User Tag List

Էջ 6 45-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 666 հատից

Թեմա: ԵվրաՄայդան․ հեղափոխություն Ուկրաինայում

  1. #76
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի պահ, հավանաբար, ուկրաինացիներին թվաց, որ վերջապես իրավիճակի վերահսկողությունը իրենց ձեռքերում է, իրենք են դրության տերը, բայց դա մոլորություն է, քանի որ, եթե նրանք ի սկզբանե ունակ լինեին վերահսկելու իրավիճակը նրանք էս օրին չէին հասնի: Էս պահին, համոզված եմ, որ շատերը արդեն հասկացել են, որ հայտնվել են բացարձակ անվերահսկելի իրավիճակում, ավելի ճիշտ իրավիճակի վերահսկողությունը հայտնվել է մի խումբ ավազակների ու տեռորիստների ձեռքում: Այն ինչ տեղի ա ունենում Ուկրաինայում տեռորիզմ ա, դուք կարծում եք Ուկրաինայի ժողովուրդը ուզում ա, որ իշխանությունը զավթեն մի խումբ ավազակներ, ովքեր ունակ են կոտորած կազմակերպել սեփական ժողովրդի հանդեպ: Ես կարծում եմ՝ ոչ: Ստեղծվել ա սարսափելի իրավիճակ: ՑԱՆԿԱՆԱԼՈՎ ԱԶԱՏՎԵԼ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑՙ ԱՅՍԻՆՔՆ ՏԵՐԵՐԻՑ, ՆՐԱՆՔ ԱԿԱՄԱՅԻՑ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԾԱՌԱ ՄԵԿ ԱՅԼ՝ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԵՐԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ: Եթե ժողովրդի ներսում չկա թիմային մտածելակերպ ոչ մի հեղափոխություն, առհասարակ ոչինչ չի օգնի:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. #77
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն։

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.02.2014), Աթեիստ (20.02.2014), Ձայնալար (20.02.2014), Նաիրուհի (20.02.2014), Ռուֆուս (20.02.2014)

  4. #78
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբցիները երևի կխփեն ինձ, բայց էս հոդվածում շատ լավ ներկայացված ա գոնե էն, ինչ ես եմ մտածում: Կարդացեք:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (20.02.2014)

  6. #79
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թերևս բաց ֆորումում էլ նշեմ, որ ես ոչ եվրոպամետ եմ, ոչ էլ ռուսամետ։ Եթե կա ինչ-որ երևույթ, որի դեպքում "մետ"-ը կարող եմ օգտագործել, ուրեմն ես ՄԻԱՅՆ ՀԱՅԱՄԵՏ եմ։ Ուկրաինայի դեպքում ես ոչ իշխանության կողմից եմ, ոչ էլ՝ ընդդիմության։ Բայց դա չի նշանակում, որ ինձ չպետք է հետաքրքրի ուկրաինացիների ճակատագիրը։ Ես շատ ցավում եմ զոհերի համար՝ լինեն նրանք Բերկուտի շրջանից, թե շարքային քաղաքացիների։ Ուկրաինան կարևոր գործընկեր է ՀՀ-ի համար և այն լուրջ ճգնաժամը, որի մեջ այն այս պահին գտնվում է (խոսակցություններ են անգամ պտտվում նրա տրոհման մասին), մեզ չի կարող անտարբեր թողնել։

  7. #80
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբցիները երևի կխփեն ինձ, բայց էս հոդվածում շատ լավ ներկայացված ա գոնե էն, ինչ ես եմ մտածում: Կարդացեք:
    Ըդտեղ Կրեմլի տեսանկյունն ա ներկայացված: Նույնն էլ մի երկու գրառում վերև մեկ այլ հատապտուղ ա ասում:

  8. #81
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըդտեղ Կրեմլի տեսանկյունն ա ներկայացված: Նույնն էլ մի երկու գրառում վերև մեկ այլ հատապտուղ ա ասում:
    Արթ, Կրեմլի տեսանկյունը եթե լիներ, ԵՄ-ի հասցեին մի երկու քֆուր էր կլիներ, ինչը չկա էդ հոդվածում:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (20.02.2014)

  10. #82
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթ, Կրեմլի տեսանկյունը եթե լիներ, ԵՄ-ի հասցեին մի երկու քֆուր էր կլիներ, ինչը չկա էդ հոդվածում:
    Հեչ պարտադիր չի, որտև հոդվածը կարող ա նախատեսել են քո համար, օրինակ, որ իրանց հետքը չտեսնես ու դիտարկես որպես չեզոք:

    Սա տեսական հարթությունում: Իսկ ես գնամ կարդամ, տեսնեմ ինչ ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (20.02.2014), Նաիրուհի (20.02.2014)

  12. #83
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բյուր ջան, կներես, բայց ախմախ, քարոզչական հոդված էր:

    Ամեն ինչ շատ ու շատ ավելի պարզ ա: Ուկրաինան հասել ա այ էս անասուն վիճակին: Շատ վատ վիճակ ա, տխուր ա զոհերի փաստը, տարբեր խմբավորումներ են ակտիվացել, հնարավոր ա երկրի բաժանում ու լիքը ուրիշ բաներ: Սա ցավալ ա, ոչ մեկս տենց բան չէինք ուզի: Բայց հիմա նժարին մի հարց ա դրած.

    Արդյո՞ք Ուկրաինայի ժողովուրդն ա երկրի տերը, արդյո՞ք իշխանությունն իր կարծիքը հաշվի առնում ա, գործու՞մ ա էնտեղ «իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը ժողովուրդն իրականացնում ա ընտրությունների, հանրաքվեների միջոցով»: Խնդիրն էն ա, որ մենակ նորմալ կամ նորմալին մոտ ընտրություն անցկացնելը հերիք չի, հետո պետք ա ընտրածդ իշխանությունը կատարի քո՝ ժողովրդի կամքը, կառավարի էնպես, ինչպես ժողովրդին հաճո ա: Ոչ թե ասենք Սերժիկի նման ասի «80 տոկոսը ժողովրդի դեմ ա, բայց մեկ ա անելու եմ»: ՀԻմա նույնն ասում ա Յանուկովիչը: Ու կա տարբերակ, կամ պարտադրել ժողովրդի կամքը, թեկուզ դա կարող ա ընդամենը բերի ինչ-որ մեկին աթոռից հանելով ու համանմանին նստացնելով, կամ էլ ժողովուրդը ընկճված պետք ա գնա տուն, մտածելով, որ սաղ սուտ էր, ինքն էս երկրում որոշող չի:

    Ու էս դեպքում կարծում եմ, որ ցանկացած ողջամիտ մարդ պետք ա ուզի, որ պայքարի ելած ժողովուրդը կարողանա հասնել էն հանգրվանին, որը ինքը կկոչի հաղթանակ, կամ հաղթանակի ճանապարհին կարևոր հանգրվան:

    Շատ վատ հետևանքների ա բերելու հիմա պարտված, ընկճված տուն գնալը, որն ի դեպ էլի ավարտ չի լինի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.02.2014), Աթեիստ (20.02.2014)

  14. #84
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, կներես, բայց ախմախ, քարոզչական հոդված էր:

    Ամեն ինչ շատ ու շատ ավելի պարզ ա: Ուկրաինան հասել ա այ էս անասուն վիճակին: Շատ վատ վիճակ ա, տխուր ա զոհերի փաստը, տարբեր խմբավորումներ են ակտիվացել, հնարավոր ա երկրի բաժանում ու լիքը ուրիշ բաներ: Սա ցավալ ա, ոչ մեկս տենց բան չէինք ուզի: Բայց հիմա նժարին մի հարց ա դրած.

    Արդյո՞ք Ուկրաինայի ժողովուրդն ա երկրի տերը, արդյո՞ք իշխանությունն իր կարծիքը հաշվի առնում ա, գործու՞մ ա էնտեղ «իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը ժողովուրդն իրականացնում ա ընտրությունների, հանրաքվեների միջոցով»: Խնդիրն էն ա, որ մենակ նորմալ կամ նորմալին մոտ ընտրություն անցկացնելը հերիք չի, հետո պետք ա ընտրածդ իշխանությունը կատարի քո՝ ժողովրդի կամքը, կառավարի էնպես, ինչպես ժողովրդին հաճո ա: Ոչ թե ասենք Սերժիկի նման ասի «80 տոկոսը ժողովրդի դեմ ա, բայց մեկ ա անելու եմ»: ՀԻմա նույնն ասում ա Յանուկովիչը: Ու կա տարբերակ, կամ պարտադրել ժողովրդի կամքը, թեկուզ դա կարող ա ընդամենը բերի ինչ-որ մեկին աթոռից հանելով ու համանմանին նստացնելով, կամ էլ ժողովուրդը ընկճված պետք ա գնա տուն, մտածելով, որ սաղ սուտ էր, ինքն էս երկրում որոշող չի:

    Ու էս դեպքում կարծում եմ, որ ցանկացած ողջամիտ մարդ պետք ա ուզի, որ պայքարի ելած ժողովուրդը կարողանա հասնել էն հանգրվանին, որը ինքը կկոչի հաղթանակ, կամ հաղթանակի ճանապարհին կարևոր հանգրվան:

    Շատ վատ հետևանքների ա բերելու հիմա պարտված, ընկճված տուն գնալը, որն ի դեպ էլի ավարտ չի լինի:
    Արտ, երբ էս ամեն ինչը դեռ նոր էր սկսվել, ինձ շատ էր դուր գալիս, որովհետև ժողովուրդը կոնկրետ թեմայով էր դուրս եկել՝ ԵՄ ասոցացումը չի ստորագրվել, ժողովուրդը Յանուկովիչից պահանջում էր ոչ թե դեպի Ռուսաստան, այլ դեպի Եվրոպա գնալ: Բայց շատ արագ էդ պահանջը փոխվեց, դարձավ Յանուկովիչի հրաժարական: Իսկ ցանկացած հրաժարական պահանջելն ու մինչև վերջ գնալը զոհերի ա բերելու, անխուսափելի ա, որովհետև ոչ մի կոռումպացված լիդեր, մանավանդ եթե Ռուսաստանի (կամ որևէ այլ գերտերության, ստեղ կարևոր չի որ մեկն ա) աջակցությունն ունի, այսինքն՝ թույլ չի, հենցընենց չի գնա՝ շատ լավ հասկանալով, որ գահից զրկվելն իրա համար կարա նշանակի հետագայում շատ վատ կյանք ունենալ, հետևաբար ինքն ամեն ինչ կանի էնտեղ մնալու համար: Մյուս կողմից, կարծում եմ՝ էդ շատ լավ գիտակցում ա նաև մյուս կողմի ղեկավարությունը, բայց ինքն էլ ինչ-որ բան շատ ա ուզում: Ու հիմա ստեղ հարց ա առաջանում. ո՞րն ա էդ ինչ-որ բանը: Ժողովուրդը ունի շատ ազնիվ պահանջներ, բայց էսքան զոհերի գնացող լիդերները արդյոք էդ նույն ազնիվ պահանջների հետևի՞ց են գնում: Ինչու՞ ԵՄ ասոցացումը դարձավ Յանուկովիչի հրաժարական: Ինչու՞ Յանուկովիչի զիջումները չեն ընդունում: Էստեղ ես մի պատասխան ունեմ. իրանք նախագահի աթոռն են ուզում, ոչ թե որ Ուկրաինայում լավ լինի: Ու եթե մանրամասն նայում ես քսաներորդ դարի երկրորդ կեսի բոլոր արյունալի հեղափոխությունները, ոչ մեկի վերջը լավ չի էղել, այսինքն՝ նոր եկողները շատ ավելի վատն են եղել, քան նախորդները, էնքան վատը, որոնցից ազատվելը շատ ավելի լուրջ խնդիր ա էղել (Աֆղանստանն ամենավառ օրինակն ա): Կարծում եմ՝ դա նաև Ուկրաինային ա սպառնում (հաշվի առնելով ընդդիմության ծայրահեղ ազգայնական լինելը): Բայց դե սա իմ կարծիքն ա, գուցե դուք ուրիշ բան եք տեսնում:

    Հ.Գ. Ինչ վերաբերում ա հոդվածին, հեղինակը բավական լավ տեղեկացված ա Եվրոպայի վերջին քսանամյակի իրադարձություններից: Վերջերս ես էլ եմ շատ պատմություն ուսումնասիրում՝ չկենտրոնանալով մենակ Եվրոպայի վրա: Գրեթե բոլոր հեղափոխությունները նույն պատմությունն են. ազնիվ ժողովուրդը պայքարում ա վեհ գաղափարների համար, բայց իրականում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կոնկրետ երկիր դարձրել են իրենց համար կռվի դաշտ: Ուկրաինայի դեպքում մի քիչ վստահ չեմ, որ ԱՄՆ-ն էդ կարգի խառն ա, բայց որ մի հզոր ուժ կա ընդդիմության հետևում, դրանում համոզված եմ:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 20.02.2014, 19:44:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vaio (20.02.2014), Չամիչ (20.02.2014)

  16. #85
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ մեկը պատկերացում ունի՞, թե սա ինչով կարող ա վերջանալ։ Իրավիճակի ռեալ լուծումներ։
    Արդեն ամեն ինչ սարսափելի վատ ու սարսափելի լուրջ ա։
    Վերջին խմբագրող՝ ivy: 20.02.2014, 20:16:

  17. #86
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    67 killed in clashes… france24

  18. #87
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԵվրաՄայդան․ հեղափոխություն Ուկրաինայում

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ մեկը պատկերացում ունի՞, թե սա ինչով կարող ա վերջանալ։ Իրավիճակի ռեալ լուծումներ։
    Արդեն ամեն ինչ սարսափելի վատ ու սարսափելի լուրջ ա։
    եթե յանույովիչը հրաժարական չտա, կսկսի քաղաքացիական օատերազմ ու հնարավոր/հավանական ա որ երկիրը կբաժանվի երկու մասի, ղրիմը կարող ա անցնի ռուսներին... ղրի պատճառ/պատրվակով ռուսները զորք կարան մըցնեն ուկրաինա ՛ռուս՛ ազգաբնակչությանը պաշտպանելու համար ու կփորձեն արևմտյան մասն էլ հետ վերցնել....

    ...բայց եթե յանուկովիչը հրաժարական տա, դեռ հնարավոր ա մի բան անել... բայց կարծես չի տալու...
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 20.02.2014, 20:28:

  19. #88
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե յանույովիչը հրաժարական չտա, կսկսի քաղաքացիական օատերազմ ու հնարավոր/հավանական ա որ երկիրը կբաժանվի երկու մասի, ղրիմը կարող ա անցնի ռուսներին... ղրի պատճառ/պատրվակով ռուսները զորք կարան մըցնեն ուկրաինա ՛ռուս՛ ազգաբնակչությանը պաշտպանելու համար ու կփորձեն արևմտյան մասն էլ հետ վերցնել....

    ...բայց եթե յանուկովիչը հրաժարական տա, դեռ հնարավոր ա մի բան անել... բայց կարծես չի տալու...
    Մեֆ, նույնիսկ եթե հրաժարական տա...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (20.02.2014)

  21. #89
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, երբ էս ամեն ինչը դեռ նոր էր սկսվել, ինձ շատ էր դուր գալիս, որովհետև ժողովուրդը կոնկրետ թեմայով էր դուրս եկել՝ ԵՄ ասոցացումը չի ստորագրվել, ժողովուրդը Յանուկովիչից պահանջում էր ոչ թե դեպի Ռուսաստան, այլ դեպի Եվրոպա գնալ: Բայց շատ արագ էդ պահանջը փոխվեց, դարձավ Յանուկովիչի հրաժարական: Իսկ ցանկացած հրաժարական պահանջելն ու մինչև վերջ գնալը զոհերի ա բերելու, անխուսափելի ա, որովհետև ոչ մի կոռումպացված լիդեր, մանավանդ եթե Ռուսաստանի (կամ որևէ այլ գերտերության, ստեղ կարևոր չի որ մեկն ա) աջակցությունն ունի, այսինքն՝ թույլ չի, հենցընենց չի գնա՝ շատ լավ հասկանալով, որ գահից զրկվելն իրա համար կարա նշանակի հետագայում շատ վատ կյանք ունենալ, հետևաբար ինքն ամեն ինչ կանի էնտեղ մնալու համար: Մյուս կողմից, կարծում եմ՝ էդ շատ լավ գիտակցում ա նաև մյուս կողմի ղեկավարությունը, բայց ինքն էլ ինչ-որ բան շատ ա ուզում: Ու հիմա ստեղ հարց ա առաջանում. ո՞րն ա էդ ինչ-որ բանը: Ժողովուրդը ունի շատ ազնիվ պահանջներ, բայց էսքան զոհերի գնացող լիդերները արդյոք էդ նույն ազնիվ պահանջների հետևի՞ց են գնում: Ինչու՞ ԵՄ ասոցացումը դարձավ Յանուկովիչի հրաժարական: Ինչու՞ Յանուկովիչի զիջումները չեն ընդունում: Էստեղ ես մի պատասխան ունեմ. իրանք նախագահի աթոռն են ուզում, ոչ թե որ Ուկրաինայում լավ լինի: Ու եթե մանրամասն նայում ես քսաներորդ դարի երկրորդ կեսի բոլոր արյունալի հեղափոխությունները, ոչ մեկի վերջը լավ չի էղել, այսինքն՝ նոր եկողները շատ ավելի վատն են եղել, քան նախորդները, էնքան վատը, որոնցից ազատվելը շատ ավելի լուրջ խնդիր ա էղել (Աֆղանստանն ամենավառ օրինակն ա): Կարծում եմ՝ դա նաև Ուկրաինային ա սպառնում (հաշվի առնելով ընդդիմության ծայրահեղ ազգայնական լինելը): Բայց դե սա իմ կարծիքն ա, գուցե դուք ուրիշ բան եք տեսնում:

    Հ.Գ. Ինչ վերաբերում ա հոդվածին, հեղինակը բավական լավ տեղեկացված ա Եվրոպայի վերջին քսանամյակի իրադարձություններից: Վերջերս ես էլ եմ շատ պատմություն ուսումնասիրում՝ չկենտրոնանալով մենակ Եվրոպայի վրա: Գրեթե բոլոր հեղափոխությունները նույն պատմությունն են. ազնիվ ժողովուրդը պայքարում ա վեհ գաղափարների համար, բայց իրականում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կոնկրետ երկիր դարձրել են իրենց համար կռվի դաշտ: Ուկրաինայի դեպքում մի քիչ վստահ չեմ, որ ԱՄՆ-ն էդ կարգի խառն ա, բայց որ մի հզոր ուժ կա ընդդիմության հետևում, դրանում համոզված եմ:
    Հազար լայք, լիովին կիսում եմ կարծիքը, նույն բանն էլ վերեւում ես եմ գրել: Հոդվածում ճիշտ բան ա ասում, Ուկրաինացիները արդեն հասցրել են բազմաթիվ Նախագահներ փոխել, բայց մեծ հաշվով ոչինչ չի փոխվում: Էս ձեւով եթե իշխանությունը տապալվի ու էս շարժման լիդերները գան իշխանության մի քանի անգամ ավելի վատ ա լինելու ժողովրդի վիճակը: Չնայած սենց մի բան էլ կա, եթե ժողովրդի մեծ մասը արդարացնում ա էտ ավազակային գործողությունները, միգուցե իրանք հենց էտ կարգի ավազակների էլ արժանի՞ են: Ցանկացած ժողովուրդ արժանի ա իր ղեկավարությանը: Հիմա որ նայում ես ու տեսնում ես թե ինչ էր են անում, ինչերի են ընդունակ ուկրաինացիները, մտածում ես, մի հատ ձեզ նայեք, դուք ավելի լավին եք արժանի՞
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  22. #90
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հասցնում որևէ եսիմինչաՄԵՏ մեկնաբանություն ու անալիզ կարդալ։ Նայում եմ լուրեր։ Էն ինչ կատարվում է Ուկրաինայում սաղ Յանուկովիչի մեղքն ու պատասխանատվությունն ա, ինքը իր երկրին ու ժողովրդին ահռելի վնաս տվեց, ոնց որ մեզ մոտ Սերժը վնաս տվեց մեզ։ Նման կեղտերը պիտի հավերժ տապակվեն դժոխքում ու պիտի մի հատ «ուղիղ եթեր» վիդեո լինի դժոխքից ներկաների համար, որպեսզի նմանատիպ ուղտերը զգաստանան, թշվառ մասսան էլ մխիթարվի։
    Եթե նույնսիկ համարենք, որ ընդդիմությունն ուղղորդված է, ժողովուրդն էլ եվրոպական կուտը կերած, մեկ ա, դա նշանակում է ազնիվ ու ազատ դիսկուսիաների բացակայություն, կեղծիք ու անարդարություն։ Յանուկովիչը պիտի հրաժարական տա ու կախի իրեն։
    Si vis pacem, para bellum

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.02.2014), Mephistopheles (20.02.2014), Աթեիստ (20.02.2014), Գալաթեա (20.02.2014), Նաիրուհի (20.02.2014), Ռուֆուս (20.02.2014)

Էջ 6 45-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ընտրություննե՞ր, թե հեղափոխություն
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 08.12.2011, 18:20
  2. Նախագահական ընտրություններ Ուկրաինայում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 29.04.2010, 10:33
  3. Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 87
    Վերջինը: 29.10.2008, 15:13
  4. Հեղափոխություն
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 25.06.2008, 23:08
  5. Հեղափոխություն Թուրքիայում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.05.2007, 16:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •