Մի անգամ ես էլ եմ բան գողացել:
Դրա մասին վաղուց գրել եմ բլոգումս:
Բերեմ էստեղ.
Իսկ մի անգամ մահացու մեղք եմ գործել:

Մտել էի մի շատ սիրուն ու խանութ, խաղալիքների բաժինն էի նայում. ազատ ժամանակ իմ սիրած զբաղմունքն էր նայել, թե երեխաների համար ինչ հավես, կրեատիվ խաղալիքներ ու խաղեր կան Եվրոպայում: Հերթական անգամ նայելուց հետո որոշեցի խանութի մյուս հարկերն էլ ուսումնասիրել: Ու էդպես հայտնվեցի ներքնազգեստի բաժնում:
Աչքս անմիջապես կպավ մի չքնաղ տրուսիկի: Դա իմ երազանքների տրուսիկն էր... Շորտիկատիպ, վրան աստղիկներ ու լուսին, ինքն էլ մի հրաշք մետաքսյա կտորից: Ձեռք տվեցի ու համարյա ուշաթափվեցի...

Էն ինչ հավես զգացում էր, բա դա ոնց կերջանկացներ իմ հոգնատանջ հետույքը, կարելի էր միայն պատկերացնել... Բայց դե ես դա առնելու հնար չունեի, քառասուն եվրո էր:
Ու հասկացա, որ միևնույն է ունենալու եմ. առանց էդ տրուսիկի ես ապրողը չէի: Իմանալով, որ ամենուր տեսախցիկներ են ու լիքը աշխատողներ` միևնույն է որոշեցի թռցնել սրտիս մուրազը: Չգիտեմ` ինչ հրաշքով, բայց չբռնվեցի: Այ էդպես դարձա տրուսիկի գող:

Կյանքիս միակ ու անկրկնելի գողությունը մինչև օրս էլ դարակումս է: Վիխադնոյ տրուսիկս է, հատուկ առիթների եմ հագնում` հարսանիք, ծնունդ, կնունք... Շատ մի հոյակապ բան է, օրհնվի դրա ստեղծողը:
Էջանիշներ