Ռիկ ջան, շնորհավո՜ր ծնունդդ։ էնպես լավ կլիներ, որ քեզ պես հայեր շատ լինեին։
ՈՒ էն պատմական, ակումբի հետ քո առաջին հանդիպման երգը քեզ եմ նվիրում
Ռիկ ջան, շնորհավո՜ր ծնունդդ։ էնպես լավ կլիներ, որ քեզ պես հայեր շատ լինեին։
ՈՒ էն պատմական, ակումբի հետ քո առաջին հանդիպման երգը քեզ եմ նվիրում
CactuSoul (30.01.2014), Lanterfant (30.01.2014), Նաիրուհի (30.01.2014), Ռուֆուս (30.01.2014)
Շնորհավոր, Ռիկ ջան
Միշտ զարմանում ու հիանում եմ հայերենի ու Հայաստանի քո իմացությամբ![]()
Lanterfant (30.01.2014)

Ռիկ ջան,
անագանությամբ, բայց կաթոգին շնորհավորում եմ ամադարձդ, ըղձում եմ քեզ երանավետություն ու բարօրություն, պարապմունքիդ բարեդիպություն, բետ հրայրք: Կենացդ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Lanterfant (30.01.2014), Լեո (30.01.2014), Նաիրուհի (30.01.2014), Ռուֆուս (30.01.2014)

Ռիկ ջան, շնորհավոր ծնունդդ։ Միանում եմ Նաիրուհու մաղթանքին, ներառյալ հայ աղջկա հետ ամուսնանալու և Հայաստանում մնալու հատվածը։ Չնայած որ հայ էլ չլինի, մենք չենք կասկածում, որ դու իրան կարճ ժամանակում շատ լավ հայերեն կսովորեցնես
։
Շատ կուզենայի քեզ ռեալում ճանաչել։ Էս անգամ, որ եկա, չգիտեմ ինչի, միամտաբար հույսեր էի փայփայում, որ ակումբցիներից որևէ մեկը քեզ հետ հանդիպում կկազմակերպի, որի ժամանակ կծանոթանամ հետդ, էն էլ հետո հասկացա, որ չպիտի սպասեի ուրիշների կազմակերպելուն, ես ինքս պիտի նախաձեռնեի։ Թե չէ՝ ի՞նչ իմանամ՝ հաջորդ այցելությանս ժամանակ դու Հայաստանում կլինես, թե չէ։ Բայց, այ, որ Լիլիթի մաղթանքն իրականանա, իհարկե, խնդիր չի լինի։
Մի խոսքով՝ միշտ տենց հետաքրքիր մնաս։ Դե, լավ հայ արդեն դառել ես, մնում ա՝ լավ հիմնավոր հայաստանցի էլ դառնաս։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Lanterfant (30.01.2014)
Անչափ շնորհակալ եմ մաղթանքների, երգերի, տորտի, սև օբսիդիանե թզբեխի համար:Արդեն երկրորդ անգամ էր, որ տարեդարձս Հայաստանում էի նշում, և կարող եմ ազնիվ ասել որ երկուսն էլ իմ կյանքի լավագույն տարեդարձներից են եղել: Ամուսնության թեման հետաքրքիր ա, վերջերս նույնիսկ իմ տանտերը սկսել է ինձ հարցաքննել, թե երբ վերջապես ամնուսնանամ: Ռուբեն Հախվերդյանի խոսքերով կարելի է պատասխանել «դու ասում ես՝ սիրիր, ու կազմիր ընտանիք.. բայց ես չեմ ուզում դառնալ մի կնոջ խաղալիք»
Ձեր ցավը տանեմ, մեր մոտ միջին ամուսնանալու տարիքն ա 37 տարեկան... ինչ արած, հոլանդացի եմ ծնվել: Դե կարող եմ հանգիստ սեղանի անկյանը նստել, յոթ տարի չանուսնացած մնալ, առանց մեր հոլանդական ադաթների կանոնները խախտելու...
Համենայն դեպս մեծ հույս ունեմ, որ առաջիկա տարիներին դեռ հաճախ հնարավորություն կունենամ էլի Հայաստան գալ: Անպայման հայագիտական թեմաներով հետաքրքրված կմնամ:
Խմենք աշխարհասփյուռ հայագետների և օտարամոլ ակումբցիների կենացը
boooooooom (01.02.2014), CactuSoul (31.01.2014), Chuk (31.01.2014), Freeman (31.01.2014), Jarre (01.02.2014), Smokie (31.01.2014), Srtik (31.01.2014), Լեո (01.02.2014), Նաիրուհի (01.02.2014), Ներսես_AM (31.01.2014), Շինարար (31.01.2014), Ուլուանա (31.01.2014), Ռուֆուս (31.01.2014), Վահե-91 (31.01.2014)
Ընդունիր շնորհավորանքներս, հարգելի հայագետ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ