Ճիշտ ես նկատել, չեմ կարդացել: Ընդհանրապես վերջին շրջանում աչքերիս պատճառով համակարգչի առջև չեմ նստում, որ ալիքը որ ինտերնետով ուղիղ եթեր ունի, դրանց եմ հետևում TV-ով: Վաղվանից կկարդամ
Ղրիմի դեպքում ոչ թե միայն ՌԴ քաղաքացիներ են, այլև` էթնիկ ռուսներ: Ոչ թե 58,3 %-ը ռուսախոս են, այլ` էթնիկ ռուսներ (սա է հեշտացնում ՌԴ քաղաքականության իրականացումը): Ռուսախոս է 77 %-ը: Լեզվի վրա են շեշտ դնում, երևի, որ մեղադրեն ուկրաինացիներին` լեզվի մասին օրենքում անմիջապես փոփոխություն կատարելու համար: Այդ քայլն է նաև ինձ համոզում, որ Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է Ղրիմից հրաժարվել, բայց պետք էր իրավիճակի սրում: Իսկ եթե ոչ, ուրեմն կառավարության կողմից կոպիտ սխալ համարենք:
Կալինիգրադի դեպքում չեմ կարող ասել` գերմանացիները հաջողություն կգրանցեն, թե ոչ. նոր ստուգեցի, բնակչության 87%-ից ավելին ռուսներն են, միայն 0,4% են գերմանացիները կազմում, նույնիսկ հայերը ավելի մեծ թիվ են կազմում: Ասածդ հասկանում եմ, բայց այստեղ նաև հակամարտող կողմերը պետք է հաշվի առնվեն: Արդյո՞ք Գերմանիան կգնա ՌԴ դեմ, իսկ արդյո՞ք ՌԴ-ն կգնա Ուկրաինայի դեմ: Առաջին դեպքում երրորդ աշխարհամարտը անխուսափելի է, ինչի համար կողմերը հանդես կբերեն զսպվածություն, իսկ երկրորդ դեպքում ՌԴ-ն կգնա, որովհետև ռազմական գերակայություն ունի և վստահ է, որ Ուկրաինան պաշտպանելու համար իր դեմ ոչ ոք պատերազմ չի սկսի` առաջին դեպքի անխուսափելի հետևանքը կանխելու համար:
Էջանիշներ