Ներս, թեման հետաքրքիր ա, բայց աշխարհի տարբեր անկյուններում բռնկված հեղափոխություններում նման գծերը, նույնիսկ համարյա նույնությունը շատ քիչ ա ապացուցելու համար, որ դրանք ինչ-որ միասնական կենտրոնից են կառավարվում կամ աջակցվում: Չէ, ես չեմ ժխտում, բայց էդ բոլոր նմանություններն ինձ համար փաստարկ չեն, փաստարկ ա, եթե կոնկրետ փաստ կա, որ էսինչ կենտրոնը էսքան գումարով, էսպիսի սեմինարներով և այլն աջակցել ա: Մարդկային հասարակությունը, հասարակական փոքր խմբերը գոյություն ունենալու, զարգանալու, դրսևորվելու հետաքրքիր օրինաչափություններ ունեն էնպես, ինչպես մարդը: Ուտելու համար մենք սնունդը ինչ-որ կերպ հասցնում ենք մեր բերանին՝ գդալով, պատառաքաղով, հացի պատառով, փայտիկով, ով ոնց կարա, բայց եթե էս ամենից դուրս բերենք օրինաչափությունը, տեխնոլոգիան մեկն է՝ սնունդը հասցնել բերանին:
Հեղափոխության ժամանակ մարդիկ տանից դուրս են գալիս, հավաքվում են մի տեղ, նստացույց են անում, բռունցքները վեր են խոյացնում (ու ավելի քան բնական ա, որ խորհրդանիշը բռունցքը դառնա), դառնում են միասնական, որպես էդ միասնականության ցուցադրում՝ պարում են և այլն: Շատ հավանական եմ համարում, որ դրսից հեղափոխություններին միջամտում են, աջակցում են, շատ տեղերում օգնում են, որ կայծը բռնկվի, մասնավորապես՝ էն երկրներում, որտեղից ինչ-ինչ շահեր ունեն. կրակ լինի, ու չօգտագործե՞ն ի շահ իրանց: Բայց էդտեղ խոսքը կարա գնա ոչ թե ինչ-որ հանճարեղ կերպով հորինված հեղափոխության տեխնոլոգիայի հորինման, մտահղացման և կիրառման մասին, այլ ամենաշատը՝ նախորդ հեղափոխությունների փորձն ուսումնասիրելով՝ էդ հեղափոխությունների օրինաչափությունները գտնելու:
Ու նույնիսկ եթե կա էդ կենտրոնը, ու իրար շատ նման հեղափոխությունների մի մասը ինքն ա կառավարել, աջակցել, հասցրել էդ փուլին և այլն, մյուս մասը, որոնց հետ ոչ մի կապ չի ունեցել տվյալ կենտրոնը, էդ թվում՝ նաև ավելի վաղ անցյալում տեղի ունեցած, էդ նույն հեղափոխություններին նույնքան նման են:
Նույնիսկ էդ այսպես ասած նախապատրաստելու, հասունացնելու փուլի առումով՝ անցյալում հեղափոխություններին մեծ մասամբ նախորդում էին այսպես ասած լուսավորության շրջանները, որովհետև ժողովրդին նախ պետք էր կրթել, բերել էդ գիտակցության, թե ինչ է ազատությունը և այլն, ու մի նախորդ սերունդ՝ ի նկատի ունենալով, որ էսպես էլ չի կարելի հանդուրժել, բայց էսօր չկա հենարարան՝ էլ չհանդուրժելու, իր գործունեությունն ուղղում էր ժողովրդի մեջ ազգային ինքնագիտակցությունը, ազատատենչության ոգին բարձրացնելուն, իսկ հաջորդ սերունդն արդեն անում էր էդ հեղափոխությունը, բայց սա չի նշանակում, որ դեռ 50 տարի առաջ այդ հիսուն տարվա գործունեության ծրագիրը գծված էր, ուղղակի հասարակությունը շարժող ներքին օրինաչափություններն են երևի «գծված»: Հիմա էդ նույն լուսավորության փուլերն ավելի արագ են ընթանում, քանի որ մարդկանց մեծ մասը տառաճանաչ է, տեղեկատվությունը տեղ հասցնելու միջոցներն էլ՝ ավելի շատ ու բազմազան:
Էջանիշներ