Ինձնից գողացել են, ավելի շուտ իմ անփութությունն է եղել դրա պատճառը։ Բայց դե ճակատագրական եղավ
2008-ի ամանորի գիշերը Սասենց տուն էինք գնում։ Գիշերվա մեկի կողմերն էր։ Մեր տան դիմաց (սեփական տանն ենք ապրում) պայուսակս աննկատ ընկել էր ձեռքիցս։ Մի 5րոպե անց նկատել էի, որ պայուսակս չկա, հետ էի դառել, բայց այն արդեն չքացել էր... Մեր հարևան տղաներից կային կանգնած, իրենք նկատել էին, վերցրել ու չէին վերադարձրել։ Ակումբցիներից ոմանք երևի կհիշեն էդ օրը

Մեջը բավական գումար կար, բանկային քարտ (որի միջի գումարը փորձել էին կանխիկացնել, էն էլ արգելափակվել էր), օֆիսի բանալիներ (որտեղ ահռելի քանակությամբ տեխնիկա կար), անձնագիրս ու ինտերնետից օգտվելու քարտեր մոտ 70000 դրամ արժողությամբ։ Դատարկ պայուսակս մի 10 օր անց դասընկերուհիս իրանց տան մոտից գտավ, անձնագիրս ու սոց.քարտս էլ էլի գտել, ընկերուհուս էին փոխանցել։ Բանկի քարտը վերականգնեցի, իսկ մնացած իրերն ու գումարս անհետ կորան... Գողերս էդ ինտերնետային քարտերը վաճառել էին, բայց չգիտեին, որ դրանք մենակ Դավթաշենի տարածքում են գործում։ Մի օր Բանգլադեշից զանգեցին, բա ձեր քարտերից ունենք, ո՞նց օգտագործենք

Հ.Գ. Բայց դե որ էդ չլիներ, շատ հնարավոր ա, որ հիմա լրիվ ուրիշ ճակատագիր ունենայի

էդ ժամանակ Արտակի կողմից էր բախտը։
Էջանիշներ