User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Մակուլատուրա

  1. #1
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մակուլատուրա

    Բարի գալուստ Նիհիլի օրագիր:
    Այստեղ ցուրտ է և մութ է, կատունե՛ր:
    Ich hab' keine Lust.

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.01.2014), enna (20.01.2014), Jarre (20.01.2014), keyboard (21.01.2014), Sambitbaba (22.01.2014), Արէա (20.01.2014), Ռուֆուս (20.01.2014), Վոլտերա (20.01.2014), Տրիբուն (23.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (20.01.2014)

  3. #2
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ազատությունը տրորված է գետնի մեջ: Այն ամենը, ինչ ես ունեմ, այն ամենը ինչ ես եմ, տրորված է կեղտոտ ու խոնավ հողի մեջ, ինչպես դեղնած տերևները, կոնֆետների թղթերը և ձմռանը այգու բնակիչների ծխախոտի մնացորդները:
    Թուլությունն ու վախը աճում են երակներիս մեջ`խազելով քներակս սառցակալած ճյուղերի սուր փշերով: Տեղի չտալն անհնար է, տեղի տալ = տրորել ինքս ինձ փխրուն հողի մեջ:

    Այնպիսի տպավորություն է, որ Աննուշկան թափել է արևածաղկի ձեթը իմ ամբողջ կյանքի վրա:
    Ich hab' keine Lust.

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.01.2014), CactuSoul (21.01.2014), enna (20.01.2014), erexa (20.01.2014), Rhayader (21.01.2014), Sambitbaba (22.01.2014), Նիկեա (05.05.2014), Վոլտերա (20.01.2014), Տրիբուն (23.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (20.01.2014)

  5. #3
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ եմ ես: Ես մի բան եմ` ստեղծված մարդկանց ազդեցությամբ, որոնք մոտ են գտնվում ինձ որոշակի ժամանակահատվածում: Ես ձեր սովորություններն եմ. ձեր արտահայտությունները.ձեր միմիկան.ձեր խոսքը. Ես դուք եմ: Ես չունեմ ոչինչ ինձնից, հետևաբար չի կարող անգամ խոսք գնալ անհատականության մասին: Ես սև վերարկուով և կարմիր շարֆով աղջիկն եմ: Ես այն տղան եմ` մեծ սրտով ու լավ ճաշակով: Ես աղջիկ եմ շագանակագույն մեծ աչքերով: Ես այն տղամարդն եմ, որը նստած է կողքի սենյակում: Ես այն կինն եմ, որը նրա համար ճաշ է պատրաստում: Ես նա եմ, ով ինձ 2 տարի երաժշտության դասեր է տվել: Ես այն տղան եմ, որը ձմռան ցուրտ օրերից մեկին մեզ լքեց` թողնելով իր հետևից դատարկ դատարկություն: Ես այլանդակ ուժեղ հումորի զգացումով և տաղանդավոր աղջիկն եմ, որը միշտ կմնա ինձ համար ամենահարազատ մարդը: Ես կարմիր մազերով և թշերի փոսիկներով տղա եմ: Ես այն մարդիկ եմ, որոնք իմ մասին չգիտեն, բայց նրանց մասին գիտեմ ես: Ես այն մարդկանց ստեղծագործություններն եմ, որոնցով հիանում եմ:

    Ցանկացած մարդու կյանքում էլ գալիս է մի պահ, որ չես հասկանում` ով ես դու: Երբ որ դու չգիտես ինչ անել հաջորդ քայլին` վազելով թռչել անդունդ, թե շարունակել ապրել: Ամեն ինչ անիմաստ ու հիմար է:

    Դուք կասեք "կանցնի", ու ես ձեզ կհավատամ:
    Վերջին խմբագրող՝ Nihil: 21.01.2014, 12:14:
    Ich hab' keine Lust.

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (14.02.2014), Rhayader (21.01.2014), Sambitbaba (22.01.2014), Smokie (26.01.2014), Դատարկություն (21.01.2014), Նարե91 (21.01.2014), Ներսես_AM (21.01.2014), Նոյեմ (25.07.2014), Ռուֆուս (21.01.2014), Վոլտերա (21.01.2014), Տրիբուն (23.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (21.01.2014)

  7. #4
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես տիեզերքի սև անցքը` այն կլանում է ամեն ինչ....ծովը կլանում է ժամանակը: Ավելի ճիշտ ոչ թե կլանում է, այլ չի արտացոլում այն:
    Այստեղ (կոնկրետ ինչ-որ տեղ չէ, ծովում ընդհանրապես) ես ուզում եմ մնալ:
    Այստեղ ես զգում եմ:
    Այստեղ ես ազատ եմ:
    Այստեղ ես վերածնվում եմ նորից:
    Ծովը փրկություն է բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողանում լողալ:
    Դու կվերադառնաս քո իրականություն և կսպանես քեզ սոցիումի, բիզնեսի և այլ խառը հիմարության կանոններով
    ...որ հետո ուժասպառ, ընկնելով բարձունքից, ջարդոտելով ինքդ քեզ և սպանելով երազանքդ` վերադառնաս ծովի մոտ և աղաչես վերածնվելու մասին...

    Ich hab' keine Lust.

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.03.2014), Jarre (14.02.2014), Sambitbaba (22.01.2014), Smokie (22.01.2014), Տրիբուն (23.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (22.01.2014)

  9. #5
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե հենց հիմա մեզ չվերադարձնեն տաք ջուրը, արդեն սկսելու եմ ասեղներ խրել водопроводчик-ի խրտվիլակի մեջ:
    Ich hab' keine Lust.

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.01.2014), ivy (11.02.2014), Jarre (14.02.2014), Rhayader (22.01.2014), Sambitbaba (22.01.2014), Vardik! (22.01.2014), Վոլտերա (22.01.2014), Տրիբուն (23.01.2014)

  11. #6
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    self-delusion.

    դուրս կգամ սխալ քաղաքում
    կնստեմ սխալ ավտոբուս
    կիջնեմ այն փողոցում, որտեղ ինձ ոչ ոք չի սպասում
    կպառկեմ քնելու սխալ բնակարանում
    կապրեմ ուրիշի կյանքը
    ինձ կտեղադրեն սխալ դագաղի մեջ

    զզվում եմ ինձնից ու դրանից` բոլորից

    Ich hab' keine Lust.

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.01.2014), Freeman (26.01.2014), Jarre (14.02.2014), Rhayader (26.01.2014), Վոլտերա (26.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (26.01.2014)

  13. #7
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ իմ կարծիքով նա ուտում է մեր ուղեղները, որ իր դոշերը ավելի ու ավելի մեծանան:
    Ich hab' keine Lust.

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (11.02.2014), Rhayader (03.02.2014), Վոլտերա (02.02.2014)

  15. #8
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբում չես ուզում, իսկ հետո ուղղակի չես կարողանում: Չես կարողանում խոսել(չկա բառ) ծիծաղել, լաց լինել- էմոցիաները համարյա թե բացակայում են: Էմոցիոնալ իմպոտենցիա էլի: Չեմ կարող բացատրել այդ զգացողությունը նորմալ` ով այնտեղ եղել է, նա կհասկանա:
    Վերջին հաշվով ներսումդ ոչինչ չի մնում`նույնիսկ դատարկությունը: Ոնց որ ժանգոտած մետաղի կտորով քերեն այն ամենը ինչ կար ներսումդ: Իսկ դրա տեղը մնացել է......ի՞նչ է մնացել հոգու տեղը: Ոչինչ: Nihil. Առանց հոգի հնարավոր չէ ԿՅԱՆՔ, հնարավոր է կյանք:

    Չկա անցյալ` այնտեղ միայն մթություն է:
    Չկա ապագա` ապագային ուղղակի չես հավատում:
    Չկա ներկա` այնտեղ դու ուղղակի չես ապրում:
    ________________________________________________

    Էսօր մորքուրս տապակած լոբի էր պատրաստել: Սիրում եմ: Շատ համով էր:
    Ich hab' keine Lust.

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.02.2014), CactuSoul (12.02.2014), Jarre (14.02.2014), Smokie (12.02.2014), Vardik! (14.04.2014), Նարե91 (12.02.2014), Վոլտերա (11.02.2014)

  17. #9
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ, որ էս երգը առանձին գրառման տեսքով հայտնվի էստեղ, Նիհիլը չի նեղանա:

    Ich hab' keine Lust.

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (13.02.2014)

  19. #10
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ ես իմ ցեխոտ սապոգներով մտնում եմ խանութ, որտեղ հատակը հենց նոր են մաքրել կամ ավելի վատ` մաքրում են լվանում են աչքիս առաջ, ինձ աշխարհի ամենավատ մարդն եմ զգում: -_-
    Ich hab' keine Lust.

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.02.2014), Smokie (03.03.2014), Դատարկություն (16.02.2014), Նարե91 (16.02.2014), Նոյեմ (25.07.2014), Ռուֆուս (15.02.2014), Վոլտերա (15.02.2014)

  21. #11
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    A suicide kills two people, Maggie, that's what it's for!" - Arthur Miller
    Գիտե՞ս, ընկեր, ես շատ եմ մտածել ինքնասպանության մասին: Մեզնից շատերը սարսափում են այդ երևույթից:
    Մենք ընտրում ենք կյանքը, նրանք` մահը: Մենք կառուցում ենք պլաններ ապագայի համար, իսկ նրանց համար չկա ապագա: Թվում է` մենք և նրանք տարբեր աշխարհներից ենք: Ինչքա՞ն պետք է փոխվի մարդ, որ դիմի այդ քայլին: Ընդամենը մեկ քայլ: Նրանք չեն ծնվում ինքնասպան, բայց մահանում են այդ խարանով:
    Այն վիճակը, երբ կորչում է հավատը ամեն ինչի նկատմամբ, ոչ մի հույս էլ չի մնում: Չնայած չէ, մնում է մեկ հույս` մահ: Երբ հայտնվում էի այդ վիճակում սովորաբար որոշում էի էսպես անել` ուղղակի ապրել`չմտածելով վաղվա օրվա մասին: Ու դա էնքան տարօրինակ է, ավելի շատ է գցում փոսի մեջ:
    ____________________________________________________________________________
    Երբ դու մահացար, ամեն ինչ փոխվեց: Ամեն ինչ: Այս դատարկությունը երբեք ոչնչով չի լցվի: Մեկ-մեկ պատահում է, որ սկսում եմ մեղադրել մարդկանց, որ նրանք ապրում են: Ուզում եմ ամեն երկրորդ մարդուն ասել, որ իմ ամենահարազատ մարդն է մահացել: Ուզում եմ, որ բոլորը իմանան: Ինչի՞ պետք է նրանք ապրեն, իսկ դու չէ: Ինչի՞ է կյանքը խլում ամենալավ բանը, ինչ տվել էր:
    Խնդրում եմ, գոնե երազիս մեջ հայտնվիր:
    ____________________________________________________________________________
    Արդեն 2 ամիս է` մեջս եմ պահում այս ամենը, չեմ կարողանում էլ: Չեմ ուզում խոսել երեխեքի հետ Սամի մասին, քանի որ մի տեսակ չեմ դզի, հազիվ ամեն ինչ իր տեղն է ընկել բոլորի համար: Գոնե գրեմ, դատարկախոսեմ, հանգստանամ:

    Վերջին խմբագրող՝ Nihil: 17.02.2014, 00:10:
    Ich hab' keine Lust.

  22. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.03.2014), Rhayader (07.03.2014), Ruby Rue (17.02.2014), Smokie (18.02.2014), Vardik! (21.02.2014), Դատարկություն (16.02.2014), Նարե91 (17.02.2014), Ուլուանա (28.02.2014), Ռուֆուս (17.02.2014), Վոլտերա (30.01.2015)

  23. #12
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Դե պետք ա չէ՞ ինչ-որ նպատակ ունենաս կյանքում:
    - Մմմ...օրինակ, չարթնանալ 40 տարեկանում էն մտքով, որ ես իմ կյանքը սպանել եմ էն աշխատանքի վրա, որից զզվում եմ, որովհետև դեռահաս տարիքում ծնողներս ստիպել են ինձ այն ընտրել:
    Ich hab' keine Lust.

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.02.2014), Աթեիստ (06.03.2014)

  25. #13
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Բա ի՞նչ ես անում:
    - Radiohead եմ լսում:
    - Ի՞նչ-որ բան ա եղել?
    Ich hab' keine Lust.

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.02.2014), Ուլուանա (28.02.2014), Ռուֆուս (27.02.2014)

  27. #14
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    por que???

    Էսօր հետս շատ դաժան բան կատարվեց:
    Ուրեմն, նստեցի ավտոբուս, կանգնած ինձ համար երգ եմ լսում ականջակալներով: Հագել էի սարաֆան ու յուբկեն սկսում էր ոչ թե գոտկատեղից այլ մի քիչ ավելի բարձրից: Ես էլ մի քիչ առաջ էի հենվել, ուռել էր յուբկեն մի փոքր:
    Մոտակայքում նստած մի կին ինձ ասեց. "Աղջիկ ջան, հղի ես? Կանգնեմ?"
    Մի պահ լռվեցի` չգիտակցելով պահը, հետո ասեցի. "Չէ, հղի չեմ: Ինչի էդքան չաղ եմ?"

    Ասում եմ` ինչ հեշտ ա մարդուն չեղած տեղը կոմպլեքսների մեջ դնել
    Ich hab' keine Lust.

  28. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.03.2014), Rhayader (07.03.2014), Smokie (06.03.2014), Vardik! (19.03.2014), Արամ (05.03.2014), Դատարկություն (05.03.2014), Նիկեա (05.05.2014), Վոլտերա (19.03.2014)

  29. #15
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արագ սուրացող գնացքը իր անիվների չխկչխկոցով խլացնում է բոլոր կարևոր բառերը: Ինձ չլսեցին: Ես գոռում էի` պատռելով բոլոր ձայնալարերը, բայց իզուր: Ուժեղ քամին, լցվելով թոքերիս մեջ, չէր թողնում արտահայտել այն էմոցիաները: Կես բառ էլ չասած` ինձ չլսեցին, շրջվեցին և գնացին: Ու բամբակ դարձած ոտքերս էլ չէին թողնում, որ վազելով նրանց հասնեմ:
    Ես հայտնվեցի եզրին: Մնում էր մեկ քայլ: Աջ ոտքս գնաց առաջ և լռվեց անդունդի վրա: Կրակոցը խլացրեց ականջներս: Ես կմնամ այստեղ: Ես կապրեմ:
    Ich hab' keine Lust.

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.03.2014), erexa (08.03.2014), Smokie (27.04.2014)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մակուլատուրա հանձնելու տեղ
    Հեղինակ՝ BeatleMan, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 05.10.2009, 18:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •