User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 666 հատից

Թեմա: ԵվրաՄայդան․ հեղափոխություն Ուկրաինայում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն Facebook-ի իր էջում հուզիչ գրառումն է զետեղել Մայդանում զոհված հայազգի Սերգեյ Նիգոյանի մասին, որը ներկայացնում ենք ստորև.

    «Ես նամակներ ու զանգեր եմ ստանում Հայաստանից: Ինձ հարցնում են, ինձ ասում են՝ Բորիս, մենք սպասում ենք, թե դու ինչ կասես Կիևից: Հիմա ես ի՞նչ ասեմ: Ես կխոսեմ Սերգեյի մասին:

    Մեկուկես ամիս առաջ ինձ ասացին, որ Մայդանում հենակետում կանգնած է մի գեղեցիկ հայ, հայկական դրոշով: Մենք նրա հետ ծանոթացանք, գրկախառնվեցինք, և այդ պահից նա դարձավ իմ կրտսեր եղբայրը: Նա դարձավ իմ տղան: Ես նրան սիրեցի որդուս պես:

    Նա գլուխ էր գովում, թե ինչպես է արտասանում ուկրաինական վիրշաներ: Հատկապես մաքուր ու գեղեցիկ էր նա արտասանում Շևչենկո: Իսկ ամենակարևորը, ինչով նա ինձ հետ կիսվեց, կարծես այն ինչ-որ գաղտնիք է, մեծ ֆորմատի մի թուղթ էր, որ նա հանեց իր բաճկոնի գրպանից: «Հայր մեր»-ն էր հայերենով: Շատ գեղեցիկ տառերով գրված: Նա ինձ ասաց, որ ցանկանում է այդ թուղթը տեղադրել շրջանակի մեջ ու կախել իր հենակետի վերևում:

    Ես կարծում եմ, որ այդ աղոթքն այդպես էլ մնաց նրա գրպանում: Ես կարծում եմ, որ նա ժամանակ չունեցավ այն շրջանակի մեջ վերցնելու:

    Լավ չեմ հիշում՝ երկու կամ երեք շաբաթ առաջ ես նրան համոզեցի տուն վերադառնալ, մի փոքր հանգստանալ: Ես տեսնում էի, որ նա ամբողջությամբ հյուծվել է: Երիտասարդության ուժն ու ոգին նրա մեջ վառվում էր, բայց անարդարության սուր ապրումները նրան տանջում էին: Նա ինձ խոստացավ, որ կգնա տուն, իրեն կարգի կբերի: Վերջին մի շաբաթն անընդհատ մտածում էի, որ անհրաժեշտ է զանգել նրան: Նա հենակետում չէր: Ես վստահ էի, որ նա տանն է: Եվ ես այդպես էլ չզանգեցի: Եվ նա ինձ: Ժամանակն է այդպիսին: Ես մեծ մեղավորություն եմ զգում: Ինձ թվում է՝ եթե ես գիտենայի, որ նա այստեղ է, այդ բախման մեջ, ես ինչ-որ կերպ կպաշտպանեի նրան:

    Նրա հետ առաջին հանդիպման ժամանակ ես հասկացա, որ նրանում հին հայի գենն է: Սա այն գենն է, որն իր կյանքն է զոհել հանուն Քրիստոսի հավատի, հանուն ժողովրդի՝ սկսած IV դարից: Սա այն հայկական գենն է, որը դեռևս XI դարից, ապրելով Ուկրաինայում, ուկրաինական ժողովրդի հետ կիսել է թե՛ ուրախությունը, թե՛ դժբախտությունը:

    Մեմք՝ Ուկրաինայի հայերս, գիտենք, որ մեր նախնիներն այստեղ՝ Ուկրաինայում պատվի ու արժանապատվության մարդիկ էին: Մեր նախնիներն արժանապատվություն ունեցող մարդիկ էին: Սերգեյն այդ նախնիների արժանի զավակն էր: Սերգեյը մաքուր էր սրտով: «Սրտով մաքուրները Աստծուն կտեսնեն»:

    Առավոտից ես ոչինչ գրել չէի կարողանում: Ես չեմ ամաչում ասել, որ լացում ու հեկեկում էի: Կկարոտեմ իմ զավակին: Այսպես, ես կորցրեցի որդուս:

    Անկախ այն բանից, թե որն էր այդ ընդհարման պատճառը, ուզում եմ ասել, որ թե՛ այնտեղ, թե՛ ամենուր այժմ ընթանում է պատերազմ բարու և չարի միջև: Սա արդեն քաղաքականություն չէ: Եվ Սերգեյը անմեղ զոհ է: Նրա արյունը զոհաբերված արյուն է: Այն մաքրում է մեզ: Այն մարքում է նախ և առաջ մեզ՝ հայերիս, որ ապրում ենք Ուկրաինայում: Մենք մեր պատասխանատվության բաժինն ունենք այս հրաշալի պետության ու ժողովրդի առաջ:

    Ես այժմ անգամ աղոթք չեմ կարող գրել: Թող մեզանից յուրաքանչյուրը մտքում արտասանի այն աղոթքը, որը Սերգեյի գրպանում էր: Ես կարող եմ միայն հավելել՝ Տեր իմ, Ինքդ ստեղծիր մեր մեջ այն աղոթքը, որ ցանկալի է Քեզ:

    Ես դիմում եմ Հայաստանի հայերին, Ուկրաինայի հայերին: Ես դիմում եմ բոլոր ժողովուրդներին ու բոլոր պետություններին. աջակցեք Ուկրաինային բոլոր հնարավոր միջոցներով: Օգնեք Ուկրաինային հաղթել այս չարը:

    Թող Աստված Իր արքայություն ընդունի զոհվածներին ու իմ սիրելի Սերգեյին: Ու մեզ բոլորիս թող ուժ տա:

    Հ.Գ. Ինձ զանգահարում են հեռուստաալիքներից ու հարցնում՝ արդյո՞ք Սերգեյն ինչ-որ ծայրահեղական կազմակերպության անդամ է եղել: Թեև ես վերջին շաբաթները նրա հետ չեմ հաղորդակցվել, ես գիտեմ, որ նա ոչ մի ծայրահեղական կազմակերպության անդամ չի եղել: Նա Ուկրաինայի հայրենասեր էր, Մայդանի պաշտպան:

    Իշխանություններն ավելի ակտիվ կշարունակեն ժողովրդի դեմ պատերազմը: Բայց սա վերջը չէ, սա միայն սկիզբն է: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մեր նպատակը մարդկային կյանքերի պաշտպանությունն է: Պայքարելու ենք հանուն կյանքի օր ու գիշեր, միասին:

    Դո՛ւրս ելեք, կանգնե՛ք մայդաններում ու փողոցներում՝ պաշտպանելու ձեր երեխաներին, նրանց կյանքը, նրաց ապագան...»: /
    Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?24354&l=am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (23.01.2014), Rhayader (23.01.2014), Vardik! (21.02.2014), Աթեիստ (23.01.2014), Արէա (23.01.2014), Ձայնալար (23.01.2014), Նաիրուհի (23.01.2014), Տրիբուն (23.01.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ընտրություննե՞ր, թե հեղափոխություն
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 08.12.2011, 18:20
  2. Նախագահական ընտրություններ Ուկրաինայում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 29.04.2010, 10:33
  3. Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 87
    Վերջինը: 29.10.2008, 15:13
  4. Հեղափոխություն
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 25.06.2008, 23:08
  5. Հեղափոխություն Թուրքիայում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.05.2007, 16:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •