Սա մինչ Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումները`
Եվ մոտ 20 րոպե առաջ ափլոուդ արեցին Հս-ատլանտյան խորհրդի հանդիպումներից հետո Ռասմուսենի հայտարարության ամբողջական տեսանյութը`
Սա մինչ Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումները`
Եվ մոտ 20 րոպե առաջ ափլոուդ արեցին Հս-ատլանտյան խորհրդի հանդիպումներից հետո Ռասմուսենի հայտարարության ամբողջական տեսանյութը`
Ճիշտ ես նկատել, չեմ կարդացել: Ընդհանրապես վերջին շրջանում աչքերիս պատճառով համակարգչի առջև չեմ նստում, որ ալիքը որ ինտերնետով ուղիղ եթեր ունի, դրանց եմ հետևում TV-ով: Վաղվանից կկարդամ
Ղրիմի դեպքում ոչ թե միայն ՌԴ քաղաքացիներ են, այլև` էթնիկ ռուսներ: Ոչ թե 58,3 %-ը ռուսախոս են, այլ` էթնիկ ռուսներ (սա է հեշտացնում ՌԴ քաղաքականության իրականացումը): Ռուսախոս է 77 %-ը: Լեզվի վրա են շեշտ դնում, երևի, որ մեղադրեն ուկրաինացիներին` լեզվի մասին օրենքում անմիջապես փոփոխություն կատարելու համար: Այդ քայլն է նաև ինձ համոզում, որ Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է Ղրիմից հրաժարվել, բայց պետք էր իրավիճակի սրում: Իսկ եթե ոչ, ուրեմն կառավարության կողմից կոպիտ սխալ համարենք:
Կալինիգրադի դեպքում չեմ կարող ասել` գերմանացիները հաջողություն կգրանցեն, թե ոչ. նոր ստուգեցի, բնակչության 87%-ից ավելին ռուսներն են, միայն 0,4% են գերմանացիները կազմում, նույնիսկ հայերը ավելի մեծ թիվ են կազմում: Ասածդ հասկանում եմ, բայց այստեղ նաև հակամարտող կողմերը պետք է հաշվի առնվեն: Արդյո՞ք Գերմանիան կգնա ՌԴ դեմ, իսկ արդյո՞ք ՌԴ-ն կգնա Ուկրաինայի դեմ: Առաջին դեպքում երրորդ աշխարհամարտը անխուսափելի է, ինչի համար կողմերը հանդես կբերեն զսպվածություն, իսկ երկրորդ դեպքում ՌԴ-ն կգնա, որովհետև ռազմական գերակայություն ունի և վստահ է, որ Ուկրաինան պաշտպանելու համար իր դեմ ոչ ոք պատերազմ չի սկսի` առաջին դեպքի անխուսափելի հետևանքը կանխելու համար:
Mephistopheles (03.03.2014)
Հերթը հայերին էլ հասավ
Боевики "Правого Сектора" зверски расправились с сестрой Генриха Алтуняна
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Չեմ կարդացել բոլորինդ, բայց եթե կրկնվող մտքեր կլինեն՝ կներեք…
Ղրիմը Ուկրաինային Խչուշչովն ա հանձնել միանձնյա 1954-ին ու էս ֆոնի վրա կարծես թե ռուսները բավականին հիմքեր ունեն "մտնելու" Ղրիմ նամանավանդ որ 58% ռուս ա 24% ուկրաինացի իսկ մնացածը թաթար և այլն (Կոսովոյի 25% սերբ էր, նաև Ղարաբաղի 24% կարծեմ)… իհարկե պրակտիկորեն Ղրիմում չկա որևէ ճնշում ռուս ազգաբնակչության վրա, բայց դա էս պահին երրորդ-չորրորդական հարց ա… իրականում ոչ մի արգելք չկար ռուսներւի դեմ երբ մտան Ղրիմ, որը նշանակում ա որ russians are welcome there…
Բայց հարցը ստեղ Ղրիմը չի որ "տաս" պրծնես… ավելի խորն ա… եթե ուշադիր եք հետևում նորություններին ապա դումայի ընդունած օրենքում ասվում ա "ռուս ազգաբնակչության" մասին ու կարծեմ նաև ռուսախոս բնակչության մասին… սա բավականին լայն սպեկտրում ա ու ռուսները clearly մենակ ղրիմով չեն բավարարվելու (Դոնեցկի քաղաքապետարանը գրավված ա տեղի պրոռուսականների կողմից ու ռուսական դրոշ ա շենքի գլխին)… ռուսներն էսօր Ղրիմում ուլտիմատում են տվել Ուկրաինական զորքերին որ հանձնվեն կամ ենթարկվեն հարձակման… Յացենյուկն ասել ա որ չեն հանձնվելու… մյուս կողմիկց Հեյգը (Անգլիայի արտգործնախարարը) ասել ա որ ամեն ձևի կանգնած ա ուկրաինայի կողքին, բայց ռազմական գործողություններին չի խառնվի… որևէ երկիր առայժմ որևէ ռազմական միջամտության մասին չի խոսել և խոսում են ընդհարման բացառման մասին, իսկ ռուսներն արդեն Ղրիմում են դե ֆակտօ և ուլտիմատում են տվել… ստեղ հարցը մնում ա ուկրաինացիների "հանձնվել-չհանձնվելու" մասին… եթե հանձնվեն, իմ կարծիքով մի շարք արևելյան շարջաններ կհետևեն դրան… կարծում եմ դժվար չի կռահելը… Ղրիմի ծովային ուժը հանձնվել ա ռուսներին դե ֆակտօ…
…էն մամսին որ ռուսաստանը կարող ատուժի էս կռվում ու մասնատվի, մի քիչ պրեմաչուր ա… կակ ռազ էս կարա իրանց պատվի ու արժանապատվության վերականգնման խնդիր դառնա ու Պուտինի ռեյտինգը բարձրանա… մի մոռացեք որ Ուկրաինան ռուսաստինի սահմանն ո բավականին մեծ ռուս և ռուսամետ ազգաբնակչությամբ հենց էդ սահմանին…
կխառնվե՞ն միջազգային ուժերը… ՈՉ… չեն խառնվի… իրանք ոչ տնտեսապես և ոչ էլ տերրիտորիալ առումով չեն կարող մարսել պատերազմ Եվրոպայի կենտրոնում… Գերմանիան առաջինն ա որ ասել ա չի խառնվի… ինքան գազ ու բնական վառելանյութ կա սաղ Ուկրաինայով գնում ա Եվրոպա հենց ռուսաստանից…
Ռուսաստանն էսօր ավելի ա ինտեգրված համաշխարհային էկոնոմիկայի մեջ ու էդքան էլ հեշտ չի իրա վրա տնտեսական սանկցիաներ կիրառելը… չնայած հենց էդ ինտերգման պատճառով ա որ սանկցիաները կարա ազդի ռուսների վրա… մյուս կողմից էլ էդ ազդեցությունը կարա կոմպենսացվի ազգայնական/հայրենասիրական տենդենցներով…
Հայերիս էլ խորհուրդ կտամ էս հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից ոչ թե , պրո- կամ հակա-ռուսական տեսանկյունից…
իմ կարծիքով ուկրաինացիները շանս ունեին սրա դեմն առնելու, բայց չառան… էն պայմանները որ առաջարկվել էր սրանից առաջ՝ մի տարվա մեջ ընտրություններ, հետդարձ դեպի 2004-ի սահմանադրություն ու մի շարք այլ միակողմանի զիջումներ Յանուկովիչի կողմից, պետք ա ընդունվեր Մայդանի կողմից, էդ ձևով Յնաւկովիչը կարար "առաջադրվեր" երկրորդ անգամ ու իրանց մոտ իշխանափոխությունը էս տեսքը չէր ունենա… Կլիչկոն ու Յացենյուկը ճիշտ արեցին որ ընդունեցին էդ պայմանները, բայց Մայդանի մերժումն ու Յնուկովիչի միանշանակ կրիմինալացումն ու վռնդումը բերեց սրան… իհարկե եթե Ուկրաինան չունենար էս ազգաբնակչությունն ու կողմնորոշումների կիսվածությունը, ապա խնմդիր չէր լինի… բայց բոլորն էլ գիտեին Ուկրաինայի վիճակը ու սա անզեն աչքով էլ կանխատեսելի էր…
Ambrosine (04.03.2014)
Պուծինի նման տականքներին ձեռ կտա, որ Ռուսաստանը մեկուսանա աշխարհից ու դառնա Հյուսիսային Կորեա, Ռուսաստանի ժողովուրդն էլ Պուծինին աստվածացնի ու երկրպագի մինչև սաղ սովից ու դեբիլությունից սատկեն։ Ամե՛ն։
Si vis pacem, para bellum
Չեմ կարծում որ զարգացած երկրները էնքան դեբիլ են, որ Ռուսաստանի ֆաշիստական էսկալյացիայի դեմն առնելու փոխարեն վախենան Ռուսաստանի գազը կորցնելուց…
Հետևաբար ինչ–որ մի պահից կվերականգվի սառը պատերազմը Ռուսատանի ու աշխարհի միջև, ու Ռուսաստանին հերթական փլուզումն ու մասնատումն ա սպասվում պայծառ ապագայում։
Si vis pacem, para bellum
Պետական տեսանկյունից… նայենք էս ամենին մեր պետականության պրիզմայի միջով… կարա նայվի մարդու իրավունքների, ուկրաինայի շահերի կամ միջազգայի օրենքների տեսանկյունից…
մի խոսքով ես չեմ պահանջի որ ռուսները ղրիմից դուրս գան… չնայած Պուտինը տականք ա, ռուսաստանը ծայրահեղ կոռումպացված ու ավելին ինքն իրա ժողովրդի արյունը չի խմում, այլ իրա ժողովուրդը հենց էդ կոռուպցիոն համակարգի մի մասն ա, անբաժանելի…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ