Քիչ առաջ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր պաշտոնական կայքում հրապարակել է Ուկրաինայի ժողովորդին ուղղված ուղերձը:
Ստորեւ ներկայացնում ենք Յանուկովիչի ուղերձն ամբողջությամբ.
«Սիրելի հայրենակիցներ,
այս ողբերգական օրերին, երբ Ուկրաինան այսպիսի ծանր կորուստներ է կրել, երբ մարդիկ են զոհվել բարիկադների երկու կողմից, զոհվածների լուսավոր հիշատակի առաջ իմ պարտքն եմ համարում հայտարարել՝ չկա ավելի կարեւոր բան, քան մարդկային կյանքը, եւ չկան այնպիսի քայլեր, որոնք մենք միասին չպետք է անենք՝ Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար:
Ես հայտարարում եմ այն քայլերի մասին, որոնք պետք է կատարել՝ անդորրը վերականգնելու եւ հետագա զոհերից խուսափելու համար:
Հայտարարում եմ, որ նախաձեռնում եմ արտահերթ նախագահական ընտրություններ:
Նախաձեռնում եմ նաեւ վերադարձ 2004 թվականի Սահմանադրությանը՝ լիազորությունների վերաբաշխմամբ՝ հօգուտ խորհրդարանական հանրապետության:
Կոչ եմ անում սկսել ազգային վստահության կառավարության ձեւավորման գործընթաց:
Որպես Ուկրաինայի նախագահ եւ Սահմանադրության երաշխավոր՝ ես այսօր կատարում եմ իմ պարտքը ժողովրդի առջեւ, Ուկրաինայի առջեւ, Աստծո առջեւ՝ հանուն պետության պահպանման, մարդկանց կյանքի պահպանման եւ հանուն մեր երկրում խաղաղության եւ անդորրի»:
Էջանիշներ