User Tag List

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 93 հատից

Թեմա: Գողություն

  1. #16
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց իմ կողմից։ Ավելի ճիշտ խնդիր։ Հռետորական խնդիր։ Ոչ մի պատասխան պետք չի գրել ուղղակի մտածեք։ Կարծում եմ շատ բան պարզ կդառնա։

    1) ես ու դու աշխատում ենք մի վայրում
    2) դու գիտես, որ ես ժամանակին ունեցել եմ սովորություն գողություն անելու, բայց ես քեզ պնդում եմ, որ ես այլևս նման բան չեմ անում, քանի որ ունեմ բազմաթիվ հիմնավոր պատճառներ նման կերպ չվարվելու համար։
    3) կհավատա՞ս ինձ, թե՞ ոչ

    հիամ շարունակությունը.

    4) մեր օֆիսում մեզնից բացի աշխատում են նաև 9 հոգի
    5) մեր օֆիսում սկսվում է գողությունների ալիք
    6) հարց. դու էտ տասը հոգուցս առաջինը ո՞ւմ կկասկածես գողության մեջ
    Ինչի՞ հիման վրա նման որոշում կկայացնես։ Ի՞նչ փաստով ինքդ քեզ ու հետո ինձ կարաս հիմնավորես եզրակացությունդ։

    Պրիմտիվ ա, չափազանց պրիմտիվ, բայց մտածեք։
    Ավելի շատ չեմ հավատա, որ էլ գողություն չես անում, քան կհավատամ:

    Օֆիսի դեպքում, ես սենց կմտածեմ

    1. ՀՆարավորա ինչ-որ մեկը կատարելա գողություն, նախապես հասկանալով, որ էն մյուսին են առաջինը մեղադրելու, որովհետ նա արդեն «փորձ ունի»:
    2. Առաջինը ինքը մտքիս կգա, բայց կմտածեմ որ ինքը էդքան հիմար չի նման բան անելու համար:

    Հիմնավորել չեմ կարա, որովհետև ես էլ քո պես առանց փաստերի ու հիմքերի նման բան չեմ անում:


  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.01.2014), Jarre (25.01.2014)

  3. #17
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի շատ չեմ հավատա, որ էլ գողություն չես անում, քան կհավատամ:

    Օֆիսի դեպքում, ես սենց կմտածեմ

    1. ՀՆարավորա ինչ-որ մեկը կատարելա գողություն, նախապես հասկանալով, որ էն մյուսին են առաջինը մեղադրելու, որովհետ նա արդեն «փորձ ունի»:
    2. Առաջինը ինքը մտքիս կգա, բայց կմտածեմ որ ինքը էդքան հիմար չի նման բան անելու համար:

    Հիմնավորել չեմ կարա, որովհետև ես էլ քո պես առանց փաստերի ու հիմքերի նման բան չեմ անում:
    Այ ստեղ էլ մեզ օգնության ա հասնում Շրյոդինգերի կատուն։ Ես գող եմ և չգող եմ միառժամանակ, քանի դու չես գտել ապացույց։ Գուցե իսկապես փոխվել եմ ու հիմա ատում եմ գողությունը, իսկ գուցե ոչ։ Մինչև չտեսնես ու չունենաս փաստ չես կարող ասել, թե կոնկրետ էտ գողությունը ես եմ արել, թե ոչ։ Մինչ արկղը բացելը ու տեսնելը, ես և մնացածը հիսուն տոկոսով չգող ենք, հիսուն տոկոսով գող։

    Բայց մարդը չի սիրում հիսուն-հիսուն։ Կակ մինիմում գոնե պիտի լինի հիսունմեկ-հիսուն։ Բայց էտ մեկ տոկոս էսկողմ էնկողմը պիտի ՓԱՍՏԻ վրա հիմնվի, ոչ թե հիվանդ երևակայությանդ կամ լոգիկայիդ, կամ էլ ինտուիցիայիդ։

    Իսկ ի՞նչ կլինի եթե միմիայն ենթադրության վրա հիմնվես։ Դու կարաս շատ հեշտությամբ մեղադրես մի մարդու ով քեզ ասել ա իրա անցած թուլության մասին, բայց հիմա ինքը արդեն գող չի, բայց քո անհիմն ենթադրության վրա իրան կճանաչեն որպես գող։ Կամ էլ դու իսկապես ինձ կասկածելով կկասկածես իսկական գողին։

    Ե՞րբ ա հնարավոր միանշանակ դա պարզել։ Անհերքելի փաստեր ունենալուց հետո միա։


  4. #18
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի դեպք հիշեցի, երրորդ դասարան էի, գրիչ էի նվեր ստացել՝ Հնդկաստանից էր բերված, փայտից, վրան ուզորներ նկարած: Եղածը սովորական գրիչ էր, բայց էդ տարիքում գրիչն իմ ամենաարժեքավոր ունեցվածքն էր, մանավանդ, որ վրան «իմպռտնի» պիտակն էիր կպցնում: Մի անգամ դասատուներից մեկը չէր եկել, զուգահեռ դասարաններից մեկը մեզ կպցրեցին, միասին դաս արեցինք, կողքիս նստած տղուն չէի սիրում, որովհետև կռվարար, անմակարդակ տիպ էր: Ինձ կանչեցին գրատախտակի մոտ, հետ եկա, դասը վերջացավ, դուրս ենք գալիս դասարանից, տետրերս հավաքելիս նկատեցի որ գրիչս չկա: Միանգամից մտքովս անցավ, որ կողքիս նստածը գողացել է: Հաջորդ օրն իրեն գտա, ասեցի գրիչս կորցրել եմ, կարո՞ղ է տեսած լինես, մանրամասն նկարագրեցի, բայց սկսեց երդվել, որ գրիչս ինքը չի վերցրել: Մի խոսքով, ես համոզված էի, որ գրիչս գողացել էին ու գողը հենց ինքն էր:

    Անցավ մի տարի, մեկ ուրիշ զուգահեռ դասարանից մի քանի հոգու տեղափոխեցին մեր դասարան: Մեկ էլ մի օր տեսնեմ նոր տեղափոխվածներից մեկի ձեռքին հենց իմ գրիչն էր: Մոտեցա, ասի, էս ինչ սիրուն գրիչ է, որտեղից ես առել: Ինքն էլ թե դասասենյակներից մեկից ա գտել, հետաքրքրվել ա, թե ումն ա, ոչ ոք չի իմացել, պահել է իրեն: Ասեցի, որ գրիչն իմն է ու անցած տարի կորցրել էի, ինքն էլ առանց հարցեր տալու, գրիչը տվեց ինձ: Ես էլ ինձ ահավոր մեղավոր զգացի, որ համ ինքն էր էդքան ազնիվ, որ իմ ասածներին առանց կասկածելու գրիչն ինձ տվեց, համ էլ որ էդքան ժամանակ կասկածում էի, որ էն մյուս տղեն էր գողը: Մանավանդ, որ գրիչս ոչ ոք չէր էլ գողացել, հավանաբար գրատախտակի մոտ գնալուց գցել էի ու հետո չէի տեսել, որ վերցնեի:
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.01.2014), ARMbrain (25.01.2014), E-la Via (27.01.2014), erexa (25.01.2014), Jarre (25.01.2014), Rammstein (01.02.2014), Smokie (26.01.2014), Արամ (25.01.2014), Նարե91 (25.01.2014), Շինարար (25.01.2014), Ուլուանա (25.01.2014)

  6. #19
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի դեպք հիշեցի, երրորդ դասարան էի, գրիչ էի նվեր ստացել՝ Հնդկաստանից էր բերված, փայտից, վրան ուզորներ նկարած: Եղածը սովորական գրիչ էր, բայց էդ տարիքում գրիչն իմ ամենաարժեքավոր ունեցվածքն էր, մանավանդ, որ վրան «իմպռտնի» պիտակն էիր կպցնում: Մի անգամ դասատուներից մեկը չէր եկել, զուգահեռ դասարաններից մեկը մեզ կպցրեցին, միասին դաս արեցինք, կողքիս նստած տղուն չէի սիրում, որովհետև կռվարար, անմակարդակ տիպ էր: Ինձ կանչեցին գրատախտակի մոտ, հետ եկա, դասը վերջացավ, դուրս ենք գալիս դասարանից, տետրերս հավաքելիս նկատեցի որ գրիչս չկա: Միանգամից մտքովս անցավ, որ կողքիս նստածը գողացել է: Հաջորդ օրն իրեն գտա, ասեցի գրիչս կորցրել եմ, կարո՞ղ է տեսած լինես, մանրամասն նկարագրեցի, բայց սկսեց երդվել, որ գրիչս ինքը չի վերցրել: Մի խոսքով, ես համոզված էի, որ գրիչս գողացել էին ու գողը հենց ինքն էր:

    Անցավ մի տարի, մեկ ուրիշ զուգահեռ դասարանից մի քանի հոգու տեղափոխեցին մեր դասարան: Մեկ էլ մի օր տեսնեմ նոր տեղափոխվածներից մեկի ձեռքին հենց իմ գրիչն էր: Մոտեցա, ասի, էս ինչ սիրուն գրիչ է, որտեղից ես առել: Ինքն էլ թե դասասենյակներից մեկից ա գտել, հետաքրքրվել ա, թե ումն ա, ոչ ոք չի իմացել, պահել է իրեն: Ասեցի, որ գրիչն իմն է ու անցած տարի կորցրել էի, ինքն էլ առանց հարցեր տալու, գրիչը տվեց ինձ: Ես էլ ինձ ահավոր մեղավոր զգացի, որ համ ինքն էր էդքան ազնիվ, որ իմ ասածներին առանց կասկածելու գրիչն ինձ տվեց, համ էլ որ էդքան ժամանակ կասկածում էի, որ էն մյուս տղեն էր գողը: Մանավանդ, որ գրիչս ոչ ոք չէր էլ գողացել, հավանաբար գրատախտակի մոտ գնալուց գցել էի ու հետո չէի տեսել, որ վերցնեի:
    Ինչ անկեղծ գրառում էր, Ռուֆ.....
    Գրառումդ կարդալով հիշեցի իմ գրիչը, երբ 90 թվականին դպրոցից տուն վերադառնալիս հայտնաբերեցի որ իմ ֆիրմա սուպեր գրիչը՝ նվիրված 1990 թ-ի ֆուտբոլի առաջնությանը գողացել են։ Էտ մութ ու ցուրտ տարիներին, էտ վառ կանաչ գրիչը, որիկ կափարիչը ֆուտբոլի գնդակի նման մի բան էր, իմ համար նենց մի աշխարհ էր։ Գողցան տարան, ապեր։ Ու նույնիսկ չեմ կարա կասկածեմ ինչ որ մեկին, որովհետև տրանսպորտում թռցրեցին։ Թե չէ էս հարցում սիրով կկասկածեի

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.01.2014), Smokie (26.01.2014), Ձայնալար (25.01.2014), Շինարար (25.01.2014), Ուլուանա (25.01.2014), Ռուֆուս (25.01.2014)

  8. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց ինձնից կարծես թե բան չեն գողացել։ Մի անգամ ոնց որ թե անհաջող փորձ եղավ։ Ասում եմ՝ ոնց որ թե, քանի որ ապացույց չունեմ, բայց վկաներ կային։ Երևանում էի դեռ, խանութի մի բաժնում, որտեղ ահագին մարդ կար հավաքված, բան էի նայում, մեջքիս ուսապայուսակ էր, որի արտաքին գրպանը լավ չէր փակվում, ես էլ հիմարաբար դրամապանակս հենց էդ գրպանում էի պահում ։ Մինչ ես խորացած ուսումնասիրում էի ապրանքները, մեկ էլ մի հատ շուխուր եմ լսում։ Մի կին ճվճվալով պնդում էր, որ հետևս կանգնած տատիկը հենց նոր իր աչքի առաջ փորձում էր բացել պայուսակիս գրպանը, իսկ վերոնշյալ տատիկն էլ իր հերթին պնդում էր, որ ինքը ոչ թե բացում էր, այլ հակառակը՝ փակում ։ Կինը շատ վրդովված ու վստահաբար էր պնդում, իսկ տատիկը մի տեսակ անհամոզիչ, կարծես մեղավոր ձևով արդարանալով։ Դրամապանակս անմիջապես հանեցի խախուտ գրպանից ու դրեցի պայուսակիս մեջ ու դրանից հետո էլ դրսի գրպաններում փող չեմ պահում ։ Համարյա համոզված եմ, որ տատիկն իսկապես բացում էր գրպանս, ոչ թե փակում , էն անծանոթ կինն էլ հավանաբար պատճառ չուներ անկապ տեղը տատիկի վրա շառ անելու։ Ամեն դեպքում ես ոչինչ չէի տեսել, դրամապանակս էլ տեղում էր, մեղադրանքներ ներկայացնելու պատճառ չէի տեսնում։ Ուղղակի ենթադրյալ վկա կնոջը շնորհակալություն ասեցի ու գնացի էդտեղից՝ առանց տատիկին որևէ բան ասելու։

    Մի անգամ մերոնց տնից քրոջս աբողջ ոսկեղենն էին տարել։ Ամենատհաճն էն էր, որ շատ կոնկրետ մարդիկ էին էդ ընթացքում մեր տուն եկել, ու բոլորն էլ ընկերներ, մոտ մարդիկ։ Էնպիսի վիճակ էր, որ ոչ մեկին չէինք ուզում կասկածել, ուղղակի հավատներս չէր գալիս։ Էնքան էդ գողացված իրերի կորուստը չէր սարսափելի, ինչքան էն միտքը, որ էդ մարդկանցից որևէ մեկն ընդունակ ա գողություն անելու, էն էլ մեզնից։ Զգուշության հարց երևի էնքան էլ չկար, որովհետև ննջասենյակից էին տարել, ափաշքյարա մարդաշատ տեղ դրված չի եղել, էլի։ Ճիշտ ա, կարելի ա նաև ասել, որ կարող էին փակի տակ ինչ–որ տեղ պահել, բայց դե հիմա։ Ի վերջո, կասկածներն ավելի շատ մեկի ուղղությամբ գնացին, հատկապես որ հետագայում որոշ հանգամանքներ դրա օգտին էին խոսում, բայց դե ապացույց չկար ամեն դեպքում, մերոնք էլ չուզեցան մեղադրանք ներկայացնել, տենց հարցը փակվեց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.01.2014), Jarre (25.01.2014), Smokie (27.01.2014), Շինարար (25.01.2014), Ռուֆուս (25.01.2014)

  10. #21
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ իմ մոտից վերջին գողությունը եղել ա երկու ամիս առաջ։ Համերգի ժամանակ (ամոթից չեմ գրում, որ Մարք Էնթոնիի համերգն էր։ Ի՞նչ անեմ ստեղ էտ առումով նենց լճացում ա, որ արդեն ցանկացած կենդանի կատարումով համերգ ես իմ ինչ իրադարձություն ա ) գողացան այֆոնս։ Նենց էլ ռոմանտիկ գողություն էր։

    Ուրեմն բացօթյա համերգ էր։ Բարից մեր խմբի աղջիկների համար կոկտեյները ձեռքիցս ուզում եմ դուրս գամ, մեկ էլ դիմացս տեսնում եմ երեք բոյով, սիրուն դոմինիկացի աղջիկներ։ Ու նենց հերթ ա, բոլորը իրար հրում, բրդում են։ Ու էս աղջիկները համարյա քիթս մտան։ Աջ եմ գնում իրանք էլ են աջ գնում, ձախ եմ գնում իրանք էլ։ Հետո մի հատ էլ ժպտաց ու վերջ..... Մի կերպ դուրս եկա էդտեղից, ու երեք-չորս րոպե հետո տեսնեմ հեռախոսս չկա

    Ամենահավանական թեկնածուները իմ համար իրենք են։ Որովհետև էտ անտեր հեռախոսը ջինսիս գրպանն էր։ Ուրիշ տենց հարմար առիթ չկար, որ ջինսից շալվարի գրպանից աննկատ հանեին հեռախոսս։

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.01.2014), ARMbrain (25.01.2014), Smokie (27.01.2014), Մինա (26.01.2014), Շինարար (25.01.2014), Ռուֆուս (25.01.2014)

  12. #22
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժառ, լրիվ էն անեկդոտն ա, որ ոստիկանությունում կնոջը հարցնում են, թե գողացված գումարը որտե՞ղ էր ասում ա լիֆիս մեջ, ասում են բա չտեսա՞ր, որ գողը մտնում ա լիֆիդ մեջ, ասում ա ինձ թվում էր բարի նպատակներով ա մտնում

  13. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.01.2014), Ariadna (30.01.2014), ARMbrain (25.01.2014), erexa (25.01.2014), Jarre (25.01.2014), Smokie (27.01.2014), Tiger29 (26.01.2014), VisTolog (25.01.2014), Հայկօ (26.01.2014), Մինա (26.01.2014), Շինարար (25.01.2014), Ուլուանա (25.01.2014), Ռուֆուս (25.01.2014)

  14. #23
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենատհաճն էն էր, որ շատ կոնկրետ մարդիկ էին էդ ընթացքում մեր տուն եկել, ու բոլորն էլ ընկերներ, մոտ մարդիկ։ Էնպիսի վիճակ էր, որ ոչ մեկին չէինք ուզում կասկածել, ուղղակի հավատներս չէր գալիս։ Էնքան էդ գողացված իրերի կորուստը չէր սարսափելի, ինչքան էն միտքը, որ էդ մարդկանցից որևէ մեկն ընդունակ ա գողություն անելու, էն էլ մեզնից։ Զգուշության հարց երևի էնքան էլ չկար, որովհետև ննջասենյակից էին տարել, ափաշքյարա մարդաշատ տեղ դրված չի եղել, էլի։ Ճիշտ ա, կարելի ա նաև ասել, որ կարող էին փակի տակ ինչ–որ տեղ պահել, բայց դե հիմա։ Ի վերջո, կասկածներն ավելի շատ մեկի ուղղությամբ գնացին, հատկապես որ հետագայում որոշ հանգամանքներ դրա օգտին էին խոսում, բայց դե ապացույց չկար ամեն դեպքում, մերոնք էլ չուզեցան մեղադրանք ներկայացնել, տենց հարցը փակվեց։
    այս նույն մտատանջությունն էր, որ ստիպեց թեման բացել, գողության դեպքում էնքան սարսափելի չի կոնկրետ իր կամ գումար կորցնելը, եթե անգամ խոշոր է, որքան վիրավորանքն ու անորոշության զգացողությունը...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (25.01.2014)

  16. #24
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ ասեմ, մարդիկ կան, ովքեր էությամբ գող են ու անկախ իրենց ունևոր/աղքատ լինելուց, կամ սոցիալական դիրքից, իրենք կշարունակեն գողանալ:

    Երբ որ Ամերիկա էի գնացել, մեր կոորդինատորներն ամեն անգամ հիշացնում էին, որ հանկարծ խանութներից գողություն չանեինք: Ընդ որում հագուստի խանութներից գողություն անելն անհնար էր, որովհետև ամեն ինչը անվտանգության թեգերով էր, եթե մի բան ձեռդ փորձեիր խանութից դուրս գալ, սիգնալիզացիան կմիանար: Մի երկու ամիս հետո կոորդինատորների հետ հերթական հանդիպման ժամանակ տեսանք, որ ռուսներից մեկը չկար, պարզվեց մտել խանութից կուրտկա է վերցրել, առանց վճարելու փորձել է դուրս գալ, բռնել էին ու հետ էին ուղարկել Ռուսաստան:

    Ստեղ Իտալիայում էլ կուրսեցիներիցս մեկն ամերիկացի է, շատ հարուստ ընտանիքից է գալիս, իր ընտանիքը Նյու-Յորքի կենտրոնում իտալական մթերքների շատ հայտնի խանութի տերն է: Մի խոսքով ինքը գումարի խնդիր չունի, մի տարվա ընթացքում Եվրոպայում երկիր չեղավ, որ չգնար, ու ամեն անգամ երբ party էինք անում ու իրեն հրավիրում, ինքը հետը միշտ ամենաթանկարժեք գինիներից էր բերում ու ամենաթանկարժեք պանիրները: Մի անգամ պատմեց, թե ոնց է մտել խանութ, նկատել, որ 15 եվրոյանոց շալվարի վրա անվտանգության թեգը չի եղել, մտել է հանդերձարան էդ շալվարը հագել, վրայից էլ իրենը ու առանց վճարելու դուրս եկել: Մեկը ես լինեի, մտքիս ծայրով անգամ չէր անցնի նման բան անել:

    Մեկ էլ ավտոբուսի տոմսերը, ես ամբողջ ժամանակ պարտաճանաչորեն ավտոբուսի տոմս եմ առել, որ հանկարծ չբռնվեմ (մի տարվա ընթացքում ընդամենը 2 անգամ են տոմսերը ստուգել), որովհետև եթե բռնվես ու տուգանքը չմուծես, հետո շատ հնարավոր է, որ վիզա ստանալու դեպքում պրոբլեմներ առաջանան: Բայց լիքը մարդ՝ հարուստ ամերիկացիներն էլ հետները ամբողջ տարին առանց տոմսի ֆրֆրում էին, բռնվելուց հետո էլ տուգանքները չէին մուծում, վերջում էլ ամեն մեկը մոտ 500 եվրո չմուծած տուգանքներով վերադարձան իրենց երկիր:
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.01.2014), Smokie (27.01.2014), Ձայնալար (26.01.2014), Մինա (26.01.2014), Նարե91 (25.01.2014), Շինարար (25.01.2014), Ուլուանա (25.01.2014)

  18. #25
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գողության թեմայով այն կարող եմ ասել, որ գողությունն ինձ համար բավականաչափ լուրջ բան է, որ ես մարդուն գող անվանելուց առաջ երկու անգամ մտածեմ: Որովհետև եթե սխալվեմ, նման մեղադրանքը բավականին մեծ վիրավորանք ու հեղինակությանը հարված է: Եթե նույնիսկ հետո ստացվի այդ մարդուն արդարացնել, ներողություն խնդրել, բոլորին բացատրել, միևնույն է՝ մի կողմից վիրավորանքը կմնա, մյուս կողմից՝ կասկածի ստվերը վրայից չի մաքրվի: Ու ով ուզի այդ մարդուն վնասել, կմոռանա, որ իրեն արդարացրել են, ու հենց մեղադրանքն առաջ կքաշի:

    Մյուս կողմից՝ լրիվ համաձայն եմ այն տեսակետի հետ, որ գրքի գողը գող չի: Թեկուզ հենց այն առումով, որ գրքի հիմնական արժեքը նյութական չի, իսկ ոչ նյութական արժեքները նկատմամբ գողություն բառը կիրառելի չեմ համարում: Ու որպես գող չեմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր իմ գրքերը չեն վերադարձնում:

    Իսկ գողության առումով, ինձնից օֆիսում կամ տանը երբեք ոչինչ չեն գողացել: Մի անգամ ցրել են դրամապանակս (չիմանալով, որ ես երբեք փողը դրամապանակում չեմ պահում) արտաքին գրպանից: Մեջն իմ սոցքարտն էր, բայց դե ինչիս էր պետք այդ սոցքարտը՝ մինչև օրս չեմ հասկացել:

    Դպրոցում մի անգամ տրոլեյբուսի մեջ կանգնած էի, ինչ-որ բիձա բացել էր պայուսակս, մեջը փորփրում էր: Նկատեցի, հարցրեցի, թե ինչ է անում: Ասաց՝ նայում եմ, թե ինչ գրքեր են: Իրավիճակը տարօրինակ ու տհաճ էր, նախընտրեցի աղմուկ չբարձրացնել: Փակեցի պայուսակս ու տեղս փոխեցի: Հուշեմ. փողը պայուսակում նույնպես չեմ պահում:

    Մի անգամ էլ ավտոբուսում փորձում էր մեկը հեռախոսս հանել, դրամապանակից հետո զգոն էի: Ձեռքս տարա գրպանը, բռնեցի մատները: Հետաքրքիր զգացողություն էր. եթե աղմուկ բարձրացներ, բոլորը կիմանային որ փորձել է գողություն անել: Հանգիստ սկսեցի մատները ոլորել, առնվազն մեկը կիսով չափ դուրս գցեցի: Ընթացքում անընդհատ դեմքի արտահայտությանն էի նայում: Իրեն զսպեց, ես էլ, երբ պրոցեսը դադարեց հաճույք պատճառել, թողեցի, որ ձեռքը գրպանիցս հանի: Մոտակա կանգառում սուսուփուս իջավ:

    Իմ մի քանի ծանոթներ գողության հետ ավելի մոտիկից են առնչվել (ընկերներիցս մեկի տնից ոսկեղեն էին թռցրել, մյուսի տնից՝ փող), բայց միասին քննարկելու արդյունքում եկանք այն եզրակացության, որ դեպքերը կանխատեսելի էին՝ սխալ մարդկանց քո տուն պետք չի հրավիրել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.01.2014), Jarre (26.01.2014), keyboard (29.01.2014), Lusina (26.01.2014), Smokie (27.01.2014), VisTolog (26.01.2014), Մինա (26.01.2014), Շինարար (26.01.2014), Ռուֆուս (26.01.2014)

  20. #26
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի դեպք եղել ա. բայց ամենատպավովածը չհաջոված գողության փորձն էր: Երկրորդ դասարանում դպրոցից տուն գալուց մի հատ դեռահաս դանակ քաշեց վրես ու պահանջեց մոտիս եղած ողջ գումարը իրեն տալ, բարեբախտաբար տնեցիք ինձ գրպանի փող չէին տալիս: Քամբախ Ռուսաստանն էր:
    Վերջին խմբագրող՝ Sagittarius: 26.01.2014, 04:01:

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.01.2014), Jarre (26.01.2014), Rhayader (26.01.2014), Ռուֆուս (26.01.2014)

  22. #27
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Գողության թեմայով այն կարող եմ ասել, որ գողությունն ինձ համար բավականաչափ լուրջ բան է, որ ես մարդուն գող անվանելուց առաջ երկու անգամ մտածեմ: Որովհետև եթե սխալվեմ, նման մեղադրանքը բավականին մեծ վիրավորանք ու հեղինակությանը հարված է: Եթե նույնիսկ հետո ստացվի այդ մարդուն արդարացնել, ներողություն խնդրել, բոլորին բացատրել, միևնույն է՝ մի կողմից վիրավորանքը կմնա, մյուս կողմից՝ կասկածի ստվերը վրայից չի մաքրվի: Ու ով ուզի այդ մարդուն վնասել, կմոռանա, որ իրեն արդարացրել են, ու հենց մեղադրանքն առաջ կքաշի:

    Մյուս կողմից՝ լրիվ համաձայն եմ այն տեսակետի հետ, որ գրքի գողը գող չի: Թեկուզ հենց այն առումով, որ գրքի հիմնական արժեքը նյութական չի, իսկ ոչ նյութական արժեքները նկատմամբ գողություն բառը կիրառելի չեմ համարում: Ու որպես գող չեմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր իմ գրքերը չեն վերադարձնում:

    Իսկ գողության առումով, ինձնից օֆիսում կամ տանը երբեք ոչինչ չեն գողացել: Մի անգամ ցրել են դրամապանակս (չիմանալով, որ ես երբեք փողը դրամապանակում չեմ պահում) արտաքին գրպանից: Մեջն իմ սոցքարտն էր, բայց դե ինչիս էր պետք այդ սոցքարտը՝ մինչև օրս չեմ հասկացել:

    Դպրոցում մի անգամ տրոլեյբուսի մեջ կանգնած էի, ինչ-որ բիձա բացել էր պայուսակս, մեջը փորփրում էր: Նկատեցի, հարցրեցի, թե ինչ է անում: Ասաց՝ նայում եմ, թե ինչ գրքեր են: Իրավիճակը տարօրինակ ու տհաճ էր, նախընտրեցի աղմուկ չբարձրացնել: Փակեցի պայուսակս ու տեղս փոխեցի: Հուշեմ. փողը պայուսակում նույնպես չեմ պահում:

    Մի անգամ էլ ավտոբուսում փորձում էր մեկը հեռախոսս հանել, դրամապանակից հետո զգոն էի: Ձեռքս տարա գրպանը, բռնեցի մատները: Հետաքրքիր զգացողություն էր. եթե աղմուկ բարձրացներ, բոլորը կիմանային որ փորձել է գողություն անել: Հանգիստ սկսեցի մատները ոլորել, առնվազն մեկը կիսով չափ դուրս գցեցի: Ընթացքում անընդհատ դեմքի արտահայտությանն էի նայում: Իրեն զսպեց, ես էլ, երբ պրոցեսը դադարեց հաճույք պատճառել, թողեցի, որ ձեռքը գրպանիցս հանի: Մոտակա կանգառում սուսուփուս իջավ:

    Իմ մի քանի ծանոթներ գողության հետ ավելի մոտիկից են առնչվել (ընկերներիցս մեկի տնից ոսկեղեն էին թռցրել, մյուսի տնից՝ փող), բայց միասին քննարկելու արդյունքում եկանք այն եզրակացության, որ դեպքերը կանխատեսելի էին՝ սխալ մարդկանց քո տուն պետք չի հրավիրել:
    Կարդացի-կարդացի էն հույսով, որ կգրես, բայց տենց էլ չասեցիր, փողերդ ո՞րտեղ ես պահում

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (26.01.2014), Մինա (26.01.2014), Շինարար (26.01.2014), Ուլուանա (26.01.2014)

  24. #28
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի-կարդացի էն հույսով, որ կգրես, բայց տենց էլ չասեցիր, փողերդ ո՞րտեղ ես պահում
    Իմաստը պահելու, եթե բոլորը տեղը գիտեն
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (26.01.2014)

  26. #29
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ավելի շուտ կգրեմ՝ ինչ եմ ես գողացել

    փոքր ժամանակ՝ երևի 5-7 տարեկանում, ես արդեն գիտակցում էի, որ գողանալը մոլուցք է դարձել։ Գողանում էի "love is" դոնալդները, որ հավաքածուս լրանար, գունավոր կավիճներ, գործնագործի պտտացնող քարերը․․․ էտպես մինչև դպրոց գնացի։ Առաջին դասարանում էրեխեքից մեկի շատ սիրուն էջաբաժանիչը կորավ, ու, չգիտես ինչու, բոլորն ինձ կասկածեցին (երևի որ էտ տղային չէի սիրում)։ Անզորությունից ոչինչ չէի էլ խոսում, անգամ չէի էլ ասում, որ ես չեմ։ Հետո դասղեկը հաջորդ օրը վերադարձրեց․ մնացել էր իր գրքի մեջ։ Դրանից հետո անգամ մտքովս չանցավ, որ կարելի ա ասենք Կարենի շատ սիրուն գրիչը վերցնել, չնայած ամբողջ մի տարի աչքս վրան էր

    Հա, մեկ էլ մի քանի տարի առաջ խանութում մի շոր հավանեցի, ավելի շուտ վրայի չուչելանման խաղալիքը։ Փորձեցի, շորը չհավանեցի, բայց խաղալիքը պահեցի
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  27. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (29.01.2014), ivy (29.01.2014), Jarre (29.01.2014), keyboard (29.01.2014), Smokie (29.01.2014), Արամ (29.01.2014), Ձայնալար (29.01.2014), Մինա (30.01.2014), Շինարար (29.01.2014), Ռուֆուս (29.01.2014)

  28. #30
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ավելի շուտ կգրեմ՝ ինչ եմ ես գողացել

    փոքր ժամանակ՝ երևի 5-7 տարեկանում, ես արդեն գիտակցում էի, որ գողանալը մոլուցք է դարձել։ Գողանում էի "love is" դոնալդները, որ հավաքածուս լրանար, գունավոր կավիճներ, գործնագործի պտտացնող քարերը․․․ էտպես մինչև դպրոց գնացի։ Առաջին դասարանում էրեխեքից մեկի շատ սիրուն էջաբաժանիչը կորավ, ու, չգիտես ինչու, բոլորն ինձ կասկածեցին (երևի որ էտ տղային չէի սիրում)։ Անզորությունից ոչինչ չէի էլ խոսում, անգամ չէի էլ ասում, որ ես չեմ։ Հետո դասղեկը հաջորդ օրը վերադարձրեց․ մնացել էր իր գրքի մեջ։ Դրանից հետո անգամ մտքովս չանցավ, որ կարելի ա ասենք Կարենի շատ սիրուն գրիչը վերցնել, չնայած ամբողջ մի տարի աչքս վրան էր

    Հա, մեկ էլ մի քանի տարի առաջ խանութում մի շոր հավանեցի, ավելի շուտ վրայի չուչելանման խաղալիքը։ Փորձեցի, շորը չհավանեցի, բայց խաղալիքը պահեցի
    Կլեպտոմանիակի մեկն ես
    I may be paranoid but no android!

  29. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (29.01.2014), ivy (29.01.2014), Rhayader (03.02.2014), Ձայնալար (29.01.2014)

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •