User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 93 հատից

Թեմա: Գողություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչու՞ «Ի՞նչ եք գողացել» հարցը չկա:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (28.01.2014), Jarre (25.01.2014), Smokie (25.01.2014), Նաիրուհի (25.01.2014), Վոլտերա (25.01.2014)

  3. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա, բայց իմ հետ կարծես թե տենց դեպք չի եղել, չնայած չեմ փայլում իմ ուշադրությամբ: Մի անգամ մենակ դրամապանակս եմ թողել տաքսիի մեջ, որի վարորդը այնքան էլ ազնիվ մարդ չէր, բայց միքիչ «համառելուցս» հետո վերադարձրեց Հա, մեկ էլ մի քանի անգամ հիմնարկի բուֆետից ծալովի դանակս են գողացել

    Ընդհանրապես, միքիչ մեծ կոլեկտիվներում (դասարան, կուրս), որտեղ ոչ բոլորին կարելի է վստահել, ճիշտ ա «տանդ դուռը փակ պահի, հարևանին էլ գող մի ասա» սկզբունքը:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 25.01.2014, 21:05:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (25.01.2014), Smokie (25.01.2014), VisTolog (25.01.2014), Հայկօ (25.01.2014), Մինա (25.01.2014), Նաիրուհի (25.01.2014), Շինարար (25.01.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր դասարանում մի էդպիսի դեպք էղել էր. գրպաններիցս կորում էր մեր բուֆետի փողը (մի 100-200 դրամ): Մենք կասկածում էինք մեր դասարանի նորեկին (դե բնական ա, մինչև էդ տենց բան չէր էղել): Գողին բռնելու համար մեր դասարանի աղջիկներից մեկը 500 դրամ բերեց (իրա մամայի մի օրվա աշխատավարձն էր), ցուցադրաբար դրեց ժակետի գրպանը ու կախեց կախիչից: Բնականաբար, ինքը 500-ը կորցնելու ցանկություն բնավ չուներ, էդպես էինք արել, որ տեսնեինք՝ ով ա գողանում, բռնացնեինք: Բայց նենց էղավ, որ երբ դասամիջոցից վերադարձանք, էդ 500-ն այլևս չկար, մենք էլ գողին աչքաթող էինք արել: Աղմուկ-բան սկսվեց, էդ աղջիկը խառնվեց իրար: Դե պատկերացրեք, մոր ամբողջ մի օրվա աշխատավարձը կորցրել էր: Բանը հասավ տնօրինությանը: Հետո կարծեմ ոստիկան էլ կանչեցին: Վերջը, գողը բռնվեց, բայց տենց էլ չասեցին՝ ով էր: Հետո բոլորիս կորած գումարները վերադարձրին, ասում էին՝ գողը տվել էր ինչ-որ գումար, որ վերադարձնեն էրեխեքին: Էլ չգիտեմ՝ ճիշտ էր, թե չէ: Բայց շատ ավելի ուշ, տարիներ անց իմացանք, որ իսկապես էդ նոր էկած տղան էր:

  6. #4
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր դասարանում մի էդպիսի դեպք էղել էր. գրպաններիցս կորում էր մեր բուֆետի փողը (մի 100-200 դրամ): Մենք կասկածում էինք մեր դասարանի նորեկին (դե բնական ա, մինչև էդ տենց բան չէր էղել): Գողին բռնելու համար մեր դասարանի աղջիկներից մեկը 500 դրամ բերեց (իրա մամայի մի օրվա աշխատավարձն էր), ցուցադրաբար դրեց ժակետի գրպանը ու կախեց կախիչից: Բնականաբար, ինքը 500-ը կորցնելու ցանկություն բնավ չուներ, էդպես էինք արել, որ տեսնեինք՝ ով ա գողանում, բռնացնեինք: Բայց նենց էղավ, որ երբ դասամիջոցից վերադարձանք, էդ 500-ն այլևս չկար, մենք էլ գողին աչքաթող էինք արել: Աղմուկ-բան սկսվեց, էդ աղջիկը խառնվեց իրար: Դե պատկերացրեք, մոր ամբողջ մի օրվա աշխատավարձը կորցրել էր: Բանը հասավ տնօրինությանը: Հետո կարծեմ ոստիկան էլ կանչեցին: Վերջը, գողը բռնվեց, բայց տենց էլ չասեցին՝ ով էր: Հետո բոլորիս կորած գումարները վերադարձրին, ասում էին՝ գողը տվել էր ինչ-որ գումար, որ վերադարձնեն էրեխեքին: Էլ չգիտեմ՝ ճիշտ էր, թե չէ: Բայց շատ ավելի ուշ, տարիներ անց իմացանք, որ իսկապես էդ նոր էկած տղան էր:
    ինձ հետ էլ է նման դեպք եղել, բայց էն տարբերությամբ, որ իմ գրեթե մի ամսվա աշխատավարձի չափ գումար են գողացել ու ինձ էնքան հետաքրքիր ա, թե էդ լարված մթնոլորտում, մանավանդ եթե մեկին կասկածում ես, ոնց կարող ես նորմալ մարդկային կերպով քեզ դրսևորել, ավելորդ չլարվել, ընդհանարապես երբ ես սկսում համակերպվել... նախորդ աշխատավայերերիցս մեկում հավաքարարն էր գողություն անում, էդ հողի վրա ահավոր լարված մթնոլորտ էր, անընդհատ ինչ-որ բան էինք «կորցնում» գումար, իրեր, հետո իմ մոտից գումար կորավ, սկսեցի աշխատակիցներից մեկին կասկածել, որ այդ օրն իմ համակարգչիս մոտ էր նստել, բայց քանի որ վստահ չէի, տեղս չէի գտնում... հիմա, երբ ռետրոսպեկտիվ վերլուծություն եմ անում, լրիվ ուրիշ ձև եմ իրավիճակին նայում, իսկ էն ժամանակ գժվում էի ուղղակի: Փորձում եմ հասկանալ՝ ես եմ աննորմալ ծանր վերապրել էդ ամենը, թե բոլորի մոտ է այդպես, բայց նախորդ թեմայի նման չեմ ուզում իմ անձի վրա քննարկումը կենտրոնանա, ավելի լավ կլինի հենց երևույթը վերլուծել:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (25.01.2014)

  8. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանր-մունր բաները չհաշված (գրիչ, զաժիգալկա ու այլ բաներ) կյանքում ինձանից ոչ մի արժեքավոր բան չեն գողացել, բացառությամբ երկու դեպքի: Երկու դեպքում էլ արևային ակնոցս են գողացել, մեկը Երևանում բացօթյա համերգի ժամանակ՝ գրպանիցս, մյուսը տան միջից ինչ-որ հավաքույթի ժամանակ: Ամեն դեպքում ես միշտ շատ ուշադիր եմ իմ ունեցվածքի նկատմամբ ու երբեք չեմ կարողացել հասկանալ թափթփված ու ցրված մարդկանց, ովքեր ամեն օր հեռախոս, ակնոց, դրամապանակ ու եսիմ ինչ են հաջողացնում կորցնել/գողերի բաժին դարձնել:
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նարե91 (25.01.2014), Ուլուանա (25.01.2014)

  10. #6
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձնից ոչ մի բան էլ առանձնապես չեն գողացել, ես եմ թափթփված ու մոռանում եմ իրերս այստեղ-այնտեղ: Ով էլ մեղավոր է` միայն ես: Բայց այդ դեպքերից մեկը համենայն դեպս կարելի է անվանել գողություն. երբ որ ես հեռախոսս թողեցի Վրաստանում և հետո իմացա, որ այն Ադրբեջանի Գյանջա քաղաքում է Սպասեցի, որ կվերադարձնեն, բայց չվերադարձրին, չնայած դարդ էլ չեմ անում, ասում եմ, որ մենք Ադրբեջանում տենց էլ չեղանք, իսկ (նախկին) հեռախոսս եղավ:
    Ich hab' keine Lust.

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (26.01.2014), Ձայնալար (25.01.2014)

  12. #7
    Լիարժեք անդամ Lanterfant-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Ամստերդամ / Բուդապեշտ
    Տարիք
    40
    Գրառումներ
    103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքումս ընդամենը մեկ անգամ ինձնից իրերն են գողացել՝ ցավոք սրտի դա հենց Հայաստանում է եղել, իմ առաջին այցելության ժամանակ: Մի քիչ չեմ որոշել դեռ, թե ինչքանով դա իմ սեփական հիմարության պատճառով ա պատահել, և ինչքանով անխուսափելի դժբախտություն ա եղել:

    Մեն-մենակ գնացել էի Վանաձոր, և իմ զբասաշրջային գրքում գրված էր որ Վանաձորում մի հետաքրքիր բուսաբանական այգի կա: Ուրեմն, մտադիր էի էնտեղ գնալ, սկսեցի կենտրոնից ման գալ դեպի այգին: Բախտս չբերեց, քանի որ մի քանի քայլուց հետո արդեն մի ագրեսիվ գամփռ ինձ մոտենում էր, ոտքս կծեց: Այսուհետև կասկածում էի, ետ գալ Վանաձորի կենտրոն, թե շարունակել քայլել: Բավականին վախենում էի էդ ագրեսիվ շնից, դրա համար որոշեցի շարունակել ուղիս:

    Բուսաբանական այգում մի զույգ կար խոտերին նստած, միջին տարիքի կին ու տղամարդ միասին ճաշում էին: Չգիտես ինչու, որոշեցի իրենց հարցնել թե որտեղ կարող եմ գտնել հիվանդանոց, որ մի բժիշկ կարող է դիտել իմ ոտքի վերքին: Ինձ առաջարկեցին, որ վերքիս վրա օղի լցնեն, որպես ախտահանիչ: Ես էլ կարծեցի որ լավ գաղափար էր, դրա համար համաձայնեցի: Հետո մի քիչ համառորեն առաջարկում էին, իմ ընկալմամբ միգուցե հայկական հյուրասիրության ավանդությների համապատասխան, որ ինենց հետ հաց ուտեի:

    Սա իմ մեղքի ու հիմարության պահն էր, համաձայնեցի: Լրիվ շատ վատ գաղափար էր, որովհետև շուտ պարզվում էր որ էդ տղամարդը շատ ագրեսիվ էր: Սկզբում շատ բարի էր թվում, բայց մի կես ժամից հետո, որ արդեն ուզում էի հեռանալ, սկսում էր էդ խեղճ կնոջը ծեծել, միայն այն պատճառով, որ ինքը ինձ ռուսերենով էր դիմում: Ես իրեն ասում էի որ բռնությունը բացարձակապես պետք չի, հետո ինքն էլ դանակով ինձ դիմեց: Որքանով ինձ հասկանալի էր, ինչ-որ գժված ու անհեթեթ պատմություն սկսում էր հորինել, որ ես «շպիոն» եմ և այլն: Վերջ ի վերջո վախենում էի իր դանակից, և հանձնվում էի, որ ինքն ինձնից զոռով բռնեց իմ դրամապանակը, հեռախոսը, կամերան, անձնագիրը, պայուսակը:

    Աբսուրդն այն էր, որ Աղաբեկը, սա իր անունն էր, էս ամեն ինչից հետո չէր փախչում: Ես էլ չէի ուզում փախչել, չնայած որ ինքը դանակ ուներ, բայց ինքն էլ մի քիչ հարբած էր թվում, շատ ամուր չէր երևում: Դրա համար հույս ունեի որ կարող էի վերջում ետ ստանալ իմ իրերը: Մենք միասին այգուց դուրս էին գալիս, և չգիտես ինչու, գողն իր դանակը նետեց թուփերում: Դրա համար ինքս ավելի ինքնավստահ էի զգում, դիմում էի անցորդներին որ ինձ օգնեին: Բայց, երևի իմ պարզունակ հայերենի և առավել ևս իմ էքզոտիկ արտաքինի պատճառով, անցորդները որոշեցին ինձ անտեսել ու չօգնել: Հետո ես բանակցում էի փողոցում Աղաբեկի հետ, որ գոնե ետ ստանամ իմ անձնագիրը, որ իրեն համար ոչ մի արժեք չուներ:

    Այն պահին որ վերջապես ստացվեց, որ իմ անձնագիրը ունեի, դիմեցի Վանաձորի ոստիկանությանը: Իրենց քարտերով լի դարակներում շուտ գտա պարոն Աղաբեկը, պարզվում էր որ ինքը հայտնի անտուն վանաձորցի էր: Հետո անցկացրել եմ ընդամենը չորս ջղայնացնող օր ոստիկանության մոտ, բայց երրորդ օրին արդեն բռնեցին Աղաբեկին, բոլոր իմ իրերով:

    Էլի բավականին ծիծաղելի դեպքեր տեղի ունեցան, որովհետև ինքն ինձ անմիջապես ճանաչում էր, բայց պետք էր, ոնց որ հոլիվուդյան ֆիլմերում, մատով մի շարք անձից նշել, թե ով ա գողը: Բացի այն փաստից, որ հոլիվուդյան ֆիլմերում գոնե ապակե պատ կա զոհի և հանցագործի միջև: Հարցաքննություններն անվերջ էին, հարյուրավոր ստորագրություններ պետք էր գրեմ էն չորս օրերի ընթացքում: Չնայած որ թարգմանիչ կար, ինձ որոշ պահին էլ ստիպում էին, որ մի կամերայի առջև իմ պրիմիտիվ հայերենով պատմեի տեղի ունեցածի մասին:

    Վերջ ի վերջո, բոլոր իմ իրերը, անզարմանալիորեն բացի փողից, ետ ստացա: Զարմանալի բանն էր, որ մի շաբաթից հետո պարզ դարձավ թե ինչու ինձ ստիպել էին որ կամերայի առջև պատմեմ: Հ1-ում ինչ-որ հաղորդում կար իմ դեպքի մասին, որում իհարկե ցույց էին տալիս թե ինչպիսի հերոսական և արդյունավետ ոստիկանություն ունի Վանաձորը: Ինչևէ, գիտեմ որ ծիծաղելի պատմություն ա, որ ցանկացած երկրում կարող էր պատահել, բայց ինքս ինձ էս դեպքից հետո երկար ժամանակ էդքան էլ անվտանգ չէի զգում Հայաստանում:
    Վերջին խմբագրող՝ Lanterfant: 25.01.2014, 19:13:

  13. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.01.2014), ARMbrain (25.01.2014), Cassiopeia (29.01.2014), Chilly (29.01.2014), E-la Via (27.01.2014), einnA (28.01.2014), Jarre (25.01.2014), laro (31.01.2014), Nihil (25.01.2014), Rammstein (31.01.2014), Ruby Rue (26.01.2014), Smokie (26.01.2014), VisTolog (25.01.2014), Արամ (25.01.2014), Լեո (29.01.2014), Ձայնալար (25.01.2014), Նաիրուհի (25.01.2014), Նարե91 (25.01.2014), Շինարար (25.01.2014), Ուլուանա (25.01.2014), Ռուֆուս (25.01.2014)

  14. #8
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ նոր էի գնում դպրոց, մի դասարանցի ունեի, երբ գալիս էր մեր տուն, տերմինատորիս կամ սեգայիս կասետներից պակասում էր: Մի անգամ էլ հաշվիչ-գրիչ էր ցրել, բայց մի թեթև համոզելուց հետո տվեց:

    Դրանից հետո ոչ մի բան ինձնից չեն գողացել, կամ էլ ես դեռ չեմ նկատել:
    Ընդհանրապես սովորություն ունեմ, եթե մոտս գողանալու արժանի ինչ-որ բանա լինում, մինչև դրա նպատակային օգտագործման հանձնելը հազար անգամ ստուգում ու զգուշանում եմ:


  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (25.01.2014), Նարե91 (25.01.2014)

  16. #9
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ «Ի՞նչ եք գողացել» հարցը չկա:
    մոդերներին խնդրի՝ ավելացնեն

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •