Վա՜յ,Գալաթեա,համա թե թեմա ես բացել: Ես էլ վերնագիրը կարդացի,մտածի թղթե նամակ-բան գրելու մասինա,ասի հեսա հավեսով մի բան կգրեմ:
Բայց թեման վատը չի: Ուրեմն ասեմ,որ մեղմ ասած չեմ հարգում էն մարդկանց,ովքեր զբաղվում են ուրիշի համար նման բան անելով: Նախանձի ու չուզողության գերագույն աստիճաննա,անկախ նրանից,իրականում գործու՞մա էդ անտերը,թե՞ չէ: Ապրում եք,ձեր համար ապրեք,էլի: Մեկ էլ տանել չեմ կարող,երբ ամեն առիթով վազում են թուղթ բացողի մոտ: Չեմ հասկանում էդ մարդկանց ուղղակի: Արդեն մի թեմայում պատմել եմ,որ մի անգամ եղելա,երբ այսպես ասած գուշակի կողմից ասվածը իմ մասին ճիշտա դուրս եկել: Բայց չափահաս դառնալուց ու քիչ թե շատ աչքերս բացվելուց հետո խուսափում եմ նման բաներից: Կարամ ամենայն ազնվությամբ խոստովանեմ,որ ոչ մի անգամ թուղթ բացողի մոտ չեմ գնացել ու չեմ գնա:





Մեջբերել
Էջանիշներ