Գիտե՞ս, ընկեր, ես շատ եմ մտածել ինքնասպանության մասին: Մեզնից շատերը սարսափում են այդ երևույթից:A suicide kills two people, Maggie, that's what it's for!" - Arthur Miller
Մենք ընտրում ենք կյանքը, նրանք` մահը: Մենք կառուցում ենք պլաններ ապագայի համար, իսկ նրանց համար չկա ապագա: Թվում է` մենք և նրանք տարբեր աշխարհներից ենք: Ինչքա՞ն պետք է փոխվի մարդ, որ դիմի այդ քայլին: Ընդամենը մեկ քայլ: Նրանք չեն ծնվում ինքնասպան, բայց մահանում են այդ խարանով:
Այն վիճակը, երբ կորչում է հավատը ամեն ինչի նկատմամբ, ոչ մի հույս էլ չի մնում: Չնայած չէ, մնում է մեկ հույս` մահ: Երբ հայտնվում էի այդ վիճակում սովորաբար որոշում էի էսպես անել` ուղղակի ապրել`չմտածելով վաղվա օրվա մասին: Ու դա էնքան տարօրինակ է, ավելի շատ է գցում փոսի մեջ:
____________________________________________________________________________
Երբ դու մահացար, ամեն ինչ փոխվեց: Ամեն ինչ: Այս դատարկությունը երբեք ոչնչով չի լցվի: Մեկ-մեկ պատահում է, որ սկսում եմ մեղադրել մարդկանց, որ նրանք ապրում են: Ուզում եմ ամեն երկրորդ մարդուն ասել, որ իմ ամենահարազատ մարդն է մահացել: Ուզում եմ, որ բոլորը իմանան: Ինչի՞ պետք է նրանք ապրեն, իսկ դու չէ: Ինչի՞ է կյանքը խլում ամենալավ բանը, ինչ տվել էր:
Խնդրում եմ, գոնե երազիս մեջ հայտնվիր:
____________________________________________________________________________
Արդեն 2 ամիս է` մեջս եմ պահում այս ամենը, չեմ կարողանում էլ: Չեմ ուզում խոսել երեխեքի հետ Սամի մասին, քանի որ մի տեսակ չեմ դզի, հազիվ ամեն ինչ իր տեղն է ընկել բոլորի համար: Գոնե գրեմ, դատարկախոսեմ, հանգստանամ:
![]()
Էջանիշներ