User Tag List

Էջ 1 45-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 666 հատից

Թեմա: ԵվրաՄայդան․ հեղափոխություն Ուկրաինայում

  1. #1
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    3,989
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԵվրաՄայդան․ հեղափոխություն Ուկրաինայում

    Որոշեցի առանձին թեմա բացել‎։
    Արդեն ուղիղ երկու ամիս է, անտանելի ցրտերին ու Բերկուտին դիմակայելով Կիևի Եվրոպայի հրապարակում շուրջորյա ցույցեր ու հանրահավաքներ են տեղի ունենում։ ՈՒ վերջին երեք օրվա ընթացքում կրքերը թեժացել են, կապված պառլամենտում ծախու դեպուտատների կողմից ընդունված (համարյա այնպես, ինպես մեր խորհրդարանում գազի պայմանագրերը) հանրահավաքներն ու ցույցերը գործնականորեն արգելող օրենքների հետ։

    էսօր ցերեկվա իրավիճակը


    Եթե ինչ որ հետաքրքիր հոդված եմ կարդում կամ տեսանյութ, ստեղ կիսվեք մենք էլ կարդանք, ուղղակի օրվա ընթացքում չի ստացվում հետևել, իսկ երեկոյան էլ այնքան բան ա հավաքված լինում չգիտես որ ծայրից սկսես։

    Ինչ եք կարծում Յանուկը ինչքա՞ն դեռ կձգի

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.01.2014), keyboard (22.01.2014), Lanterfant (22.01.2014), Հայկօ (22.01.2014), Շինարար (22.01.2014), Ռուֆուս (22.01.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    3,989
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս հասցեով էլ ոնց որ թե շուրջորյա հեռարձակում է։ Քիչ առաջ հոգևորականները երգում էին։

  4. #3
    Պատվավոր անդամ V!k-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,335
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայտնի է դարձել Կիևի Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ հրազենային վնասվածքներից մահացած ցուցարարի անունը. Սերգեյ Նիգոյան


    http://www.pravda.com.ua/rus/news/2014/01/22/7010564/
    . . . DREAM ABOUT TOMORROW
    BUT LIVE FOR TODAY . . .

  5. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,792
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում V!k-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայտնի է դարձել Կիևի Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ հրազենային վնասվածքներից մահացած ցուցարարի անունը. Սերգեյ Նիգոյան
    Ոնց որ առաջին համաշխարհայինի ժամանակ - 300.000 հայ տարբեր բանակներում արևմտյան ճակատում կռվում էր գերմանացիների դեմ, իսկ Հայաստանում թուրքերի դեմ 20 ֆիայի էր կռվում: Էս նենց էլի, սթից մտորումներ ....

    Երեկ ռուսական ալիքներն էի նայում, երկու ահավոր նագլի ջահել, իրանցից դավոլնի ռոժերով վերլուծություններ էին անում, ու հիմնական միքտը էն որ, որ Մայդանում մենակ ուկրիանիացի ծայրահեղ նացիոնալիստներ են, ու մենակ Լվովից ու մի քանի այլ արևմտյան քաղաքներից: Տենաս հիմա ինչ են ասելու, երբ առաջին զոհը ծագումով ա հայ ա ու արևելյան ու ռուսական կողմնորոշումով ռեգիոնից:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (22.01.2014), Mono (23.01.2014), Rhayader (22.01.2014), Աթեիստ (22.01.2014), Նաիրուհի (23.01.2014)

  7. #5
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տարի չի մնացե՞լ դրանց ընտրություններին, կձգեն-կձգեն, ընտրությունների միջոցով էլի իրանց ուզածին կանցկացնեն ու կսկսի կրկնվել նույն ցիկլը:

    Պուծին վսեգդա ժիվոյ, Պուծին վսեգդա ս նամի

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (22.01.2014)

  9. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ առաջին համաշխարհայինի ժամանակ - 300.000 հայ տարբեր բանակներում արևմտյան ճակատում կռվում էր գերմանացիների դեմ, իսկ Հայաստանում թուրքերի դեմ 20 ֆիայի էր կռվում: Էս նենց էլի, սթից մտորումներ ....

    Երեկ ռուսական ալիքներն էի նայում, երկու ահավոր նագլի ջահել, իրանցից դավոլնի ռոժերով վերլուծություններ էին անում, ու հիմնական միքտը էն որ, որ Մայդանում մենակ ուկրիանիացի ծայրահեղ նացիոնալիստներ են, ու մենակ Լվովից ու մի քանի այլ արևմտյան քաղաքներից: Տենաս հիմա ինչ են ասելու, երբ առաջին զոհը ծագումով ա հայ ա ու արևելյան ու ռուսական կողմնորոշումով ռեգիոնից:
    Ինչ կուզեն կասեն՝ ցինիզմին չափուսահման չկա:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (22.01.2014), Տրիբուն (22.01.2014)

  11. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,899
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ եք կարծում Յանուկը ինչքա՞ն դեռ կձգի
    Լավ հավեսով ձգելուա ու շարունակելուա:
    Բարև Ձեզ

  12. #8
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    3,989
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ հավեսով ձգելուա ու շարունակելուա:
    Սերժի պե՞ս։
    Իսկ վերջում ՄՄ մտնելու՞ ա։

  13. #9

  14. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,792
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստեղ էլ կարելի ա ահագին հետաքրքի ֆոտոխռոնիկա նայել:





    Իշխանություններին ու ուժայիններին էլ Կիևում ենիչերի (янучар) են անվանում

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ներսես_AM (23.01.2014)

  16. #11

  17. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,923
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    63 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն Facebook-ի իր էջում հուզիչ գրառումն է զետեղել Մայդանում զոհված հայազգի Սերգեյ Նիգոյանի մասին, որը ներկայացնում ենք ստորև.

    «Ես նամակներ ու զանգեր եմ ստանում Հայաստանից: Ինձ հարցնում են, ինձ ասում են՝ Բորիս, մենք սպասում ենք, թե դու ինչ կասես Կիևից: Հիմա ես ի՞նչ ասեմ: Ես կխոսեմ Սերգեյի մասին:

    Մեկուկես ամիս առաջ ինձ ասացին, որ Մայդանում հենակետում կանգնած է մի գեղեցիկ հայ, հայկական դրոշով: Մենք նրա հետ ծանոթացանք, գրկախառնվեցինք, և այդ պահից նա դարձավ իմ կրտսեր եղբայրը: Նա դարձավ իմ տղան: Ես նրան սիրեցի որդուս պես:

    Նա գլուխ էր գովում, թե ինչպես է արտասանում ուկրաինական վիրշաներ: Հատկապես մաքուր ու գեղեցիկ էր նա արտասանում Շևչենկո: Իսկ ամենակարևորը, ինչով նա ինձ հետ կիսվեց, կարծես այն ինչ-որ գաղտնիք է, մեծ ֆորմատի մի թուղթ էր, որ նա հանեց իր բաճկոնի գրպանից: «Հայր մեր»-ն էր հայերենով: Շատ գեղեցիկ տառերով գրված: Նա ինձ ասաց, որ ցանկանում է այդ թուղթը տեղադրել շրջանակի մեջ ու կախել իր հենակետի վերևում:

    Ես կարծում եմ, որ այդ աղոթքն այդպես էլ մնաց նրա գրպանում: Ես կարծում եմ, որ նա ժամանակ չունեցավ այն շրջանակի մեջ վերցնելու:

    Լավ չեմ հիշում՝ երկու կամ երեք շաբաթ առաջ ես նրան համոզեցի տուն վերադառնալ, մի փոքր հանգստանալ: Ես տեսնում էի, որ նա ամբողջությամբ հյուծվել է: Երիտասարդության ուժն ու ոգին նրա մեջ վառվում էր, բայց անարդարության սուր ապրումները նրան տանջում էին: Նա ինձ խոստացավ, որ կգնա տուն, իրեն կարգի կբերի: Վերջին մի շաբաթն անընդհատ մտածում էի, որ անհրաժեշտ է զանգել նրան: Նա հենակետում չէր: Ես վստահ էի, որ նա տանն է: Եվ ես այդպես էլ չզանգեցի: Եվ նա ինձ: Ժամանակն է այդպիսին: Ես մեծ մեղավորություն եմ զգում: Ինձ թվում է՝ եթե ես գիտենայի, որ նա այստեղ է, այդ բախման մեջ, ես ինչ-որ կերպ կպաշտպանեի նրան:

    Նրա հետ առաջին հանդիպման ժամանակ ես հասկացա, որ նրանում հին հայի գենն է: Սա այն գենն է, որն իր կյանքն է զոհել հանուն Քրիստոսի հավատի, հանուն ժողովրդի՝ սկսած IV դարից: Սա այն հայկական գենն է, որը դեռևս XI դարից, ապրելով Ուկրաինայում, ուկրաինական ժողովրդի հետ կիսել է թե՛ ուրախությունը, թե՛ դժբախտությունը:

    Մեմք՝ Ուկրաինայի հայերս, գիտենք, որ մեր նախնիներն այստեղ՝ Ուկրաինայում պատվի ու արժանապատվության մարդիկ էին: Մեր նախնիներն արժանապատվություն ունեցող մարդիկ էին: Սերգեյն այդ նախնիների արժանի զավակն էր: Սերգեյը մաքուր էր սրտով: «Սրտով մաքուրները Աստծուն կտեսնեն»:

    Առավոտից ես ոչինչ գրել չէի կարողանում: Ես չեմ ամաչում ասել, որ լացում ու հեկեկում էի: Կկարոտեմ իմ զավակին: Այսպես, ես կորցրեցի որդուս:

    Անկախ այն բանից, թե որն էր այդ ընդհարման պատճառը, ուզում եմ ասել, որ թե՛ այնտեղ, թե՛ ամենուր այժմ ընթանում է պատերազմ բարու և չարի միջև: Սա արդեն քաղաքականություն չէ: Եվ Սերգեյը անմեղ զոհ է: Նրա արյունը զոհաբերված արյուն է: Այն մաքրում է մեզ: Այն մարքում է նախ և առաջ մեզ՝ հայերիս, որ ապրում ենք Ուկրաինայում: Մենք մեր պատասխանատվության բաժինն ունենք այս հրաշալի պետության ու ժողովրդի առաջ:

    Ես այժմ անգամ աղոթք չեմ կարող գրել: Թող մեզանից յուրաքանչյուրը մտքում արտասանի այն աղոթքը, որը Սերգեյի գրպանում էր: Ես կարող եմ միայն հավելել՝ Տեր իմ, Ինքդ ստեղծիր մեր մեջ այն աղոթքը, որ ցանկալի է Քեզ:

    Ես դիմում եմ Հայաստանի հայերին, Ուկրաինայի հայերին: Ես դիմում եմ բոլոր ժողովուրդներին ու բոլոր պետություններին. աջակցեք Ուկրաինային բոլոր հնարավոր միջոցներով: Օգնեք Ուկրաինային հաղթել այս չարը:

    Թող Աստված Իր արքայություն ընդունի զոհվածներին ու իմ սիրելի Սերգեյին: Ու մեզ բոլորիս թող ուժ տա:

    Հ.Գ. Ինձ զանգահարում են հեռուստաալիքներից ու հարցնում՝ արդյո՞ք Սերգեյն ինչ-որ ծայրահեղական կազմակերպության անդամ է եղել: Թեև ես վերջին շաբաթները նրա հետ չեմ հաղորդակցվել, ես գիտեմ, որ նա ոչ մի ծայրահեղական կազմակերպության անդամ չի եղել: Նա Ուկրաինայի հայրենասեր էր, Մայդանի պաշտպան:

    Իշխանություններն ավելի ակտիվ կշարունակեն ժողովրդի դեմ պատերազմը: Բայց սա վերջը չէ, սա միայն սկիզբն է: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մեր նպատակը մարդկային կյանքերի պաշտպանությունն է: Պայքարելու ենք հանուն կյանքի օր ու գիշեր, միասին:

    Դո՛ւրս ելեք, կանգնե՛ք մայդաններում ու փողոցներում՝ պաշտպանելու ձեր երեխաներին, նրանց կյանքը, նրաց ապագան...»: /
    Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?24354&l=am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (23.01.2014), Rhayader (23.01.2014), Vardik! (21.02.2014), Աթեիստ (23.01.2014), Արէա (23.01.2014), Ձայնալար (23.01.2014), Նաիրուհի (23.01.2014), Տրիբուն (23.01.2014)

  19. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, որ առնվազն մեկ անգլալեզու բլոգ Սերգեյ Նիգոյանի բանակի լուսանկարների հիման վրա նրան հայտարարել է տեռորիստ: Մարդկային ցինիզմին սահման չկա: Հղումը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (23.01.2014)

  21. #14
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    3,989
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուկրաինայի ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել նախագահին


    Ուկրաինայի ընդդիմությունը 24-ժամյա վերջնագիր է ներկայացրել նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ վարչապետ Նիկոլայ Ազարովին և ողջ կառավարությանը պաշտոնանկ անելու համար:

    Չորեքշաբթի երեկոյան ելութ ունենալով Կիևի Անկախության հրապարակում՝ УДАР (ՈւԴԱՌ) կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ամեն ինչ կորոշվի հունվարի 23-ին՝ եթե նախագահը պաշտոնանկ չանի կառավարությանը, ապա ընդդիմադիրները կանցնեն հարձակման:

    Կլիչկոն հավելել է, որ ընդդիմությունը նաև պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

    Ընդդիմության մեկ այլ առաջնորդ՝ Յանուկովիչի օրոք բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի "Батькивщина" («Բատկիվշչինա») կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկն էլ հայտարարել է․ - «Մենք ունենք երկու ճանապարհ: Առաջինը՝ կանգնեցնել արյունահեղությունը և փրկել յուրաքանչյուր մարդու կյանքը, ով գտնվում է այս հրապարակում և Ուկրաինայում: Այս ճանապարհի համար մեզ մնացել է 24 ժամ»: Այնուհետև, դիմելով նախագահ Յանուկովիչին, շարունակել է․ - «Վիկտոր Ֆեոդորովիչ, մնաց 24 ժամ, որոշում կայացրեք: Եթե պետք է ճակատին գնդակ ստանանք, ուրեմն՝ կստանանք»:

    Անցած գիշերվա ընթացքում Կիևում ընդդիմադիրները շարունակել են բարիկադների կառուցումը: Բարիկադներ կառուցվում են մի քանի վայրերում՝ Անկախության հրապարակում, Գրուշևսկու և Վլադիմիրյան փողոցներում:

    Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, վաղ առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները փորձել են գրոհով գրավել Գրուշևսկու փողոցի վրա գտնվող բարիկադները, որոնք երեկ իսկական մարտերի թատերաբեմ էին, սակայն հանդիպելով ընդդիմադիրների դիմադրությանը՝ նահանջել են:
    http://www.azatutyun.am/A/25239374.html

    Բնականաբար Յանուկը ոչ մեկին էլ պաշտոնանկ չի անելու ու մինչև վերջին րոպեն կախված ա մնալու աթոռից։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (23.01.2014)

  23. #15

Էջ 1 45-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ընտրություննե՞ր, թե հեղափոխություն
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 08.12.2011, 18:20
  2. Նախագահական ընտրություններ Ուկրաինայում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 29.04.2010, 10:33
  3. Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 87
    Վերջինը: 29.10.2008, 15:13
  4. Հեղափոխություն
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 25.06.2008, 23:08
  5. Հեղափոխություն Թուրքիայում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.05.2007, 16:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •