Տրիբուն-ի խոսքերից
Ապեր, սենց հարցերը ընտանիք-ընտանիք չեն լուծվում, քանի որ ամեն նոր բանը առանձին վերցրած ընտանիքի համար թանկ ա, եթե իհարկե ընտանիքը առանձին մեծ սեփական տանը չի ապրում: Տենց հաշվարկ անելն էլ, որ հիմա ամսեկան միջինը 30.000 ես մուծում, իսկ արևային մարտկոց տեղադրելը պահանջում ա խոսքի 2 միլիոն հենց հիմա, ու դնել իրար կողք համեմատել, սխալ ա, քանի որ փողի ժամանակային արժեքի գործոնը կա: Այսինքն, քո էսօրվա մուծած 30.000-ը ու հաջորդ տարվա 30.000-ը, կամ էսօրվա ներդրածդ 2 միլիոնը ու հինգ տարի հետոյվա 2 միլիոնը, երբ քո հաշվարկով պիտի փողդ հետ գա, երկու լուրջ տարբեր բաներ են:
Սենց հարցեըր լուծվում ա մենակ երբ էտ ուղղությամբ լուրջ պետական քաղաքականություն ա լինում: Խոսքի օրինակ, սահմանվում ա քաղաքաշինական նոր նորմ, որ նոր կառուցվող շենքերի տանիքները պիտի ունենան խոսքի էսքան քառակուսի մետր ազատ-հարթ տարածք, որի վրա պիտի տեղադրվեն մեծ բաքեր ու արևային մարտկոցներ հենց շինարարի կողմից, ու շենքի բոլոր բնակարանները պիտի միացված լինեն էտ համակարգին: Որպես այլընտրանք հոսանքով էլ են էտ բաքերը տաքանում, բայց մենակ երբ արևի էներգիան չի հասցնում տաքացնել: Կամ ասենք, շենքի ժողովուրդը հավաքվում ա, որ որոշում ա, որ պիտի իրանց շենքի տանիքը ձևափոխեն ու հարմարացնեն արևային մարկոցներին, պետությունն ասում ա, որ ինքը 50%-ը սուբսիդավորում ա: Վոբշեմ, ինչ-որ ձևով պետությունը աջակցում ու ուղղորդում ա էս սաղ պրոցեսը:
Բայց մեր համբալներից բնականաբոր տենց բան սպասել պետք չի, քան իոր սրանց ուշք ու միտքը թանգով ու բիրիքով մեր վրա գազ ծախելն ու փող շինելն ա, ի՞նչ այլընտրանք, ի՞նչ բնապահպանություն, ի՞նչ խնայողություն .... նստարան, տոնածառ, ասֆալտ, գազ ....
Էջանիշներ