ՖԲ օգտատերեը կարող են հարցեր ուղղել Քեշիշյանին: Բոլոր հարցերին կարող եք ծանոթանալ այստեղ, բայց ամենաբոցերը էս են

    Facebook-ի օգտատերերը ծաղրում են ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին

    «Ազատություն» ռադիոկայանը Facebook ասուլիս է կազմակերպել «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Գարեգին Նժդեհ» և այլ ֆիլմերի, տեսահոլովակների ու նախագծերի ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ: Facebook միջոցառման էջում օգտատերերը ռեժիսորին են ուղղել հետևյալ հարցերը, որոնք ներկայացնում ենք առանց խմբագրման.

    - Շատ եք տխրե՞լ, որ հովանոց/ամպհովանին Ձեզ բռնել չտվեցին։ Չեք կարծո՞ւմ, որ դուք ավելի լավ կբռնեիք։

    - Քանի որ հայաստանյան կինոինդուստրիայում առանց Ձեզ ոչինչ չի շարժվում, կցանկանայի իմանալ, թե հայ հասարակությունը, երբ կտեսնի հայկական առաջին լիամետրաժ պոռնոֆիլմը:

    - Կան արդյոք իրական հերոսներ մեր երկրում? Եթե կան ապա ինչն է ձեզ զերծ պահում նրանց մասին ֆիլմ նկարահանելուց?

    - Ինչո՞ւ դատի չեք տալիս Անժելա Սարգսյանին։ Չէ՞ որ առաջին հայկական պոռնո սկանդալը Ձեր մասնակցությամբ է եղել, իսկ նա յուրացրել է։

    - Նկարահանումների ժամանակ քա՞նի անգամ եք երազել Խորեն Լևոնյանի փոխարեն հայտնվել Նազենիի կողքին

    - Ճի՞շտ են լուրերն այն մասին, որ Դուք նկարելու եք հայ ազգի զավակ Ալեքսանդր Սարգսյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Մարդը փայի մեջ» կիսամետրաժ ֆիլմը:

    - Երբ դիտում եք հայկական հեռուստահաղորդումները կամ հայ «երգիչների» տեսահոլովակները, խղճի խայթ չե՞ք զգում: Երբևէ չե՞ք զգացել, որ ճիշտ տեղում և ճիշտ պահին չեք (ինչպես շատ երգիչներ, հաղորդավարներ, դերասաններ և այլն):

    - Պարոն Քեշիշյան, «Գարգեին Նժդեհ» ֆիլմի թրեյլեռը մարդկանց մի մեծ զանգվածի մոտ մեղմ ասած ծիծաղ առաջացրեց ավելի կոնկրետ « я Гарегин Нжде» արտահայտությունը, ձեր կարծիքով դա իրո՞ք ծիծաղելի էր, թե այդ մարդիկ ողղակի չար և նախանձ անձնավորություններ են

    - Եթե Նժդեհը կենդանի լիներ, դուք հիմա կենդանի կլինեի՞ք։

    - Բարև Ձեզ,Պարոն Քեշիշյան:Դուք տեղյակ եք,որ պաթետիկ մենախոսությունների անընդհատ ներառումը գեղարվեստական ֆիլմի մեջ խոսում է ռեժիսորի ոչ կոմպետենտ լինելու մասին և խոսում է նրա մասին,որ ռեժիսորը ավելի լավ կանի տեսահոլովակներ նկարի?նախապես շնորհակալություն

    - Հրաչ ջան արդյոք՞ կցանկանաք լսել մեր հարևան Սեռոժ պապիի կարծիքը ձեր մասին

    - Պարոն Քեշիշյան, երբ դուք առանձին եք մնում ինքներդ Ձեզ հետ , ինքախոստովանության վայրկյաններին , Ձեզ իրոք ռեժիսյոր եք համարում, են այնուամենայինվ ֆիզիկ ?

    - Դուք շատ ճանաչված եք և ոչ ոք չի թաքցնում իր վերաբերմունքը ձեր հանրահայտ անձի նկատմամբ։ Չեք վախենո՞ւմ փողոցով քայլել։

    - Կուզեիք լավ ռեժիսոր լինել?

    - Պարոն Քեշիշյան, ձեր մասնակցությամբ Ֆեյսբուքյան ասուլիսին հարցեր գրողների ճնշող մեծամասնությունը ակնհայտորեն ցույց է տալիս իր բացասական կամ հեգնական վերաբերմունքը ձեր նկատմամբ: Ըստ ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված:

    - «Երիտասարդացման» ցանկություն չունե՞ք , կցանկանայի՞ք
    երիտասարդացման թերապիա անցնել Կորեայում:

    - Հրաչ, դու բացի անտաղանդությունից ուրիշ ազգակցական կապ ունե՞ս Սարիկ Անդրիասյանի հետ

    - Դուք Ձեր ֆիլմերը երբևէ դիտել եք?

    - Պարոն Քեշիշյան, չե՞ք կարծում, որ դուք հայկական ֆիլմարտադրության լֆիկն եք ու ինչպե՞ս եք ձեզ զգում այդ մտքից:

    - Հրաչ, ճի՞շտ է, որ ոմն Շլանգ.am լրատվականի տնօրենի հետ կիսում եք Հայաստանի վազելինի համախառն ծախսի 80%ը:

    - Կպատմե՞ք ինչպես ծնվեց հայտնի «Յա Գարեգին Նժդեհ» արտահայտությունը

    - Ճի՞շտ է, որ ներկայումս Մել Գիբսոնի հետ միասին աշխատում եք «Լֆիկի Չարչարանքները» ֆիլմի վրա՝ որպես «Քրիստոսի Չարչարանքները» ֆիլմի ուղիղ սիքուել

    - Դուք համարվում եք Հայաստանում քծնանք արվեստի միջոցով և արվեստ քծնանքի միջոցով ժանրերի հիմնադիր։ Համաձա՞յն եք, թե՞ այնուամենայինիվ մեկից ոգեշնչվել եք, եթե այո, ապա ով է եղել ձեր քծնանքի արվեստի ուսուցիչը։

    - Համացանցում կա տեղեկատվություն, որ «Գարեգին Նժդեհ» «ֆիլմի» բյուջեն 7 միլիոն դոլար է։ Կարո՞ղ եք հաստատել կամ հերքել այս թիվը (հերքելու դեպքում նշեք իրական բյուջեն)։ Բյուջեի քանի՞ տոկոսն է գրպանվել։

    Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?24865&l=am/
    Եթե հարցեր ունեք, մտեք գրեք
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (31.01.2014), Bruno (30.01.2014), CactuSoul (30.01.2014), Chuk (30.01.2014), Malxas (31.01.2014), Nihil (31.01.2014), Norton (31.01.2014), Rammstein (31.01.2014), V!k (31.01.2014), Աթեիստ (31.01.2014), Արէա (30.01.2014), Հայկօ (31.01.2014), Ներսես_AM (30.01.2014), Ուլուանա (31.01.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրաչ Քեշիշյանի մահասարսուռ երազը
    Հեղինակ՝ germanikus, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 17.08.2019, 19:47
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 11.09.2013, 18:32
  3. Հրաչ ջան, ծնունդդ շնորհավոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 23.08.2011, 15:54
  4. Հրաչ ջան, ծնունդդ շնորհավոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 20.08.2010, 09:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •