User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Թուղթ ու գիրն ու 21-րդ դարը

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թուղթ ու գիրն ու 21-րդ դարը

    Հոգեբանության բաժինը փորփրեցի ու իհարկե, գտա նման թեմա: Վերջին գրառումը՝ 2 տարի առաջ:
    Էս թեման նորովի վերակայելու միտքն առաջացավ երկու օր առաջ, երբ մեր օֆիս հյուր էր եկել մեկը, ով պատմում էր իրենց տանը հայտնաբերված "Թուղթ ու գրի" մասին:
    Այն ունեցել էր վարագույրի վերևի մասում ամրացված քորոցների և մեկ բուլավկայի տեսք:

    Հետո աշխատակիցս պատմեց, որ իրենց տնից էլ են հանել՝ բարձի միջից գունդուկծիկ մազ, մեջն ինչ-որ բաներ (սա թուղթուգրի դասականներին ա պատկանում, ոնց հասկանում եմ):

    Մինչ այժմ իմ կատարած ուսումնասիրությունները հանգեցրել են այն մտքին, որ սույն առարկան հայտնաբերվում է միայն այն մարդկանց տանը, ովքեր հավատում են դրան:
    Ես ոչ տնեցիքիս տանից, ոչ էլ հիմիկվա իմ տնից նման բան երբևիցե գտած չկամ:
    Բայց լիքը մարդ, որ հավատում է՝ պարբերական հիմունքներով տան տարբեր պուճախներից հայտնաբերում է խնդրո առարկան:

    Ըստ իմ համոզմունքի՝ թուղթուգրին չար զորություն են տալիս հենց դրան հավատացողները... էս լուսավոր դարում:

    Ի՞նչ կարծիքի եք, ժող:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (19.01.2014)

  3. #2
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով թուղթուգրին հավատացողները ուղղակի իրենց անհաջողությունները դրան են վերագրում: Դարը լուսավոր չէ, բայց այնուամենայնիվ ես լուրջ չեմ վերաբերվում թուղթուգրին:
    Ich hab' keine Lust.

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.01.2014), Գալաթեա (19.01.2014), Շինարար (19.01.2014), Ռուֆուս (19.01.2014)

  5. #3
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալ, ես տարօրինակորեն հաճախ էի մոտիցս նման առարկաներ հայտնաբերում, հետո բացատրեցին որ «թուղթուգիր» է, դրանից ոչ մի բան չփոխվեց, նույն օրինաչափությամբ լավ բաներ էլ էին լինում, վատ բաներ էլ, չհաշված իմ աննորմալ հաջողակությունը, որ հավանականության տեսությունը խախտում է բայց եթե մարդ ինչ-որ բան է իրեն ներշնչում, ներշնչածի շուրջ դիրքորոշումներ ձևավորում, ակնհայտ է, որ բացասական դիրոքորոշումը բացասականի կհանգեցնի, դրականը՝ դրականի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (19.01.2014)

  7. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալ, ես տարօրինակորեն հաճախ էի մոտիցս նման առարկաներ հայտնաբերում, հետո բացատրեցին որ «թուղթուգիր» է, դրանից ոչ մի բան չփոխվեց, նույն օրինաչափությամբ լավ բաներ էլ էին լինում, վատ բաներ էլ, չհաշված իմ աննորմալ հաջողակությունը, որ հավանականության տեսությունը խախտում է բայց եթե մարդ ինչ-որ բան է իրեն ներշնչում, ներշնչածի շուրջ դիրքորոշումներ ձևավորում, ակնհայտ է, որ բացասական դիրոքորոշումը բացասականի կհանգեցնի, դրականը՝ դրականի:
    Էդ էլ ա հետաքրիքր տարբերակ, երբ դրան հավատացողները չհավատացողի տան տարածքում են ճխտում էդ թուղթուգիրը, նա էլ գտնում, ղժժում ա մի բոլ ու անցնում ա առաջ:
    Բայց չի խորանում, գնում սրան-նրան պատմում, ճամփին էլ ծաղկացնում դարձնում եսիմ ինչ՝ արդյունքում մի գունդ մազը դարձնելով սատանի թևատակից էպիլյատոր արած մահաբեր գույժ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (19.01.2014)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թուղթուգրին բնականաբար չեմ հավատում, բայց մի անգամ առիթ է եղել թուղթուգրի բացման արարողությանը ներկա լինել... Էդ ինչ ամենագարշելի ու փողոցային բառապաշարով գունեղ ու յոթհարկանի քֆուրներ էին մեջը գրած, մամա ջան, ես դրանք գրողի տեղը մի հազար անգամ հասցրեցի գետինը մտնել: Մանավանդ, որ հիշում ես, որ թուղթուգիր անողները մեծ մասամբ կանայք են լինում, էդ ավելի գարշելի ա դառնում:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (19.01.2014)

  11. #6
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վա՜յ,Գալաթեա,համա թե թեմա ես բացել: Ես էլ վերնագիրը կարդացի,մտածի թղթե նամակ-բան գրելու մասինա,ասի հեսա հավեսով մի բան կգրեմ:

    Բայց թեման վատը չի: Ուրեմն ասեմ,որ մեղմ ասած չեմ հարգում էն մարդկանց,ովքեր զբաղվում են ուրիշի համար նման բան անելով: Նախանձի ու չուզողության գերագույն աստիճաննա,անկախ նրանից,իրականում գործու՞մա էդ անտերը,թե՞ չէ: Ապրում եք,ձեր համար ապրեք,էլի: Մեկ էլ տանել չեմ կարող,երբ ամեն առիթով վազում են թուղթ բացողի մոտ: Չեմ հասկանում էդ մարդկանց ուղղակի: Արդեն մի թեմայում պատմել եմ,որ մի անգամ եղելա,երբ այսպես ասած գուշակի կողմից ասվածը իմ մասին ճիշտա դուրս եկել: Բայց չափահաս դառնալուց ու քիչ թե շատ աչքերս բացվելուց հետո խուսափում եմ նման բաներից: Կարամ ամենայն ազնվությամբ խոստովանեմ,որ ոչ մի անգամ թուղթ բացողի մոտ չեմ գնացել ու չեմ գնա:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.01.2014), Գալաթեա (19.01.2014)

  13. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուղթուգրին բնականաբար չեմ հավատում, բայց մի անգամ առիթ է եղել թուղթուգրի բացման արարողությանը ներկա լինել... Էդ ինչ ամենագարշելի ու փողոցային բառապաշարով գունեղ ու յոթհարկանի քֆուրներ էին մեջը գրած, մամա ջան, ես դրանք գրողի տեղը մի հազար անգամ հասցրեցի գետինը մտնել: Մանավանդ, որ հիշում ես, որ թուղթուգիր անողները մեծ մասամբ կանայք են լինում, էդ ավելի գարշելի ա դառնում:
    Թուղթուգրի մեջ քֆուր էլ ե՞ն գրում... չէի լսել:
    Ես մտածում էի ավելի շատ՝ դեղին ջրերը վրովդ գնան, քոս ու ժոկ կպնես, դագաղդ ռուչկեք չունենա-ի կարգի պապական անեծքներ կլինեն:

  14. #8
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուղթուգրի մեջ քֆուր էլ ե՞ն գրում... չէի լսել:
    Ես մտածում էի ավելի շատ՝ դեղին ջրերը վրովդ գնան, քոս ու ժոկ կպնես, դագաղդ ռուչկեք չունենա-ի կարգի պապական անեծքներ կլինեն:
    Ինձ մոտ ընդամենը մեկ անգամ է տեքստ եղել, անկապ, պապական անեծքներ էին, բայց գրողը կեցցե, լրիվ գրական հայերեն էր, թե չէ ընկերուհիներիցս մեկը տրանսլիտով անեծքներ էր գտել, դարձրել էինք անեկդոտ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (21.01.2014)

  16. #9
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vardik!-ի խոսքերից Նայել գրառումը
    Վա՜յ,Գալաթեա,համա թե թեմա ես բացել: Ես էլ վերնագիրը կարդացի,մտածի թղթե նամակ-բան գրելու մասինա,ասի հեսա հավեսով մի բան կգրեմ:

    Բայց թեման վատը չի: Ուրեմն ասեմ,որ մեղմ ասած չեմ հարգում էն մարդկանց,ովքեր զբաղվում են ուրիշի համար նման բան անելով: Նախանձի ու չուզողության գերագույն աստիճաննա,անկախ նրանից,իրականում գործու՞մա էդ անտերը,թե՞ չէ: Ապրում եք,ձեր համար ապրեք,էլի: Մեկ էլ տանել չեմ կարող,երբ ամեն առիթով վազում են թուղթ բացողի մոտ: Չեմ հասկանում էդ մարդկանց ուղղակի: Արդեն մի թեմայում պատմել եմ,որ մի անգամ եղելա,երբ այսպես ասած գուշակի կողմից ասվածը իմ մասին ճիշտա դուրս եկել: Բայց չափահաս դառնալուց ու քիչ թե շատ աչքերս բացվելուց հետո խուսափում եմ նման բաներից: Կարամ ամենայն ազնվությամբ խոստովանեմ,որ ոչ մի անգամ թուղթ բացողի մոտ չեմ գնացել ու չեմ գնա:
    Վարդ, էրնեկ քեզ, ես հետաքրքրասիրությունից գժվում եմ, մի անգամ դիկտոֆոնով գնալու եմ
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 19.01.2014, 20:40:

  17. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մոտ ընդամենը մեկ անգամ է տեքստ եղել, անկապ, պապական անեծքներ էին, բայց գրողը կեցցե, լրիվ գրական հայերեն էր, թե չէ ընկերուհիներիցս մեկը տրանսլիտով անեծքներ էր գտել, դարձրել էինք անեկդոտ:
    Ոնց` տրանլիտով... պրինտ է՞ր արած

  18. #11
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց` տրանլիտով... պրինտ է՞ր արած
    չէ, հայերեն բառերը լատինատառ ձեռագիր գրած էին, քանդվել էինք, երևի մի տեղից լսել էին, որ լատիներեն անեծքները գործում են, կամ կարող ա ուզել են գրագետ անիծել, ուղղագրությունը չեն իմացել, լիքը տարբերակներ առաջ քաշեցինք, բայց փաստը մնում էր փաստ՝ ձեռագիր հայերեն տեքստ լատինատառ այբուբենով

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գալաթեա (19.01.2014), Նաիրուհի (21.01.2014)

  20. #12
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուղթուգրի մեջ քֆուր էլ ե՞ն գրում... չէի լսել:
    Ես մտածում էի ավելի շատ՝ դեղին ջրերը վրովդ գնան, քոս ու ժոկ կպնես, դագաղդ ռուչկեք չունենա-ի կարգի պապական անեծքներ կլինեն:

    Բա չգիտեի՞ր: Այ,այ,այ... Թեման լավ չես ուսումնասիրել:

    Մի անգամ մեր հարևանն էր մամային պատմուն,թե ոնցա իրանց տնից տենց բան հանել: Հայհոյանքն ինչա,ասում էր,որ բիբարի կուտա մեջից գտել,էշի մազ,,վառված շորի կտոր ու էլի տենց սարսափ բաներ... Բա դեմքի արտահայտությունը... Մեռա՜:

    Վայ,բայց մի կուշտ ծիծաղեցի,որ հիշեցրիր: Ապրես դու:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (19.01.2014)

  22. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ, հայարեն բառերը լատինատառ ձեռագիր գրած էին, քանդվել էինք, երևի մի տեղից լսել էին, որ լատիներեն անեծքները գործում են, կամ կարող ա ուզել են գրագետ անիծել, ուղղագրությունը չեն իմացել, լիքը տարբերակներ առաջ քաշեցինք, բայց փաստը մնում էր փաստ՝ ձեռագիր հայերեն տեքստ լատինատառ այբուբենով
    Էհ, Nihil ջան, տեսնում ես...իսկ դու ասում ես՝ դարը լուսավոր չի:
    Մարդիկ անեծքը "լատիներեն" են գրում, որ ավելի ազդեցիկ լինի:

    Cogito ergo sum վիճակ ա լրիվ:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.01.2014), murmushka (20.01.2014)

  24. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուղթուգրի մեջ քֆուր էլ ե՞ն գրում... չէի լսել:
    Ես մտածում էի ավելի շատ՝ դեղին ջրերը վրովդ գնան, քոս ու ժոկ կպնես, դագաղդ ռուչկեք չունենա-ի կարգի պապական անեծքներ կլինեն:
    Լիլ, մի քիչ սխալ միտքս արտահայտեցի, էդ քո ասած անմեղ անեծքներից էլ կային, բայց գրածի մոտ կեսը սեռական բնույթի ամենագարշելի բառերով անեծքներ էին՝ ամենայն մանրամասնությամբ նկարագրած:

    Մի բան էլ պատմեմ, մենք սեփական տանն ենք ապրում՝ ընդհանուր բակով, որտեղ բացի մեզանից ուրիշ ազգականներ էլ էին ապրում, բայց դրանք մարդ չէին, տականք էին, հիմա դրանցից մեկին փողոցում տեսնեմ, կթքեմ ճակատին: Մի խոսքով, երբ որ մեր ընտանիքների մեջ վեճեր, կռիվներ ու պատերազմներ սկսվեցին, տնից, ավտոյից ու մեզ պատկանող այլ իրերից սկսեցինք տարօրինակ առարկաներ գտնել, մանավանդ որ կողքի երկու ընտանիքների կնանոք պրոֆեսիոնալ թուղթ ու գիր անողներ էին, գիտեինք, թե ովքեր էին հեղինակները:

    Մերոնք էլ շատ սնահավատ էին, թուղթուգիր բացող Խասերին կանչեցին: Էս Խասերն էլ բանի պետք չէր, ես 100%-ով վստահ եմ, որ հետագայում մեր տանը գտնված թուղթուգրերի մի մասի հեղինակն էլ ինքն էր: Խասերը սկսեց դրանք բացել, հետո տան տեղը լավ սովորեց ու սկսեց ամիսը մի քանի անգամ գալ տունն օրհնելու, չարքերին քշելու, բախտ բացելու ու այլ գործողություններ իրականացնելու համար: Վերջում ես ընդվզեցի, էնքան բողոքեցի, մինչև դրա ոտը մի կերպ կարողացանք տնից կտրել: Վերջում էլ Խասերը մեզ բոլորիս յոթը պորտով անիծեց, ռադը քաշեց, գնաց Մրգեղենիս չէ, նմաններից ինչքան հեռու, էդքան լավ:
    I may be paranoid but no android!

  25. #15
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարդ, էրնեկ քեզ, ես հետաքրքրասիրությունից գժվում եմ, մի անգամ դիկտոֆոնով գնալու եմ

    Ալֆուշ,գիտե՞ս,պետքա խոստովանեմ,որ իրականում հավատում եմ գուշակների գոյությանը: Այսինքն՝ հավատում եմ,որ կան բնությունից տենց հատկությամբ օժտված մարդիկ: Բայց իրանք էնքան քիչ են,դերասաններն էլ էնքան շատ,որ չեմ ուզում խաբված լինել: Համ էլ,ամեն քայլին գուշակի մոտ վազելն ու խորհուրդ հարցնելը ո՞րնա: Մի հատ էլ իրանց տաքսան ունեն:

    Բայց դու խոստացի,որ գնալու դեպքում ձայնագրածդ ակումբում դնելու ես:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ազնիվ մարդու դարը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 21.09.2013, 22:16
  2. Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 16
    Վերջինը: 30.06.2012, 18:34
  3. Ուշադրությո´ւն, ուշադրությո´ւն. եկել է DJ Uzbek-ի դարը :lol
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 24
    Վերջինը: 04.07.2011, 20:21
  4. Թուղթ ու գիր
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Կրոն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 25.05.2011, 13:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •