Այդ դեպքում հարց. ինքդ ծայրահեղական չե՞ս:
Չե՞ս տեսել կադրեր, թե ոնց ա ոստիկանությունը սատկացնում անպաշտպան քաղաքացուն:
Ո՞ր տիպի կադրերն են ավելի շատ: Ո՞րն է ավելի շատ:
Անկեղծ պատասխանիր այդ հարցին ու ամեն ինչ իր տեղը կընկնի, թե ինչու են գիտակից ու տրամաբանող մարդկանց մեծ մասը մեղադրում իշխանությանը, ոչ թե իր իրավունքի համար պայքարող քաղաքացուն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գալաթեա (21.02.2014)
1. Ոչ: 2. Քո ասացն էլ եմ տեսել, բայց պատկաերացրու ավելի շատ տեսելեմ քաղաքացիների կողմից լկտիություն:
Դե ես էլ հենց էտ եմ ասում: Ուրա ստեղ պայքար,եթե վառում են, ջարդում են, փշրում են, սպանում են, ինչ պայքարի մասին խոսք կարող է լինել:
Դու հիշի նոր վախտերը երբ մարդիկ ոստիկաններին դուբինկեքով ծեծում էին, ոստիկանները բացառձակապես չեին խփում միայն պաշտպանվում էին,ավելի ճիշտ` ծեծ էին ուտում: Բնականաբար, չի բացառվում, որ ոստիկաններից ասենք երկու-երեքը մի քանի քաղաքացու ծեծել են: Դու քո վրա վերցրու, որ քո վրա քար նետեն, բենզինով այրվող շիշ շպռտեն,դուբինկով խփեն` ինչ պտի անես, պարզա որ դու էլ պտի մի բան անես:
Բարև Ձեզ
Վայո, այ ստեղ մի հատ 2.43 րոպեանոց վիդեո կա… կարա՞ս մի հատ նկարագրես թե ինչ ես տեսնում…
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 21.02.2014, 00:35:
ԱՄՆ–ում ժողովդրի մեծ մասը զինված ա ու բոլոր մեղսունակ քաղաքացիները ունեն զենք կրելու իրավունք։ ԱՄՆ–ի ժողովուրդը որ նման ձևի բունտ արեց, ԱՄՆ–ի կառավարությունը իր ժողովդրին զենքով դիմադրելու շանս չունի, ժողովուրդը սամասուդ կանի սաղ ոստիկաններին։ Հետևաբար նման իրավիճակ ԱՄՆ–ում չի կարող ստեղծվել։ Հիմա Յանուկավիչի հույսն այն է, որ ըմբոստացողների գերակշիռ մասը զենք չունեն, իսկ ինքը ալֆա1 ալֆա2 զորքեր ունի։ Եթե Ուկրաինայի ժողովուրդը զենք կրելու իրավունք ունենար այնպես, ինչպես ԱՄՆ–ինը, ապա Յանուկովիչը վաղուց ռադ էր եղել երկրից։
Բոլոր այն կարծիքները, թե կարելի է ցանկացած ժամանակ ժողովրդին ուղղորդել ու հեղափոխություն անել ցանկացած երկրում, ֆուֆլո են։ Բոլոր այն կարծիքները, թե կարելի է կաշառքով հազար հոգուց ավելի հավաքել ու երկրում քաոս ստեղծել, ֆուֆլո են։ Եթե հեղափոխություն անելու թեմա իշխանությունները չստեղծեն, ժողովուրդը հեղափոխություն չի անի, եթե նույնիսկ զենք ու փող տաս։ Բոլոր քաոսային իրավիճակների պատասխանատուները միմիայն իշխանություններն են, որոնք լավ չեն կառավարում, հավատ չեն ներշնչում, անկեղծ չեն, ու լիքը կասկածելի գործողություններ են անում։ Նման իրավիճակներում դրսի ուժերը կարող են ընդդիմությանը ֆինանսավորել ու լրացուցիչ ապակայունացնել իրավիճակը, բայց դրա մեղավորը մեկա իշխանություններն են։
Si vis pacem, para bellum
Նկատե՞լ եք, ինչքան ա նման Կրեմլի հեռուստաալիքների տոնը 2008 թվականի փետրվար-մարտի Հայաստանի հետ կապված տոնին:
"Բոեվիկի զախվածիլի... Պրավոօխրանիծելնիե օրգանի զաշիշալիս"
Նույնն էլ Հ1-ով էր, հատապտուղի գրառումներում էր... ԿԳԲ...
This just in… preliminary deal is reached with EU opposition and presidency…
էս էլ Ուկրայինայի ԿԳԲ-ի շները, նայեք, ինչքան նման են հայաստանյան կգբշնիկական շներին...
![]()
Դիպուկահարների եթերի ձայնագրությունը
https://www.youtube.com/watch?v=2IcM...e_gdata_player
Սուրեն Սահակյանի ստատուսը (ինչքան գիտեմ՝ հիմա Կիևում է)
Վերջին նորություններից․ Դե որ ռեգիոնալները անվերապահ կապիտուլյացիայի գնացին, դա, երևի գիտեք, ընդհանուր պատկերն էլ, ում հետաքրքիր ա, պարզ ա։ Փողոցներում շուտով ոստիկաններ չեն լինի ու սա կարելի ա համարել Ուկրաինայի ազատագրման շատ ցավոտ, բայց մենակ առաջին քայլը։ Ընդդիմադիր կուսակցություններից մեկը հանդես ա եկել առաջարկով արգելել յանուկովիչի ու կոմունիստական կուսակցությունները ու ցրել դրանց խմբակցությունները ռադայում։ Բայց ես հատկանշական երկու դեպքի մասին գրեմ, որ դեռ մամուլում չկա։ Մինչև ռադայի որոշում կայացնելը հայտնաբերվել ու չեզոքացվել ա շտաբը, որտեղից ղեկավարվում էին մայդանի վրա հարձակումները։ Վաղը վիդեոն կհայտնվի յութուբում։ Հաջորդը իրականում շատ տխուր պատմություն ա… Մայդանի ինքնապաշտպանական ջոկատներից մնացել էին 35-40-ը։ Դրանցից ձևավորվել էր մի հարյուրյակ՝ էլիտարը, որտեղ մտել էին առավել համարձակները, ուժեղները, մի խոսքով՝ լավագույնները։ Վերջին երկու օրվա ընթացքում ամենաթեժ կետերում կռվելուց հետո էդ հարյուրյակից մնացել են հրամանատարն ու ևս 4 հոգի։ Ռադայի որոշումից հետո հրամանատարը բարձրացել ա բեմ, ասել, որ իրա պատերազմը վերջացավ, վերցրել ա մնացած 4 հոգուն ու գնացել են տուն։ Քանի՞ խեղված ճակատագրերի գնով էդ եզը փորձեց մնալ իր աթոռին… դա սրանից հետո ո՞նց ա ապրելու։ Ո՞նց են էդ 5 հոգին ապրելու, որ 95 հարազատ կորցրեցին 2 օրում։ Սա ողբերգություն ա։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
ՖԲ-ից
Սենց մտածողներ էր էլ կան...
Ինչ որ Լևոն շիրինյանի էր խոսացրել, ինչ-որ լրագրողիկ ու բերել ֆեյսբուկում ռեկլամ էր անում:
Էս էդ Լևոնի խոսացածն ա:
Ռադիոյից
Էս էլ իրա խոսացնողի քոմենթն ա ֆբ-ում, նյութը դնելուց առաջ:
Haykuhi Minasyan
Բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում «մարսել» Մայդանի ողբերգությունը, հիշեցնեմ, որ Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի Հայաստանի բարեկամը: 90-ականերին ադրբեջանցիների ինքնաթիռներն օդ էին բարձրացնում ուկրաինացի օդաչուները, մեզ վրա կրակում էին Ուկրաինայից բերված տանկերից: Եթե դա համարում եք անցյալ, ապա ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ Ուկրաինան հակահայկական ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ է, և հնարավոր պատերազմի դեպքում նույն սցենարն է կրկնվելու:
Ստեղ էլ քոմենթներն են:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ