Ուկրաինայում պաշտպանության նախարարին հանեցին… էն նախարարը որ ասել էր չի խառնելու բանակը…
Կարծում եմ բանակը բերելու են քաղաք՝ հանելու են խաղաղ բնակչության դեմ որտև ոստիկանական ուժերը չեն հարիքում… վատ ա, շատ վատ ա… փոխզիջման հարցը վերացած ա…
եթե մինչև հիմա մտածում էի որ Յանուկովիչի հրաժարականով կարող ա հնարավոր լիներ լարվածությունը թուլացնել, հիմա արդեն կարծես անցել ա ռուբիկոնը…
հես ա վիճակը…
Jarre (20.02.2014)
Նկարները նայեք
http://www.businessinsider.com/ukrai...ll-defend-it-1
Էս պահին ընդդիմությունը Յանուկի հետ ա հանդիպում։ Յանուկը խոստացել ա դադարեցնել հարձակումը։ Բայց բանակցությունները իմ կարծիքով կտապալվեն, որովհետև 26 մահից հետո միակ բանը որ ժողովուրդը կընդունի էդ իր հրաժարականն ա։ Բայց դե դա հրաժարական տվողներից չի։
Մեֆ, պաշտպանության նախարարին չեն ազատել, այլ` գլխավոր շտաբի պետին:
Չգիտեմ ինչու հենց այսօր ես պետք է այս ֆիլմը դիտեի: Նկարահանված է իրական դեպքերի հիման վրա: Հետաքրքիր ֆիլմ է: Մեր շատ սիրելի ԽՍՀՄ-ի վերջին օրերի մասին է, ինչպես նաև այն մասին, թե ինչպես Ռուսաստանում բանակը (առաջին հերթին Ալֆա խումբը) ՀՐԱԺԱՐՎԵՑ սեփական ժողովրդի դեմ դուրս գալ`
հ.գ. Չեմ հավատում, որ ընդամենը 26 զոհ կա:
Mephistopheles (20.02.2014), Ներսես_AM (20.02.2014), Ռուֆուս (20.02.2014)
Ըանուկովիչը հայտարարել ա որ համաձայնության ա եկել օպոզիցիայի հետ… Յացենյուկն էլ նույնը… հարձակուններն առայժմ դադարեցված են, պայմանավորվածության համաձայն… france24.com
Ambrosine (20.02.2014)
չէմ հավատում, ժամանակ ա փորձում շահի, մինչև սաղին կփակի:
http://de.euronews.com/2014/02/19/uk...terror-aktion/
հետաքրքիր ա որ անգլերեն վերսիայում չի ասվում, բայց գերմաներեն վերսիայում ասվում ա, որ Ուկրաինայի գաղտնի ծառայությունը սաղ երկրով մեկ «հակա-տեռոր» ակցիա ա սկսում, ըստ որի «միլիոների համար վտանգ ներկայացնող» կամզակերպությունները ու անձինք պետք է լիկվիդացվեն:
Ներսես_AM (20.02.2014)
Ներսես_AM (20.02.2014)
Դրա մասին հայկական լրատվամիջոցներն էլ են հայտնել, ընդ որում Ռուսաստանի առաջինը խոսում է այն մասին, որ զինվորականները կարող են մասնակցել այդ օպերացիային`
http://maxpark.com/community/politic/content/2532874
Mephistopheles (20.02.2014)
ՆԳ նախարարի պաշտոնակատար Զախարչենկոն էլ հրաժարական է տվել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ