Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Հայերիս էլ խորհուրդ կտամ էս հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից ոչ թե , պրո- կամ հակա-ռուսական տեսանկյունից…
Այ այս նախադասությունը կարելի է նույնիսկ ստորագրություն դնել

Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
Ամբրոզին ջան կապ չունի ինչքան էթնիկ ռուս կա, առավել ևս ինչքան ռուսախոս կա։ Իրենք իրավունք չունեն հարձակվեն ուրիշ երկրի վրա, եթե էդ մարդկանց վտանգ չի սպառնում։ Իրենք ոչ մի ապացույց չունեն, որ էդ մարդկանց ինչ որ բան ա եղել։ էսքան ժամանակ ոչ մի ռուսի նկատմամբ Էթնիկ հողի վրա ոչ մի բան չի եղել։ Ասենք Լիտվայում ավելի վտանգված են ռուսները ինչի՞ չի մտնում անեքսի ենթարկում։

Լեզվի մասին օրենքը անասուն օրենք ա, որը ընդունվել ա Յանուկի օրոք հատուկ պուծինի պատվերով։ Մի հատ պատկերացրու, որ ցանկացած մարզ կարող ա 10% ավել փոքրամասնություն ունենալու դեպքում այդ փոքրամասնության լեզուն ունենաում ա նույն իրավունքները ինչ ուկրաիներենը։ Ասենք ոնց որ եզդիները հիմա Հայաստանում իրենց գյուղերում իրենց լեզվով վարեն պետական թղթաբանությունը, ցուցանակները իրենց լեզվով անեն, ու տենց լիքը բաներ։ Նորմալ չի չէ մի տեսակ։ ՈՒղղակի իրենց մեծագույն էշությունը էն էր, որ էդ օրենքին անդրադարձան հենց իշխանափոխության առաջին օրերին։ Ռուսներն էլ կախվեցին դրանից մոծակը փիղ սարքեցին, հիմա էլ մատի փաթաթան են սարքել։ Ճիշտ հետո ֆայմեցին Տուրչինովը վետո դրեց օրենքը հանելուն‎, բայց դե արդեն ռուսական քարոզչամեքենան չեն կարող կանգնեցնել։

Կալինինգրադի մարզը օրինակի համար բերեցի, եթե ենթադրեինք որ էնտեղ դեռ լիքը գերմանացիներ են ապրում։ Հաջող օրինակ չէր երևի։ Իսկ ինչ մնում ա Գերմանիան չի գնա Ռուսաստանի դեմ, էդ արդեն զգացական մակարդակով ես ասում։ Ես փորձում եմ իրավունքի տեսանկյունից նայել ու ռուսները ոչ մի իրավունք չունեին մտնելու Ղրիմ։ Եթե կարծում ես, որ ունեին խնդրում եմ հիմնավորիր։ Բայց եթե ուժի առումից ես մտածում, տենց հա կարա տաս անգամ էլ ուկրաինայի վրայով անցնի, հետ գա։ Թուրքիան էլ մտավ Կիպրոսը գրավեց էթնիկ թուրքերին պաշտպանելու պատրվակով։ Մինչև էսօր սաղ քֆրտում են, ու ոչ մեկը չի ճանաչում, չնայած հա պադոշ երես արած նստած են ընդեղ։
Համաձայն եմ, որ ռուսների "անհանգստությունը", թե Ուկրաինայի ռուսներին վտանգ է սպառնում, այդքան էլ հիմնավոր չէին, բայց այս ճգնաժամը նորից գալիս է ապացուցելու, որ Ռուսաստանը ամեն հարմար առիթ օգտագործելու է Ղրիմի հարցը բարձրացնելու համար, կամ ստեղծելու է այդ առիթը:

Լեզվի օրենքի հետ կապված մեծագույն սխալը գործելու փոխարեն ուկրաինական նոր ղեկավարությունը առաջինը Ռուսաստանի հետ Խարկովի համաձայնագիրը պետք է դենոնսացիայի ենթարկեր (Харьковские соглашения по Черноморскому флоту): Այ սրանից հետո ՌԴ-ն չէր կարողանա հղումներ անել այդ համաձայնագրին, դեռ նրա ներկայությունն էլ անօրինական կլիներ, չէր կարողանա Չուրկինը ի պատասխան այն հարցադրման, որ ՌԴ-ն ավելացրել է զինվորների թիվը, Անվտանգության խորհրդում հայտարարել, որ ՌԴ-ն, ըստ նշված համաձայնագրի մինչև 25 հազար զինվոր տեղակայելու իրավունք ունի:

Ես չեմ ասում` ռազմական ներխուժումը և անեքսիան ճիշտ է, ես կողմ եմ ռեֆերենդումին, որի արդյունքներին անհամբեր սպասում եմ: Առաջին հերթին, իհարկե, հետաքրքրում է, թե ինչպիսին է լինելու հարցադրումը:

Իրավական հիմքերը այդքան հիմնավոր չեն, դրա համար էլ Պուտինը վստահ հրամանը չի տալիս, ինչպես Վրաստանի դեպքում կատարվեց: