Մոտ երկու տարի առաջ էդ գիրքն առաջին անգամ իմ ձեռքն ընկավ: Ես հավես ֆանտաստիկա էի սպասում, բայց գրքվում խոսվում էր բանտից նոր դուրս եկած ու կոպեկներով ֆոկուսներ անող մի հաղթանդամ, անզգացմունք մարդու մասին, որն ընդհանրապես ինձ չգրավեց: Գիրքը մոտ 30% կարդացի, բայց էդքան էլ չհավանելով, մի կողմ դրեցի:
Երկրորդ անգամ սկսեցի կարդալ ԱՄՆ մեկնելիս, ինքնաթիռում, որովհետև գրքի վերնագիրը Ամերիկյան աստվածներ էր, իսկ ինքն էլ շատ էր ամերիկայահոտ: Սկսեցի ու զգացի, որ էդ գիրքն ինձ բառիս բուն իմաստով տանում է, ու ես չեմ ուզում, որ էդ գիրքը պրծնի: Քանի որ առասպելների ու լեգենդների գիժ եմ, իսկ սկանդինավյան միֆալոգիայի նկատմամբ ընդհանրապես հիվանդագին վերաբերմունք ունեմ, չէի կարող ուղղակի չգժվել Wednesday-ի համար, իսկ առաջին անգամ կարդալիս սկզբում չգիտեի, որ Wednesday բառը հենց Օդինի անունից է առաջացել, ինչպես և շաբաթվա օրերից շատերը՝ սկանդինավյան այլ աստվածների անուններից:
Ինչևէ, գիրքը իմ համար բացահայտումներով լի էր հենց առասպելների տեսանկյունից. աֆրիկական, հնդկացիական, ռուսական ու այլ առասպելաբանություններից շատ տեղյակ չէի ու էդ գրքի շնորհիվ լիքը բան իմացա: Բայց էդ մի կողմ, ինչքան սիրուն ու կենդանի էին նկարագրված, ոնց էին էդ մշակույթների խառնարանում պահպանում իրանց դիմագիծը, միևնույն ժամանակ ինչքան մարդկային ու աստվածային էին իրանք:
Հակառակ էն փաստին, որ գրքին սիրահարվել էի, ես իրեն կարդացի... հմմ... ավելի քան վեց ամիս: Կարդացի որոշ հատվածներ մի քանի անգամ վերընթերցելով, որոշ տեղերում կանգ առնելով ու մտածելով, ինչ-որ բաներ նույնիսկ հակառակ իմ կամքի սկսեցի անգիր հիշել, բայց դանդաղ կարդալուս պատճառն էն էր, որ շուտ չվերջանա:
Բայց դե էս վերջին երկու օրը չդիմացա ու արագ վերջացրի: Թեև որոշ բաներ հասկացել էի, բայց վերջն էլի մի տեսակ հանկարծակի էր ինձ համար, նման խաղեր չէի սպասում: Հա, մեկ էլ գիրքը էնքան պուպուշ ռոմանծիկա ունի, բառից դրական իմաստով ռոմանծիկ:
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Բա ռոմանծի՞կ չի, որ մեկի մեռած կինը իր ամուսնուն նեղացնողներին էն աշխարհ է ուղարկում:
Հա, մեկ էլ, իրոք, Ամերիկան մարդկանց համար ապրելու շատ լավ տեղ է, բայց աստվածների համար՝ չէ...
Մի բանի համար եմ ափսոսում, որ գիրքը շուտ չավարտեցի. վերջում էն Lookout լեռան մոտ որ հավաքվում են, էդ տեսն իմ ապրած քաղաքին շատ մոտ էր, որ իմանայի, անպայման կգնայի ու Ruby Falls-ն էլ կտեսնեի:
Ու աչքիս Գեյմանը դառնում ա իմ ամենասիրած գրողներից մեկն ու արդեն իրենից հինգ գիրք եմ քաշել, բայց հաստատ Anansi Boys-ից կսկսեմ:
Էջանիշներ