User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Վստահություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վստահություն

    Տարիներ առաջ, երբ Նիդեռլանդների հիվանդանոցներից մեկում պիտի պրակտիկա անցնեի, ինձ գրեցին, որ անպայման բժշկական հետազոտությունների թղթեր ունենամ: Ահագին դեսուդեն ընկա, մինչև կարողացա բոլոր անհրաժեշտ հետազոտություններն անցնել, դեռ մի բան էլ արդյունքներն անգլերեն գրել տալ: Էդպես թղթերս հավաքած ներկայացա համապատասխան հիվանդանոց: Բժիշկն ասեց՝ անցե՞լ ես հետազոտությունները, ասեցի՝ հա: Առանց թղթերս նայելու տարավ մնացած հարցերով զբաղվելու: Էդ թղթերն էդպես էլ մնացին պահարանիկումս, ոչ ոք երբևէ չուզեց տեսնել: Շշմել-մնացել էի. փաստորեն, մտքներով չէր անցել, որ կարող էի խաբած լինել:

    Մյուս կողմից, Երևանում աշխատանքիս ընթացքում անընդհատ ներվայնանում եմ, որովհետև անվստահության մթնոլորտն ահավոր է. ես զինակոչիկներին չեմ վստահում, իրենք ինձ չեն վստահում: Ինձ չեն հավատում, որ իրենց լավն են ուզում, երբ որևէ ուղեգիր եմ գրում, կարծում են՝ փող եմ ուզում, որ չգրեմ: Ես էլ շատ ժամանակ իրենց ներկայացրած գանգատներին չեմ հավատում: Արդյունքում՝ ահավոր ներվային վիճակ:

    Ու ընդհանրապես որ նայում եմ մեր հայկական կյանքին ու համեմատում արևմուտքի հետ, զգում եմ, որ անվստահության տոկոսն էստեղ շատ ավելի բարձր է: Մարդիկ իրար չեն վստահում, բժիշկներին չեն վստահում, քաղաքական գործիչներին չեն վստահում (դե էս մեկը բնական ա ), շուկայում բանջարեղեն ծախողներին չեն վստահում: Ոչ ոք ոչ մեկի չի վստահում: Բացի դրանից, համեմատած արևմուտքի հետ մեզ մոտ մարդիկ շատ ավելի ներվային են:

    Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս մեզ մոտ անվստահությունը բարձր տոկոսների է հասնում: Լա՞վ է դա: Ինչու՞ է այդպես: Արդյոք դա շատացնու՞մ է ներվայնությունը:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.01.2014), Jarre (21.01.2014), keyboard (20.01.2014), Sambitbaba (21.01.2014), Vardik! (20.01.2014), Արէա (20.01.2014), մարդագայլուկ (06.06.2014), Նաիրուհի (20.01.2014), Շինարար (20.01.2014), Ռուֆուս (20.01.2014), Վիշապ (20.01.2014), Տրիբուն (21.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (20.01.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •