User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 93 հատից

Թեմա: Գողություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գողություն

    Չէ, բաժինը չեմ շփոթել, հենց մեր հոգեբանական վերաբերմունքի մասին է խոսքը: Եղե՞լ են դեպքեր, որ գումար են ձեզանից գողացել այնպիսի վայրում, ուր բնավ չէիք կասկածի՝ դասարան, կուրս(խումբ), աշխատանքային կոլեկտիվ: Ինչպե՞ս եք արձագանքել, դիմե՞լ եք ոստիկանություն: Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ կոնկերտ մարդու եք կասկածել, կամ յուրաքանչյուրին կասկածելով գողության մեջ ստիպված եք եղել ևս որոշ ժամանակ մնալ նույն միջավայրում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (25.01.2014)

  3. #2
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչու՞ «Ի՞նչ եք գողացել» հարցը չկա:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (28.01.2014), Jarre (25.01.2014), Smokie (25.01.2014), Նաիրուհի (25.01.2014), Վոլտերա (25.01.2014)

  5. #3
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա, բայց իմ հետ կարծես թե տենց դեպք չի եղել, չնայած չեմ փայլում իմ ուշադրությամբ: Մի անգամ մենակ դրամապանակս եմ թողել տաքսիի մեջ, որի վարորդը այնքան էլ ազնիվ մարդ չէր, բայց միքիչ «համառելուցս» հետո վերադարձրեց Հա, մեկ էլ մի քանի անգամ հիմնարկի բուֆետից ծալովի դանակս են գողացել

    Ընդհանրապես, միքիչ մեծ կոլեկտիվներում (դասարան, կուրս), որտեղ ոչ բոլորին կարելի է վստահել, ճիշտ ա «տանդ դուռը փակ պահի, հարևանին էլ գող մի ասա» սկզբունքը:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 25.01.2014, 21:05:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (25.01.2014), Smokie (25.01.2014), VisTolog (25.01.2014), Հայկօ (25.01.2014), Մինա (25.01.2014), Նաիրուհի (25.01.2014), Շինարար (25.01.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր դասարանում մի էդպիսի դեպք էղել էր. գրպաններիցս կորում էր մեր բուֆետի փողը (մի 100-200 դրամ): Մենք կասկածում էինք մեր դասարանի նորեկին (դե բնական ա, մինչև էդ տենց բան չէր էղել): Գողին բռնելու համար մեր դասարանի աղջիկներից մեկը 500 դրամ բերեց (իրա մամայի մի օրվա աշխատավարձն էր), ցուցադրաբար դրեց ժակետի գրպանը ու կախեց կախիչից: Բնականաբար, ինքը 500-ը կորցնելու ցանկություն բնավ չուներ, էդպես էինք արել, որ տեսնեինք՝ ով ա գողանում, բռնացնեինք: Բայց նենց էղավ, որ երբ դասամիջոցից վերադարձանք, էդ 500-ն այլևս չկար, մենք էլ գողին աչքաթող էինք արել: Աղմուկ-բան սկսվեց, էդ աղջիկը խառնվեց իրար: Դե պատկերացրեք, մոր ամբողջ մի օրվա աշխատավարձը կորցրել էր: Բանը հասավ տնօրինությանը: Հետո կարծեմ ոստիկան էլ կանչեցին: Վերջը, գողը բռնվեց, բայց տենց էլ չասեցին՝ ով էր: Հետո բոլորիս կորած գումարները վերադարձրին, ասում էին՝ գողը տվել էր ինչ-որ գումար, որ վերադարձնեն էրեխեքին: Էլ չգիտեմ՝ ճիշտ էր, թե չէ: Բայց շատ ավելի ուշ, տարիներ անց իմացանք, որ իսկապես էդ նոր էկած տղան էր:

  8. #5
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր դասարանում մի էդպիսի դեպք էղել էր. գրպաններիցս կորում էր մեր բուֆետի փողը (մի 100-200 դրամ): Մենք կասկածում էինք մեր դասարանի նորեկին (դե բնական ա, մինչև էդ տենց բան չէր էղել): Գողին բռնելու համար մեր դասարանի աղջիկներից մեկը 500 դրամ բերեց (իրա մամայի մի օրվա աշխատավարձն էր), ցուցադրաբար դրեց ժակետի գրպանը ու կախեց կախիչից: Բնականաբար, ինքը 500-ը կորցնելու ցանկություն բնավ չուներ, էդպես էինք արել, որ տեսնեինք՝ ով ա գողանում, բռնացնեինք: Բայց նենց էղավ, որ երբ դասամիջոցից վերադարձանք, էդ 500-ն այլևս չկար, մենք էլ գողին աչքաթող էինք արել: Աղմուկ-բան սկսվեց, էդ աղջիկը խառնվեց իրար: Դե պատկերացրեք, մոր ամբողջ մի օրվա աշխատավարձը կորցրել էր: Բանը հասավ տնօրինությանը: Հետո կարծեմ ոստիկան էլ կանչեցին: Վերջը, գողը բռնվեց, բայց տենց էլ չասեցին՝ ով էր: Հետո բոլորիս կորած գումարները վերադարձրին, ասում էին՝ գողը տվել էր ինչ-որ գումար, որ վերադարձնեն էրեխեքին: Էլ չգիտեմ՝ ճիշտ էր, թե չէ: Բայց շատ ավելի ուշ, տարիներ անց իմացանք, որ իսկապես էդ նոր էկած տղան էր:
    ինձ հետ էլ է նման դեպք եղել, բայց էն տարբերությամբ, որ իմ գրեթե մի ամսվա աշխատավարձի չափ գումար են գողացել ու ինձ էնքան հետաքրքիր ա, թե էդ լարված մթնոլորտում, մանավանդ եթե մեկին կասկածում ես, ոնց կարող ես նորմալ մարդկային կերպով քեզ դրսևորել, ավելորդ չլարվել, ընդհանարապես երբ ես սկսում համակերպվել... նախորդ աշխատավայերերիցս մեկում հավաքարարն էր գողություն անում, էդ հողի վրա ահավոր լարված մթնոլորտ էր, անընդհատ ինչ-որ բան էինք «կորցնում» գումար, իրեր, հետո իմ մոտից գումար կորավ, սկսեցի աշխատակիցներից մեկին կասկածել, որ այդ օրն իմ համակարգչիս մոտ էր նստել, բայց քանի որ վստահ չէի, տեղս չէի գտնում... հիմա, երբ ռետրոսպեկտիվ վերլուծություն եմ անում, լրիվ ուրիշ ձև եմ իրավիճակին նայում, իսկ էն ժամանակ գժվում էի ուղղակի: Փորձում եմ հասկանալ՝ ես եմ աննորմալ ծանր վերապրել էդ ամենը, թե բոլորի մոտ է այդպես, բայց նախորդ թեմայի նման չեմ ուզում իմ անձի վրա քննարկումը կենտրոնանա, ավելի լավ կլինի հենց երևույթը վերլուծել:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (25.01.2014)

  10. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանր-մունր բաները չհաշված (գրիչ, զաժիգալկա ու այլ բաներ) կյանքում ինձանից ոչ մի արժեքավոր բան չեն գողացել, բացառությամբ երկու դեպքի: Երկու դեպքում էլ արևային ակնոցս են գողացել, մեկը Երևանում բացօթյա համերգի ժամանակ՝ գրպանիցս, մյուսը տան միջից ինչ-որ հավաքույթի ժամանակ: Ամեն դեպքում ես միշտ շատ ուշադիր եմ իմ ունեցվածքի նկատմամբ ու երբեք չեմ կարողացել հասկանալ թափթփված ու ցրված մարդկանց, ովքեր ամեն օր հեռախոս, ակնոց, դրամապանակ ու եսիմ ինչ են հաջողացնում կորցնել/գողերի բաժին դարձնել:
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նարե91 (25.01.2014), Ուլուանա (25.01.2014)

  12. #7
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ նոր էի գնում դպրոց, մի դասարանցի ունեի, երբ գալիս էր մեր տուն, տերմինատորիս կամ սեգայիս կասետներից պակասում էր: Մի անգամ էլ հաշվիչ-գրիչ էր ցրել, բայց մի թեթև համոզելուց հետո տվեց:

    Դրանից հետո ոչ մի բան ինձնից չեն գողացել, կամ էլ ես դեռ չեմ նկատել:
    Ընդհանրապես սովորություն ունեմ, եթե մոտս գողանալու արժանի ինչ-որ բանա լինում, մինչև դրա նպատակային օգտագործման հանձնելը հազար անգամ ստուգում ու զգուշանում եմ:


  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (25.01.2014), Նարե91 (25.01.2014)

  14. #8
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ «Ի՞նչ եք գողացել» հարցը չկա:
    մոդերներին խնդրի՝ ավելացնեն

  15. #9
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    տռուսիկի գողը՝ գող չի

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.01.2014), Chilly (29.01.2014), ivy (29.01.2014), Jarre (29.01.2014), Rhayader (03.02.2014), Աթեիստ (29.01.2014), Ձայնալար (29.01.2014), Մինա (30.01.2014), Ներսես_AM (29.01.2014), Ռուֆուս (29.01.2014)

  17. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան հավես է պատմում, որ իմ մոտ տրուսիկ գողանալու անհագ ցանկություն է առաջանում։ Էսօր գնալու եմ խանութներով ֆրֆրալու, միգուցե հանդիպեմ իմ երազանքների... տրուսիկին...
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (29.01.2014), Jarre (30.01.2014), Աթեիստ (29.01.2014), Հայկօ (29.01.2014), Ձայնալար (29.01.2014), Շինարար (29.01.2014), Ուլուանա (30.01.2014), Վահե-91 (30.01.2014)

  19. #11
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքան հավես է պատմում, որ իմ մոտ տրուսիկ գողանալու անհագ ցանկություն է առաջանում։ Էսօր գնալու եմ խանութներով ֆրֆրալու, միգուցե հանդիպեմ իմ երազանքների... տրուսիկին...
    Հանդիպել կարաս, բայց իրա պես արագ վազել չես կարա, ավելի լավ ա չփորձես

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (29.01.2014), Jarre (30.01.2014), Շինարար (29.01.2014), Ռուֆուս (29.01.2014)

  21. #12
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի թեման վերածվել ա խրախճանքի, ես էլ սիրտս թեթևացնեմ։ Փոքր ժամանակ մեր հարևանի բախչից մրգի պլաստմասե արկղեր էինք թռցնում (օրական մի հատ, որ չջոկեր), տանում շուկա ծախում ու սնիկերս առնում, ուտում

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (21.02.2014), Մինա (30.01.2014)

  23. #13
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դե որ տենց ա ես էլ ասեմ: Փոքր ժամանակ գնում էինք պուրակից վարդ էինք գողանում, բերում մի մարդու տալիս, որ թողներ playstation խաղայինք, ինքը էդ վարդերը տանում ծախում էր հետո:
    Հա, մեկ էլ Երևան սիթիից շոկոլադ եմ 2 անգամ թռցրել, բայց չգիտես ինչի ինձ որ թե վատ էի զգում, այլ մի բան էլ հպարտ
    Ich hab' keine Lust.

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.01.2014), Cassiopeia (30.01.2014), Jarre (30.01.2014), Rammstein (02.02.2014), Smokie (30.01.2014), Ձայնալար (30.01.2014), Նաիրուհի (14.02.2014), Ռուֆուս (30.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (30.01.2014)

  25. #14
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, որ սենց ազնվացաք)
    4 տարեկան էի, գնացել էինք մեր ծանոթի տուն, ում տուն հաճախ էինք ընտանիքով գնում ու ուշ գիշերով հետ գալիս: Ես էդ ժամանակ ոչ մի խաղալիք չունեի, ավելի ճիշտ, երեք ականի հեծանիվ ունեի, որ ախպորս հետ կռվել,շպրտել էինք, բայց էդ ուրիշ պատմություն ա)
    մի խոսքով էդ մեր ծանոթի տանը լիքը հետաքրքիր խաղալիքներ կային, մանավանդ մոտս տպավորվել էլ տրու... էէէ... խաղալիք ժամը ու մի հատ էլ մեծ փափուկ խաղալիք:
    Մի օր, տուն գնալուց առաջ, հանել դրանք դռան մոտ պահել էի (դե ոտքով էինք տուն գնում, ես էդ ժամանակ ավտո առիթից առիթ էի նստում), դուրս գալուց վերցրի դրանք ու ոչ մեկ չնկատեց, բայց էդ փափուկ խաղալիքը, որը հիմա չեմ էլ հիշում ինչ էր, երկար թաքցնել չհաջողվեց, մի քանի օրից մերոնք գտան, տարան հետ տվեցին, իսկ ես կյանքիս մեջ առաջին անգամ հորս կողմից ծեծ կերա) պետք ա ասեմ, որ երկու անգամ ա տենց դեպք գրանցվել, առաջինը էդ էր, երկրորդը՝ երբ որ առաջին դասարանում մի բառ սխալ էի կարդացել): Էդ միջադեպը ես չեմ էլ հիշում, բայց դրանից հետո գողությունը մոտս ծայրահեղ նենց ամոթալի երևույթ ա տպավորվել, որ առաջին դասարանում մեկը իմ մատիտները գողացել էր, գտնելուց հետո էլ չէի հավատում, որ իսկապես ինչ-որ մեկը ընդունակ ա ուրիշի մասնավոր սեփականության ապօրինի կերպով տիրանա) միամիտ երեխա էի, դեռ էնքա՜ն պետք ա հիասթափվեի էս փուչ ու սխալ աշխարհից:
    Մեկ էլ ինձնից էի ահավոր հիասթափվել, որ իմացա փոքր ժամանակ գողություն եմ արել: Հիմա էլ, ինչքան էլ ժամանակ ա անցել, ամաչում եմ էդ դեպքի համար ու էդ ընտանիքի մոտ ինձ միշտ մեղավոր եմ զգում, լավ ա, որ ահագին ժամանակ ա չեմ շփվել իրանց հետ)

  26. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.01.2014), Ariadna (30.01.2014), Jarre (30.01.2014), Nihil (30.01.2014), Smokie (30.01.2014), Արէա (30.01.2014), Ձայնալար (30.01.2014), Մինա (30.01.2014), Նարե91 (30.01.2014), Շինարար (30.01.2014), Ուլուանա (30.01.2014), Ռուֆուս (30.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (30.01.2014)

  27. #15
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    28
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ դեպքում մի մեծ պատմություն դառավ.
    Փոքր էինք՝ չեմ հիշում ինչքան, ես ու եղբայրս շուկայում տեսնում էինք ոնց էին պուճուր երեխեքը վաճառասեղաններից փուչիկ ու բոմբեր (են խաղալիք բոմբերը որ կան, չգիտեմ ուրիշ անուն ունեն, թե չէ) թռցնում, մենք էլ օրը հետաքրքիր դարձնելու համար որոշում ենք «գողության գնալ»: Սկզբից խաղալիք պայթուցիկներ վաճառող պապիկից մի բուռ բոմբ վերցրեց եղբայրս, ես էլ իրենից թաքուն մի երկու հատ, հետո մտանք սուպերմարկետ: Մտածել էինք, որ փոքր բաներ վերցնենք, որ մի երկու բան էլ գնենք կասկած չգցելու համար, բայց չէինք մտածել, որ սուպերմարկետներում տեսախցիկներ կան: Ես ոչինչ չէի վերցնում, եղբորս բալետ էի անում ու խորհուրդ տալիս ինչ վերցնի: Երկու հատ անձեռոցիկ, երկու գրիչ ու մի փոքրիկ լազեր, որը ի դեպ իմ խնդրանքով էր, հայտնվեց եղբորս գրպանում: Պայմանավորվեցինք, որ ես երկու անձեռոցիկ կառնեմ, ինքը դուրս կգա ու կհանդիպենք դռան մոտ: Եդպես էլ արեցի, բայց եղբայրս դռան մոտ չէր: Շուրջս էի նայում, երբ կողքիցս ձայն լսեցի.
    - Եղբորդ ե՞ս ման գալիս.
    Վախից վեր թռա. մեղմ ժպիտով մարդ էր կողքս կանգնած:
    - Հա,- վախեցած շշնջացի.
    - Հետևիցս արի.
    Ու ժպիտը դեմքին շրջվեց, քայլեց խանութի հակառակ ծայրը: Ես իմ ներսում համոզված էի, որ դա շփոթմունք ա, որ սխալվել են ու անհանգիստ էի նրա համար, որ եղբայրս դուրսը անհանգիստ ինձ ա սպասում: Ճանապարհին հարցեր էր տալիս՝ «քանի՞ տարեկան ես», «որտե՞ղ եք ապրում», «ո՞ւմ հետ եք ապրում».. Իսկ ես խոսում էի միայն, երբ հարցը երկրորդ անգամ էր կրկնում, պատասխանում էի նույնպես երկու անգամ, որովհետև կմկմոցիցս բան չէր հասկանում: Աստիճաններով ներքև իջանք, բայց ես մեկ ա վստահ էի, որ սա շփոթմունք ա, ինձ ինչի՞ պիտի բռնեին, կամ իմ եղբորը: Եդպես մինչև մի սենյակ մտանք ու ես դռան կողքը եղբորս նստած տեսա: Սառը ջուր թափվեց գլխիս: Մի խոսքով որոշեցին պապայիս կանչեն, որ եղբորս տանի, իսկ ինձ եղբայրս գումար տվեց ու ուղարկեց տուն: Ես շփոթված դուրս եկա, ճանապարհին հետ դրեցի վաճառող պապիկից վերցրած պայթուցիկները ու կարմրած, կապտած, արցունքները աչքերիս վազեցի դեպի մեր տուն գնացող առաջին երթուղայինը: Մի ժամ հետո եղբայրս պապայիս հետ տուն եկավ ու էլ ոչ ոք չխոսեց ետ դեպքի մասին:

    Դա եղավ իմ վերջին գողության փորձը ու իրավապահ մարմինների հետ առաջին հանդիպումը:
    Վերջին խմբագրող՝ Փոքրիկ շրջմոլիկ: 30.01.2014, 02:44:

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.01.2014), Cassiopeia (30.01.2014), einnA (31.01.2014), Jarre (30.01.2014), Smokie (30.01.2014), Լեո (30.01.2014), Ձայնալար (30.01.2014), Շինարար (30.01.2014), Ռուֆուս (30.01.2014)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •