User Tag List

Էջ 40 45-ից ԱռաջինԱռաջին ... 30363738394041424344 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 586 համարից մինչև 600 համարի արդյունքները՝ ընդհանուր 666 հատից

Թեմա: ԵվրաՄայդան․ հեղափոխություն Ուկրաինայում

  1. #586
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ մի երկու Կամազ չեչեն են փռել ուկրաինացիք։ Տարբեր տվյալներով միջինացրած մոտ 100 հոգի։
    Ambrosine Դու դեռ «ինքնորոշվող» մարզերի կողմնակի՞ց ես։

    Բայց մի բան կա, որ ամեն անգամ ամոթից գետինն եմ մտնում հենց աչքովս ընկնում ա։ Ոնց նայում ես Գեբելսի դպրոցը գերազանցիկ ավարտածների շեֆերը սաղ հայ են RT–ինը Մարգարիտա Սիմանյան, Lifenews–ինը Աշոտ Գաբրիելյանով, մի հատ էլ Արամ Աշոտիչ կա էդ էլ չգիտեմ որինն ա։

    Էս էլ թարմ մի ժամվա արտաթորանք Լայֆնյուզից
    https://pbs.twimg.com/media/BoqveM9CUAA_fE-.png:large


    Ավելացում
    նոր տեսա որ նկարի վրա նյութի հեղինակն էլ ա հայ։
    ապեր, ես ոչ մի ձև ռուսների նկատմամբ անխախտ, անվերապահ սեր չունեմ, բայց անգամ էս ֆորումում գրելուց ռուսաստանի ու ռուսների նկատմամբ էս դեպքում էդքան միանշանակ դիրքորոշում չեմ ունենա… մի բան մենակ… ուկրաինացիք ոչ միայն զենք էին ծախում ադրբեջանցիքին այլ նաև օդաչուներ ունեին որոնք ստեփանակերտն էին ռմբակոծում… մեկին բռնել էին, հետո բաց թողին գնաց տուն…

  2. #587
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր, ես ոչ մի ձև ռուսների նկատմամբ անխախտ, անվերապահ սեր չունեմ, բայց անգամ էս ֆորումում գրելուց ռուսաստանի ու ռուսների նկատմամբ էս դեպքում էդքան միանշանակ դիրքորոշում չեմ ունենա… մի բան մենակ… ուկրաինացիք ոչ միայն զենք էին ծախում ադրբեջանցիքին այլ նաև օդաչուներ ունեին որոնք ստեփանակերտն էին ռմբակոծում… մեկին բռնել էին, հետո բաց թողին գնաց տուն…
    Ապեր ներող բայց էսօրվա Ռուսաստանի նկատմամբ բացի բացասականից ուրիշ կարծիք ունեցողին ես չեմ կարող հասկանամ։ Տես ես չեմ ասում ռուս ազգին ընդհանրապես։ Ես ասում եմ էսօրվա Ռուսաստան պետությանը։ Ռուսաստանը էսօր ամեն տեղ պաշտպանում ա կոռումպացված, ծախու, կրիմինալ, արյունարբու ռեժիմներին։ Մի հատ նորմալ երկիր ասա, որի հետ իրենք նորմալ հարաբերություններ ունեն։
    Ուկրաինայի զենք ծախելու հետ համեմատականդ հեչ տեղին չի մի շարք պատճառներով։ Ուկրաինան մեր մոտ բազա չունի ու երբեք չի եղել մեր «անվտանգության երաշխավորն» ու «ռազմավարական դաշնակիցը»։ Ուստի ազատ ա միջազգային պայմանագրերին չհակասող զենքի մատակարարման գործարք կնքել ցանկացած երկրի հետ, այդ թվում նաև Ադրբեջանի ու Հայաստանի հետ։
    Ինչ վերաբերվում ա ուկրաինացի վարձկան օդաչուին, ընդեղ ով ասես եղել ա վարձկան ու վարձկանների ամեն ազգից էլ կարող ես ճարել։ Դա նույնը չի ինչ պետական մակարդակով տեռորիստներ ու զենք մատակարարելը։

    Ի դեպ մի քանի օր առաջ ռուսները առաջարկեցին ազերներին գնել ի հավելում նախկինում գնված 100 նորագոււն T90 տանկերի վաճառել ևս 100 տանկ։ Դրանից հետո ազերները կունենան 250 T72 ու 200 T90 տանկ հայերի 100ից պակաս T72 տանկերի դիմաց։ Շարունակիր ռուսների նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք ունենալ։

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (28.05.2014), Ձայնալար (28.05.2014), Տրիբուն (28.05.2014)

  4. #588
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ambrosine Դու դեռ «ինքնորոշվող» մարզերի կողմնակի՞ց ես։
    Ես Մեֆի խոսքերը կարող ա կրկնեմ, բայց ես էլ միանշանակ կարծիք չունեմ, որովհետև ես չեմ կարծում, որ միայն Ռուսաստանը դերակատարություն ունի այս քաոսում: Ավելին, ես վստահ չեմ, որ սա վերահսկելի քաոս է: Եթե ուկրաինացին ուկրաինացուն չի թողնում այրվող շենքի միջից դուրս գալ, կրակում է պատուհանների ուղղությամբ, որ պատուհանից էլ դուրս չցատկի, ուրեմն այնտեղ արդեն մի շարք սահմաններ անցել են:

    Արցախի պատերազմում ուկրաինացիների մասնակցությունը, տարբեր տարիներին միջազգային ասպարեզում ադրբեջանցիներին ցուցաբերած աջակցությունը այս պահին չէի ցանկանա քննարկել, որովհետև հիմա շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ստեղծված իրադրությունը ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր վրա: Ու քանի որ իմ գլխում շատ տարբեր սցենարներ են, նախընտրում եմ դեռ սպասել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.05.2014), Տրիբուն (28.05.2014)

  6. #589
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր, ես ոչ մի ձև ռուսների նկատմամբ անխախտ, անվերապահ սեր չունեմ, բայց անգամ էս ֆորումում գրելուց ռուսաստանի ու ռուսների նկատմամբ էս դեպքում էդքան միանշանակ դիրքորոշում չեմ ունենա… մի բան մենակ… ուկրաինացիք ոչ միայն զենք էին ծախում ադրբեջանցիքին այլ նաև օդաչուներ ունեին որոնք ստեփանակերտն էին ռմբակոծում… մեկին բռնել էին, հետո բաց թողին գնաց տուն…
    Մեֆ, էս գրածներդ ոչ մի քննադատության չեն դիմանում: Ուկրաինացիները ասենք մի քսան հոգի նայոմնիկ սնայպեր ունեին մի հինգ գոհի էլ օդաչու, իսկ ռուսները իրանց ձռով Գետաշանն ու Շահումյանը գրավեցին ու տվեցին Ադրբեջանցիներին: Ուկրաինան Ադրբեջանին ա վաճառել սովետից մնացած հնամաշ, քիչ թե շատ վերանորոգված տեխնիկա, իսկ ռուսները ամեն տարի Ադրբեջանին նորագույն տեխնիկա են վաճառում: Ուկրաինան ասենք մի քանի ՄԱԿ-ի կամ ԵԽ որոշումների ժամանակ ադրբեջանամետ դիրքորոշում ա ունեցել, բայց նման դիրքորոշում ասենք Ֆրանսիան էլ ա ունեցել - ու սա խոսում ա, ոչ թե ուկրաինացիների վատը լինելու մասին, այլ մեր արտաքին քաղաքականության ողորմելիության մասին:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (28.05.2014)

  8. #590
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր ներող բայց էսօրվա Ռուսաստանի նկատմամբ բացի բացասականից ուրիշ կարծիք ունեցողին ես չեմ կարող հասկանամ։ Տես ես չեմ ասում ռուս ազգին ընդհանրապես։ Ես ասում եմ էսօրվա Ռուսաստան պետությանը։ Ռուսաստանը էսօր ամեն տեղ պաշտպանում ա կոռումպացված, ծախու, կրիմինալ, արյունարբու ռեժիմներին։ Մի հատ նորմալ երկիր ասա, որի հետ իրենք նորմալ հարաբերություններ ունեն։
    Ուկրաինայի զենք ծախելու հետ համեմատականդ հեչ տեղին չի մի շարք պատճառներով։ Ուկրաինան մեր մոտ բազա չունի ու երբեք չի եղել մեր «անվտանգության երաշխավորն» ու «ռազմավարական դաշնակիցը»։ Ուստի ազատ ա միջազգային պայմանագրերին չհակասող զենքի մատակարարման գործարք կնքել ցանկացած երկրի հետ, այդ թվում նաև Ադրբեջանի ու Հայաստանի հետ։
    Ներս, ապեր, ինձ թվում ա բոլորին պարզ ա թե կոնկրետ ես ինչ վերաբերմունք ունեմ ռուսական քաղաքականության ու անձամբ Պուտինի նկատմամբ: Բայց Ուկրաինան էլ առանձնապես մի քաք չի, հազար ներողություն: Հավատա գործի բերումով քիչ թե շատ էտ երկրի ներքին դինամիկաներին ծանոթ մարդուն, Ուկրաինան խայտառակ բառդակ ա: Երևի նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբառդակն ա: Եվրոպայի ռեսուրսներով ամենահարուստ ու նախկին ԽՍՀՄ ամենաինդուստրիալ երկիրը կանգնած ա տնտեսական կռախի առաջ, ու սրանում մեղավոր են հա՛մ ռուսամետները, հա՛մ արևմտամետները, հա՛մ Յանուկովիչը, հա՛մ Յուշչենկոն, հա՛մ Տիմոշենկոն, հա՛մ էս նորընտիր Պառաշենկոն, հա՛մ էս ընթացիկ Յացենյուկ-մացենյուկները: Բոլորը հավասարապես կթել ու թալանել են իրանց ժողովրդին ու երկիրը մինչև վերջին խազը: Բոլորը միշտ իմացել են, որ Ուկրաինան ներքին անկայունության հսկայական պոտենցիալ ունի, ու հավասարապես թքած են ունեցել դրա վրա: Մեկը թալանել ա բարեկամ ռուսի անունը բերանին, մյուսը՝ առաջադեմ եվրոպացիների անունը բերանին:

    Ապեր, ռուսները էս պահին, սովորության համաձայն, օգտվում են Ուկրաինայի ներքին բառդակից ու ուկրաինացի լիդեների բացարձակ անկարողությունից աառաջարկել որևէ նորմալ լուծում, որին համաձայն կլինեն բոլորը: Ուզես թե չուզես, էտ երկրի 30%-ը ռուս ա, 60-70%-ի մայրենի լեզուն էլ փաստացի ռուսերենն ա: Փաստ ա, որ Ուկրաինայի արևմուտքում հստակ ծայրահեղ ազգայնականներ կան, ու դրա մասին գիտեն բոլորը: Փաստ ա, որ էտ ազգայնականները ատում են ռուսներին (մոսկալներին), ու ռուսներն էլ ատում են դրանց (բենդերովցիներին): Ու էս ֆոնի վրա, էտ երկիրը քսան տարուց ավել ա ոչ մի քայլ չի արել որ գոնե ինչ-որ տեսակի ներզագային համաձայնության գա: Ընդհակառակը, ամեն ինչ արել են, որ վիճակը գնալով վատանա: Հույսեր կային, որ ԵՄ հետ ասոցացվելը հնարավոր ա ինչ-որ դրական արդյունքների բերի, բայց տեսանք, որ էտ ասոցացման հարցը ավելի սրեց ներքին վիճակը ու փաստացի հանգեցնում ա քաղաքացիական պատերազմի: Հիմա թե ով ում ա հրահրում ու ոնց ա աջակցում էտ պատերազմում հարցի մյուս կողմն ա: Փաստ ա, որ մարդիկ իրար սպանում են:

    Ու իմ խելքը չի կտրում, որ էս նախագահակն ընտրությունները իրավիճակը հանդարտացնելու են - անկախ թե քանի Օբամա աջակցություն կհայտնի Պառաշենկոյին: Վախենամ գնալով ամեն ինչ ավելի վատանալու ա: Ռուսները շատ լավ հասկանում են, որ իրանք իրանց արածը գլխանց արեցին ու քաշվեցին մի կողմ ու հիմա Ուկրաինայի կիսվելու հարցը արդեն ժամանակի հարց ա, ու դա տեղի կունենա նաև առանց ռուսների ուղղակի միջամտության ու եվրոպացիների թեթև նվնվոցի դամի տակ: Ու երևի լավն էլ էտ ա, քանի որ Ուկրաինան էս վիճակով մշտական անկայունության աղբուր ա Եվրոպայի համար: Եվրոպային երևի լրիվ ձեռ ա տալիս ունենալ Ուկրաինա առանց Ղրիմի ու արևելքի, բայց ունենալ կայուն Ուկրաինա: Պուտինին էլ ձեռ ա տալիս ունենալ հարյուր տոկսոնաց վերահսկողություն Սև ծովի վրա ու Ուկրաինայի արևելքի վրա, ու բավարարել իրա անձնական ամբիցիաները - մտնել պատմության մեջ որպես Ռուսաստանը նորից մեծացնող կայսր:

  9. #591
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր ներող բայց էսօրվա Ռուսաստանի նկատմամբ բացի բացասականից ուրիշ կարծիք ունեցողին ես չեմ կարող հասկանամ։ Տես ես չեմ ասում ռուս ազգին ընդհանրապես։ Ես ասում եմ էսօրվա Ռուսաստան պետությանը։ Ռուսաստանը էսօր ամեն տեղ պաշտպանում ա կոռումպացված, ծախու, կրիմինալ, արյունարբու ռեժիմներին։ Մի հատ նորմալ երկիր ասա, որի հետ իրենք նորմալ հարաբերություններ ունեն։
    Իսրայել… բայց հարցն էդ չի Ներսես ջան… շատ կան տենց երկրներ, նորալ որ ռուսների հետ նորմալ հարաբերությունների մեջ են… ռուսաստանը միշտ էլ էս ա եղել ուղղակի դուք եք նոր "հայտնաբերել"…

    ճիշտ ես ասում որ կոռումպացված ա ու ամեն ամեն ինչ, բայց ի՞նչ ես ուզում անել… հեռու մնա՞լ… կարգի հրավիրե՞լ… թե՞ կապերդ ես ուզում խզել…


    Ուկրաինայի զենք ծախելու հետ համեմատականդ հեչ տեղին չի մի շարք պատճառներով։ Ուկրաինան մեր մոտ բազա չունի ու երբեք չի եղել մեր «անվտանգության երաշխավորն» ու «ռազմավարական դաշնակիցը»։ Ուստի ազատ ա միջազգային պայմանագրերին չհակասող զենքի մատակարարման գործարք կնքել ցանկացած երկրի հետ, այդ թվում նաև Ադրբեջանի ու Հայաստանի հետ։
    Ինչ վերաբերվում ա ուկրաինացի վարձկան օդաչուին, ընդեղ ով ասես եղել ա վարձկան ու վարձկանների ամեն ազգից էլ կարող ես ճարել։ Դա նույնը չի ինչ պետական մակարդակով տեռորիստներ ու զենք մատակարարելը։
    ճիշտ ես ասում, ասածս/համեմատությունս տեղին չէր… ընդունում եմ… բայց մեկ ա մեր վերաբերմունքը ռուս-ուկրաինական հարաբերություններին ու ներուկրաինական խնդիրներին չի կարա ոչ ռուսական լինի ոչ էլ արևմտյան… չի կարա… երկու դեպքում էլ մեր գործին վնասում ա… մենք պետք ա շարժվենք բացառապես մեր շահերից դրդված… ուրիշ ոչ մի չափանիշ ու սահման ինձ չի հետաքրքրում… իսկ էս դիրքորոշման մեջ Պուտինի ով լինելն ու Ռուսաստանի ինչ լինելը էդքան էլ դեր չի խաղում…


    Ի դեպ մի քանի օր առաջ ռուսները առաջարկեցին ազերներին գնել ի հավելում նախկինում գնված 100 նորագոււն T90 տանկերի վաճառել ևս 100 տանկ։ Դրանից հետո ազերները կունենան 250 T72 ու 200 T90 տանկ հայերի 100ից պակաս T72 տանկերի դիմաց։ Շարունակիր ռուսների նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք ունենալ։
    ապրես… է հետո՞… ի՞նչ ես անելու… դեմ ե՞ս դուրս գալու ռուսաստանին…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (28.05.2014)

  11. #592
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, էս գրածներդ ոչ մի քննադատության չեն դիմանում: Ուկրաինացիները ասենք մի քսան հոգի նայոմնիկ սնայպեր ունեին մի հինգ գոհի էլ օդաչու, իսկ ռուսները իրանց ձռով Գետաշանն ու Շահումյանը գրավեցին ու տվեցին Ադրբեջանցիներին: Ուկրաինան Ադրբեջանին ա վաճառել սովետից մնացած հնամաշ, քիչ թե շատ վերանորոգված տեխնիկա, իսկ ռուսները ամեն տարի Ադրբեջանին նորագույն տեխնիկա են վաճառում: Ուկրաինան ասենք մի քանի ՄԱԿ-ի կամ ԵԽ որոշումների ժամանակ ադրբեջանամետ դիրքորոշում ա ունեցել, բայց նման դիրքորոշում ասենք Ֆրանսիան էլ ա ունեցել - ու սա խոսում ա, ոչ թե ուկրաինացիների վատը լինելու մասին, այլ մեր արտաքին քաղաքականության ողորմելիության մասին:
    Տրիբուն ջան, էսօրվա Հայաստանի պետական արտաքին քաղաքականությունը, այո, ողորմելի ա… նվաստացուցիչ ա նաև դավաճանական… բայց ճիշտը դրա հակառակը չի միանշանակորեն…

    էն ելակետը որտեղից դուք եք սկսում, սխալ ա… ու ի՞նչ եք կարծում, ձեր ասածից ելնելով մեր վերաբերմունքը ռուսներին ու ուկրաինայի դեպքերին ի՞նչ պետք ա լինի…

    …գիտեմ սխալ ա հիմիկվա իշխանությանը, բայց ճիշտը ո՞րն ա…

  12. #593
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    էն ելակետը որտեղից դուք եք սկսում, սխալ ա… ու ի՞նչ եք կարծում, ձեր ասածից ելնելով մեր վերաբերմունքը ռուսներին ու ուկրաինայի դեպքերին ի՞նչ պետք ա լինի…
    Քիչ մտնել ռուսների ոռը, ու գոնե ՄԱԿ-ում Ուկրաինայի հետ կապված քվեարկությունների ժամանակ Ղազախստանի չափ նամուս ունենալ, գոնե ձեռնպահ քվեարկել:

    Իսկ ընդհանուր առմամբ, ավելի լավ ա սուս մնալ, քան Նալբանդյանի ու Սերժի պես բլթցնել առիթ անառիթ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (28.05.2014)

  14. #594
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Քիչ մտնել ռուսների ոռը, ու գոնե ՄԱԿ-ում Ուկրաինայի հետ կապված քվեարկությունների ժամանակ Ղազախստանի չափ նամուս ունենալ, գոնե ձեռնպահ քվեարկել:

    Իսկ ընդհանուր առմամբ, ավելի լավ ա սուս մնալ, քան Նալբանդյանի ու Սերժի պես բլթցնել առիթ անառիթ:
    համաձայն եմ… ձեռնպահ…

    եթե էս եթիմները դուրս գան (հանենք) ապա շատ էլ հնարավոր ա լավ բարիդրացիական հարաբերությունների մեջ լինել… ես համոզված եմ…

  15. #595
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սլավոնները իրար ուտելով չեն կշտանում, սկսել են քաղաքացիական ինքնաթիռներ խփել: Սրանց լրիվ տարել ա ....

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.07.2014)

  17. #596
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սլավոնները իրար ուտելով չեն կշտանում, սկսել են քաղաքացիական ինքնաթիռներ խփել: Սրանց լրիվ տարել ա ....
    …ու քանի գնում սրանց թշնամությունը սկսում ա խորանալ… ինչքան երկարեց էմքան վատ…

  18. #597
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    …ու քանի գնում սրանց թշնամությունը սկսում ա խորանալ… ինչքան երկարեց էմքան վատ…
    Մեֆիկո ջան, Ուկրաինան էս կրիզիսից դուրս ա գալու մասնատված: Հարցը ուղղակի մասնատման սահմանների մի քանի կիլոմետր էս կողմ էն կողմի մեջ ա: Ուկրաինայի նոր իշխանությունները ամեն ինչ իրանց ձեռով անում են, որ Ուկրաինան որպես ունիտար պետություն դադարի գոյություն ունենալ: Փա՛ռք կայսրին - Եկատերինայից հետո երկրորդ անգամ ռուսական զորքերը կառաջնորդի դեպի բալկանների սահմանը:

  19. #598
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆիկո ջան, Ուկրաինան էս կրիզիսից դուրս ա գալու մասնատված: Հարցը ուղղակի մասնատման սահմանների մի քանի կիլոմետր էս կողմ էն կողմի մեջ ա: Ուկրաինայի նոր իշխանությունները ամեն ինչ իրանց ձեռով անում են, որ Ուկրաինան որպես ունիտար պետություն դադարի գոյություն ունենալ: Փա՛ռք կայսրին - Եկատերինայից հետո երկրորդ անգամ ռուսական զորքերը կառաջնորդի դեպի բալկանների սահմանը:
    Ճիշտն ասած ես չգիտեմ Ուկրաինայի պրեզիդենտ Ուիլլի Ուանկան ի՞նչ կարա անի… ինչ որ եղել ա մինչև էդ ա եղել… երևի հնարավոր ա… ռուսները հիմա ԲՌԻՍԿ հետևից են ընկած որտև գիտեն որ սանկցիաները գալիս են, բայց Բալկաններ…հմմմմ… պապն ամեն անգամ փլավ չի ուտի…

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.07.2014)

  21. #599
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած ես չգիտեմ Ուկրաինայի պրեզիդենտ Ուիլլի Ուանկան ի՞նչ կարա անի… ինչ որ եղել ա մինչև էդ ա եղել… երևի հնարավոր ա… ռուսները հիմա ԲՌԻՍԿ հետևից են ընկած որտև գիտեն որ սանկցիաները գալիս են, բայց Բալկաններ…հմմմմ… պապն ամեն անգամ փլավ չի ուտի…
    Ուանկան բան չի որոշում, ապեր, քանի որ Ուանկայա Իրա տեղը արդեն որոշել են:

    Ոչ մեկին, ոչ Եվրոպայում ոչ էլ Ռուսաստանում պետք չի մշտական անկայունության աղբյուր - մի օր գազ են փակում, մի օր մայդան են անում, մի օր ԵՄ են ուզում, մյուս օրը Ռուսաստան են ուզում, կեսը իրանց ուկրաինացի են ասում, բայց մի բառ ուկրաիներեն չգիտեն, մյուս կեսը իրան ռուս ա ասում, բայց Ռուսաստանի տեղը չգիտի, գյոզալ երկրը հասցրել են բանկռոտի, մեջներն էլ մի հոգի չի երևում, որ կարանա հարց լուծի: Եթե մեզանից ավելի էշ երգիր կա, էտ Ուկրաինան ա:

  22. #600
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուանկան բան չի որոշում, ապեր, քանի որ Ուանկայա Իրա տեղը արդեն որոշել են:

    Ոչ մեկին, ոչ Եվրոպայում ոչ էլ Ռուսաստանում պետք չի մշտական անկայունության աղբյուր - մի օր գազ են փակում, մի օր մայդան են անում, մի օր ԵՄ են ուզում, մյուս օրը Ռուսաստան են ուզում, կեսը իրանց ուկրաինացի են ասում, բայց մի բառ ուկրաիներեն չգիտեն, մյուս կեսը իրան ռուս ա ասում, բայց Ռուսաստանի տեղը չգիտի, գյոզալ երկրը հասցրել են բանկռոտի, մեջներն էլ մի հոգի չի երևում, որ կարանա հարց լուծի: Եթե մեզանից ավելի էշ երգիր կա, էտ Ուկրաինան ա:
    որտև 45 միլիոն են, բայց 100 000 անոց ժողովրդի մենտալիտետ ունեն (մենք էլ)… հնարավոր ա անել, բայց Ուանկան չի կարա… ես էլ չեմ կարա… բայց ես գիտեմ որ չեմ կարա…

    Ռուսներին մի բան տալու են որ բերանը փակի, երևի… Ղրիմը հերիք չէր… բայց ռուսներն էլ սաղ ուկրաինան են ուզում…

Էջ 40 45-ից ԱռաջինԱռաջին ... 30363738394041424344 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ընտրություննե՞ր, թե հեղափոխություն
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 08.12.2011, 18:20
  2. Նախագահական ընտրություններ Ուկրաինայում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 29.04.2010, 10:33
  3. Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 87
    Վերջինը: 29.10.2008, 15:13
  4. Հեղափոխություն
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 25.06.2008, 23:08
  5. Հեղափոխություն Թուրքիայում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.05.2007, 16:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •