Գաղտնիք չի, որ «գունավոր հեղափոխություններին» և «արաբական գարուններին» օժանդակել են նաև արևմտյան երկրները, մասնավորապես ԱՄՆ–ը։ ԱՄՆ դեռևս 50–ականներից սկսած Աֆրիկայում սկսեց իրականացնել ծրագրված հեղափոխություններ, փոխելով տեղի նորանկախ երկրների անկախ ղեկավարներին իրենց հնազանդ մարդկանցով ու շարունակելով հարստահարել այդ երկները, միակ տարբերությամբ որ այժմ այդ երկրները գաղութ չէին այլ «անկախ» երկրներ։ 50 տարվա ընթացքում այդ տեխնոլոգիաները դարձել են արդեն համարյա անխափան աշխատող մեխանիզմ։ Նոր ավստրիական հեռուստաընկերություններից մեկի պատրաստած հաղորդում էի նայում։ Ասում են, որ մեր իմացած բոլոր ու ահագին էլ չիմացած հեղափոխություններում իրենց մատը խառն է։ Սերբիայում Միլոշևիչին տապալելու գործում ահագին մեծ դեր է խաղացել երիտասարդական «Օտպոռ» շարժումը։ Հիմա իրենց նախկին անդամները ստեղծել CANVAS կենտրոնը, որը ըստ վիկիի աշխատում է մոտ 50 երկրների պրոժողովրդավարական ակտիվիստների հետ։ Հիմնական գաղափարախոսությունը «ոչ բռնի պայքարն» է։ ՈՒ էլի ըստ վիկիի իրենք աշխատում են միայն այն մարդկանց հետ ովքեր խնդրում են իրենց հետ համագործակցել ։ CANVAS–ի նախկին փորձագետներից Իվան Մարովիչն ասում է «Հեղափոխությունները հաճախ կողքից երևում են ինքնաբուխ․․․ Թվում է թե մարդիկ ուղղակի դուրս թափվեցին փողոց։ Բայց իրականում դա ամիսների, նույնիսկ տարիների պատրաստության արդյունք է։ Այն շատ ձանձրալի է քանի դեռ չես հասել մի կետի, երբ կարող ես զանգվածային ցույցեր կամ գործադուլներ կազմակերպել։ Եթե դրանք մանրակրկիտ ծրագրած են ապա երբ որ դրանք սկսվեն, ամեն ինչ ավարտված կլինի մի քանի շաբաթների ընթացքում»։
Հաղորդումը կարող եք դիտել Յութուբում՝
Ինձ էս ամենի մեջ մի բան հետաքրքրեց։ Որ կարդում ես էս կենտրոնի գործունեության մասին ու համադրում էն ինչ տեղի ունեցավ 2008–ին մեր մոտ մեկը մեկին ամեն ինչ բռնում ա։ Հանրահավաքներ, շուրջօրյա նստացույց, միջազգային լրատվամիջոցների արձագանք (էսօրվա պես հիշում եմ մարտի մեկի գիշերը CNNով լրագրող աղջկա հիստերիկացած վիճակը դեռևս օդ կրակվող փամփուշտներից) ու նույնիսկ տրնգին Հետո մի հետաքրքիր բան
Հետաքրքիր ա տեսնես շարժման ղեկավարները ու մասնավորապես ՀԻՄԱ–ն կապ ունեցե՞լ են Էս կենտրոնի հետ։
Որոշակի գրականությունը կա այստեղ (Դեռևս չեմ կարդացել, հետո որ ժամանակ ունենամ, կնայեմ եթե հետաքրքիր քննարկելու նյութ լինի կդնեմ)
Էջանիշներ