Cassiopeia (29.01.2014), Աթեիստ (29.01.2014), Մինա (01.02.2014), Շինարար (29.01.2014), Ուլուանա (30.01.2014), Ռուֆուս (29.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (29.01.2014)
Ֆրիմեն ջան, էդ հասարակ գողություն չէր, էդ ձեռից բռնել տանել էր, տենց մեկ էլ սիրած աղջիկ են փախցնում:
Աչքերիցս կայծեր էին թափվում, դեմքս եռում էր, ես որ դա չունենայի, կմեռնեի: Դա անզուսպ կիրք էր:
Հենց տենցևեթ վերցրեցի ու ձեռքիս բռնած՝ սկսեցի երրորդ հարկի աստիճաններով շատ արագ ներքև իջնել: Ու հուզմունքից խեղդվում էի. սաղ դարդս էն չէր, որ բան եմ գողանում կամ կարող է բռնեն պատժեն, դարդս էն էր, որ կարող է՝ չթողնեն տանեմ, հո կխեղվեի: Ինքը պիտի իմը լիներ:
Տենց գժի պես հասա ելքին, ինձ դուրս գցեցի խանութից: Առանց հետ նայելու վազել եմ: Պատ լիներ, կծակեի կանցնեի: Տեսնողներ հո եղած կլինեին, երևի մտածել են՝ սա որ սենց վիճակում է, թող տանի, հալալ է իրեն էդ տրուսիկը:
Alphaone (29.01.2014), ARMbrain (21.02.2014), Chilly (29.01.2014), Chuk (29.01.2014), einnA (29.01.2014), Freeman (29.01.2014), impression (29.01.2014), Jarre (30.01.2014), My World My Space (29.01.2014), Ruby Rue (29.01.2014), Smokie (29.01.2014), Աթեիստ (29.01.2014), Հայկօ (29.01.2014), Ձայնալար (29.01.2014), Շինարար (29.01.2014), Ուլուանա (30.01.2014), Ռուֆուս (29.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (29.01.2014)
Ինձնից գողացել են, ավելի շուտ իմ անփութությունն է եղել դրա պատճառը։ Բայց դե ճակատագրական եղավ![]()
2008-ի ամանորի գիշերը Սասենց տուն էինք գնում։ Գիշերվա մեկի կողմերն էր։ Մեր տան դիմաց (սեփական տանն ենք ապրում) պայուսակս աննկատ ընկել էր ձեռքիցս։ Մի 5րոպե անց նկատել էի, որ պայուսակս չկա, հետ էի դառել, բայց այն արդեն չքացել էր... Մեր հարևան տղաներից կային կանգնած, իրենք նկատել էին, վերցրել ու չէին վերադարձրել։ Ակումբցիներից ոմանք երևի կհիշեն էդ օրըՄեջը բավական գումար կար, բանկային քարտ (որի միջի գումարը փորձել էին կանխիկացնել, էն էլ արգելափակվել էր), օֆիսի բանալիներ (որտեղ ահռելի քանակությամբ տեխնիկա կար), անձնագիրս ու ինտերնետից օգտվելու քարտեր մոտ 70000 դրամ արժողությամբ։ Դատարկ պայուսակս մի 10 օր անց դասընկերուհիս իրանց տան մոտից գտավ, անձնագիրս ու սոց.քարտս էլ էլի գտել, ընկերուհուս էին փոխանցել։ Բանկի քարտը վերականգնեցի, իսկ մնացած իրերն ու գումարս անհետ կորան... Գողերս էդ ինտերնետային քարտերը վաճառել էին, բայց չգիտեին, որ դրանք մենակ Դավթաշենի տարածքում են գործում։ Մի օր Բանգլադեշից զանգեցին, բա ձեր քարտերից ունենք, ո՞նց օգտագործենք
Հ.Գ. Բայց դե որ էդ չլիներ, շատ հնարավոր ա, որ հիմա լրիվ ուրիշ ճակատագիր ունենայիէդ ժամանակ Արտակի կողմից էր բախտը։
Էնքան հավես է պատմում, որ իմ մոտ տրուսիկ գողանալու անհագ ցանկություն է առաջանում։ Էսօր գնալու եմ խանութներով ֆրֆրալու, միգուցե հանդիպեմ իմ երազանքների... տրուսիկին...
I may be paranoid but no android!
Արդեն ուշ ա, բայց ասեմ ապագայի համար: Զանգում ես բանկ, ճշտում ես ճիշտ ժամն ու վայրկյանը կանխիկացման փորձի, հետո գտնում ես էդ տղեքին, ասում ես եթե տեսել եք ով ա, կամ կարաք ենթադրեք, ով կարա լինի, խնդրում եմ փոխանցեք, որ էսինչ ժամին էսինչ բանկոմատը իրա դեմքը ֆիքսել ա, եթե չի ուզում, որ բանկա-ոստիկանությունախառը էդ պատմությունը ջրի երես դուրս գա, թող բերի տա, կսպասեմ մինչև էսինչ ժամը: Իրանք իհարկե կասեն, որ պատկերացում չունեն, թե ով ա, դու ափսոսանք կհայտնես էդ կապակցությամբ, բայց մինչ քո ասած ժամը պայուսակդ քո մոտ կլինի:
Մի բան ա, որ գիտես, ուրիշ բան ա, որ տեսագրված ա: Հենց կամերայի անունը տայիր (բոլոր բանկոմատները կամերա ունեն) վազելով կբերեին կտային ու ծնկաչոք կխնդրեին, որ մարդու չասես: Ես իմ դրամապանակը տենց եմ վերադարձրել: Տաքսիստը ավտոն թողել փախել էր, տաքսի սերվիսում էլ ասում էին բռնի բռնաբարի ինչ ուզում ես արա, փախած ա, տեղը չգիտենք: Ասեցի, լավ, եթե հանկարծ որևէ կերպ երևա կամ տեղն իմանաք, փոխանցեք, որ երկար չեմ սպասելու:
Cassiopeia (29.01.2014)
Այվ, ես էդ տրուսիկը պետք ա տեսնեմ, մյուս անգամ Սասի հետ Եվրոպաներում որ եղանք՝ Գերմանիա ենք գալու, տրուսիկատեսի:
Հա, Գալ, եկե՜ք, բայց որ չստացվի, դարդ չանեք, ես իրեն ամեն անգամ հետս Երևան եմ բերում![]()
Քանի թեման վերածվել ա խրախճանքի, ես էլ սիրտս թեթևացնեմ։ Փոքր ժամանակ մեր հարևանի բախչից մրգի պլաստմասե արկղեր էինք թռցնում (օրական մի հատ, որ չջոկեր), տանում շուկա ծախում ու սնիկերս առնում, ուտում![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ