User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Լեզվաբանական հարաբերականություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ Lanterfant-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Ամստերդամ / Բուդապեշտ
    Տարիք
    39
    Գրառումներ
    103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լեզվաբանական հարաբերականություն

    Հայերեն սովորելիս մեկ-մեկ հայտնաբերում են մի բառ, որ իմ մայրենի լեզվում գոյոթյուն չունի, մի եզրույթ, որին անհնար է հոլանդերեն համանիշ գտնել: Ես միշտ զարմանում եմ էսպիսի դեպքերով, վորովհետև դա նշանակում ա, որ տարբեր ազգեր որոշ չափով բոլորովին տարբեր մտային աշխարհներում են ապրում: Եվ վերջերս ինձ թվում ա, դա ոչ միայն երկիրների միջև, այլև ավելի բարձր մակարդակում տեղի է ունենում:

    Իմ համար մի շատ իմաստալից օրինակ ա «գեյ պրոպագանդա» հասկացությունը: Ռուսաստանում և Հայաստանում հաճախ է լսվում, որ Արևմտյան Եվրոպայում, հատկապես Հոլնդիայում, մի երևույթ կա, որին ասում են «գեյ պրոպագանդա»: Ես մինչ այսօր չեմ կարող պատկերացնել դա ինչ պետք է լինել: Իմ հոլանդացի ընկերներին էլ եմ հարցրել, բայց մեր համար էն երկու բառերի միջև ոչ մի տրամաբանական կապվածություն չի կարող լինել: Մեզ համար էնպիսի հասկացությունը հնչում ա, ոնց որ սեռական կողմնորոշում մի քաղաքական կամ գաղափարախոսական աշխարհայացք ա, որ գովազդներով տարբեր կուսակցություններ փորձում են փոխել: Չնայած որ քսանութ տարի Արևմտյան Եվրոպայում եմ ապրել, ես երբեք չեմ տեսել մի պլակատ, գիրք, կամ գովազդ, որ տենց բան ա փորձում իրագործել: Առավել ևս, ես կյանքումս էլ երբեք ոչ մի եվրոպացի չեմ հանդիպել, որ փոխել է իր բնածին սեռական կողմնորոշումը: Այդ պատճառով ինձ համար ոնց որ աբսուրդ թատրոնից ա, որ հանդիպում եմ հայերին որ ասում են «ձեր մոտ պետությունը դարձնում ա ձեր էրեխեքին միասեռական»: Ռուսերը և հայերը, միևնույն պահին, շարունակում են օգտվել իրենց «գեյ պրոպագանդա» ֆանտաստիկ հասկացությունից, ոնց որ դա լրիվ գոյություն ունի և մի շատ լուրջ վտանգ ա իրենց հասարակությունների համար:

    Ավելի տիպիկ հայկական մի օրինակ տամ: Հայերենում մի շարք հասկացություններ կա, որ բացասականորեն անդրադառնում է ազգի և արտրերկրյայի միջև հարաբերություններին՝ «օտարամոլություն», «ապազգայնություն», «հակահայկական», և այլն: Միայն մեկ բառ կա այս շարքից, որի համար մի պարզ հոլանդերեն համանիշ եմ գտել: Դա «ազգադավ» բառն ա, որ մեր մոտ գլխավորապես պատերազմի ժամանակ գերմանացիների հետ համագործակցող կոլաբորատորներին էինք ասում: Ես մնացած հասկացությունները առաջին անգամ եմ հանդիպել Հայաստանում, և ինքս ինձ էլ միշտ հարցնում ա, ինչ կարող ա դա կոնկրետ նշանակել: Ի՞նչ է կոնկրետ օտարամոլություն: Որ ամերիկական ջինս հագնես, ասիական տեխնիկայից օգտվես, հունական ժողովրդավարությանը հավատաս, ֆրանսիական հեղափոխության մարդկանց հավասարությանը կարևոր համարես, դա բառացիորեն բոլորը կարող ենք կոչել «ապազգային», «օտարամոլ», և այլն: Բայց միևնույն պահին, այն մարդիկ, որոնք օտարամոլությունից են խոսում գլխավորապես չեն քարոզում, որ Երևանում աշխատանքի գնալիս պետք է տարազ հագնես, որ պետք է աղջիկները ամուսնացնել որ տասը տարեկան են, չնայած որ դա շատ տարածված հայ ադաթ ա եղել, և այլն: Իմ ընկալմամբ, դրա համար, էս իմ լեզվում գոյություն չունեցող եզրույթները մասնավորապես հռետորական ֆունկցիա ունեն: Բայց չեմ բացառում որ սխալ եմ, ուղղակի դժվար ա հասկանալ որովհետև իմ մտային աշխարհում էդպիսի հասկացություններ շատ նոր են:

    Դե հարցնեմ, ի՞նչ է ձեր կարծիքով լեզվական կամ լեզվաբանական հարաբերականություն, գոյություն ունի թե՞ չէ: Ի՞նչ ազդեցություն ունի բառերի գոյություն ունենալը կամ չունենալը տարբեր լեզուներում մեր ընկալումների, և հետևաբար, մեր առօրյա կյանքի վրա:
    Վերջին խմբագրող՝ Lanterfant: 25.01.2014, 13:22:

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.01.2014), Chuk (25.01.2014), ivy (25.01.2014), Jarre (25.01.2014), Moonwalker (25.01.2014), Nihil (25.01.2014), Norton (26.01.2014), Ruby Rue (26.01.2014), Sagittarius (25.01.2014), Դատարկություն (25.01.2014), Հայկօ (25.01.2014), Ձայնալար (25.01.2014), մարդագայլուկ (25.01.2014), Նաիրուհի (25.01.2014), Շինարար (25.01.2014), Ուլուանա (25.01.2014), Ռուֆուս (25.01.2014), Վոլտերա (25.01.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 28.04.2012, 12:32
  2. Գրառումներ: 4
    Վերջինը: 12.12.2008, 11:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •